СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Bnagitutyun -5 dasaran

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Bnagitutyun -5 dasaran»

ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ- V դասարան

ԿԱԶՄԵՑ՝ Սաթենիկ Վարդանյանը

( 68 ժամ, շաբաթական 2 ժամ)


Հ/Հ

ԹԵՄԱՆ

ԺԱՄԱՔԱՆԱԿ


I կիսամյակ ( 30ժ )

1.

Բնագիտության ուսումնասիրման առարկան

3ժ

2.

Մարմիններ,նյութեր

12ժ

3.

Տիեզերք: Արեգակնային համակարգ

8ժ

4.

Քարոլորտ

7ժ


I I կիսամյակ ( 38ժ )

5.

Ջրոլորտ:

11ժ

6.

Մթնոլորտ

12ժ

7.

Կենաոլորտ

11ժ

8.

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

4ժ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

68ժ





Գրքի հեղինակ՝ Է.Ղազարյան,Ա.Թռչունյան,

Գ.Մելիքյան,Թ.Վարդանյան,Հ.Խաչատրյան

2018թ.- հրատարակություն

















































ԳԼՈՒԽ 1

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Իմանա ինչ է բնությունը,ծանոթ լինի բնության ուսումնասիրման մեթոդներին,պարզագույն գործիքներին ու սարքերին

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ + Պատկերացում ունենա դիտման, փորձի և չափումների մասին:Կարողանա օգտվել չափիչ քանոնից, վայրկենաչափից , տարբեր ջերմաչափերից , խոշորացույցից, չափերիզից մանրադիտակից, կշեռքներից:

«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Կարողանա որոշել չափիչ սարքի բաժանման արժեքը և չափման սահմանը:

Կարողանա ցանկացած իրավիճակներում օգտագործել պարզագույն չափիչ սարքեր և կատարել համապատասխան չափումներ ,գրանցել արդյունքները և եզրահանգում անել:





































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Պարզագույն չափիչ սարքեր (զսպանակ ավոր կշեռք,քանոն, չափագլան, մանրադիտակ, ջերմաչափ,չափերիզ,վայրկենաչափ,հեռադիտակ, աստղադիտակ):

Ցուցադրել համապատասխան պաստառներ, սահիկներ:






ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 1

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

1/1

1.1

Բնության ուսումնասիրման մեթոդները.դիտում,փորձ,չափում:

Պատմ. դաս 1,1 Պատ. ՀԷ 5 (1-5) հարցերին:

2/2

1.2

Բնության ուսումնասիրման գործիքներն ու սարքերը:

Պատմ. դաս 1,2 Պատ. ՀԷ 8 (1-5) հարցերին:

3/3

1.3

Գործնական աշխատանք N1

(Հեղուկի ծավալի որոշումը)

Պատրաստվել

գ/ա -ի























































ԳԼՈՒԽ 2

ՄԱՐՄԻՆՆԵՐ , ՆՅՈՒԹԵՐ

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Գաղափար ունենա շրջապատում եղած նյութերի և մարմինների մասին: Գաղափար ունենա

մարմնի զանգվածի, խտության և ծավալի մասին: Իմանա նյութի ագրեգատային վիճակները: Իմանա պարզ և բարդ նյութեր, (ջուր, ջրածին,թթվածին ,կերակրի աղ, ածխաթթու գազ):

Իմանա մաքուր նյութը և խառնուրդը, խառնորդների բաժանման եղանակները: Գաղափար ունենա նյութ,լուծիչ,լուծույթ հասկացությունների մասին: Իմանա ջրում լավ,վատ լուծվող նյութերը: Իմանա ի՞նչ է լուծելիությունը: Իմանա լուծված նյութի զանգվածային բաժինը: Իմանա մոլեկուլի և ատոմի կառուցվածքը : Իմանա քիմիական տարրերը և նշանները:

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Կարողանա տարբերել կենդանի անկենդան մարմինները : Իմանա ամենահաճախակի հանդիպող նյութերի (թթվածնի, ածխաթթու գազի ջրածնի,ազոտի, և ջրի) նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում: Իմանա դրանց պարզագույն կիրառությունը : Իմանա թե, ո՞վ է հաստատել ատոմի բարդ կառուցվածքը : Պետք է իմանա թե, ինչպե՞ս խառնուրդները բաժանել նստեցման,շոգիացման և մագնիսով : Իմանա ի՞նչ է լուծելիությունը,իսկական լուծույթների,կախույթների և նստվածքների տարբերությունը: Կարողանա տարբերել մետաղները ոչ մետաղներից:

Իմանա թթվածնի, ածխաթթու գազի , ջրածնի,ազոտի, և ջրի քիմիական նշանները:

«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Կարողանա լուծել համապատախան խնդիրներ խտության վերաբերյալ:Կարողանա պատկերացում կազմել խտության և ծավալի կապի մասին: Կարողանա բացատրել ագրեգատային վիճակների նմանությունը և տարբերությունը: Կարողանա պարզ նյութերը դասակարգել երկու խմբի՝մետաղների և ոչ մետաղների , և բնութագրել դրանք : Կարողանա պատրաստել որոշակի զանգվածային բաժնով խառնուրդներ: Կարողանա որոշել լուծված նյութի զանգվածային բաժինը:

թթվածնի, ածխաթթու գազի , ջրածնի,ազոտի, և ջրի քիմիական բանաձևեր: Կարողանա յուրաքանչյուր երևույթի վերաբերյալ եզրակացություններ անել: Կրողանա այս թեմայում ձեռք բերած գիտելիքները կիրառել ոչ ստանդարտ պայմաններում:










































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Պարզագույն չափիչ սարքեր (կշեռք,քանոն, չափագլան, ապակե ձողիկ, նյութեր՝ կերակրի աղ, ավազ,երկաթի փոշի և,ձեթ, ջուր,փայտի մանր թեփ):

Ցուցադրել համապատասխան պաստառներ, սահիկներ(ատոմի կառուցվածքի և ագրեկատային վիճակների վերաբերյալ):



ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 2

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐ, ՆՅՈՒԹԵՐ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

4/ 1

2.1

Մարմին,նյութ,մարմնի չափերը:

Պատմ. դաս 2,1 Պատ. ՀԷ 11(1-6) հարցերին:

5/2

2.2

Զանգված,նյութի խտություն:

Պատմ. դաս 2.2 Պատ. ՀԷ 13 (1-6) հարցերին:

6/3

2.3

Նյութի երեք վիճակները՝ պինդ,հեղուկ,գազային:

Պատմ. դաս 2.3 Պատ. ՀԷ 15 (1-4) հարցերին:

7/4

2.4

Մաքուր նյութեր և խառնուրդներ, խառնուրդների բաժանման եղանակները:

Պատմ. դաս 2.4 Պատ. ՀԷ16 (1-4) հարցերին:

8/5

2.5

Լուծույթներ,լուծված նյութի մասնաբաժին:

Պատմ. դաս 2.5 Պատ. ՀԷ 19 (1-5) հարցերին:

9/6

2.6

Լուծույթների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:

Պատմ. դաս 2.6 Պատ. ՀԷ 21 (1-5) հարցերին:

10/7

2.7

Մոլեկուլներ և ատոմներ:

Պատմ. դաս 2.7 Պատ. ՀԷ 22 (1-4) հարցերին:

11/8

2.8

Քիմիական տարր, քիմիական նշաններ:

Պարզ և բարդ նյութեր:

Պատմ. դաս 2.8 Պատ. ՀԷ 25 (1-8) հարցերին:

12/9

2.9

Քիմիական բանաձևեր (թթվածին, ածխաթթու գազ, ջրածին,ազոտ, ջուր):

