Բայ
Բայ , քերականական կարգերով ու հատկանիշներով ամենահարուստ խոսքի մասը։ Ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել , -ալ մասնիկներով։
Բայը ունի ուրույն քերականական կարգեր՝ եղանակ, ժամանակ, կերպ, դեմք, թիվ, հակադարձում, բայասեռ։ Բայն օժտված է նաև բառակազմական ու ձևակազմական, ինչպես նաև զուգորդումների յուրօրինակ կաղապարներ, խոնարհման հարացույց, անդեմ ձևեր.
Տեսակներ
- Ըստ դիմայնության տարբերում են դիմավոր և անդեմ բայեր, ըստ եղանակայնության՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական կամ ենթադրական, հարկադրական բայեր։ Ըստ սեռանիշության տարբերում են՝ ներգործական, կրավորական, չեզոք, անդրադարձ, հասարակ, փոխադարձ, նաև՝ անցողական ու անանցողական բայեր։ Ըստ կերպային նշանակության՝ ոչ տևական, տևական, բազմապատկական բայեր։ Բայերն ըստ խոնարհման յուրահատկությունների լինում են ամբողջ կամ լրիվ բայեր, պակասավոր բայեր, կանոնավոր բայեր և անկանոն բայեր (արտուղի և զարտուղի բայեր)։ Իմաստաբանական բնագավառում տարբերում են էական բայեր, ասացական բայեր, զգացական բայեր, մտածական բայեր, վերացական բայեր, թանձրական բայեր, օժանդակ բայեր.
Կազմություն
- Բայը, որպես բառ միշտ ածանցավոր է, քանի որ ունի ել , ալ ածանցները։ Այն, ըստ կազմության, լինում է՝
- պարզ
- ածանցավոր
- հարադրավոր և զուգադրավոր
- Պարզ են այն բայերը, որոնք ել, ալ վերջավորություններից առաջ ընկած մասում չունեն որևէ բայական ածանց։ Ածանցավոր բայերը ել, ալ վերջավորությունից առաջ ընկած մասում ունեն ածանց։
Բայական ածանցներն են՝
- սոսկածանցավոր-ան, են, ն, չ (պարզ բայերից տարբերակելու համար պետք է դնել հարակատար կամ անցյալ կատարյալ ձևերում և եթե ածանցը դուրս չգա, ապա բայը պարզ է)
- պատճառական-ացն, եցն, ցն
- կրավորական-վ (եթե վ-ն հնարավոր չէ հանել բայից, ապա այն պարզ է)
- բազմապատկական-ատ, ոտ, կոտ, կռտ, կլտ, տ, շտ (նաև արմատի կրկնությամբ)
- Հարադրավոր խոսքի մաս է, իսկ երկրորդ բաղադրիբայերի առաջին բաղադրիչը որևէ չը՝ բայ։ Հարադրավոր բայերը գրվում են անջատ։
- Զուգադրավոր բայերի բոլոր երկու բաղադրիչներն էլ բայեր են հոմանիշային կամ հականիշային երանգներով։ Գրվում են գծիկով։ Պետք է հիշել, որ զուգադրավոր բայերի առաջին բաղադրիչը կարող է լինել շարժում, իսկ երկրորդը՝ գործողության հետևանք։ Այս դեպքում գրվում է անջատ։
Դիմավոր և անդեմ բայեր
- Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ : Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր կամ ձևեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։ «Անդեմ բայեր» կամ «դիմազուրկ բայեր» ասելով՝ երբեմն հասկանում են նաև դիմապակաս բայերը։ Դիմապակաս բայերը գործածվում են մեկ դեմքով և այդ դեմքը չի հասկացվում, որի համար անվանվում են նաև միադեմ կամ միադիմի բայեր։ Հայերենի բայերի գերակշռող մեծամասնությունը եռադիմի է՝ այսինքն ունի և գործածվում է երեք դեմքով՝ առաջին, երկրորդ և երրորդ.
- Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռի : Նախադասության մեջ դառնում են ստորոգյալ :
- Կազմվում են երկու ձևով՝
- Ձևաբայերին ավելանում է օժանդակ բայ։
- Բայի վերջավորություններով կամ եղանակիչով (կ, պիտի)։ Այս ձևերը պարզ են։
- Անդեմ (միադիմի) ձևերն ունեն միայն սեռ , գործածվում են միայն երրորդ դեմքով, այսինքն՝ ունեն միայն մեկ քերականական դեմք, կարող են ունենալ զանազան պաշտոններ։
Դերբայներ
- Անդեմ ձևերը կոչվում են դերբայներ և ձևաբայեր :
- Դերբայները նախադասության մեջ ունեն ինքնուրույն գործածություն, օժանդակ բայից կախում չունեն։
- Արդի արևելահայ գրական լեզվում դերբայները չորսն են՝
- Անորոշ - ել, ալ (Անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական - ող, ացող
- Համակատար - ելիս, ալիս
- Հարակատար - ած, ացած
- Ձևաբայերը ինքնուրույն գործածություն չունեն և կախված են օժանդակ բայից, որի հետ դառնում են ստորոգյալ :
- Ձևաբայերը չորսն են՝
- Անկատար - ում
- Վաղակատար - ել, ալ
- Ապակատար - ելու, ալու
- Ժխտական - ի, ա
- Ըստ եղանակի տարբերակում են՝ սահմանական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, հարկադրական եղանակ, պայմանական եղանակ։
- Սեռը բայի խնդրառական հատկանիշն է։ Բայը ունի երեք սեռ՝
- ներգործական
- կրավորական
- չեզոք
Կանոնավոր և անկանոն բայեր
- Անկանոն բայեր
- Բայերը, որոնք խոնարհվելիս այս կամ այն չափով շեղվում են խոնարհման ընդհանուր կանոններից անվանվում են անկանոն բայեր: Հայերենում անկանոն են տալ, գալ, լալ, լինել, ուտել և այլն: Ըստ Մխիթար Սեբաստացու անկանոն են այն բայերը, որոնց խոնարհման ձևերում առկա է արմատի փոխարինում կամ ժամանակաձևի պակաս, կամ դեմքի պակաս. ըստ այդմ էլ այս հասկացության տակ ներառնված են արտուղի, պակասավոր և դիմազուրկ բայերը:
- Այն անկանոն բայերը, որոնք խոնարհման ժամանակները կազմելիս դիմում են ոչ թե տարբեր արմատների, այլ պարզապես հանդես են գալիս միևնույն բնի տարբեր ձևերով՝ անվանվում են այլաբուն բայեր: Օրինակ՝ տամ-ետու-ետ , դնեմ-դիր-եդ և այլն: