СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դերենիկ Դեմիրճյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դերենիկ Դեմիրճյան»

Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին: 1892թ.-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ.-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ.-ին մեկնել է Մոսկվա։ 1905-1910 թթ.-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ.-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին: 1892թ.-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ.-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։

Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ.-ին մեկնել է Մոսկվա։ 1905-1910 թթ.-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ.-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893թ.-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ.-ին, երկրորդը՝ 1913թ.-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող գրողը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913թ.)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր:

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893թ.-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ.-ին, երկրորդը՝ 1913թ.-ին։

Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող գրողը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913թ.)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր:

Մինչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։ Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։ Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ.-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Գրողի ստեղծագործության աչքի ընկնող նմուշներից են նաև «Ֆոսֆորային շող» (1932թ.), «Նապոլեոն Կորկոտյան» (1934թ.), «Կապուտան» (1938թ.) պոեմները և «Երկիր Հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։

Մինչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։ Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։

Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ.-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Գրողի ստեղծագործության աչքի ընկնող նմուշներից են նաև «Ֆոսֆորային շող» (1932թ.), «Նապոլեոն Կորկոտյան» (1934թ.), «Կապուտան» (1938թ.) պոեմները և «Երկիր Հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949թ.), «Հուշ-աղբյուր» (1950թ.) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949թ.) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։ Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ-լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։ Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։ Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նա մահացել է 1956թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանում: Նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալաքում: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949թ.), «Հուշ-աղբյուր» (1950թ.) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949թ.) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։

Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ-լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։ Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։ Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Նա մահացել է 1956թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանում:

Նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալաքում: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Դերենիկ Դեմիրճյանի 10 իրերը Իտալական «Կրեմոնա» ջութակը 1797թ. արտադրության է: Դերենիկ Դեմիրճյանն այն ձեռք է բերել 1905-10թթ. Ժնեւի համալսարանում ուսանելու տարիներին: Որպես ազատ ուսանող Դեմիրճյանը հաճախում էր Ժնեւի Կոնսերվատորիայի ջութակի դասերին: Սահմանափակ միջոցների տեր ուսանողի համար նման թանկարժեք ջութակ գնելը մեծ շռայլություն էր: Գործիքի նկատմամբ մեծ պաշտամունքն էլ ապագա գրողին ստիպել է մեծ դժվարությամբ ձեռք բերել այն՝ նույնիսկ սննդի համար նախատեսված գումարը խնայելու հաշվին: Իր համար այսքան թանկ իրը Դեմիրճյանի հետ է եղել կյանքի ողջ ընթացքում: 1. Ջութակը, Չարենցի տեղեկանքն ու ֆրակը

Դերենիկ Դեմիրճյանի 10 իրերը

Իտալական «Կրեմոնա» ջութակը 1797թ. արտադրության է: Դերենիկ Դեմիրճյանն այն ձեռք է բերել 1905-10թթ. Ժնեւի համալսարանում ուսանելու տարիներին: Որպես ազատ ուսանող Դեմիրճյանը հաճախում էր Ժնեւի Կոնսերվատորիայի ջութակի դասերին: Սահմանափակ միջոցների տեր ուսանողի համար նման թանկարժեք ջութակ գնելը մեծ շռայլություն էր: Գործիքի նկատմամբ մեծ պաշտամունքն էլ ապագա գրողին ստիպել է մեծ դժվարությամբ ձեռք բերել այն՝ նույնիսկ սննդի համար նախատեսված գումարը խնայելու հաշվին: Իր համար այսքան թանկ իրը Դեմիրճյանի հետ է եղել կյանքի ողջ ընթացքում:

1. Ջութակը, Չարենցի տեղեկանքն ու ֆրակը

1921թ. Դերենիկ Դեմիրճյանը Հայաստանից տեղափոխվում էր Թիֆլիս: Հատուկ արժեք ներկայացնող իր համարվող ջութակը, սակայն, թույլ չեն տալիս իր հետ տանել: Այստեղ գրողին օգնության է հասնում այն ժամանակ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ Եղիշե Չարենցը: Նա տեղեկանք է տալիս այն մասին, որ ջութակը պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, «նա պրոֆեսիոնալ ջութակահար է, եւ նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»: Երաժշտության հանդեպ մեծ կիրք ունեցող Դեմիրճյանը մեծ բեմերում հանդես չէր գալիս, նվագում էր տանը՝ հատուկ հյուրերի համար: Այն հանգամանքը, որ բեմից չի հնչեցնում գործիքը, նրան չէր խանգարում հավուր պատշաճի կեցվածք ու տեսք ունենալ: Այս փոքրիկ «համերգների» եւ ջութակի նման ազնվազարմ գործիքով նվագելու համար էլ նա կյանքի վերջին տարիներին ֆրակ էր գնել, որը հագնում էր ամեն անգամ, երբ ձեռքն էր վերցնում սիրելի ջութակը:

