СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բարեկիրթ վարքի կանոններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բարեկիրթ վարքի կանոններ»

Բարեկիրթ վարքի կանոնների ուսուցումը

դասղեկի ժամի իմ փորձից





Այսօր ժամանակակից դպրոցի և ուսուցչի առաջ ծառացած խնդիրները շատ են ու բազմազան:Այդ է պատճառը ,որ ժամանակակից ուսուցիչը պետք է որդեգրի կառուցողական մոտեցում և կիրառի դասավանդման նորարարական մեթոդներ:Եվ այսօր առավել բարդ է հատկապես դպրոցում դասղեկների աշխատանքը:Եվ յուրաքնաչյուր լավ դասղեկ մի թաքուն և ինչու չէ նաև փափագած երազանք ունի:Այն է,որ իր սաները մեծանան և կյանքում դառնան իսկական մարդ,ապրեն ազնիվ,սիրեն մարդկանց և բարձր պահեն հայրենասերի իրենց արժանապատվությունը:Եվ ահա այսօր լավ մարդ կրթելու համար անհրաժեշտ է աշակերտի մեջ զարգացնել մարդկային վեհ արժեքներ,ինչպիսիք են բարությունը,հոգևոր արժեքներից օգտվելու և գնահատելու կարողությունը,ինքնահարգանքը,մշտական ձգտումը դեպի վեհը,գեղեցիկը,սերը դեպի աշխատանքը,ինչու չէ նաև ֆիզիկական կատարելությունը:Եվ ահա այս ամենին հասնելու համար դասղեկը պետք է աշակերտներին սովորեցնի ճիշտ ապրել, ճիշտ վարվել, ճիշտ խոսել և ճիշտ վերաբերվել մարդկանց[1]:Այսինքն իրենց սաները դառնան իսկական ասպետներ և բարեկիրթ օրիորդներ:Եվ լավ դասղեկները իրենց լավ կազմակերպած դասղեկական ժամերին պետք է իրենց սաներին օգնեն ձեռք բերել որոշակի կարողություններ և հմտություններ,ինչպիսիք են

Ճիշտ հաղորդակցվելը ու համագործակցելը

Ընտրություն կատարելու ,խնդիրներ լուծելու ունակությունը

Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքը

Գրագետ վարքագիծ դրսևորելը

Միմյանց հետ արդյունավետ և բարեհամբյուր հարաբերվելը և այլն:

Ստորև ներկայացնում եմ դասղեկական ժամի իմ փորձից:

Նախապես՝ տարվա սկզբում հետազոտության թեմա ընտրել էինքև նրանց տվել հանձնարարություններ[3]:

Յուրաքնաչյուր աշխատանքային շաբաթվա վերջում նախքան աշակերտներիս տուն գնալը ես հարցնում էի՝1.ինչ տրամադրությամբ ավարտեցիք շաբաթը

2.ինչն էր լավ և ինչը՝ վատ:

3.Արդյոք կարողացել եք նոր նյութեր հավաքել թեմայի վերաբերյալ:

4.ինչպես եք պահել ձեզ ողջ շաբաթվա ընթացքում:

5.Եղել են ծնողներ, ովքեր օգնել են նոր նյութերով:

ՈՒսումնական տարվա ավարտին ողջ նյութերը հավաքելուց և համակարգելուց հետո աշակերտների և ծնողների ցանկությամբ թեմային վերաբերող դասղեկի ժամը անցկացնում ենք գրադարանում թեյի սեղանի շուրջ ծնողների և ուսուցիչների ներկայությամբ:

Խոսքս սկսում եմ հարցադրումով.

1.ինչու ենք հավաքվել:

2.ինչ է թեյի մշակույթը,որտեղից է այն գալիս:

3.Արդյոք կարողանում ենք օգտվել թեյի սեղանից և այլն:

Հնչում են տարբեր կարծիքներ:Ամփոփում եմ խոսքս:Եվ աշակերտներիս մեկական կես նախադասությամբ քարտեր եմ տալիս և հանձնարարում փորձել իրենց նախադասությունը լրացնող կեսը գտնել:Զույգերը,միմյանց գտնելով,ծանոթանում են ամբողջական նախադասությանը և փակցնում պաստառին՝ներկայացնելով բոլորին:

Ահա նրանցից մի քանիսը:

նախադասություններ

Իսկական ասպետը պաշտպանում է/թույլերին,օգնում ընկերներին:

Իսկական ասպետը տրանսպորտում տեղը/ զիջում է աղջիկներին ու տարեցներին:

Իսկական ասպետը աղջիկների վերարկուն է բռնում,/ որ հագնեն:

Իսկական ասպետը դռնից մտնելիս աղջիկներին/ճանապարհ է տալիս:

Իսկական ասպետը շրջապատը մաքուր է պահում,աղբը/գետնին չի թափում:

Իսկական ասպետը աղջկա վրա /ձեռք չի բարձրացնում:

Իսկական ասպետը շենքի ներսում գլխարկը/ հանում է:

Իսկական ասպետը ձեռքով բարևելիս պետք է/ձեռնոցը հանի:

Իսկական ասպետը առաջ չի խցկվում,սպասում է/իր հերթին:

Իսկական ասպետը միշտ ճշտապահ է,երբեք/չի ուշանում:

Իսկական ասպետը կատարում է/խոստումները,պարտաճանաչ է:

Իսկական ասպետը երբեք չի/ ստում,վստահելի է:

Իսկական ասպետը հետևում է/ հագուստին,միշտ կոկիկ է հագնվում:



Բարեկիրթ օրիորդը............... նախադասություններ

Բարեկիրթ օրիորդը միշտ պատրաստ է օգնության / ձեռք մեկնել:

Բարեկիրթ օրիորդը բարևելիս առաջինն է / ձեռքը մեկնում:

Բարեկիրթ օրիորդը հետևում է / հագուստին,միշտ կոկիկ է հագնվում:

Բարեկիրթ օրիորդը կարող է շենքի ներսում / գլխարկով մնալ:

Բարեկիրթ օրիորդը շրջապատը մաքուր է պահում,աղբը/ գետին չի թափում:

Բարեկիրթ օրիորդը կարող է ձեռքով / բարևելիս ձեռնոցը չհանել:

Բարեկիրթ օրիորդը առաջ չի խցկվում,սպասում է/ իր հերթին:

Բարեկիրթ օրիորդը միշտ ճշտապահ է, երբեք /չի ուշանում:

Բարեկիրթ օրիորդը կատարում է/ խոստումները,պարտաճանաչ է:

Բարեկիրթ օրիորդը երբեք չի/ ստում ,վստահելի է:

Պաստառներին ծանոթանալով՝ առաջարկում եմ իրենց կարծիքներն արտահայտել թվարկված վարքականոնների վերաբերյալ

1.Դրանցից որոնք էին արդեն ձեզ ծանոթ:

2.Կային կանոններ ,որ զարմացրին:

3.Կարող եք այդ ցանկը լրացնել ձեր ձեռքբերած վարքագծի կանոններով:

Ապա հիշեցինք նաև սաներիս ծանոթ պատմությունների հերոսների վարքագիծը,համեմատեցինք միմյանց հետ,փորձեցինք նրանց փոխարեն հանդես գալ:

Սաներիցս մեկը մեր սեղանը զարդարեց իր հրաշալի հայրենասիրական երգի կատարումով:

Այնուհետև առաջարկեցի մտքերի տարափով թվարկել բառեր,արտահայտություններ,որոնք իրենց կարծիքով բնորոշ են իսկական ասպետի և բարեկիրթ օրիորդի բառապաշարին:Որոնք էլ փակցրեցին պաստառին:



Բարև ձեզ,բարի օր,ինչպես եք, թույլ տվեք օգնել, խնդրեմ, շնորհակալություն, թույլ տվեք ուղեկցել, խնդրում եմ ՝օգնեք, ներեցեք, խնդրեմ, կարելի է, թույլ կտաք, ներողություն, շատ հաճելի է, ուրախ եմ ծանոթանալ, նստեք, անցեք.......

Վերջում անդրադարձ կատարեցինք, և մասնակիցները շրջանով հերթով պատասխանեցին.

ՙՙ[2]:



Այս հրաշալի դաս-թեյումը խթանեց սաներիս համագործակցությունը,ստեղծագործական և վերլուծական մտածողությանը,նպաստեց նաև արդյունավետ շփման հմտությունների ձևավորմանը:

Վերջում շնորհակալություն հայտնեցինք գրադարանավարուհուց:Այդ նյութերը տեղադրեցինք թղթապանակում, և հետազոտության թղթապանակը հանձնեցինք ընթերցասրահին:Խոստացանք,որ շարունակելու ենք այդ ավանդույթների ցանկը3]:



Օգտագործված գրականություն

Սուխումլինսկի Վ.Ա.:Ինչպես դաստիարակել իսկական մարդ:-Եր.,Լույս,1979,388 էջ:

Թորոսյան Ն.և ուրիշներ. Հանդուրժողականությոան ուսուցում:Դասղեկի ձեռնարկ:-Եր.,2008.-140 էջ:

Մուրադյան Ռ.Նոր մոտեցումներ դաստիարակչական աշխատանքում,-Եր.,2007,191էջ:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!