СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

CSS-ը օպերատորներ

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«CSS-ը օպերատորներ»

Դասախոսություն CSS

CSS-ը դա ոճերի սահմանման լեզու է , որի օգնությամբ կարելի է ոճավորել ինչպես HTML –ի առանձին տեգերի օգնությամբ ներկայացվող էլեմենտներ, այնպես և կայքի բոլոր էջերում դասավորված միանման էլեմենտներ միաժամանակ: Այն HTML-ը լրացնող լեզու է , որը ընդլայնում է վերջինիս հնարավորությունները, և լուծում մի շարք խնդիրներ, որոնք զանազան էֆեկտներ են հաղորդում կայքերի էջերին: Իսկ ինչ եղանակով է հնարավոր կազմակերպել այդ ներդրումը: Միանգամից ասենք, որ դա կարելի է կազմակերպել 3 եղանակով

Կարելի է իրականացնել միանգամից էլեմենտի տեգում , օգտագործելով style ատրիբուտը, որն առկա է HTML –ի գրեթե բոլոր տեգերի համար և նրա օգնությամբ կազմակերպել առանձին էլեմենտի ձևավորումը

Ոճային ձևավորումը կազմակերպել HTML էջի գլխամասում HEAD …. տեգերի միջև և այդ դեպքում այն հնարավոր կլինի կիրառել տվյալ էջի համանման բոլոր էլեմենտների նկատմամբ

Ստեղծել առանձին .css ընդլայնումով ֆայլ և նրանում սահմանել կայքի տարբեր էջերի մեջ գործածվող բոլոր էլեմենտների համար անհրաժեշտ ոճավորումները որից հետո տվյալ ֆայլը կցել կայքի առանձին էջերին և գործածել:

Վերջին տարբերակը ծրագրավորման տեսանկյունից ամենից գրագետն է, սակայն եթե որևէ ձևավորում անհրաժեշտ է միայն որևէ էջի որևէ էլեմենտի համար և երբևէ որևէ այլ տեղում այն կիրառման ենթակա չէ, ապա բնական է որ այդ մեթոդի գործածումը առավել անտրամաբանական է , քան տվյալ էլեմենտի համար կոնկրետ ոճի սահմանումը:

Կամ եթե որևէ կայքի որևէ կոնկրետ թջի ոճաորումը տարբերվում է մյուս էջերի ձևավորումներից, կրկին պետք է չէ դիմել առաջին կամ 3-րդ եղանակներին, այս դեպքում առավել նպատակահարմար է 2-րդ տարբերակը….և այսպես շարունակ:

Իսկ այժմ դիտարկենք այդ մեթոդներից յուրաքանչյուրն առանձին առանձին, և հասկանանք թե ինչ կերպ կարելի է ասվածը կազմակերպել

1-ին եղանակ

Style ատրիբուտը

Ինչպես արդեն ասվեց վերևում HTML –ի գրեթե բոլոր տեգերը օժտված են style ատրիբուտով, որի օգնությամբ կարելի է տվյալ տեգի համար ոճ սահմանել

Օրինակ

Եթե մենք գրենք

p Սա սովորական պարագրաֆ է /p

Ապա մենք կունենանք սովորական պարբեություն

Իսկ եթե գրենք

Իսկ սա հատուկ ձևավորումով պարբերություն է

Ապա այս դեպքում այն ամենը ինչ մենք կգրենք կրկնակի չակերտների միջև , որոնք միմյանցից բաժանված կլինեն կյոտ-ստորակետներով,մ կսահմանեն Իսկ սա հատուկ ձևավորումով պարագրաֆ է արտահայտության համար համապատասխան ոճային ձևավորում:

Օրինակ սահմանենք

style="color: #ff0000; font-size:20px" Իսկ սա հատուկ ձևավորումով պարբերություն է


Արդյունքում էկրան դուրս կբերվի կարմիր տառատեսակով , 20 պիքսել տառաչափով պարբերություն:Այս կերպ կարելի է ոճավորել HTML –ի գրեթե յուրաքանչյուր առանձին էլեմենտ:

Դիտարկենք ստորև բերված օրինակը




Ատրիբուտ style

style="background-color: #c5ffa0"
style="color: #0000ff; font-size:18px"Ամեն ինչ ծաղիկների մասին

style="color: #ff0000; font-size:14px"Այս կայքում կարելի է գտնել ամեն ինչ ծաղիկների մասին


style="color: #0000ff; font-size:16px"Վաճառք

style="color: #ff0000; font-size:14px" Մեզ մոտ լավագույն գներն են!!


style="color: #0000ff; font-size:16px"Դուք կարող եք պատվիրել այստեղ

style="color: #ff0000; font-size:14px"Դուք կարող եք աճեցնել ինքներդ!!



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!