1921թ. Դերենիկ Դեմիրճյանը Հայաստանից տեղափոխվում էր Թիֆլիս: Հատուկ արժեք ներկայացնող իր համարվող ջութակը, սակայն, թույլ չեն տալիս իր հետ տանել: Այստեղ գրողին օգնության է հասնում այն ժամանակ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ Եղիշե Չարենցը: Նա տեղեկանք է տալիս այն մասին, որ ջութակը պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, «նա պրոֆեսիոնալ ջութակահար է, եւ նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»:

Երաժշտության հանդեպ մեծ կիրք ունեցող Դեմիրճյանը մեծ բեմերում հանդես չէր գալիս, նվագում էր տանը՝ հատուկ հյուրերի համար: Այն հանգամանքը, որ բեմից չի հնչեցնում գործիքը, նրան չէր խանգարում հավուր պատշաճի կեցվածք ու տեսք ունենալ: Այս փոքրիկ «համերգների» եւ ջութակի նման ազնվազարմ գործիքով նվագելու համար էլ նա կյանքի վերջին տարիներին ֆրակ էր գնել, որը հագնում էր ամեն անգամ, երբ ձեռքն էր վերցնում սիրելի ջութակը:

2. «Ավարայրի ճակատամարտը» կտավը 1943թ.-ին, երբ Դերենիկ Դեմիրճյանը գրում էր իր հայտնի «Վարդանանք» վեպի առաջին հատվածը, զուգահեռ՝ կտավին էր հանձնում իր պատկերացումներն Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ: Կտավի վրա՝ վերեւում, Դեմիրճյանը պատկերել է Ավարայրի ճակատամարտը, իսկ ներքեւում՝ 6 առանձնացված փոքրիկ հատվածներում, տարբեր նկարների արտատպություններ են: Դեմիրճյանի նկարչական ձիրքերը դեռ վաղ մանկությունից են դրսեւորվել: Արդահանի դպրոցի նրա ուսուցիչները Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվելու համար բնութագիր են տվել, որում նշել են, որ իրենց սանը մեծ ունակություններ ունի երաժշտության եւ նկարչության ասպարեզներում. «Եթե հաշվի առնենք նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ ապագայում նա հայ գրականության մեջ փայլուն աստղ կդառնա»: Դեմիրճյանը նկարչության ոլորտում որեւէ ուսում չէր ստացել, իսկ գեղագիտական հայացքներն արտահայտում էր ինքնուրույն: Սա պարզապես նրա ստեղծագործական ձիրքի դրսեւորման եւս մեկ ասպարեզ էր:

2. «Ավարայրի ճակատամարտը» կտավը

1943թ.-ին, երբ Դերենիկ Դեմիրճյանը գրում էր իր հայտնի «Վարդանանք» վեպի առաջին հատվածը, զուգահեռ՝ կտավին էր հանձնում իր պատկերացումներն Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ:

Կտավի վրա՝ վերեւում, Դեմիրճյանը պատկերել է Ավարայրի ճակատամարտը, իսկ ներքեւում՝ 6 առանձնացված փոքրիկ հատվածներում, տարբեր նկարների արտատպություններ են:

Դեմիրճյանի նկարչական ձիրքերը դեռ վաղ մանկությունից են դրսեւորվել: Արդահանի դպրոցի նրա ուսուցիչները Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվելու համար բնութագիր են տվել, որում նշել են, որ իրենց սանը մեծ ունակություններ ունի երաժշտության եւ նկարչության ասպարեզներում. «Եթե հաշվի առնենք նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ ապագայում նա հայ գրականության մեջ փայլուն աստղ կդառնա»:

Դեմիրճյանը նկարչության ոլորտում որեւէ ուսում չէր ստացել, իսկ գեղագիտական հայացքներն արտահայտում էր ինքնուրույն: Սա պարզապես նրա ստեղծագործական ձիրքի դրսեւորման եւս մեկ ասպարեզ էր:

3. Իսահակյանին գրված նամակը Դերենիկ Դեմիրճյանին նկարելու ձիրքը հաճախ է օգնության հասել, երբ հոգնել կամ ձանձրացել է գրելուց: Նման իրավիճակ է եղել նաեւ Ավետիք Իսահակյանին նամակ գրելիս: Վարպետին հասցեագրված մի քանի էջանոց նամակի մի թերթին մատիտով ջրափոսի մեջ չորացած ծառ է նկարած: Կից գրություն կա. «Եթե Այվազովսկին սաղ է, կարող է գերեզման մտնել, եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքի»: Այս գրությամբ Դերենիկ Դեմիրճյանն ինքն իրեն հեգնել է. նրա սուր հումորը ժամանակ առ ժամանակ իր իսկ դեմ էլ էր ուղղվում:

3. Իսահակյանին գրված նամակը

Դերենիկ Դեմիրճյանին նկարելու ձիրքը հաճախ է օգնության հասել, երբ հոգնել կամ ձանձրացել է գրելուց: Նման իրավիճակ է եղել նաեւ Ավետիք Իսահակյանին նամակ գրելիս: Վարպետին հասցեագրված մի քանի էջանոց նամակի մի թերթին մատիտով ջրափոսի մեջ չորացած ծառ է նկարած: Կից գրություն կա. «Եթե Այվազովսկին սաղ է, կարող է գերեզման մտնել, եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքի»: Այս գրությամբ Դերենիկ Դեմիրճյանն ինքն իրեն հեգնել է. նրա սուր հումորը ժամանակ առ ժամանակ իր իսկ դեմ էլ էր ուղղվում:

4. Անձեռոցիկը Թանգարանում ցուցադրվում է Դերենիկ Դեմիրճյանի սպասքը՝ սեղանին դրված այնպես, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Ափսեում յուրահատուկ ձեւով ծալված անձեռոցիկ կա: Ժնեւում ուսանելու տարիներին Դեմիրճյանը սնվում էր ուսանողական ճաշարանում, որտեղ անձեռոցիկները սովորական ձեւով չէին ծալում: Դեմիրճյանը խնդրել էր մատուցողին սովորեցնել ծալելու ձեւն ու այն իր հետ Շվեյցարիայից բերել է Հայաստան, կիրառել իր տանը:

4. Անձեռոցիկը

Թանգարանում ցուցադրվում է Դերենիկ Դեմիրճյանի սպասքը՝ սեղանին դրված այնպես, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Ափսեում յուրահատուկ ձեւով ծալված անձեռոցիկ կա: Ժնեւում ուսանելու տարիներին Դեմիրճյանը սնվում էր ուսանողական ճաշարանում, որտեղ անձեռոցիկները սովորական ձեւով չէին ծալում: Դեմիրճյանը խնդրել էր մատուցողին սովորեցնել ծալելու ձեւն ու այն իր հետ Շվեյցարիայից բերել է Հայաստան, կիրառել իր տանը:

5. Մոր զարդատուփը Դեմիրճյանի ծնողները՝ Նատալիան եւ Կարապետը, սոցիալական տարբեր խավերից էին: Նատալիան ազնվական ընտանիքից էր, կրթված, ապրում էր Թիֆլիսում, իսկ Կարապետը՝ ախալքալաքցի ոչ հարուստ ընտանիքից էր, կրթություն չուներ: Նատալիայի հայրը դեմ էր այդ ամուսնությանն ու աղջկան զրկում է օժիտից: Մայրը, ամուսնուց գաղտնի, դստերը թանկարժեք զարդերով լի զարդատուփ է տալիս: Հետագայում այդ զարդերը վաճառում են, որպեսզի 6 զավակներին կրթություն տան: Մոր իրերը Դեմիրճյանը պահել է մասունքի նման:

5. Մոր զարդատուփը

Դեմիրճյանի ծնողները՝ Նատալիան եւ Կարապետը, սոցիալական տարբեր խավերից էին: Նատալիան ազնվական ընտանիքից էր, կրթված, ապրում էր Թիֆլիսում, իսկ Կարապետը՝ ախալքալաքցի ոչ հարուստ ընտանիքից էր, կրթություն չուներ: Նատալիայի հայրը դեմ էր այդ ամուսնությանն ու աղջկան զրկում է օժիտից: Մայրը, ամուսնուց գաղտնի, դստերը թանկարժեք զարդերով լի զարդատուփ է տալիս: Հետագայում այդ զարդերը վաճառում են, որպեսզի 6 զավակներին կրթություն տան: Մոր իրերը Դեմիրճյանը պահել է մասունքի նման:

6. Նոթատետրը Դերենիկ Դեմիրճյանի կինը՝ Մարիան, նրան բազմանգամյա օգտագործման համար նախատեսված նոթատետր է նվիրում: Այս նոթատետրն առանձնանում է նրանով, որ իրար կպցված թերթիկները հաստ պոլիէթիլենից են, եւ դրանց հետ թելով ամրացված ռետին կա: Թերթիկների վրա գրվածը կարելի էր ջնջել եւ նորից գրել: Սա Դերենիկ Դեմիրճյանի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է:

6. Նոթատետրը

Դերենիկ Դեմիրճյանի կինը՝ Մարիան, նրան բազմանգամյա օգտագործման համար նախատեսված նոթատետր է նվիրում: Այս նոթատետրն առանձնանում է նրանով, որ իրար կպցված թերթիկները հաստ պոլիէթիլենից են, եւ դրանց հետ թելով ամրացված ռետին կա: Թերթիկների վրա գրվածը կարելի էր ջնջել եւ նորից գրել: Սա Դերենիկ Դեմիրճյանի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է:

7. Շախմատը Շախմատը Դեմիրճյանին նվիրել է քրոջ ամուսինը: Այս շախմատով գրողի տանը բազմաթիվ խաղեր են անցկացվել, որոնք ընթացքում հիմնականում Դեմիրճյանն էր հաղթող ճանաչվում. կամ իսկապես լավ էր խաղում, կամ թույլ էին տալիս, որ հաղթի: Նման խաղերից մեկից հետո Դեմիրճյանը տեսնում է, որ ձիերը խաղաքարերից պակասում են: Մի օր գրողը իր ծանոթներից մեկի տուն է գնում շախմատ խաղալու եւ նկատում է, որ քարերը ճիշտ իր շախմատի քարերի նման են: Նա գաղտնի վերցնում է ձիերն ու համալրում իր խաղաքարերը:

7. Շախմատը

Շախմատը Դեմիրճյանին նվիրել է քրոջ ամուսինը: Այս շախմատով գրողի տանը բազմաթիվ խաղեր են անցկացվել, որոնք ընթացքում հիմնականում Դեմիրճյանն էր հաղթող ճանաչվում. կամ իսկապես լավ էր խաղում, կամ թույլ էին տալիս, որ հաղթի: Նման խաղերից մեկից հետո Դեմիրճյանը տեսնում է, որ ձիերը խաղաքարերից պակասում են: Մի օր գրողը իր ծանոթներից մեկի տուն է գնում շախմատ խաղալու եւ նկատում է, որ քարերը ճիշտ իր շախմատի քարերի նման են: Նա գաղտնի վերցնում է ձիերն ու համալրում իր խաղաքարերը:

8. Ճեմարանական ափսեն Գեւորգյան ճեմարանում ուսանած Դերենիկ Դեմիրճյանն ու Ավետիք Իսահակյանն Արմավիրի մարզ այցերից մեկի ժամանակ գիշերում են մի գյուղացու տանը: Նա որոշում է հյուրերին հատուկ նվերով պատվել եւ նվիրում է ՃՍԷ (Ճեմարան սուրբ Էջմիածնի) գրությամբ երկու ափսե, որով ճաշում էին ճեմարանի սաները (Իսահակյանի ափսեն պահվում է նրա տուն-թանգարանում): Թե ինչպես էին ափսեները հայտնվել գյուղացու մոտ, հայտնի չէ:

8. Ճեմարանական ափսեն

Գեւորգյան ճեմարանում ուսանած Դերենիկ Դեմիրճյանն ու Ավետիք Իսահակյանն Արմավիրի մարզ այցերից մեկի ժամանակ գիշերում են մի գյուղացու տանը: Նա որոշում է հյուրերին հատուկ նվերով պատվել եւ նվիրում է ՃՍԷ (Ճեմարան սուրբ Էջմիածնի) գրությամբ երկու ափսե, որով ճաշում էին ճեմարանի սաները (Իսահակյանի ափսեն պահվում է նրա տուն-թանգարանում): Թե ինչպես էին ափսեները հայտնվել գյուղացու մոտ, հայտնի չէ:

«Արջուկ լրջուկ» գիրքը հայտնի «Պույ-պույ մկնիկը» մանկական ստեղծագործության հեղինակի քիչ հայտնի գործերից է: 1944 թ. լույս տեսած եւ այսօր եզակի գիրքը գրողի տուն-թանգարանը վերջերս է նվեր ստացել: Դեմիրճյանների բնակարանից մեկ հարկ ներքեւ ապրել է ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի ընտանիքը: Մի օր, երբ Դեմիրճյանների կատուներից մեկն իջել է նրանց տուն, փոքրիկ Աման Նավասարդյանը մտել է մահճակալի տակ ու հանել կատվին: Քիչ անց նրանց դռան մոտ է հայտնվել Դերենիկ Դեմիրճյանը՝ ձեռքին «Արջուկ լրջուկ» գիրքն ու նվիրել այն կատվին օգնած տղային: Դեմիրճյանը գրքի վրա մակագրություն է թողել.  «Կենդանիների բարի պաշտպան Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը: Նվեր՝ Դերենիկ Դեմիրճյանից»: Արման Նավասարդյանը գիրքը թանգարանին է նվիրել նախորդ տարի: Պատերազմի տարիներին լույս տեսած գրքի համար այն բավական հարուստ է եւ նկարազարդ: 9. «Արջուկ լրջուկ» գիրքը

«Արջուկ լրջուկ» գիրքը հայտնի «Պույ-պույ մկնիկը» մանկական ստեղծագործության հեղինակի քիչ հայտնի գործերից է: 1944 թ. լույս տեսած եւ այսօր եզակի գիրքը գրողի տուն-թանգարանը վերջերս է նվեր ստացել:

Դեմիրճյանների բնակարանից մեկ հարկ ներքեւ ապրել է ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի ընտանիքը: Մի օր, երբ Դեմիրճյանների կատուներից մեկն իջել է նրանց տուն, փոքրիկ Աման Նավասարդյանը մտել է մահճակալի տակ ու հանել կատվին: Քիչ անց նրանց դռան մոտ է հայտնվել Դերենիկ Դեմիրճյանը՝ ձեռքին «Արջուկ լրջուկ» գիրքն ու նվիրել այն կատվին օգնած տղային: Դեմիրճյանը գրքի վրա մակագրություն է թողել.

