СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաբելոնյան աշտարակաշինություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բաբելոնյան աշտարակաշինություն»

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

17 Հունիսի, 2020Տեր Համբարձում

 

Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով:

 Նրանք խոսում էին մեկ լեզվով:

 Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:

 Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:

 Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն (Ծն. 11.1-9):

 Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան:

FacebookTwitter



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!