СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաստիարակչական աշխատանքները դպրոցում

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

   Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը:   

Իմ  կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է` դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով, ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում

Просмотр содержимого документа
«Դաստիարակչական աշխատանքները դպրոցում»

Զեկուցում

   Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է` օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին, բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին, նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը, զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող, յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:    Վերոնշյալ խնդիրները նպատակ են հետապնդում դպրոցում ստեղծել հնարավորինս միասնական դաստիարակչական միջավայր: Դպրոցի դաստիարակչական միջավայրը ներառում է` դպրոցի անձնակազմը, դասարանական անձնակազմը, աշակերտների ինքնավարությունը, դպրոցի ավանդույթները:

Իմ կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է` դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով, ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում, ապահովել, որպեսզի դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա, մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել դպրոցի դաստիարակչական միջավայրը և բացահայտելով առկա խնդիրները և բացթողումները` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ, յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մանկավարժական աջակցություն, ինչպես նաև հատուկ մանկավարժական միջոցառումներ կազմակերպել դժվար դաստիարակվող երեխաների հետ, դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր, ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, մշտապես կարևորել ինքնադաստիարակությունը. աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ ինքնուրույն վերափոխվելու ցանկություն արթնանա:


1.Դպրոցի դաստիարակչական համակարգի կատարելագործում

   Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է` օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին, բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին, նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը, զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող, յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:    Վերոնշյալ խնդիրները նպատակ են հետապնդում դպրոցում ստեղծել հնարավորինս միասնական դաստիարակչական միջավայր: Դպրոցի դաստիարակչական միջավայրը ներառում է` դպրոցի անձնակազմը, դասարանական անձնակազմը, աշակերտների ինքնավարությունը, դպրոցի ավանդույթները:

Իմ կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է` դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով, ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում, ապահովել, որպեսզի դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա, մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել դպրոցի դաստիարակչական միջավայրը և բացահայտելով առկա խնդիրները և բացթողումները` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ, յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մանկավարժական աջակցություն, ինչպես նաև հատուկ մանկավարժական միջոցառումներ կազմակերպել դժվար դաստիարակվող երեխաների հետ, դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր, ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, մշտապես կարևորել ինքնադաստիարակությունը. աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ ինքնուրույն վերափոխվելու ցանկություն արթնանա:

2. Հայրենասիրական դաստիարակություն

   Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար:   Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:    Հայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է` դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում, դպրոցական բոլոր հիմնական միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը, հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, դիսկեր, ինտերնետային կայքեր և այլն, դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում, հաճախակի անցկացնել ռազմական հայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են` «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները, հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները: Այս ուղղությամբ դպրոցում կազմակերպվել է միջոցառում նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին, կազմվել է անկյուն նվիրված ՀՀ 25 ամյակին, կազմակերպվել է Հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում:

3. Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը

   Դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Այսօրվա պայմաններում առանց ընտանիքի հետ ձևավորված համագործակցության առկայության հնարավոր չէ արդյունավետ կերպով կազմակերպել սովորողների հետ աշխատանքը:    Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը նպատակ ունի` էլ ավելի արդյունավետ դարձնել ընտանիք-դպրոց փոխազդեցության համակարգը` բարձրացնել փոխադարձ վստահության մակարդակը, բարձրացնել աշակերտների ուսուցման արդյունքների համար ծնողների պատասխանատվությունը, ծնողներին ավելի ակտիվորեն ներգրավել դպրոցի գործունեության մեջ, նպաստել ծնողների և ուսուցիչների խմբային աշխատանքի արդյունավետությանը:    Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավման համար անհրաժեշտ է` դպրոցի և ծնողների համագործակցության բովանդակության մեջ ներառել երեք հիմնական ուղղություններ` ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության բարձրացում, ուսումնադաստիարակչական գործընթացներին ծնողների մասնակցության ընդլայնում, դպրոցի կառավարման գործընթացներում ծնողների մասնակցության մեծացում: Դասղեկները պիտի ծանոթ լինեն աշակերտների ընտանիքների հետ, որտեղ փաստացի բացակայում է ընտանեկան դաստիարակությունը և տեղեկացված լինեն այն սովորողների մասին, որոնց ծնողները միայնակ են, հաշմանդամ կամ գործազուրկ, զոհվել են կամ որոնց ընտանիքները նյութապես անապահով են և ունեն կյանքի անբավարար պայմաններ, կատարելագործել ծնողների հետ աշխատանքի ավանդական դարձած մեխանիզմները և պարբերաբար ` կազմակերպել ծնողական ժողովներ և անհատական զրույցներ, ապահովել առարկայական ուսուցիչների և հոգեբանի կողմից խորհրդատվության տրամադրումը, ապահովել դասարանական և ծնողական խորհուրդների ակտիվ գործունեությունը: Ծնողների և երեխաների համատեղ մասնակցությամբ պարբերաբար անցկացնել միջոցառումներ, ոգևորել և խրախուսել դպրոցի կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ծնողների անհատական նախաձեռնությունները, համատեղ ստեղծագործական գործունեությունը, դպրոցի ծնողական խորհրդում ներգրավել դպրոցի ամենաակտիվ և փորձառու ծնողներին, ամրապնդել ծնողական խորհրդի կապը աշակերտական, մանկավարժական և կառավարման խորհուրդների հետ: Իմ կարծիքով այս բոլոր աշխատնքները կատարվում են մեր դպրոցում և երեխաները գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում ոչ միայն դասղեկների կողմից, այլ նաև ողջ մանկավարծական կոլեկտիվի:Ժամանակին հրավիրվում են ծնողական ժողովներ, կազմակերպվում են հանդիպումներ, զրույցներ ծնողների հետ: Ծնողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում դպրոցում կազմակերպվող միջոցառումներին: Համատեղ ուժերով կանխում ենք անհարգելի բացակայությունները:

Դպրոցում ակտիվ գործում է աշակերտական ինքնավարությունը:   Աշակերտական ինքնավարության իմաստը կայանում է ոչ թե երեխայի կամ մի խումբ երեխաների կողմից մյուսների հանդեպ իշխանության չարաշահման մեջ, այլ երեխաների կողմից սեփական անձը, կյանքը, գործունեությունը, հարաբերությունները հասարակության մեջ կառավարելու ընդունակությունների ձեռքբերման մեջ:

   Դպրոցը ուսումնադաստիարակչական մի օջախ է, որի գործունեությունն ուղղված է տարբեր ընդունակությունների տեր երեխաների հետ աշխատանքների իրագործմանը: Համապատասխանաբար ընդհանուր սկզբունքների և նպատակների ներքո դպրոցում պետք է ձևավորվեն նաև առանձնահատուկ մոտեցումներ տարբեր ընդունակությունների տեր երեխաների խմբերի համար: Այստեղ հարկ է առանձնացնել բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին` հիմքում ունենալով վերջիններիս ստեղծագործական պոտենցիալը բարձրացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Հենց այս խմբում ընդգրկված երեխաներն են էապես բարձրացնում դպրոցի հեղինակությունը հանրակրթության ոլորտում:

4 Աշակերտների առողջության պահպանում

   Աշակերտների առողջության պահպանման նպատակով մեր կողմից առաջ քաշված խնդիրները նպատակ ունեն` դպրոցում ապահովել սանիտարահիգենիկ անհրաժեշտ պայմաններ (հակահրդեհային, անվտանգ սննդի, լուսային, ջերմային), սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ, պայքարել ծխելու վտանգավոր սովորույթի դեմ: Պետք է հաճախակի կազմակերպել համադպրոցական սպորտային խաղեր , սպորտլանդիաներ: Կազմակերպել զրույցներ, հանդիպումներ բուժ աշխատողների հետ , վիկտորինաներ : Մեր հիմնական նպատակը պետք է լինի դաստիարակել և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ սերունդ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին դասընթացներ 1-12-րդ դասարաններում, կազմակերպվեց նկարչական մրցույթ՝ 4-8-րդ դասարաններում, վիկտորինա 7-11-րդ դասարանների միջև: Հաճախակի կազմակերպվում են սանիտարական ստուգումներ;



Երեխաների դաստիարակությունը

Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։  Չկա առավել անմիտ բան, քան նրանց  այդ  ունակությունը  մեր  փորձով փոխարինելու  փորձը։

Ժան Ժակ Ռուսո

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակության  հարցն  այսօր  շատ  լուրջ  է,  քանի  որ  ներկա  սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում,  ուստի  հատուկ  մոտեցում  է  պետք:  

Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Եվ նրա նշանակությունը չի կարելի չգնահատել:

Աշխարհը ճանաչելու առաջին աղբյուրը ծնողն է։ Ծնողն է նաև երեխայի համար դեպի կյանքն ու աշխարհը բացվող առաջին ։ Եվ ինչքան մեծ ու լուսավոր է այդ ,այնքան անջնջելի շրջապատի ընկալման տպավորությունները։

Երեխաներն աճեցնելն ու դաստիարակելը մեծ, լուրջ և խիստ պատասխանատու գործ է, որը իրագործում ենք մենք՝ մանկավարժներս։

Այսօր մանկավարժն ավելին է, քան տեղեկություն հաղորդողը, նա անձի մշակույթի ու հոգևոր դաստիարակության առաջնորդ է: Այդ լուրջ և պատասխանատու առաքելությունը իրականացնելու համար մանկավարժին անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն գիտական, ակադեմիական, այլև ստեղծագործ ու պատկերավոր մտածողության ձևերին:

Ժամանակակից ուսուցչի որակավորումը և նրա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու գլխավոր նախապայման է նրա հոգեբանական գրագիտության աճը, տարիքային և ընդհանուր մանկավարժական հոգեբանության գծով գիտելիքների խորացումը: Չիմանալով տվյալ տարիքի հոգեբանական առանձնահատկությունները, չկարողանալով ճիշտ գնահատել դեռահասի անհատական-հոգեբանական որակները՝ ուսուցիչը չի կարող ճիշտ ընտրել մանկավարժական ներգործության միջոցներ և, բնականաբար,չի կարող իմանալ, թե ինչ է ստեղծում: Միայն ուսուցչի հոգեբանական լուրջ պատրաստությունը հնարավորություն կընձեռնի նրան ժամանակակից բազմապիսի մեթոդներից և մեթոդական հնարներից ու միջոցներից ընտրել այն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ մանկավարժական խնդիրների լուծման համար: Առանց ուսուցչի հոգեբանական հեռատեսության հնարավոր չէ կանխագծել աշակերտների վարքը, իսկ առանց վարքի կանխագծման հնարավոր չէ նրանց անձնավորության նպատակասլաց ու կազմակերպված ձևավորումը: Գաղտնիք չէ, որ դպրոցում(և ոչ միայն մեր դպրոցում) դեռևս նշանակալից է աշակերտների անառաջադիմության տոկոսը: Անառաջադիմությունը հաճախ կապված է սովորել չցանկանալու, անկարգապահության, առանձին առարկաների, ուսուցչի կամ ամբողջ դպրոցի պահանջների նկատմամբ աշակերտի անլուրջ վերաբերմունքի հետ: Դրանում մեղքի իրենց բաժինն ունեն և՛ ծնողները, և՛ փողոցը, և՛ այն ուսուցիչները, որոնք չեն մտածում իրենց գործողությունների հոգեբանական նպատակասլացության մասին և հաճախ աշակերտներին պատճառում են դժվար ուղղելի հոգեկան ցնցում: Օրինակ, խիստ նկատողությունները, ծաղրական կամ կոպիտ դիտողությունները, անձը վիրավորող արտահայտությունները, որոնք արվում են դեռահասին նրա հասակակիցների ներկայությամբ, հիվանդագին է ընդունվում, վիրավորում է նրա ինքնասիրությունը և արժանապատվության զգացումը: Դեռահաս տարիքում առաջատար դրդապատճառ է համադասարանցիների կոլեկտիվում հաստատվելու ցանկությունը, հեղինակության ձեռքբերումը, իր նկատմամբ ընկերների հարգանքի, ուշադրության գրավումը: Մինչ դեռ դեռահասի անձի հրապարակայնորեն ստորացումը նրա հոգում ծնում է սուր կոնֆլիկտ, ներքին բողոքի պոռթկում, երկար ժամանակ չմոռացվող վիրավորանք: Եվ շատ հնարավոր է, որ դա կարող է հետագայում մեծերի պահանջների նկատմամբ առհամարական վերաբերմունքի, ուսուցչի, առարկայի, և առհասարակ, դպրոցի նկատմամբ ատելության զգացումի պատճառ դառնալ: Ուսուցչի ամեն մի քայլը, նրա ամեն մի բառը, գործադրվող ամեն մի հնար հագեցված է որոշակի իմաստով և աշակերտների մոտ առաջանում է համապատասխան հոգեբանական արձագանք: Ահա, թե ինչու շատ կարևոր է, որպեսզի ամեն մի ուսուցիչ տիրապետի հոգեբանական բավականաչափ հմտությունների, որոնք անհրաժեշտ են իր ուսումնադաստիարակչական գործունեության ճիշտ և արդյունավետ նպատակին հասնելու համար: Ուսուցչի ստեղծագործական աշխատանքային ինքնազգացողությունը մշտապես փոխկապակցության մեջ է դասարանի հոգեբանական կապի հետ: Այդ առումով անհրաժեշտ է, որ նա դասի ընթացքում հետևի յուրաքանչյուր աշակերտի մտքերի ու զգացմունքների առաջխաղացմանը: Աշակերտների հայացքում կասկածանք, անհասկանալի բան, թերմտություն նկատելու դեպքում ուսուցիչը իր ասելիքը բացատրի այլ կերպ, ուժեղացնի արտահայտչական կողմը, եթե անհրաժեշտ է, հետ դառնալ, կրկնել դատողությունների ընթացքը: Այդ ամենը կoգնի աշակերտին ոչ միայն լավ հասկանալու ուսումնական նյութը, այլև նորմալ հարաբերություններ հաստատելու ուսուցչի հետ: Ստեղծագործաբար աշխատող ուսուցիչը մշտապես մտահոգվում է իր մտահորիզոնի, հետաքրքրությունների շրջանակների ընդլայնմամբ և իր հոգեբանական գիտելիքների հարստացմամբ, քանի որ դեռահասների հետ տարվող աշխատանքի հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է նրանց տարիքային և անհատական-հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան: Ուսուցչի և աշակերտների միջև սերտ փոխհարաբերության պարտադիր պայմանը մանկավարժական տակտի առկայությունն է, որը մեծ մանկավարժ Ուշինսկին համարում է հոգեբանական տակտ: Ուսուցչի և աշակերտների միջև հոգեբանական մերձեցման ձևավորմանը նպաստող գործոններից է նաև ուսուցչի մտահոգությունը համադասարանցիների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մասին, դասարանում այնպիսի մթնոլորտի ստեղծման մասին, որի առկայությամբ յուրաքանչյուր աշակերտ իրեն հավասար զգա հավասարների մեջ: Հակառակ դեպքում՝ մշտապես խարազանելով այսինչ աշակերտին և նրանց համար օրինակ դարձնելով ուրիշներին՝ ուսուցիչը դրանով ամրապնդում է անիրավահավասար հարաբերություններ: Ուսուցիչը պետք է ձգտի կոլեկտիվում դաստիարակել ճիշտ փոխհարաբերություններ, չընդգծի ոմանց հաջողությունները, ոմանց անհաջողությունները, չվիրավորի երեխային ամբողջ դասարանի առջև, հաճախ աշակերտների հետ անհատական զրույցներ ունենալ, նկատել թույլերի նույնիսկ ամենափոքր հաջողությունները, բայց սուր կերպով չընդգծել դրանք որպես անսպասելի բաներ: Նրանք սիրում են ուսուցչին նրա ոգևորվելու և ոգևորելու ընդունակության, գրավիչ և արտահայտիչ խոսելու և պատմելու, արդարացիության համար: Նրանք հարգում են խստապահանջ և իր պահանջների մեջ հետևողական ուսուցչին: Բայց բոլոր դեպքերում նրանք շատ զգոն են, կարող են արտահայտել իրենց անհամաձայնությունը, վրդովմունքը կամ ըմբոստությունը: Ամեն մի նոր պահանջ, որը սահմանափակում է նրա ազատությունն ու ինքնուրույնությունը, գրգռում է նրանց և տրամադրում քննադատելու: Նրանց տարիքային առանձնահատկություններից մեկը չհիմնավորված և պարտադրված արգելքների անընդունելիությունն է: Հոգեբան ուսուցիչը պետք է կարողանա դասերը կազմակերպել նրանց տարիքային առանձնահատկություններին համապատասխան և կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որ աշակերտները պատշաճ ձևով դրսևորեն իրենց ակտիվությունն ու ծախսեն իրենց էներգիան, ձգտեն ինքնուրույն դատողությունների և ընդհանրացումների:

Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլ առաջին հերթին պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները չպետք է կրեն ձևական բնույթ: ՈՒսուցչի մասնագիտական առումով «լավը» լինելը դեռ չի նշանակում, որ նա կարող է առանց խոչընդոտների աշխատել աշակերտների հետ: Չէ՞ որ աշակերտը, անկախ նրանից, թե որ դասարանում է սովորում, գտնվում է զարգացման փուլում, իսկ այս շրջանում անձը խիստ փոփոխական է լինում: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, թե ինչպիսին է  դեռահասության շրջանում գտնվող երեխան: Դեռահասների հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետև նրանք շատ անկանխատեսելի են:  Եվ, ի վերջո, ցանկացած ուսումնական ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե այն կիրառելիս ուսուցիչը չի օգտագործում այնպիսի հոգեբանական միջոցներ, որոնք կխթանեն աշակերտի մեջ ուսման հանդեպ հետաքրքրության առաջացման պրոցեսը: Հետաքրքրությունը, որպես շարժառիթ, չափազանց մեծ դեր է կատարում ուսուցման մեջ: Այն ձևավորվում է ուսուցման պրոցեսում և միաժամանակ յուրաքանչյուր ուսուցչի համար ամենագործուն միջոցներից մեկն է՝ գիտելիքների որակը բարձրացնելու և դպրոցականների մեջ ուսման նկատմամբ դրական վերաբերմունք դաստիարակելու հարցում: Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձևավորվի ոչ միայն ուսումնական նյութի կամ առանձին ուսումնական դիսցիպլինների բովանդակության, այլև գիտելիքներ ձեռք բերելու բուն պրոցեսի հանդեպ: Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը՝ ուսումնասիրելն ու ինքնուրույն եզրակացություններ անելը, խնդիրներ վճռելն ու վճռելու ընդհանուր եղանակներին տիրապետելը, վերլուծելը եւ այլն:  Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե «2» գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով: Աշակերտի հոգեկան խթանման համար վճռական նշանակություն ունի նրա գիտելիքների գնահատումը. գնահատվելը, մտավոր ու ֆիզիկական կարողությունների արժևորումը մարդու համար հոգեբանորեն ծանր պրոցես է: Աշակերտի գիտելիքների գնահատումը ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունների, նրանց փոխադարձ գործունեության ծայրահեղային պահերից մեկն է, որի ընթացքում փոխհարաբերություններն ինչ-որ չափով մերկանում են, դառնում ավելի նյութական ու ակնհայտ: Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլև մնա աշակերտի բարեկամը, կիսի այն ապրումները, որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն, հետևաբար՝ նաև նշանակություն չունի, քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձևավորվել ինքնագնահատման կարողությունը: Հենց այս գնահատման փուլում է, որ շատ ուսուցիչներ անզգուշաբար փչացնում են իրենց հարաբերությունները աշակերտների հետ: Դեռահասի մեջ եղած այն հավատը, որ ինքը կարող էր կյանքում ինչ-որ բանի հասնել ինքնուրույն՝ կոտրվում է ուսուցչի հակամանկավարժական քայլերի արդյունքում: Ուսուցիչներ, մի քիչ մանկավարժ եղեք, հասկացեք այդ բառի բուն իմաստը: Չէ՞ որ դուք երեխաների հետ եք շփվում և ամենևին էլ կարիք չկա ձեր չբավարարված ամբիցիաների շնորհիվ հարձակում գործել դեռ լիարժեք չձևավորված ու փոթորկուն երեխաների վրա:  : Եվ դասատուն է սխալ, և աշակերտը: Նախ՝ ինչո՞ւ պիտի աշակերտը բջջայինով դասի գնա, ո՞վ է իրավունք տվել դասատուին աշակերտի վրա ձեռք բարձրացնել, ինչո՞ւ տնօրենները մանկավարժ ընդունելիս չեն ճշտում նրանց հոգեկան վիճակը … Սրանք հարցեր են, որոնք արդեն քանի տարի է՝ պատասխան չունեն: Ասում են՝ աշակերտներն անդաստիարակ են, լկտի. բայց չէ՞ որ նրանք դպրոց են գնում դաստիարակվելու. մանկավարժներ, դաստիարակեք նրանց, կատարեք ձեր առաքելությունը: Լավ ուսուցիչը չի ծեծում, դաստիարակում է: Լավ ուսուցիչը ծնողից նվեր չի ակնկալում իր գործի՝ կրթելու համար:ՈՒսուցիչներ պետք չէ չարությամբ լցվել աշակերտի նկատմամբ, պետք չէ հիշաչար լինել:Եղեք բարի, սիրեք, փայփայեք, չէ որ նրանք մեր ապագան են: Վատ աշակերտ չկա, կա վատ ուսուցիչ:


Փոխտնօրեն՝ Հ. Քալաշյան

Ուսուցիչ պարո՛ններ ու քոյրե՛ր, զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէ՛ք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը. դաստիարակելու կոչված էք սերունդ մը, որ ապագայ ազգն է. սխալ ուղղութեամբ ազգը մը կը խորտակէք վերջը:

Կոմիտաս


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!