СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավարտական միջոցառում

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ավարտական միջոցառում»

Վերջին զանգ



Աղջիկ- Հարգելի հանդիսատես , այսօր Օձունի Ν2 միջն. Դպրոցում արտակարգ իրավիճակ է. Պատկերացնու՞մ եք…

Տղա- Արաքսյա , այս ի՞նչ է պատահել:

Աղջիկ- Չգիտե՞ս , Արման , այսօր դպրոցում հանդես կա:

Տղա- Լսի՛ր, Արաքսյա ջան, մենք մեր հանդեսը չարեցի՞նք, հո նորից չենք անելու:

Աղջիկ- Իհարկե, արել ենք, սա մեր հանդեսի հետ կապ չունի, բայց մեզ հետ կապ ունի:

Տղա- Բան չեմ հասկանում, կարգին բացատրիր, տեսնեմ՝ ի՞նչ է եղել

Աղջիկ- ՈՒրեմն լսիր, մեր դպրոցի էն մեծ էրեխեքին ճանաչու՞մ ես չէ՞

Տղա- Հա, իհարկե. Նրանց ո՞վ չի ճանաչում:

Աղջիկ- ՈՒրեմն, 12տ. Դպրոց են եկել ու միայն երազել ավարտելու մասին, հիմա այսօր, որ իրենց է , որոշել են չգնալ դպրոցից: Պատկերացնու՞մ ես, հագած-կապած եկել են դպրոց ու հանկարծ… որոշել են չգնալ:

Տղա- Ես էլ ասում եմ ի՞նչ է պատահել… չեն ուզում թող չգնան:

Աղջիկ- Լսի՛ր, դու հասկանում ես՝ ի՞նչ ես խոսում, նրանք որ չգնան, մենք էլ չենք գնա…

Տղա- Ո՞նց, է՜…

Աղջիկ- Դե նրանք կմնան դպրոցում, մենք էլ կմնանք ու կդառնանք տանը մնացած, վա՜յ, կներեք, դպրոցում մնացած աշակերտ:

Տղա- Չէ՛, ես չեմ ուզում դպրոցում մնալ:

Աղջիկ-Ա՛յ, տեսա՞ր, ես էլ չեմ ուզում. Ինչպես ասում են՝ դա մեր շահերից չի բխում…



Տղա-Բա հիմա ի՞նչ պիտի անենք, ախր հեչ լավ բան չասիր…

Աղջիկ- Դու հանգիստ մնա, ուժով լինի, համոզելով լինի, մենք նրանց կճանապարհենք:

Տղա- Հա, էլի, ասա մեծ էրեխեք ենք, գնացեք ձեր մուրազներին հասեք էլի…

Աղջիկ- Իսկ դու հիշում ես, որ սեպտեմբերի 1-ին, իրենք մեր ձեռքերը բռնեցին, տարան դասարան ու ասին.

Տղա- Լավ հիշիր, միամիտ էրեխեք էին գտել, մենք հիմա իրենց պարտքը կտանք, ասա՛, հաջորդ քայլը ո՞րն է …

Աղջիկ- Մեր դասարանի երեխաներին արդեն ուղարկել եմ, 12-ի բոլոր աշակերտներին բռնել են ու հիմա միջանցքում կանգնած իմ հրահանգներին են սպասում:Գնա՛, տես, թե լաց ու կոծ չեն անում, ասա՝ դուրս գան:

( Տղան գնում է, միջանցքից խոսում)

Տղա- Ամեն ինչ կարգին է, բոլորն այստեղ են:

Աղջիկ- Դե, դուրս եկեք, բայց ուշադիր փախչող չլինի:

(Դուրս են գալիս,խոսք)







Տղա- Լսի՛ր, Նարեկ ջան, ինձ եմ նայում(իր ձոքրիկ հասակն է ցույց տալիս) ու քեզ (բոյն է ցույց տալիս), չեմ հասկանում, դու վախենու՞մ ես կյանքի դժվարություններից:

Նարեկ- Չէ, Արման ջան, ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարծում եք. Ուղղակի , մենք՝ դասարանի տղաներով ընկ. Թամազյանի հետ պայմանագիր ենք կապել, որ միշտ դպրոց ենք գալու, դաս ենք սովորելու, չենք բացակայելու, հիմա, որ ասենք գնում ենք, էլ ետ չենք գալու, վախենում ենք մեր պայմանը խախտենք, ընկ. Թամազյնին էլ նեղացնենք…Ա՛յ, այսպիսի բաներ, ախպերս…