«Կենդանիների բարի պաշտպան Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը: Նվեր՝ Դերենիկ Դեմիրճյանից»:

Արման Նավասարդյանը գիրքը թանգարանին է նվիրել նախորդ տարի: Պատերազմի տարիներին լույս տեսած գրքի համար այն բավական հարուստ է եւ նկարազարդ:

9. «Արջուկ լրջուկ» գիրքը

10. Պապի գդալը Դեմիրճյաններն ընտանեկան գդալ ունեն, որով ճաշել է գրողի պապը, հայրը, ապա այն հասել է Դերենիկին: Արծաթյա գդալի մաշվածությունն էլ ընտանեկան ժառանգության շատ սիրված եւ հաճախ օգտագործված լինելու վկայությունն է:

10. Պապի գդալը

Դեմիրճյաններն ընտանեկան գդալ ունեն, որով ճաշել է գրողի պապը, հայրը, ապա այն հասել է Դերենիկին: Արծաթյա գդալի մաշվածությունն էլ ընտանեկան ժառանգության շատ սիրված եւ հաճախ օգտագործված լինելու վկայությունն է:

Պատմություն Դերենիկ Դեմիրճյանի «սիրուհի» կատուների մահվան մասին Հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանին, թերևս, գիտենք միայն իր հաստափոր «Վարդանանք» վեպով։ Հանուն արդարության՝ պիտի նշենք, որ մեզանից ոչ բոլորն են կարողացել հաղթահարել այդ ծավալուն վեպը։ Դեմիրճյանը, մեծ գրող ու մտավորական լինելուց զատ, նաև մեծ կենդանասեր էր։ Բազմաթիվ պատմություններ կան Դեմիրճյանի ու կենդանիների մասին։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը մանրամասն պատմեց Դեմիրճյանի ու կենդանիների հետ կապված գեղեցիկ պատմությունները։

Պատմություն Դերենիկ Դեմիրճյանի «սիրուհի» կատուների մահվան մասին

Հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանին, թերևս, գիտենք միայն իր հաստափոր «Վարդանանք» վեպով։ Հանուն արդարության՝ պիտի նշենք, որ մեզանից ոչ բոլորն են կարողացել հաղթահարել այդ ծավալուն վեպը։ Դեմիրճյանը, մեծ գրող ու մտավորական լինելուց զատ, նաև մեծ կենդանասեր էր։ Բազմաթիվ պատմություններ կան Դեմիրճյանի ու կենդանիների մասին։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը մանրամասն պատմեց Դեմիրճյանի ու կենդանիների հետ կապված գեղեցիկ պատմությունները։

«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ։ Այս բնակարանում ապրում էին 4 կատու և Զանգի շունը։ Ասում են, որ Դեմիրճյանը կատուներին կոչել է իր սիրած կանանց անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։ Այդ կատուների մասին Դեմիրճյանը խոսել է նաև իր նամակներում և գրառումներում։ Էլեոնորայի և Շառլոտայի հետ լուսանկարներ ունի։ Կատուներից Էլեոնորային բնութագրում են՝ որպես ագրեսիվ կատու, իսկ Շառլոտային՝ դաստիարակված կատու։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին, և հենց այդ պահին էլ արվել է նրանց լուսանկարը։ Նա հոգատար էր կենդանիների նկատմամբ այնպես, ինչպես մարդկանց նկատմամբ։

«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ։ Այս բնակարանում ապրում էին 4 կատու և Զանգի շունը։ Ասում են, որ Դեմիրճյանը կատուներին կոչել է իր սիրած կանանց անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։ Այդ կատուների մասին Դեմիրճյանը խոսել է նաև իր նամակներում և գրառումներում։ Էլեոնորայի և Շառլոտայի հետ լուսանկարներ ունի։ Կատուներից Էլեոնորային բնութագրում են՝ որպես ագրեսիվ կատու, իսկ Շառլոտային՝ դաստիարակված կատու։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին, և հենց այդ պահին էլ արվել է նրանց լուսանկարը։ Նա հոգատար էր կենդանիների նկատմամբ այնպես, ինչպես մարդկանց նկատմամբ։

Տարածքի հնաբնակները պատմում են, որ նա հոգատար է եղել նաև բակի կատուների նկատմամբ․ տան կատուները պատրիկներն էին, իսկ բակինը՝ պլեբեյները։ Անգամ պատերազմի ծանր տարիներին նրանք կերակրում էին բակի կենդանիներին։ Դեմիրճյանը մեծ հետաքրքրություն է ունեցել կենդանաբանական այգու նկատմամբ, և կա պահպանված մի լուսանկար, որում պատկերված են Դեմիրճյանը, գրականագետ Արսեն Տերտերյանը և կենդանաբանական այգու հիմնադիր Արտավազդ Սարգսյանը, ովքեր լուսանկարվել են հենց այգում՝ վանդակների դիմաց։ Իր աշխատասենյակի պատին արագիլների ընտանիքի լուսանկար էր փակցրել։ Գրողի հարազատները պատմում են, որ, երբ նեղված էր լինում, նայում էր այդ լուսանկարին ու լավանում։ Լուսանկարը ևս ունի հետաքրքիր մի պատմություն։ Խորհրդային տարիներին Դեմիրճյանը հանդիպման է եղել գյուղի աշխատավորների հետ և հանդիպման ժամանակ, երբ հոգնել է ճառերից, խնդրել է, որ ճառասացությունների փոխարեն՝ լուսանկարիչ գա և լուսանկարի արագիլների այդ ընտանիքին, և լուսանկարը նվիրեն իրեն։