Պատմ. դաս 2.9 Պատ. ՀԷ 27(1-4) հարցերին:

13/10

2.10

Գործնական աշխատանք № 2

(Որոշակի մասնաբաժնով աղի լուծույթի պատրաստում):

Պատրաստվել

գ/ա -ի

14/11

ԹԵՄԱՏԻԿ ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ


Կրկնել դաս (2.1-2.9)

15/12

Թեմատիկ գրավոր աշխատանք № 1


Կրկնություն











ԳԼՈՒԽ 3

ՏԻԵԶԵՐՔ : ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է ընդհանուր գաղափար ունենա տիեզերքի մասին; Պետք է իմանա տիեզերքում գտնվող երկնային

մարմինները: Ընդհանուր գաղափար ունենա Արեգակնային համակարգի մոլորակների մասին:Իմանա գիսավորի և երկնաքարի մասին:Ընդհանուր գաղափար ունենա Լուսնի և Երկիր մոլորակի մասին:Պետք է ծանոթ լինի աշխարհագրական քարտեզին և գոբուսին, գաղափար ունենա նաև մասշտաբի և հատակագծի մասին:Իմանա

գիշերվա ու ցերեկվա հերթագայության պատճառը,

արևադարձի օրերը, գիշերահավասարի օրերը:

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Սովորողը պետք է իմանա

ի՞նչ են գալակտիկաները , համաստեղությունները , բերի օրինակներ: Իմանա Արեգակնային համակարգի 8 մոլորակների անվանումները և դասավորությունը:Իմանա գիսավորների կառուցվածքը:Իմանա Լուսնի փուլերի առաջացման պատճառները, Երկրի ձևը , չափերը, զուգահեռականները և միջօրեականները: Կարողանա բացատրել օր,տարի,նահանջ տարի, երկրի օրական պտույտի հետևանքները,գիշերցերեկ հերթագայության առաջացումը, Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը:Պետք է կարողանա տարբերել հատակագիծը քարտեզից:


«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Կարողանա բացատրել,թե ինչու ՞ գիսավորի պոչը միշտ ուղղված է դեպի Արեգակից դուրս, ինչու՞ Լուսինը Երկիր է ուղղված միշտ մեկ երեսով,երբ է տեղի ունենում Արևի,Լուսնի խավարումները: Կարողանա հաշվել ժամանակների տարբերությունը տարբեր ժամային գոտիների համար, որոշել քարտեզի կամ գլոբուսի վրա կետի աշխարհագրական կոորդինատները,

ներկայացնել տարվա եղանակների հերթափոխը :








































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Արեգակնային համակարգի մոդելը, Երկրի ֆիզիկական գլոբուսը և քարտեզը,

Ցուցադրել համապատասխան պաստառներ, սահիկներ( Երկրագնդի պտույտը Արեգակի շուրջը ,Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի փուլերը,Գալակտիկաներ, Գիսավորներ) թեմաներով:





ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 3

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ ՏԻԵԶԵՐՔ:ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ:

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

16/ 1

3.1

Գաղափար տիեզերքի մասին: Աստղեր և

Համաստեղություններ:

Պատմ. դաս 3.1 Պատ. ՀԷ 31(1-5) հարցերին:

17/2

3.2

Արեգակնային համակարգ:

Արեգակ,մոլորակները,Երկիր մոլորակը:

Պատմ. դաս 3.2 Պատ. ՀԷ 33 (1-6) հարցերին:

18/3

3.3

Գիսավորներ,ասուպներ և

Երկնաքարեր:

Պատմ. դաս 3.3 Պատ. ՀԷ 36 (1-4) հարցերին:

19/4

3.4

Լուսինը որպես Երկրի արբանյակ:Լուսնի

փուլերը:

Պատմ. դաս 3.4 Պատ. ՀԷ 39 (1-6) հարցերին:

20/5

3.5

3.6

Երկրի ձևը,չափերը:Քարտեզ,գլոբուս:

Մասշտաբ,տեղանքի հատակագիծ:

Պատմ. դաս 3.5

3.6

Պատ. ՀԷ 41 (1-4)

46(1-5)

հարցերին:

21/6

3.7

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի

շուրջ,դրա հետևանքները:

Պատմ. դաս 3.7 Պատ. ՀԷ 48 (1-6) հարցերին:


22/7

ԹԵՄԱՏԻԿ ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ


Կրկնել դաս (2.1-3.7)

23/8

Թեմատիկ գրավոր աշխատանք № 2


Կրկնություն










































ԳԼՈՒԽ 4

ՔԱՐՈԼՈՐՏ


ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է իմանա

Երկրագնդի ներքին կառուցվածքի հիմնական շերտերը, ապարների տեսակները,իմանա ,թե ի՞նչ է քարոլորտը,Երկրակեղևի տեսակները : Իմանա ի՞նչ է երկրաշարժը և առաջացման պատճառները,Հրաբուխ , հրաբխի առաջացումը: Իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոնները: Ընդհանուր գաղափար ունենա Հայկական Լեռնաշխարհի մասին:Իմանա Երկրի մակերևույթի հիմնական ձևերը և մակերևութի ձևավորման պատճառները:


«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Իմանա երկրագնդի ներքին ոլորտների սահմանները,երկրակեղևի շերտավոր կառուցվածքը, Երկրի ընդերքում ջերմաստիճանի և ճնշման փոփոխությունը: Իմանա մագմայի և լավայի առաջացումը և տարբերությունը: Իմանա երկրաշարժի օջախը և վերնակենտրոնը: Իմանա ի՞նչ է հողմնահարումը և տեսակները: Կարողանա դասակարգել հարթավայրերը և լեռները,ուրվագծային քարտեզի վրա :

«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Պետք է կարողանա բացատրել ապարների գոյացման պատճառները, Երկրաշարժի , հրաբխի և ցունամիի հետևանքները:

Կարողանա բացատրել, թե իչպե՞ս և որտե՞ղ են առաջանում գեյզերները: Կարողանա հաշվել հարաբերական բարձրությունը: Պետք է կարողանա օրինակներով բացատրել, թե մարդն ինչպե՞ս է փոփոխում Երկրի մակերևութը և ինչու՞ է անհրաժեշտ Երկրի ընդերքի և մակերևույթի պահպանությունը:











































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Ցուցադրել Երկրի ներքին կառուցվացքը պատկերող պաստառ, Հրաբուխ , ցունամի և երկրաշարժ պատկերող պաստառներ և տեսնյութեր, ցուցադրել Մայքլ Ջեքսոնի տեսանյութը (բնության աղետների մասին):




ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 4

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՔԱՐՈԼՈՐՏ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

24/ 1

4.1

Երկրի ներքին կառուցվածքը: Երկրակեղևը կազմող ապարները:

Պատմ. դաս 4.1 Պատ. ՀԷ 52(1-5) հարցերին:

25/2

4.2

Երկրակեղևի կառուցվածքը և շարժումները :

Պատմ. Դաս4.2 Պատ. ՀԷ 54 (1-4) հարցերին:

26/3

4.3

4.4

Երկրաշարժեր:

Հրաբուխներ:

Պատմ. դաս 4.3

4.4

Պատ. ՀԷ 56 (1-3)

61 (1-5)

հարցերին:

27/4

4.5

4.6

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր:

Լեռներ և բլուրներ:

Պատմ. դաս 4.5

4.6

Պատ. ՀԷ 63 (1-6)

66 (1-5)

հարցերին:

28/5

4.7


Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը . .հողմնահարում:

Պատմ. դաս 4.7

Պատ. ՀԷ 66(1-5)

հարցերին:


29/6

ԹԵՄԱՏԻԿ ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ


Կրկնել դաս (1.1-4.7)