Տղա- Վա՜յ, ա՛յ միամիտներ, դե շուտ ասեիք էլի… այդ հարցը թողեք ինձ…

( մոտենում է ընկ. Թամազյանին)

__ Հարգելի պրն Թամազյան , 12-րդ դաս-ի աշակերտների անունից խնդրում եմ թույլ տալ սկսել -ի միջոցառումը, առվել ևս, որ նրանց դպրոցում մնալը ոչ Ձեզ է փեռք տալիս, ոչ մեզ…

Թամազյանի խոսքը

Հաղորդավար- Այժմ լսենք մեր դասղեկ ընկ. Շահվերդյանին (դասղեկը ներկայացնում է դասարանի տղաներին և աղջիկներին)

I հաղորդավար- Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և հանդիսատես, համարվում է ուրախ միջոցառում, մենք այսօր կապահովենք այդ ուրախությունը, բայց դա մի քիչ անց…

II հաղորդավար- մեր միջոցառումը մի փոքր տարբերվելու է մեր դպրոցի բոլոր միջոցառումներից. Մենք այն սկսելու ենք տխուր նոտայով:

I հաղորդավար- Միշտ չէ, որ կյանքը մեզ բարի աչքերով է նայել, նա մեզ հարվածներ է հասցրել, ծանր հարվածներ. Դրանցից մեկը ստացանք 4 տարի առաջ…

II հաղորդավար- Այսօր մեր անունների հետ պետք է հնչեր ևս մեկը՝ մեր վաղամեռիկ դասընկերուհու անունը՝ Աննա Նալբանդյանն:

I հաղորդավար- Նա առույգ ու ժիր , լույսով ու կյանքով լեցուն մի աղջնակ էր, որ ճակատագրի չար կատակով կուլ գնաց օտար ջրերի ալիքներին մոր աչքի առաջ, օրը ցերեկով, անհասկանալի…

II հաղորդավար- Սիրելի Աննա մենք միշտ հիշում ենք քեզ, պահում ենք քեզնից մնացած վերջին հիշատակդ՝ մեկնելուց առաջ դասարանին գրած քո նամակը:

Գուցե սրանից հետո դասարանով հավաքվելու և հիշելու առիթները քիչանան, բայց իմացիր, որ յուրաքանչյուրիս սրտում կա այն փոքրիկ անկյունը, որտեղ դու ես՝ քո լուսե կերպարով:

Նամակ

Ոտանավոր------



Երգ ---

I հաղորդավար- Իսկ I տխուր հարվածը մենք ստացել ենք մի քիչ ավելի շուտ:

II հաղորդավար- Այսպես է ստացվել, որ մեր I ուսուցչուհուն ուղղված երախտագիտության խոսքը նույնպես պետք է հնչի որպես հիշատակի խոսք:

I հաղորդավար- Այսօր մեր սիրելի ուսուցիչների կողքին չէ մեր I ուսուցչուհին՝ ընկ. Ճուղուրյանը:

Խ. Մանե- Ոտանավոր

II հաղորդավար- Հարգելի ներկաներ, մեր ասելիքը շատ է, զգացածը՝ անսահման, բայց չենք ուզում մեր տխրությունը ձեզ պարտադրենլ:

I հաղորդավար- ՈՒղղակի խնդրում ենք, միջոցառման ընթացքում մեկ-մեկ վեր նայել, գուցե տեսնենք այն երկու հրեշտակներին , որ վերևից մեզ են ժպտում ու իրենց թևերով մեզնից հեռու վանում չարն ու անդառնալին:

II հաղորդավար- Ձայնը տրվում է Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանեսին

Վալս

Երգ-

I հաղորդավար- Ձայնը տրվում է Օձունի գյուղապետ պարոն Ա. Տիտանյանին

I հաղորդավար- Ասում են՝ ապագան ուսուցչի ձեռքերում է, համաձա՞յն ես

II հաղորդավար- Համաձայն եմ և համոզված. ուսուցչից է կախված ապագա սերունդների կրթական ու գիտական մակարդակը.

I հաղորդավար- Իսկ ես այդքան էլ համաձայն չեմ. ինֆորմացիայի և տեղեկատվության այս դարում ուսուցիչն ի՞նչ անի, որ աշակերտը դպրոցից դուրս է հետաքրքրություններ որոնում:

II հաղորդավար- Ինչու՞, մեր ուսուցիչները տեղեկատվության ու ինֆորմացիայի այս դարու՞մ չէին մեզ գիտելիքներ փոխանցում կամ ուղղորդում, թե արտաքին ինֆորմացիայից ինչը վերցնենք, ինչը չլսենք…

Կարինե-ՈՒսուցիչներ մեր անգին,

Միշտ եղել եք մեր կողքին,

Մեզ եք նվիրել ձեր հոգին,

Ամրապնդել ձեր ոգին:

Աստղիկ- Մեզ միշտ սիրել եք, տարել ու ներել

Վատը թողել եք, միշտ լավը ասել

Խրախուսել եք ու պաշտպան կանգնել

Ո՞նց կարող ենք մենք դա չգնահատել:

Անի- Դուք մեզ տվել եք լույսը աչքերի,

Սևը մազերի, ուժն ու եռանդը

Ձեր ջահել կյանքի,

Այսքանից հետո ո՞նց չասենք մենք Ձեզ,

-Շնորհակալ ենք միշտ ու երախտապարտ:


ՈՒսուցիչների մասին ոտանավորները

Ընկեր Ղարիբյան, Փերիխանյան

Ես դպրոցում ամենից շատ

Սիրել եմ մի դասաժամ

Առանց գրքի ու տանջանքի

Ժամ խաղերի ու մարզանքի

Առողջ մարմնում առողջ հոգի

Շնորհալալ ենք ձեզանից

Ընկեր Ղարիբյան, ընկեր Փերիխանյան


Ընկեր Ղարիբյան Զինա

Ձեր տված գիտելիքների համար

Մենք Ձեզ ասում ենք danke schon

Ձեր մեղմ ու բարի ժպիտների համար

Դարձյալ ասում ենք _______________

Մեր արած անկարգությունների համար

Շատ ու շատ անգամ _________________

Մենք փեզ շատ ենք շնորհակալ Frau Ղարիբյան



Ընկեր Հախինյան

Աստղիկը՝ ընկեր Հախինյան

Ժաննային է միայն բարեկամ,

Ընդլայնեց մեր աշխարհայացքը,

Ամրացրեց մեր հավատքը:

Ընկեր Սուրեն Թամազյան

Սիրելի ընկեր Սուրեն Թամազյան

Երբեք չենք մոռանա ձեզ և ձեր դասերը,

Դուք սերմանեցիք մաթեմատիկայի հանդեպ մեր սերը

Սովորեցրիք ռազմագիտության բարդ արվեստը

Միշտ կվայելեք մեր սերն ու հարգանքը՞

Ընկեր Մայիլյան

Մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Մայիլյսն, դուք ոչ միայն մեզ տվիք աշխարհի ճանաչողության ու աշխարհագրության բացահայտումները, որի համար շնորհակալ ենք, այլև մեզ հիացրիք ձեր մարդկային նկարագրով ու մարդ տեսակով, մնացիք միշտ այնպիսին, ինչպիսին որ կաք… Շնորհակալություն

Ընկեր Չոփուրյան

Մեր սիրելի ընկեր Չոփուրյանը,

Շատ էր սիրում մեր դասարանը,

Բացատրում էր շատ պատկերավոր,

Թե շլանգով, թե շնորոկով,

Հուկի օրենք, Օհմի օրենք

Դուք մեզ տարաք դեպի վերև

Հետո կըլը՜տ ընկանք ներքև:

Ընկեր Մամաջանյան

Երկրաչափության դասը զուգահեռ էր հայոց լեզվի դասին, և ուղղահայաց հանրահաշվին ու գրականության դասին, դրանք իրար միացան և մի ուրախ մաթեմի դաս դարձան: Եվ այդ հրաշաթրթիռ օրերի համար շնորհակալ ենք ձեզ, ընկեր Մամաջանյան:

Ընկեր Ստեփանյան

Մեր սիրելի ընկեր Ստեփանյան,

ԹԹու դնել սովորեցրիք,

Աղաջուր էլ պատրաստեցիք,

Դարձանք լավ խահարարներ,

Տուն տանելու լավ սղջիկներ

Երախտապարտ են ձեզ հավիտյան

Ընկեր Կիրակոսյան

Սիրելի ընկեր Կիրասկոսյան, Ձեր ներկայությամբ դուք ավելի գեղեցկացրիք ռուսաց լեզվի ճոխությունը, մեզ նվիրեցիք օտար լեզվի գաղտնիքները բացելու ու բացահայտելու բանալին երը:

Спасибо, мы вас очень лыбим…

Ընկեր Դավիթավյան Ար.

Հարգելի ընկեր Դավիթավյան, շնորհակալ ենք որ մեզ մատուցեցինք մեր ժողովրդի դարավոր պաատմությունը՝ իր տխուր ու փառավոր էջերով առանց Ձեզ մենք չէինք իմանա, թե ո՞վ ենք մենք, որտեղից ենք գալիս և ու՞ ր ենք գնում :

Ընկեր Դավթյան

Ընկեր Շահվերդյան

Ընկեր Հասմիկ Քալաշյան

Մեզ համար եղաք դասվար, խորհրդատու

Միշտ զիջել եք ու ներել

Հասկացել եք մեզ, մեծահոգաբար լռել.

Ձեր բարի ժպիտն եք պարգևել մեզ,

Պարգևել ու ոչինչ չեք պահանջել

Այդ ամենի համար շնորհակալություն

Ընկեր Հասմիկ Քալաշյան

Ընկեր Դավիթավյան Աիդա.

Անի- Չպարապած ուսուցիչներ

Զինղեկ

Հոգեբան - Նարեկ

Բուժկետ- Գոհար

Ընկեր Ֆարհատ

Վարդան հոպար

Գևորգ- Մենք սիրում ենք դպրոցը,

Կրթության այս դարբնոցը,

Բայց կարճ դասամիջոցը

Փչացնում է ողջ գործը

Ժաննա- Գրեթե մեկ տարի է, որ ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ ընկեր Կոստանդյանը, նրան բարի հիշենք:

Ձայնը տրվում է ընկեր Դավիթավյանին

Երգ ----- Ոնց ենք քեզ սիրում

Բեմականացում- Դաս

Տնօրենի մասին՝

Խ. Մանե----------- Չունի ոչ մի դպրոց ձեզ նման,

Դուք միակն եք, ընկեև Թամազյան,

Կհիշենք ձեզ հավիտյան:

Չունի ձեր բարությունն սկիզբ ու վերջ,

Ներարկոմ եք այն ձեր սաների մեջ,

Լավ օրինակ մեզ համար

Լավ մարդ ու լավ ղեկավասր

Մեր շատ հարգարժան տնօրեն

Ընկեր Թամազյանա

Ստի դետեկտոր

II հաղորդավար- Ժաննա՛, կարո՞ղ ես մի հապավում ասել, որի մեջ լինեն մայր , ուսուցիչ, խորհրդատու, ընկեր բառերը:

I հաղորդավար- Իհարկե, կարող եմ, որովհետև հասկացա, թե ում մասին ես ուզում խոսել:

II հաղորդավար- Իսկ ու՞մ մասին եմ ուզում խոսել…

I հաղորդավար- Ընկեր Շահվերդյանի, որովհետև քո թվարկած բառերը միայն նրա մասին են:

II հաղորդավար- Ճիշտ ես, ես, օրինակ, շատ ուրախ եմ, որ մեր դասղեկը մեզ հետ մնաց 8 տարի, պատկերացնու՞մ ես, մեզ դիմացավ 8 տարի, դրա համար էլ ուրախ եմ.

