Դասարան` Առաջին
Առարկա` Մայրենի
Դասի թեմա` «Ա» հնչյուն-տառի ուսուցում
Ժամաքանակ` 1
Կահավորանքը` Մեծադիր տառապատկերներ, հանելուկներ ու
պատասխաններ, պաստառներ, քարտեր, բառերի
աղյուսակներ
Չափորոշիչ
-
Կիմանան տառանունը, կկարողանան տարբերել տառը և հնչյունը
-
Կկարողանան վանկատել բառերը, կտարբերեն միավանկ և բազմավանկ բառերը
-
Կկարողանան լսել, հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը
-
Կկարողանան իրավիճակին համապատասխան ոչ ծավալուն բանավոր տեքստ կազմել
Դասի նպատակը
-
Ուսուցանել «Ա» հնչյուն-տառը
-
Հյուսել պատմություն թեմատիկ նկարի շուրջ
-
Ամրապնդել պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն, տառ շղթան
-
Հարստացնել բառապաշարը նկարելուկների միջոցով
-
Ամրապնդել բառի հնչյունային վերլուծությունը
Դասի խնդիրները
-
Սովորել նոր բառերի բացատրությունը
-
Կազմել կայուն կապկցություններ
-
Ամրապնդել պատմություն-տառ շղթան
Դասից հետո աշակերտները կիմանան
-
Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրել նկարի բովանդակությունը
-
Գործնականում կիրառել բառակապակցության գիտելիքները
-
Նկարագրել, բնութագրել կերպարները
Դասից հետո աշակերտները կկարողանան
-
Կազմել բառեր, որտեղ «Ա» հնչյունը բառասկզբում է, բառամիջում և բառավերջում
-
Կազմել նոր բառեր «Ա» -ն կցագրելով նկարներին
-
Արտասանել տառաձևին բնորոշ երկտողը
-
Կարևորել «Ա» հնչյունի բնորոշ հատկությունը «Ա» հնչյունի բնորոշ
Դասի ընթացքը
Ողջույնի խոսքեր
Խումբ—Ողջունում ենք մենք սրտանց,
Մեր հյուրերին հազարանց,
Եվ խնդրում ենք մենք նրանց,
Լսել մեր դասը սրտանց:
Ուսուցիչ – Այսօր տոն է, տոն է քանի որ դուք արդեն դպրոց եք հաճախում և այսօր առաջին անգամ կարդալու և գրելու ենք «Ա» հնչյուն-տառը: «Ա» հնչյուն-տառը մեր այբբենարանի առաջատարն է,մեր լեզվի ադամանդյա բանալին: Եվ այսօր երդում տանք, որ միշտ մաքուր և անաղարտ կպահենք հայոց մարգարտաշատ այբբուբենը:
Խումբ— Հայ ենք մենք և հայերեն ենք խոսում: Եվ այսօր հանդիսավոր երդվում ենք ձեր առաջ «Սովորել հայերենը գերազանց»: Երդվեւմ ենք, երդվում ենք, երդվում ենք:
-
Աշակերտները ասում են երկտողեր.
