СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ազատության երգիչը

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս ստեղծած սահիկը 

Просмотр содержимого документа
«Ազատության երգիչը»

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԻՔԱյԵԼ նալբանդյան

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՄԻՔԱյԵԼ նալբանդյան

Միքայել նալբանդյան Կենսագրություն Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է   Նոր   Նախիջևանում   (այժմ՝   Դոնի Ռոստով   քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝   Գաբրիել Պատկանյանի   դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ   Ռափայել Պատկանյանի   հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում   Նոր   Նախիջևանի   և Բեսարաբիայի թեմի   առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է   Մոսկվա  ։

Միքայել նալբանդյան

Կենսագրություն

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է   Նոր   Նախիջևանում   (այժմ՝   Դոնի Ռոստով   քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝   Գաբրիել Պատկանյանի   դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ   Ռափայել Պատկանյանի   հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում   Նոր   Նախիջևանի   և Բեսարաբիայի թեմի   առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է   Մոսկվա  ։

Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի   Լազարյան ճեմարանում  ՝ միաժամանակ սովորելով   Մոսկվայի համալսարանի   բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ   Ի.   Սեչենովը  ,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր   Ս.   Բոտկինը  ։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։   Լոնդոնում   եղած ժամանակ կապեր է հաստատում   Գերցենի  ,   Ն.   Օգարյովի  ,   Սեռնո   Սոլովևիչի   հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է   Հնդկաստան  ,

այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է   թոքախտից   աքսորավայրում՝   Սարատով   նահանգի   Կամիշին   քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Գործեր և ժառանգություն

  • Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
  • Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց   Ստեփանոս Նազարյանցի   հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց   Կալկաթա  , իր ծննդավայրի և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։
  • Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ   Վահան Մամիկոնյան»  , որը կատարել է բանտում։
  • Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր»,   «Մեր Հայրենիք»   և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ «Մեր հայրենիք, թշվառ, անտեր,  Մեր թշնամուց ոտնակոխ,  Յուր որդիքը արդ գանչում է  Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:   «Մեր հայրենիք շղթաներով  Այսքան տարի կապկապած,  Յուր քաջ որդոց սուրբ արյունով  Պիտի լինի ազատված»:   «Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,  Որ իմ ձեռքով գործեցի,  Գիշերները ես քուն չեղա,  Արտասուքով լվացի»։   «Նայի՛ր նորան, երեք գունով,  Նվիրական մեր նշան,  Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,  Թո՛ղ կործանվի Ավստրիան»: Վերլուծություն Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։ «Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

  • «Մեր հայրենիք, թշվառ, անտեր, Մեր թշնամուց ոտնակոխ, Յուր որդիքը արդ գանչում է Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»: «Մեր հայրենիք շղթաներով Այսքան տարի կապկապած, Յուր քաջ որդոց սուրբ արյունով Պիտի լինի ազատված»: «Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ, Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի»։ «Նայի՛ր նորան, երեք գունով, Նվիրական մեր նշան, Թո՛ղ փողփողի թշնամու դեմ, Թո՛ղ կործանվի Ավստրիան»:

Վերլուծություն

Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։

«Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։

բանաստեղծությունը 1859-ին տպագրվել է ամսագրում:Այս նույն վերնագրով Նիկոլայ Օգարյովը ունի քերթվածք: Բանաստեղծն ասում է,որ Աստված մարդուն ազատ է ստեղծում,բայց դեռ մանուկ հասակից մենք կապված ենք բարուրով և ձգտում ենք ազատության: Անգամ նորաբաց լեզվի առաջին բառն է ազատություն: " width="640"

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատությունն գրկեցի։ Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել։

բանաստեղծությունը 1859-ին տպագրվել է ամսագրում:Այս նույն վերնագրով Նիկոլայ Օգարյովը ունի քերթվածք: Բանաստեղծն ասում է,որ Աստված մարդուն ազատ է ստեղծում,բայց դեռ մանուկ հասակից մենք կապված ենք բարուրով և ձգտում ենք ազատության: Անգամ նորաբաց լեզվի առաջին բառն է ազատություն:

ԱՊՈԼԼՈՆԻՆ Դու Ապոլոն, որ տվիր   Ինձ այս քնար հոգեմաշ,   Այո՛, գոհ չե՛մ քեզանից․   Տրտնջում է և աշխարհ։   Իբրև պատիժ ինձ տվիր,   Տրտում սրտիս մխիթար,   Թե՞ զգալով չարչարվիլ   Ու չքանալ վայրապար։   Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,   Տո՛ւր ուրիշի, ում կամիս․   Քեզ մի անգամ ասել եմ,   Հիշի՛ր եթե միտք ունիս։   Կյանքիս գարունն է անցել,   Ինձ ուշացած է քնար․   Օտար աշխարհ պանդխտիլ   Ինձ մնում է մշտահար։ Բայց դու, որ քեզ մարդ տկար   Աստված կանչեց ու խնկեց,   Մի՛ կարծեր թե միջաբեկ,   Պիտ' պաղատիմ դեպի քեզ։   Ես կընդունիմ կամակար,   Թե բախտ անգութ ոխերիմ   Մատռվակե թույն, լեղի   Յուր սափորից, ինձ բաժին։   Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ   Ոտքիդ տակում ինչպես շատ   Մարդիկ, որ չեն իմանում,   Թե էակներ են ազատ։