I հաղորդավար- Ես էլ եմ ուրախ, Գառնիկ, բաց քո թվարկած բառերով իրոք կարելի է հապավում կազմել՝ մայր-մ, ուսուցիչ-ու, խորհրդատու -խ, ընկեր- ը, ստացվեց՝ ՄՈՒԽԸ: Կարո՞ղ է մտածված էիր ասում:



II հաղորդավար- Իհարկե, Ժաննա ջան, հիշու՞մ ես, ոնց էր մեր քթի մուխը ելնում, երբ չափն անցնելու համար սիրելի դասղեկը մեզ մեր տեղն էր ցույց տալիս:

I հաղորդավար- Իսկ դու հիշու՞մ ես , որ մեկ-մեկ էլ առանց խոսելու էր մեզ պատժում, ուղղակի մեզ բանի տեղ չէր դնում հենց այն ժամանակ, երբ սպասում էինք դաստիարակության երկարատև քարոզի:

II հաղորդավար- ՈՒ էդ ժամանակ մեր քթի ծուխն ու մուխը ավելի էր թանձրանում:

Ոտանավոր-

Երգ (դասղեկի մասին)

Այժմ լսենք ծնողներից մեկին

I հաղորդավար- Սիրելի ծնողներ, մեզնից ավելի շատ դուք եք հուզված, ձեր սրտերը մեզնից ավելի արագ են բաբախում:

II հաղորդավար- Դուք ավելի շատ եք մտահոգված, թե ինչ է սպասվում մեզ, կարդարացնե՞նք ու կիրականացնե՞նք արդյոք ձեր նպատակները:

I հաղորդավար- Մենք ձեզ շատ ենք սիրում, ամեն ինչ կանենք, որ ձեզ հուսախաբ չանենք:

Երգ-

Շրջանավարտներին ողջունում են 10- րդ դասարանցիները:

I հաղորդավար- Գառնիկ, հիմա ի՞նչ, քննությունները հանձնում ես ու գնաս բանակ.

II հաղորդավար- - Այո՛, Ժաննա ջան, գնում եմ հայոց բանակ

I հաղորդավար- Փաստորեն այնպես է ստացվում, որ արարողությանը անպայման պետք է անդրադառնանք հայոց բանակին ու հայ զինվորին:

II հաղորդավար- Ինձ թվում է արժե անդրադառնալ, որովհետև կոնկրետ մեր դասարանում տարբեր տարիներին սովորած աշակերտներից 18 տղա է ծառայելու:

I հաղորդավար- Այո՛, հայոց բանակը շատ կշահի , որովհետև մեր առաջին զինվորը կլինի Գառնիկի նման պատասխանատու ու նվիրված երիտասարդ:

Երգ-

I հաղորդավար- Այո՛, մեզ հարյուրավոր ճանապարհներ են սպասվում. Ի՞նչ անենք և ինչպե՞ս , որ նրանցից ընտրենք ամենաճիշտը, հարթը և խոստումնալիցը

II հաղորդավար- Մեն չենք վախենում խոչընդոտներից, մեր ճանապարհը մենք էլ կհարթենք, միայն թե խաղաղություն լինի հայոց աշխարհում ու երկրիս սահմաններին այլևս կրակոցնեչ չլինեն:

Շրջանավարտներին ողջունում են 11-րդ դասարանցիները :

Մակիչ –Ղողանջեց վերջին դասի զանգն արդեն

Երրորդ զանգի պես մեկնող գնացքի

Հրաժեշտ տանք այս շենքին ,գնացքին ,

Ղողանջեց վերջին դասի զանգն արդեն:

Արմինե- Կյա՛նք, մենք լիահույս ենք գալիս քո գիրկը՝

Լի երազանքներով ու երջանկանալու անհագ ցանկությամբ,

Հուսախաբ չանես , թևաթափ չանես,

Բախտի անիվը ուղիղ կպահեսա;

Սվետլանա- Այստեղ թողնում ենք մեր մանկությունը,

Մեր պարզությունը, առաջին սերը, անեղծությունը,

Բարի աչքերով նայիր դու մեզ

Գալի՜ս ենք, գալիս

Կյանք, պաշտպանում ենք քեզ:

Ն. Մանե- Տու՛ր մեզ ապրելու,

Միշտ արարելու

Բարին ցանկալու,

Չարը հնձելու

ՈՒժ, ունակություն:

Նարեկ- Տու՛ր մեզ հաղթելու,

Առաջ գնալու,

Չերկնչելու

Կամք ու զորություն

Կարինե - Կյանք , քիչ սպասիր

ՈՒ դեռ կտեսնես՝

Ինչեր կանենք,

Թե ովքեր ենք մենք: Երգ



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!