Տարածքի հնաբնակները պատմում են, որ նա հոգատար է եղել նաև բակի կատուների նկատմամբ․ տան կատուները պատրիկներն էին, իսկ բակինը՝ պլեբեյները։ Անգամ պատերազմի ծանր տարիներին նրանք կերակրում էին բակի կենդանիներին։ Դեմիրճյանը մեծ հետաքրքրություն է ունեցել կենդանաբանական այգու նկատմամբ, և կա պահպանված մի լուսանկար, որում պատկերված են Դեմիրճյանը, գրականագետ Արսեն Տերտերյանը և կենդանաբանական այգու հիմնադիր Արտավազդ Սարգսյանը, ովքեր լուսանկարվել են հենց այգում՝ վանդակների դիմաց։

Իր աշխատասենյակի պատին արագիլների ընտանիքի լուսանկար էր փակցրել։ Գրողի հարազատները պատմում են, որ, երբ նեղված էր լինում, նայում էր այդ լուսանկարին ու լավանում։ Լուսանկարը ևս ունի հետաքրքիր մի պատմություն։ Խորհրդային տարիներին Դեմիրճյանը հանդիպման է եղել գյուղի աշխատավորների հետ և հանդիպման ժամանակ, երբ հոգնել է ճառերից, խնդրել է, որ ճառասացությունների փոխարեն՝ լուսանկարիչ գա և լուսանկարի արագիլների այդ ընտանիքին, և լուսանկարը նվիրեն իրեն։

Նաև մի ուրիշ պատմություն կա այն մասին, որ ժամանակին, երբ Դեմիրճյանի տան դիմացը բաց է եղել և փողոցը տեսանելի է եղել, նա լուսամուտից նայելով՝ տեսել է, որ մի գյուղացի ավանակին բարձած բերել է քաղաք, որպեսզի ապրանքը վաճառի։ Դեմիրճյանը մտածել է, որ ավանակը քաղցած կլինի, և տան անդամներից մեկին գումար է տվել ու խնդրել, որ գազար առնի ու կերակրի ավանակին։ Դեմիրճյանը պատուհանից երկար նայել է այնքան ժամանակ, մինչև ավանակը կերել է գազարն ու կշտացել»։ Թերևս, այս պատմություններից ամենասիմվոլիկն ու հետաքրքրականը Դեմիրճյանի կատուներ-սիրուհիներ պատմությունն էր։ Համաշխարհային գրականության ու արվեստի մեջ կին-կատու զուգահեռները միշտ են տարվել, իսկ Դեմիրճյանի մոտ կատուները կենդանիներ լինելուց զատ՝ կարծես թե իրական մարդիկ լինեին։ Թերթելով Դեմիրճյանի նամակները՝ տեսնում ենք, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել նա, երբ կորցրել է իր 2 կատուներին։ Մասնավորապես Մարիա Դեմիրճյանին ուղղված նամակում մեծ գրողն արտահայտել է իր ամբողջ վիշտն ու ցավը։

Նաև մի ուրիշ պատմություն կա այն մասին, որ ժամանակին, երբ Դեմիրճյանի տան դիմացը բաց է եղել և փողոցը տեսանելի է եղել, նա լուսամուտից նայելով՝ տեսել է, որ մի գյուղացի ավանակին բարձած բերել է քաղաք, որպեսզի ապրանքը վաճառի։ Դեմիրճյանը մտածել է, որ ավանակը քաղցած կլինի, և տան անդամներից մեկին գումար է տվել ու խնդրել, որ գազար առնի ու կերակրի ավանակին։ Դեմիրճյանը պատուհանից երկար նայել է այնքան ժամանակ, մինչև ավանակը կերել է գազարն ու կշտացել»։

Թերևս, այս պատմություններից ամենասիմվոլիկն ու հետաքրքրականը Դեմիրճյանի կատուներ-սիրուհիներ պատմությունն էր։ Համաշխարհային գրականության ու արվեստի մեջ կին-կատու զուգահեռները միշտ են տարվել, իսկ Դեմիրճյանի մոտ կատուները կենդանիներ լինելուց զատ՝ կարծես թե իրական մարդիկ լինեին։ Թերթելով Դեմիրճյանի նամակները՝ տեսնում ենք, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել նա, երբ կորցրել է իր 2 կատուներին։ Մասնավորապես Մարիա Դեմիրճյանին ուղղված նամակում մեծ գրողն արտահայտել է իր ամբողջ վիշտն ու ցավը։

