СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաց դասի պլանավորում 7-րդ դասարան երկրաչափությունից

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

Բաց դասի պլանավորում 7-րդ դասարան երկրաչափությունից

Просмотр содержимого документа
«Բաց դասի պլանավորում 7-րդ դասարան երկրաչափությունից»

ԲԱՑ ԴԱՍ

Դասարան – 7

Թեմա՝ Անկյուններ, եռանկյուններ և զուգահեռ ուղիղներ:

Դասի տիպը՝ բաց դաս

Դասի նպատակը՝ ամբողջ ուսումնական ծրագրի ամփոփում:

Դասի ընթացքը՝

Խթանման փուլ- 20 րոպե

Դասաը սկսվում է պատմական ակնարկով. Երբ և որտեղ է սկիզբ առել երկրաչափությունը , որպես առանձին ճյուղ: Խոսում են երկրաչափության մեջ Էվկլիդեսի, Պյութագորասի և մի քանի գիտնականների ներդրումների մասին և մեջբերում են Պյութագորասի մի քանի իմաստություններ:

  • Արձանին գեղեցկացնում է տեսքը, իսկ մարդուն՝ իր արարքները:

  • Մի՛ խոստացիր, բայց արա մեծ գործ:

  • Ընկերությունը հենց հավասարությունն է:

  • Եթե կարող ես լինել արծիվ, մի ձգտիր դառնալ առաջինը ագռավների մեջ:

Այնուհետև հեքիաթների միջոցով ներկայացնում են եռանկյունների և անկյունների մասին գիտելիքները:

Առաջին հեքիաթը. ՙՙՙ ՙԵռանկյունն ու նրա երեք որդիները՚՚՚՚՚՚՚ ՚

Լինում է չի լինում մի մարդ՝ անունը եռանկյուն: Ունենում է երեք որդի՝ նրանցից երկուսը սուր միտք ունեին և նրանց անվանում էին Սուրանկյուն, իսկ այն մեկը, որ շատ բութ էր անվանում էին Բութանկյուն: Մի օր Բութանկյունը գնում է հոր մոտ ու հառաչում, թե ինչու են բոլորը իրեն բութ ասում: Հայրը նրան խորհուրդ է տալիս գնալ կիսորդ մորաքրոջ մոտ և նա կդարձնի իրեն երկու սուր անկյուն: Բութանկյունը հենց այդպես էլ անում է:

Ճանապարհին հանդիպում է բութանկյունը խոչընդոտների, որը հաղթահարելու համար դիմում է աշակերտների օգնությանը՝

1.Որ անկյուններն են կոչվում սուր անկյուն,բութ անկյուն, ուղիղ անկյուն, փռված անկյուն

2.Ինչ է անկյան կիսորդը

3. Որ ուղիղներն են կոչվում զուգահեռ.թվարկել զուգահեռ ուղիղները երրորդով հատելուց առաջացած անկյունների մասին հայտանիշները

4. Որ եռանկյուններն են կոչվում սուրանկյուն,բութանկյուն, ուղղանկյուն

5.Որ եռանկյուններն են կոչվում հավասարասրուն,հավասարակողմ

6.Ինչ է եռանկյան կիսորդը

7. Ինչ է եռանկյան միջնագիծը

8. Ինչ է եռանկյան բարձրությունը

Այնուհետև պետք է գծված նկարներից ընտրեն այն որտեղ պատկերված անկյան կիսորդը՝ կիսորդ մորաքրոջ տունը:

Որից հետո խմբերին բաժանվում է եռանկյուններ՝ սուրանկյուն,բութանկյուն, ուղղանկյուն:Հանձնարարվում է աշակերտներին չափել եռանկյունների անկյունները,կողմերը : Դասավորել տվյալները և պարզել եռանկյունների տեսակները և գտնել նրանց ընդհանուր հատկանիշը՝ անկյունների գումարը 180 աստիճան է:

Երկրորդ հեքիաթը. ՙ ՙ Եբայր եռանկյունները՚ ՚

Լինում են երեք եղբայր՝ Սուրանկյուն եռանկյունը, Բութանկյուն եռանկյունը և ՈՒղղանկյուն եռանկյունը: Մի օր նրանք լսում են Թագավորի հայտարարությունը այն մասին ,որ ով պատասխանի իր երեք հարցերին ն նրան էլ կնության կտա իր գեղեցկուհի աղջկան , իսկ նա ով չպատասխանի կգլխատվի: Եղբայրներից երկուսը վախենում են մասնակցել, իսկ Սուրանկյուն եռանկյունը մասնակցում է և պատասխանում հետևյալ հարցերին՝

1. Ինչի՞ է հավասար եռանկյան մի անկյունը , եթե նրա անկյուններից մեկը 93 է մյուսը՝ 27:

2. Ինչի է հավասար հավասարակողմ եռանկյան կողմը, եթե պարագիծը 45սմ է:

3. Թագավորության հողամասի մակերեսը 27.3 քառակուսի մետր է ,իսկ դղյակի մակերեսը՝ 4.8 քառակուսի մետրով փոքր է քան այգին, իսկ քաղաքի մակերեսը 1.6 անգամ մեծ է քան դղյակի մակերեսը: Որքա՞ն է կազմում այս երեք տարածքների մակերեսները միասին:

Հեքիաթների ավարտից հետո կառուցում են պրիզմա նախապես պատրաստած գունավոր եռանկյուններից;

Եռանկյուն

Բութանկյու եռանկյուն

Սուրանկյուն եռանկյուն

Ուղղանկյուն եռանկյուն



Մի անկյունը բութ է մյուս երկուսը՝սուր:

Երեք անկյունները սուր են:

Մի անկյունը ուղիղ է

Հավասարասրուն

Հավասարասրուն

Հավասարակողմ

Հավասարասրուն

Ներքին անկյունների գումարը հավասար է 180



















Իմաստի ընկալման փուլ- 15 րոպե

Դ

Պյութագորաս

Էվկլիդես

Լոբաչեվսկի

ասարանը բաժանվում է երեք խմբի: Նախապես 15 շրջանակների վրա գրված են խմբերի անունները

Կազմավորվում են 5 հոգանոց խմբեր: Տրվում են հետևյալ առաջադրանքները՝

4 . Տրված կողմերով փորձեք կառուցել եռանկյուն:



Կշռադատման փուլ- 10րոպեԱշխատանքները ավարտելուց և պաստառների վրա փակցնելուց հետո, խմբից մեկ հոգի ներկայացնում է աշխատանքը: Այն խումբը որը առավել լավ կներկայանա կլուծի խաչբառ, որը ճիշտ գրելու դեպքում կարմիր տողում պետք է ստացվի ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ:

1.Երկրաչափության մեջ պնդում

2.բազմանկյան բոլոր կողմերի գումարը

3. 2 հավասար մասերի բաժանող գիծ

4. եռանկյան գագաթից հանդիպակաց կողմին իջեցրած ուղղահայաց

5. եռանկյուն ,որի երկու կողմերը հավասար են

6.գործիք որով չափում են անկյունները

7. ուղղի մաս,որը ունի սկիզբ չունի վերջ

8.180 աստիճանի հավասար անկյուն

9. հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են---------

10. 90 աստճանից մեծ 180 աստիճանից փոքր անկյուն

11.կետից ելնող երկու ճառագայթներով սահմանափակված տիրույթ

12.եռանկյուն որի անկյուններից մեկը հավասար է 90 աստիճանի

13.90 աստիճանի դիմացի էջը կոչվում է---------


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!