30/7

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Կրկնություն











































ԳԼՈՒԽ 5

ՋՐՈԼՈՐՏ


ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է իմանա

Ջրի հատկությունները և ագրեգատային վիճակները: Իմանա ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բության մեջ: Պետք է կարողանա քարտեզի վրա ցույց տալ 4 Օվկիանոսները, խոշոր ծովածոցերը, նեղուցները, ծովերը, կղզիներն ու թերակղզիները:Ընդհանուր գաղափար ունենա գետերի,աղբյուրների, լճերի , արտեզյան ջրերի և ջրամբարների մասին , Իմանա դրանց կարևորությունը բնության մեջ և մարդու կյանքում: Իմանա սառցադաշտերի և ճահիճների և դրանց առաջացման մասին, քարտեզի վրա ցույց տալ դրանց տարածման շրջանները:

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Իմանա Ի՞նչ է ջրի ջերմունակություը , ջրի շրջապտույտի տեսակները: Կարողանա բացատրել, թե ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: Իմանա ջրի ջերմային ընդարձակման առանձնահատկությունները: Կարողանա մեկնաբանել տաք և սառը հոսանքների առաջացումը և դրանց ազդեցությունը կլիմայի ձևավորման վրա: Կարողանա բացատրել մակընթացությունը և տեղատվությունը:Ի մանա գետերի սնման աղբյուրները: Կարողանա տարբերել հորդացումը և վարարումը: Իմանա հոսուն և անհոսուն լճերի տարբերություննը և օրինակներ բերել: Մեկնաբանել ճահիճներում տորֆի,սառցադաշտային նստվածքների առաջացման մեխանիզմը,բացատրել գրունտային, արտեզյան ջրերի, աղբյուրների, ճահիճների, սառցադաշտերի,

այսբերգների առաջացումը:

«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Պետք է կարողանա բացատրել ջրի

ագրեգատային վիճակների փոփոխության հետևանքներն ու նշանակությունը շրջակա միջավայրում:Կարողանա կանխատեսումներ անել գետերի վարարումների և հետևանքների վերաբերյալ,քարտեզով և ըստ տեղանքի հետազոտել գետերի հոսքի ուղղության և բնույթի կախվածությունը ռելիեֆից,դիտարկել իր տեղանքի ջրային օբյեկտները և կազմել դրանց բնութագիրը, բացահայտել գետերի և լճերի նշանակությունը: Կարողանա գնահատել ստորերկրյա ջրերի , ճահիճների չորացման նշանակությունը,

բացատրել սառցադաշտերի առաջացման և տարածման օրինաչափությունները:







































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Ցուցադրել համապատասխան քարտեզ, պաստառներ(ջրի շրջապտույտը, օվկիանոսներ, այսբերգներ, սառցադաշտեր ,կղզիներ ) ,տեսանյութեր (օվկիանոսի հատակը-թանգարան):




ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 5

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՋՐՈԼՈՐՏ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

31/ 1

5.1

Ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները:

Պատմ. դաս 5.1 Պատ. ՀԷ 71(1-5) հարցերին:

32/2

5.2

Ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բնության մեջ:

Պատմ. դաս 5.2 Պատ. ՀԷ 74 (1-4) հարցերին:

33/3

5.3

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը:

Պատմ. դաս 5.3 Պատ. ՀԷ 76 (1-4) հարցերին:

34/4

5.4

Ջրի շարժումը օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ:

Պատմ. դաս 5.4 Պատ. ՀԷ 79(1-5) հարցերին:

35/5

5.5

Գետեր:

Պատմ. դաս 5.5 Պատ. ՀԷ 81 (1-4) հարցերին:

36/6

5.6

Լճեր,ջրամբարներ:

Պատմ. դաս 5.6

Պատ. ՀԷ 84 (1-4) հարցերին:

37/7

5.7

Գետերի և լճերի նշանակությունը մարդու կյանքում:

Պատմ. դաս 5.7 Պատ. ՀԷ 86 (1-4) հարցերին:

38/8

5.8

Ստորերկրյա ջրեր. աղբյուրներ, արտեզյան ջրեր,դրանց դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Պատմ. դաս 5.8 Պատ. ՀԷ 89 (1-6) հարցերին:

39/9

5.9

Ճահիճներ,առաջացումը,դերը մարդու կյանքում:

Պատմ. դաս 5.9 Պատ. ՀԷ 91(1-4) հարցերին:

40/10

5.10

Սառցադաշտեր:

Պատմ. դաս 5.10 Պատ. ՀԷ 93(1-4) հարցերին:

41/11

5.11

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

Պատմ. դաս 5.11 Պատ. ՀԷ 97(1-5) հարցերին:






































ԳԼՈՒԽ 6

ՄԹՆՈԼՈՐՏ

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է ընհանուր գաղափար ունենա մթնոլորտի կառուցվածքի մասին:Իմանա ըստ բարձրության մթնոլորտի շերտերը ,վերին սահմանը:

Գաղափար ունենա մթնոլորտի տաքացման մասին, իմանա ջերմության բաշխումը Երկրի վրա: Գաղափար ունենա մթնոլորտային ճնշման և դրա չափման մասին: Իմանա նորմալ մթնոլորտային ճնշման արժեքը, Ճնշման չափման միավորը: Իմանա քամու , մառախուղի ,ամպերի , տեղումների և դրանց տեսակների մասին: Գաղափար ունենա եղանակի մասին և կարողանա նկարագրել եղանակը օրվա ընթացքում:


«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Իմանա մթնոլորտը ի՞նչ գազերից է կազմված և դրանց կարևորությունը; Իմանա , թե ինչու օդը չի հեռանում Երկրից:Իմանա մթնոլորտի շերտերի կառուցվածքն ու նկարագրությունը: Իմանա մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունները՝ ըստ տեղանքի բարձրության: Իմանա ցողի և եղյամի մասին : Իմանա քամու բնութագրիչները : Կարողանա բացատրել քամու ուժի օգտագործման նպատակը:

Իմանա եղանակի , կլիմայի և դրանց տարբերությունների մասին:Իմանա կլիման ձևավորող գործոնները: Իմանա մթնոլորտը աղտոտող հիմնական աղբյուրները և մթնոլորտի անաղարտության պահպանման ուղիները:

Կարողանա կազմել եղանակային օրացույց:


«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Պետք է կարողանա բաց տրել ,թե ինչ դեր ունի օզոնի շերտը: Իմանա մթնոլորտի բաղադրության մեջ մտնող գազերի նշանակությունը : Կարողանա գծապատկերել մթնոլորտի շերտերը : Կարողանա խնդիրներ լուծելմթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունը ըստ տեղանքի բարձրության թեմային վերաբերող:

Կարողանա տեղանքում չափումներ կատարել և կառուցել համապատասխան աղյուսակներ և գրաֆիկներ: Կարողանա եղանակի դիտումներ և կանխատեսումներ կատարել, բնութագրել իր բնակավայրին բնորոշ եղանակները:









































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Պարզագույն չափիչ սարքեր (Ջերմաչափ , ճնշաչափ):

Ցուցադրել համապատասխան պաստառներ, սահիկներ(մթնոլորտի շերտավոր կառուցվածքը, Երկրի ջերմային գոտիները, Տարբեր տիպի ամպերի,ցողի , նկարներ), տեսանյութ (հողմաէլեկտրակայաններ):



ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 6

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՄԹՆՈԼՈՐՏ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

42/ 1

6.1

Մթնոլորտի կազմը և կառուցվածքը:

Պատմ. Դաս 6,1 Պատ. ՀԷ 99(1-6) հարցերին:

43/2

6.2


Մթնոլորտի տաքացումը: Օդի ջերմաստիճան:

Պատմ. դաս 6.2 Պատ. ՀԷ 102 (1-4) հարցերին:

44/3

6.3


Մթնոլորտային ճնշում,բաշխումը երկրագնդի վրա:

Պատմ. դաս 6.3 Պատ. ՀԷ 104 (1-5) հարցերին:

45/4

6.4


Քամի,քամու տեսակները:

Պատմ. դաս 6.4 Պատ. ՀԷ107 (1-4) հարցերին:

46/5

6.5


Քամու ուժի բնութագրիչները:Քամու ուժի օգտագործումը,հողմակայաններ:

Պատմ. դաս 6.5 Պատ. ՀԷ 109 (1-4) հարցերին:

47/6

6.6


Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր:

Պատմ. դաս 6.6 Պատ. ՀԷ 113 (1-6) հարցերին:

48/7

6.7


Մթնոլորտային տեղումներ:

Պատմ. դաս 6.7 Պատ. ՀԷ 115 (1-5) հարցերին:

49/8

6.8


Եղանակ,դրա տիպերը: Եղանակի կանխատեսումը:

Պատմ. դաս 6.8 Պատ. ՀԷ 117 (1-3) հարցերին:

50/9

6.9


Կլիմա,դրա հիմնական տիպերը:

Պատմ. դաս 6.9 Պատ. ՀԷ 119(1-6) հարցերին:

51/10

6.10


Մմթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը:

Պատմ. դաս 6.10 Պատ. ՀԷ 121(1-6) հարցերին:

52/11

Գործնական աշխատանք № 3

(Եղանակային օրացույցի կազմումը):


Պատրաստվել

գ/ա -ի

53/12

Թեմատիկ գրավոր աշխատանք № 3


Կրկնություն




































ԳԼՈՒԽ 7

ԿԵՆՍՈԼՈՐՏ

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է ընդհանուր գաղափար ունենա կենսոլորտի և դրա հիմնական բաղադրիչների մասին: Պետք է կարողանա թվարկել կենդանի օրգանիզմների թագավորությունները : Պետք է գաղափար ունենա իր շրջապատի բույսերի ու կենդանիների մասին:Իմանա կենդանի օրգանիզմների դերը շրջակա միջավայրում: Պետք է ընդհանուր գիտելիքներ ունենա բույսերի բազմացման ու տարածման մասին ; Իմանա կենդանիների կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները:

Իմանա կենդանիների տեղաշարժման օրգանները: Իմանա բակտերիաների , սնկերի մասին : Իմանա հողի տեսակների , առաջացման և բաղադրության մասին:

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Իմանա Իմանա տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության օրինակներ : Իմանա հողը առաջացնող հիմնական գործոնները, բույսերի և կենդանիների հարմարվածությունը միջավայրի պայմաններին, կյանքի տևողությունը:

Ըստ բույսերի և կենդանիների նմանության և տարբերության աղյուսակ կազմել : Կարողանա կազմել պարզ սննդային շղթա: Իմանա բակտերիաների սնման եղանակները , Իմանա բակտերիաների դերը բության մեջ և և մարդու կյանքում: Իմանա պարարտանյութի նշանակությունը:

«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Իմանա բույսերի և կենդանիների բազմազանության կախվածությունը բնական պայմաններից: Իմանա շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրները ,լուծումներ առաջարկել , եզրակացություններ անել: Կարողանա առաջարկել

Բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի ադեցության օրինակներ: Բացատրել սնկերի և ծառերի փոխադարձ կապը:

Իմանա բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդությունների և դրանք կանխարգելող միջոցների մասին: Իմանա մարդու ազդեցության դրսևորումները կենսոլորտի վրա: Իմանա , թե ինչպե՞ս կրճատել մարդու բացասական ազդեցությունը կենսոլորտի վրա:









































