СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի ժամի թեմատիկա

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի ժամի թեմատիկա»

«ՈՒԺԵՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒԼԱՆԱԼ ՈՒ ՏԿԱՐԱՆԱԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՆՈՒՐԲ ՈՒ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴԻԿ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ»

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:

 Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
— Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանում է աղջիկը:
— Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…

 Շարուակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի ուժեղ…»:
-Իսկ սո՞ւրճը, — զարմացած հետաքրքրվում է դուստրը:
— Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը եւ ոչինչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ եւ գիտելիքներ, — դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի պատասխանը:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Սամվել սարկավագ Մկրտչյանը




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!