-
Դե մանուկներ, ժպտացեք Սևակ
«Ա» տառին ողջույն տվեք:
-
Ահա և «Ա»-ն, հիմա ասեմ Մանե
«Ա» տառն եմ ես, անունս Այբ
-
«Ա»-ն լսեց, ականջ դրեց, Շանթ
Մեր դասարան այցելեց:
-
«Ա»-ն եմ, Այբ-ն եմ Այբբուբենի Աննա
Ավյունն եմ ես հայի գենի:
-
«Ա», «Ա» եկ, եկ Դիանա
Մեր դասարան հյուր եկ:
-
Մեր Արաքս գետը, Դաննի
Մեր Անին ավեր
-
Եվ հայոց հրաշք Գոռ
Արարատ սարը:
-
«Ա» տառն է նա, ազնիվ, շիտակ Արեգ
Ադամանդ է, ոսկեղեն ակ:
-
Ամպիկ դու էլ անձրևիր, Կանի
Որ Ա-ն ծլի, կանաչի:
-
Արև, արև վառ շող, Լիլա
Թող Ա տառը մեզ ժպտա:
-
Արյունն եմ քաջ վեհ այրերի Դավիթ
Անունս` անմահ մեր հայրերի:
-
«Ա»-ով է սկսվում այբբուբենը մեր, Նարե, Ժուլվեռն
Մեր հայոց լեզվի առաջին տառը:
-
Մտքի ծիլն եմ, խոսքի ջիլն եմ Անրի
Այբբուբենում առաջինն եմ:
-
Մեր միտքն ու հոգին Վիվիանա
Լույսով թող լցնի:
-
«Ա»-ն արքան է տառերի Ճորճիո
Արժանի է նա մեծ փառքի:
-
Եկեք հավերժ, հիշենք անգիր Արտաշես
Այբուբենը մեր թանկագի:
Խթանման փուլ
-
Երեխաներ, եկեք գուշակենք, հանելուկները: /Հանելոկները գուշակելուց հետո հասկանում են, որ պատասխանները միայն «Ա»-ով են սկսվում:
-
Երեխանե՛ր, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ենք ուսուցանելու այսօր:
«Ա» տառը
-
Պատասխանեք իմ հարցերին, վերհիշելով մեր անցած դասերը:
-
Ինչ ունի պատմությունը:
Ինչից է կազմված պատմությունը:
Ինչից է կազմված նախադասությունը:
Ինչից է կազմված բառը:
Ինչից է կազմված վանկը:
Հնչյուն-տառերը քանի տեսակի են լինում:
Ինչպես տարբերենք ձայնավորը բաղաձայնից:
Արդեն գրատախտակին փակցված է «Ա» հնչյուն-տառի էջի բոլոր նկարները:
-
Հանձնարարվում է կազմել պատմություն ըստ փակցված նկարի: /Լեզվական փորձառության մոտեցում, ձայնանշում, բառի ճանաչում /: Կազմել նախադասությունների գծապատկերներ, տեղադրել նախադասությունները, համադրել հերթականությամբ և ստեղծել չափածո խոսք:
Մենք հյուսեցինք գեղեցիկ պատմություն, որը կազմված էր նախադասություններից, նախադասությունները բառերից, բառերը վանկերից, վանկերը հնչյուններից, հնչյունը եթե գրենք կստացվի տառ:
-
Ասացեք բառեր, որոնք սկսվում են «Ա» հնչյուն-տառով, վանկատեք այդ բառերը և որոշեք թե որտեղ է գտնվում «Ա» հնչյուն-տառը:
-
Ասացեք բառեր, որտեղ «Ա» հնչյունը լսում ենք բառասկզբում:
-
Հիմա ինչ եղանակ է մեզ մոտ: Իսկ կարող եք աշուն բառից ստանալ մեկ նոր բառ: Եկեք վանկատենք աշուն բառը:Երեխաներից մեկը ասում է ա-շուն «շուն» և գրատախտակին փակցնում է շան նկարը, մյուսները փորձում են վերակազմել «աշուն» բառը և հաջորդ աշակերտը շան մոտ ավելացնում է «ա» տառը:
Գրատախտակին փակցնել «ծուխ» նկար և հանձնարարել կազմել նոր բառ: Գտնողը` մոտը ավելացնում է «ա» տառը:
Գրատախտակին փակցնել «նուշ»-ի նկար, հանձնարարել կազմել նոր բառ: Գտնողը` մոտը ավելացնում է «ա» տառը:
-
Ցուցադրել «Ա,ա» տպատառերը և փակցնել, այնուհետև ձեռագիրը և գրատախտակին ամրացնել «Ա» մեծատառի և «ա» փաքրատառի գրելու կառուցվածքը, որից հետո բացատրելով գրել տառերը: Այդ գործողությունը կատարել մի քանի անգամ:
-
Բաժանել բացիկներ
Կշռադատման փուլ
-
Բացիկներում, որտեղ մայրիկներին նվիրված ուղերձ կա, վրան գրել «Ա» տառը:
7