ԱՊՈԼԼՈՆԻՆ

Դու Ապոլոն, որ տվիր   Ինձ այս քնար հոգեմաշ,   Այո՛, գոհ չե՛մ քեզանից․   Տրտնջում է և աշխարհ։   Իբրև պատիժ ինձ տվիր,   Տրտում սրտիս մխիթար,   Թե՞ զգալով չարչարվիլ   Ու չքանալ վայրապար։   Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,   Տո՛ւր ուրիշի, ում կամիս․   Քեզ մի անգամ ասել եմ,   Հիշի՛ր եթե միտք ունիս։   Կյանքիս գարունն է անցել,   Ինձ ուշացած է քնար․   Օտար աշխարհ պանդխտիլ   Ինձ մնում է մշտահար։

Բայց դու, որ քեզ մարդ տկար   Աստված կանչեց ու խնկեց,   Մի՛ կարծեր թե միջաբեկ,   Պիտ' պաղատիմ դեպի քեզ։   Ես կընդունիմ կամակար,   Թե բախտ անգութ ոխերիմ   Մատռվակե թույն, լեղի   Յուր սափորից, ինձ բաժին։   Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ   Ոտքիդ տակում ինչպես շատ   Մարդիկ, որ չեն իմանում,   Թե էակներ են ազատ։

բանաստեղծությունը Մ.Նալբանդյանը գրել է 1859-ին,տպագրել է 1865-ին:Նալբանդյանը խոսքն ուղղում է Ապոլլոնին:Իսկ ո՞վ է Ապոլլոնը:Ապոլլոնը հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկն էր, գերագույն աստված Զևսի և դիցուհի Լետոյի որդին:Ծնվել է Դելոս կղզում:Եղել է մուսաների աստվածը,այստեղից էլ նրա Մուսագատես մականունը,որ նշանակում է մուսաների առաջնորդ: " width="640"

ԱՊՈԼԼՈՆԻՆ

Ապոլլոնը պաշտվել է որպես ճանապարհների,ճանապարհորդների և ծովագնացների պահապան,խափանել է աղետներ,համարվել արեգակնային լույսի,մարգարեությունների և գուշակությունների աստվածը,Զևսի կամքը մարդկանց հայտնողը։

բանաստեղծությունը Մ.Նալբանդյանը գրել է 1859-ին,տպագրել է 1865-ին:Նալբանդյանը խոսքն ուղղում է Ապոլլոնին:Իսկ ո՞վ է Ապոլլոնը:Ապոլլոնը հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկն էր, գերագույն աստված Զևսի և դիցուհի Լետոյի որդին:Ծնվել է Դելոս կղզում:Եղել է մուսաների աստվածը,այստեղից էլ նրա Մուսագատես մականունը,որ նշանակում է մուսաների առաջնորդ:

Նրա պատվին կառուցվել է Դելփյան տաճարը,ճանաչվել է որպես Դելփյան պատգամախոս։Նրա պատվին անցկացվում էին մարզական միցույթներ։ Ահա բանաստեղծը դիմում է Ապոլլոնին ՝ որպես մուսաների հովանավոր,և նրան է հայտնում իր քաղաքացիական դիրքորոշումը,որովհետև քնարով պիտի երգի ազագություն,և դա է կամավոր ընտրած բանաստեղծի իր ճանապարհը։

Նրա պատվին կառուցվել է Դելփյան տաճարը,ճանաչվել է որպես Դելփյան պատգամախոս։Նրա պատվին անցկացվում էին մարզական միցույթներ։

Ահա բանաստեղծը դիմում է Ապոլլոնին ՝ որպես մուսաների հովանավոր,և նրան է հայտնում իր քաղաքացիական դիրքորոշումը,որովհետև քնարով պիտի երգի ազագություն,և դա է կամավոր ընտրած բանաստեղծի իր ճանապարհը։

Ազատության երգիչ Մեծն փիլիսոփա Լուսավորա-կան և տեսաբան Հայ ռեալիստական և քննադատության հիմնադիր  Հյուսիսափայլի փայլ

Ազատության երգիչ

Մեծն փիլիսոփա

Լուսավորա-կան և տեսաբան

Հայ ռեալիստական և քննադատության հիմնադիր

Հյուսիսափայլի փայլ

Մեծերը Միքայել Նալբանդյանի մասին Մ. Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր։ Իր անունը գաղափարի և ազգի, նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։ Ավ․ Իսահակյան Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։ Րաֆֆի Մեր հասարակական մտքի անպայման ամենահետաքրքիր ու մեզ համար շահեկան դեմքն է նա։ Ալ․Մյասնիկայն

Մեծերը Միքայել Նալբանդյանի մասին

Մ. Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր։ Իր անունը գաղափարի և ազգի, նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։

Ավ․ Իսահակյան

Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։

Րաֆֆի

Մեր հասարակական մտքի անպայման ամենահետաքրքիր ու մեզ համար շահեկան դեմքն է նա։

Ալ․Մյասնիկայն

Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը։ Նալբանդյանը ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է մտորեն՝ սրբության հասնող չափով։ Դերենիկ Դեմիրճյան Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։ Նիկոլայ   Օգարյով Հովհաննես Թումանյան

Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը։

Նալբանդյանը ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է մտորեն՝ սրբության հասնող չափով։

Դերենիկ Դեմիրճյան

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։

Նիկոլայ   Օգարյով

Հովհաննես Թումանյան

Օգտագործված աղբյուրներ` https://multiurok. ru https://ru.m.wikipedia.org Կատարող` Անդրե սարդարյսն

Օգտագործված աղբյուրներ`

  • https://multiurok. ru
  • https://ru.m.wikipedia.org

Կատարող` Անդրե սարդարյսն


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!