СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան 2-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Ֆայլում նշված է 2-րդ դասարանի Վաչագան Սարգսյանի դասասագրքի <<Գեղարդը>>  բնագրի պլանավորումը:

Просмотр содержимого документа
«Դասի պլան 2-րդ դասարան»

Դասի պլան

Դասվար -

Դպրոց - թիվ հիմնական

Դասարան - IIա

Առարկա - մայրենի

Ամսաթիվ-

Դասի թեման - Գեղարդ

Դասի տեսակը - Նոր դասի հաղորդում

Կահավորումը - Եկեղեցու մանրակերտ, նկար , նետ (գեղարդ)

Օգտ. մեթոդները – մտագրոհ, համառոտ դասախոսություն, ուղղորդված ընթերցանություն,

քառաբաժան , T աձև աղյուսակ

Դասի նպատակը - 1. կզարգացնեն տեքստը հասկանալով կարդալու կարողությունները

2. ստեղծագործաբար կվերարտադրեն նկարի բովանդակությունը և

կհամադրեն բնագրի բովանդակության հետ

3. կընդլայնեն Հայաստանի մասին տեղեկությունների իմացությունը

4. կխորացնեն նախադասության մասին ունեցած գիտելիքները

Ընթացքը - Խթանում՝

Ծրարից հանում են հանելուկը.

Հոյակապ շինություն է ,

Մեջը կամար ու սյուն է,

Գնանք մաքրենք մեր հոգին,

Այն մեր Աստծո տունն է: ( եկեղեցի)

Գուշակում են հանելուկը, ապա բացում են արկղիկը և հանում եկեղեցու մանրակերտը:

Մտագրոհ՝

մատուռ վանք

տաճար - եկեղեցի - աղոթարան

ուխտատեղ սրբատուն

Ներկայացնում են եկեղեցու կառուցվածքը

(կառույց (ուղղանկյունաձև կամ խաչաձև), գմբեթ, խաչ)

  • Ինչ եք կարծում, քանի քար է հարկավոր եկեղեցի կառուցելու համար:

Ընդհանրացնելով պատասխանները ` պարզում են, որ շատ քարեր են պետք:

  • Պատկերացնում եք, եկեղեցի են կառուցել 1 քարից, հետաքրքիր է:



Իմաստի ընկալում

Դասը բաժանում ենք 3 մասի: Կարդում են յուրաքանչյուր մասը, պատասխանում են հարցերին, բացատրում բառերը (ուղղորդ. ընթ.)

I մաս 1. Որտե±ղ է գտնվում Գեղարդի վանքը:

2. Ինչո±վ էր զարմացնում եկեղեցին:

Բացատրում են - ժայռափոր - ժայռի մեջ փորված

ապշել – զարմանալ



II մաս – 1.Ո±վ է ցանկացել եկեղեցին կառուցել այդ ձորում:

2. Հայ իշխանն ինչպե±ս իմացավ եկեղեցին կառուցելու տեղը:

Բացատրում են - քարհատ – քար հատող, կտրող, քարտաշ

III մաս – 1. Արթնանալով` ինչ է տեսնում իշխանը:

2. Ում հետ և ինչպես են կառուցում եկեղեցին:



Գեղարդավանքի նկարը փակցնում են , թեմայի վերնագիրը կրող պաստառին: Նկարի վերևի մասում նկատում են մեկ այլ անուն՝ Այրիվանք: Ուսուցիչը ներկայացնում է վանքի անունները բացահայտող պատմությունը:

Բացատրում են Այրիվանք – ( այրից (ժայռից) կերտված վանք)

գեղարդ - նետ, տեգ

Հիսուսին խոցած նետը պահված էր Գեղարդում

Պատմում են բնագրին կից նկարի բովանդակությունը և համեմատում են բնագրի բովանդակության հետ:

Կատարում են առ. 1, 2, 3 –կազմում են բառեր, նախադասություններ:







Կշառադատում - T –աձև աղյուսակ



Էջմիածին Գեղարդ

Կառ. բազմ. քար.


Տրդատ թագ.


Ցույց է տվել Քրիստոսը

Կառ. 1 քարից


Պռոշ իշխանը


Ցույց է տվել մի ծերունի












Քառաբաժան՝

Ինչ տեսա

Ժայռի վրա քանդակված

Գեղարդի վանքը

Ինչ զգացի

Զարմացա, որ կարողացել

են ժայռը փորել ու եկեղեցի կառուցել

Համառոտ պատմել

Նոր դասի վերնագիր Հրաշք եկեղեցին Ժայռափոր վանքը



















Տնային աշխատանք - կարդալ, վերարտադրել բնագիրը:



:

ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԴԱՍԻ ՊԼԱՆ


III դասարան – Կառլոս Եղիազարյան «Լվացվել չցանկացող ծաղիկը» 1

Դասի ընթացքը

  1. Մինչ նոր դասի հաղորդումը կամ խթանում:

Նախքան բուն տեքստին անցնելը՝ օգտագործում ենք մտագրոհի հնարը, աշակերտներին առաջարկում ենք պատասխանել հետևյալ հարցին՝ «Ո՞վ չի սիրում լվացվել և ինչու՞»; Լսում ենք բոլորի պատասխանները:

  1. Նոր դասի հաղորդում կամ իմաստավորում:

Առաջին քայլ – փոխգործուն խմբերի ստեղծում։

Աշակերտներին բաժանում ենք 4 հոգուց բաղկացած փոքր աշխատանքային խմբերի՝ առաջարկելով նույն համարը կրող մասնակիցներին միանալ և խմբեր ստեղծել՝ «առաջիններ», «երկրորդներ», «երրորդներ», «չորրորդներ», նրանց տալիս ենք նախօրոք «Լվացվել չցանկացող ծաղիկը» հատվածների բաժանված տեքստը։ Սրանք ևս համարակալված են (1, 2, 3, 4):

Երկրորդ քայլ - Խմբերը ընթերցելու և ուսումնասիրելու են իրենց բաժին ընկած հատվածը՝ կարծիքներ արտահայտելով, միմյանց հարգելով աջակցելով ու օգնելով:

Երրորդ քայլ Պամվածքի ընթերցում, ընկալում և իմաստավորում։

Աշխատանքի արդյունքում փոխգործուն խմբի յուրաքանչյուր անդամ պետք է յուրացնի ամբողջ պատմվածքը՝ իրար լսելով, կարծիքներ փոխանակելով։

Չորրորդ քայլ Սովորածի ամփոփում։

Փոխգործուն խմբերը հերթով ներկայացնում են իրենց ամփոփումները։

Հինգերորդ քայլ: Աշխատանք նյութի շուրջ ընթեցումից հետո։ Կատարում են քննարկումներ, բովանդակային վերլուծություններ, արտահայտում են կարծիքներ, անում դատողություններ:

Վեցերորդ քայլ: Աշխատում են նույն խմբերով՝ այս անգամ կատարելով բառային աշխատանք:

Առաջին խումբ; Գտի՛ր սրբել, զարմանալ, խնդրել, զայրանալ բառերի հոմանիշները և գործածի՛ր նախադասությունների մեջ:


Երկրորդ խումբ: Սյունակներից ընտրի՛ր և զույգերով գրի՛ր հոմանիշ բառերը.

բազմերանգ ջանասեր

գեղեցիկ բուրավետ

հոտավետ պինդ

ժրաջան չքնաղ

ամուր գունագեղ


Երրորդ խումբ: Գրի՛ր գիշեր, հաստ, աշխատասեր ուժեղ բառերի հականիշները:

Չորրորդ խումբ: Տրված բառերի ածանցներով երկուական բա՛ռ կազմիր՝ տհաճ, անմիտ, բուրավետ, ուժեղ:

Յոթերորդ քայլ: Տրված ժամանակը լրանալուց հետո խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը՝ ցուցաբերելով ստեղծագործական, դատողական կարողություններ:

  1. Թեմայի ամփոփում կամ կշռադատում: Ընթերցած թեմայի վերաբերյալ կարելի է նկարել կամ 5 րոպեանոց շարադրություն գրել։

1 Գյուրջինյան Դ, Հեքեքյան Ն., «Մայրենի 3», Էդիտ Պրինտ, Եր. 2008, էջ 143:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!