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Ցուցադրել համապատասխան պաստառներ, սահիկներ(կենդանիների , բույսերի,սնկերի , բակտերիաների , ջրի թանգարանի նկարներ):



ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 7

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ԿԵՆՍՈԼՈՐՏ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

54/ 1

7.1

Կենսոլորտ, նրա բաղադրիչները:

Պատմ. Դաս 7.1 Պատ. ՀԷ 126(1-7) հարցերին:

55/2

7.2


7.3

Կենդանի օրգանիզմների բնորոշ հատկանիշները և նրանց կապը շրջակա միջավայրի հետ:

Բույսերի կառուցվածքը և կենսագոծունեությունր:

Պատմ. դաս 7.2

7.3

Պատ. ՀԷ 129 (1-4)

131 (1-7)

հարցերին:

56/3

7.4


Բույսերի բազմացումն ու տարածումը:

Պատմ. դաս 7.4 Պատ. ՀԷ 134 (1-8) հարցերին:

57/4

7.5


Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները:

Պատմ. դաս 7.5 Պատ. ՀԷ136 (1-5) հարցերին:

58/5

7.6


Կենդանիների բազմազանությունը:

Պատմ. դաս 7.6 Պատ. ՀԷ 139 (1-4) հարցերին:

59/6

7.7


Բակտերիաներ,սնկեր:

Պատմ. դաս 7.7 Պատ. ՀԷ 142 (1-7 ) հարցերին:

60/7

7.8


Հողը և կենդանի օրգանիզմները:

Պատմ. դաս 7.8 Պատ. ՀԷ 145(1-6) հարցերին:

61/8

7.9


Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին:

Պատմ. դաս 7.9 Պատ. ՀԷ 147 (1-5) հարցերին:

62/9

7.10


Մարդու գործունեության ազդեցությունը կենսոլորտի:

Պատմ. դաս 7.10 Պատ. ՀԷ 1149(1,2) հարցերին:

63/10

Գործնական աշխատանք № 4

(Հողի կազմը):


Պատրաստվել

գ/ա -ի

64/11

Թեմատիկ գրավոր աշխատանք № 4


Կրկնություն





































ԳԼՈՒԽ 7

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Սովորողը պետք է ընդհանուր գաղափար ունենա Երկրի ոլորտների փոխադարձ կապերի,բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտների և դրանց փուլերի մասին: Իմանա , թե ինչ է բնությունը:


«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ +

Իմանա Երկրի ոլորտների փոխազդեցության սահմանները: Կարողանա բացատրել տարբեր ոլորտների միջև առաջացած կապերը: Կարողանա բացատրել բնության մեջ թթվածնի , ածխաթթու գազի և ջրի շրջապտույտը:


«Ա», «Բ» ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ +

Կարողանա բացատրել կենսոլորտի և մթնոլորտի գոյությունը, որպես Երկրի ոլորտների փոխազդեցության արգասիք, նկարագրել բնության մեջ էներգիայի շրջապտույտը: Կարողանա բացատրել Արեգակի և Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապը: Բերել համապատասխան օրինակներ:



















































Ցուցադրական դիդակտիկ միջոցներ

Ցուցադրել Երկրի տարբեր ոլորտների փոխադարձ կապն արտահայտող պաստառներ , սահիկներ:




ԴԱՍԸ

ԳԼՈՒԽ 4

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՔԱՐՈԼՈՐՏ

ՏԱՆԸ

ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

65/ 1

8.1

8.2

Նյութերի շրջապտույտը բնության մեջ:

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը:

Պատմ. դաս 8.1

8.2

Պատ. ՀԷ 154(1-9)

156(1-3)

հարցերին:

66/2

ԹԵՄԱՏԻԿ ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ


Կրկնել դաս (1.1-8.2)

67/3


ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Կրկնողություն

68/4



ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ


















Скачать

© 2020, 547 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!