«Մարիա Դեմիրճյանին։ Երևան, 1955 թվականի նոյեմբերի 26 Ստիպված եմ քեզ գրել մի դժբախտության մասին և տխրեցնել քեզ․ այլևս չկան մեր սիրելի կատուները՝ մայրը և Օֆիկը։ Թունավորվեցին կամ թե հիվանդացան ժանտախտով․․․ Ինձ հատկապես վրդովեցնում է, որ ինձ խանգարեցին պարզելու բանի էությունը, որ կարողանայի փրկել նրանց։ Բանն այսպես էր։ Նատան հավաքում է սենյակս և այնտեղ նկատելով անմաքրություն՝ բարկանում է և սպառնում, որ կոչնչացնի դրանց։ Եվ նա երդվում է, որ դա, իրոք, պատահականություն, զուգադիպություն է եղել․ ես նկատեցի, որ Օֆիկը և մայրը տանջվում են, ընկնում են գետին և մլավում։ Ես անմիջապես գլխի ընկա, որ նրանք թունավորվել են։ Ժանտախտի ախտանիշներ չկային։ Ես Նատային նկատողություն արեցի, և նա, որպեսզի ինձ համոզի, որ իմ կասկածները սխալ են, և վերջապես՝ կատուներին օգնելու համար, նրանց հիվանդանոց տարավ։ (Նրանք կերել էին ձկան պահածո․ ես բանկան չտեսա․․․ այստեղ ինչ-որ բան պարզ չի)։

«Մարիա Դեմիրճյանին։ Երևան, 1955 թվականի նոյեմբերի 26

Ստիպված եմ քեզ գրել մի դժբախտության մասին և տխրեցնել քեզ․ այլևս չկան մեր սիրելի կատուները՝ մայրը և Օֆիկը։ Թունավորվեցին կամ թե հիվանդացան ժանտախտով․․․

Ինձ հատկապես վրդովեցնում է, որ ինձ խանգարեցին պարզելու բանի էությունը, որ կարողանայի փրկել նրանց։ Բանն այսպես էր։ Նատան հավաքում է սենյակս և այնտեղ նկատելով անմաքրություն՝ բարկանում է և սպառնում, որ կոչնչացնի դրանց։ Եվ նա երդվում է, որ դա, իրոք, պատահականություն, զուգադիպություն է եղել․ ես նկատեցի, որ Օֆիկը և մայրը տանջվում են, ընկնում են գետին և մլավում։ Ես անմիջապես գլխի ընկա, որ նրանք թունավորվել են։ Ժանտախտի ախտանիշներ չկային։ Ես Նատային նկատողություն արեցի, և նա, որպեսզի ինձ համոզի, որ իմ կասկածները սխալ են, և վերջապես՝ կատուներին օգնելու համար, նրանց հիվանդանոց տարավ։ (Նրանք կերել էին ձկան պահածո․ ես բանկան չտեսա․․․ այստեղ ինչ-որ բան պարզ չի)։

Հիվանդներին պառկեցնում են և ասում․ «Վաղվա համար մածուն բերեք»։ Իսկ երեկ նրանք մահացան։ Իրենց բուժելու անկարողությունը նրանք ծածկում են՝ ասելով, թե հիվանդությունը ժանտախտ էր։ Դե՛ հիմա խոսակցություններն անօգուտ են։ Բնակարանն այնպես դատարկ է, այնպես թախծալի, որ չես կարող երևակայել։ Հարությունն ասում է, որ կոնսերվացված ձուկը, ինչպես և ամեն տեսակի ձուկ, կատուների համար թույն է։ Չեմ հավատում։ Երկար տարիներ դու նրանց կերակրում էիր կոնսերվացված ձկով»: (Դերենիկ Դեմիրճյան երկերի ժողովածու, հատոր 14-րդ, Երևան, 1987)։

Հիվանդներին պառկեցնում են և ասում․ «Վաղվա համար մածուն բերեք»։ Իսկ երեկ նրանք մահացան։ Իրենց բուժելու անկարողությունը նրանք ծածկում են՝ ասելով, թե հիվանդությունը ժանտախտ էր։

Դե՛ հիմա խոսակցություններն անօգուտ են։ Բնակարանն այնպես դատարկ է, այնպես թախծալի, որ չես կարող երևակայել։ Հարությունն ասում է, որ կոնսերվացված ձուկը, ինչպես և ամեն տեսակի ձուկ, կատուների համար թույն է։ Չեմ հավատում։ Երկար տարիներ դու նրանց կերակրում էիր կոնսերվացված ձկով»: (Դերենիկ Դեմիրճյան երկերի ժողովածու, հատոր 14-րդ, Երևան, 1987)։

Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման... Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ:  Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում եղել է դեպք, որը խզել է արտաքուստ միապաղաղ նրա կյանքի շղթան` հերթական անգամ վկայելով, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները:  Նոր էր վախճանվել գրողի սիրելի կինը, նրան մտահոգում էր նաև մայրական խնամքից զրկված հիվանդ որդին, որը գտնվում էր գրողի քրոջ խնամքի ներքո:  Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ: Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելը, իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:

Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման...

Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ:

Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում եղել է դեպք, որը խզել է արտաքուստ միապաղաղ նրա կյանքի շղթան` հերթական անգամ վկայելով, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները:

Նոր էր վախճանվել գրողի սիրելի կինը, նրան մտահոգում էր նաև մայրական խնամքից զրկված հիվանդ որդին, որը գտնվում էր գրողի քրոջ խնամքի ներքո:

Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ: Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելը, իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:

Եվ ահա 1923 թվականին նա հրավեր է ստանում ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացներում: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է` չիմանալով, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում է իր կյանքի մեծագույն անակնկալը` նույն դպրոցի վարիչի կնոջ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ումուդանովանայի հետ հանդիպումը, որը նաև զավակ ուներ:  Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ մտածել չէր ցանկանում որևէ հանգամանքի մասին: Շատ կարճ ժամանակ անց հրապուրանքը դառնում է խորը զգացմունք, տառապանք ու մտասևեռում` մոռացության տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…

Եվ ահա 1923 թվականին նա հրավեր է ստանում ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացներում: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է` չիմանալով, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում է իր կյանքի մեծագույն անակնկալը` նույն դպրոցի վարիչի կնոջ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ումուդանովանայի հետ հանդիպումը, որը նաև զավակ ուներ:

Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ մտածել չէր ցանկանում որևէ հանգամանքի մասին:

Շատ կարճ ժամանակ անց հրապուրանքը դառնում է խորը զգացմունք, տառապանք ու մտասևեռում` մոռացության տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…

Վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպես դա անել, ինչպես իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, նպատակը չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:  Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը: Իսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից` գրող Վահան Թոթովենցին հասցեագրված մի նամակից, որը թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր:

Վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպես դա անել, ինչպես իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, նպատակը չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:

Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը:

Իսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից` գրող Վահան Թոթովենցին հասցեագրված մի նամակից, որը թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր:

«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը… Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը…  Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու… շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր…»:

«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը… Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը…

Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու… շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր…»:

Այնուհետև մեծ խոչընդոտներ հաղթահարելով նրանք պիտի ապրեին երկարատև ու համերաշխ կյանք` դժվարություններով և ուրախություններով, վերելքներով ու անկումներով:  Մարիան մշտապես մնաց ամուսնու նվիրյալ աջակիցն ու օգնականը: Իսկ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը, որ ծնվել էր տառապանքով, երբեմն պարզապես մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, սակայն` սիրով:  «Վարդանանքի» հեղինակի` հայ մեծ գրող Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման, որը ավարտվեց բարի վերջաբանով:

Այնուհետև մեծ խոչընդոտներ հաղթահարելով նրանք պիտի ապրեին երկարատև ու համերաշխ կյանք` դժվարություններով և ուրախություններով, վերելքներով ու անկումներով:

Մարիան մշտապես մնաց ամուսնու նվիրյալ աջակիցն ու օգնականը: Իսկ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը, որ ծնվել էր տառապանքով, երբեմն պարզապես մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, սակայն` սիրով:

«Վարդանանքի» հեղինակի` հայ մեծ գրող Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման, որը ավարտվեց բարի վերջաբանով:

Դերենիկ Դեմիրճյան. «Գիրք ծաղկանց» Միջին դարերում Հայաստանում զարգանում է գրչության ումատյանների պատկերազարդման արվեստը: Վանականխցերում գրիչներն ու ծաղկողները ստեղծում են հայ գիրքը:Միջնադարյան հիշատակարանները նրանց մասին թողել են լոկթռուցիկ վկայություններ… Պատմվածքի հերոսներն այդ մարդկանց միջավայրից են: Վանահայրը, որ նախկինում եղել է ճարտարապետ, նստած է իրխցում և գրում է աշխատություն: Նաև նկարում է շենքեր, գծումէ ճարտարապետական գծագրեր: Իր աշակերտների` Զվարթի և Ղունկիանոսի համար նաբարձրաձայն կարդում է գրքի գլխավոր հատվածները: Աշխարհը, – ասում է նրա գիրքը, –հիմնված է կառուցման վրա: Թե քաղաքը, թե խոսքը, թե միտքը, հաստատում ենկառուցման մեծ խորհուրդը: Վանահայրն իր գիրքը գրում է, որ սերունդներին կտակիկառուցման մեծ խորհուրդը: «Եղեք և դուք կառուցողք և դուք շինարարք, որպես մարդկքերկրի, սիրեցեք աշխատանք, զի կառուցումն և աշխատանք սուրբ են…»: Զվարթը, որ վանք է բերվել կրոնի սպասավոր դառնալու, հափշտակվում է վանահոր վսեմկերպարով: Զվարթը նրա միջոցով «խցից դուրս նայում է աշխարհին»: Զվարթն ունիբանաստեղծական շնորհ: Նա հյուսում է ծաղիկների վեպը:

Դերենիկ Դեմիրճյան. «Գիրք ծաղկանց»

Միջին դարերում Հայաստանում զարգանում է գրչության ումատյանների պատկերազարդման արվեստը: Վանականխցերում գրիչներն ու ծաղկողները ստեղծում են հայ գիրքը:Միջնադարյան հիշատակարանները նրանց մասին թողել են լոկթռուցիկ վկայություններ…

Պատմվածքի հերոսներն այդ մարդկանց միջավայրից են: Վանահայրը, որ նախկինում եղել է ճարտարապետ, նստած է իրխցում և գրում է աշխատություն: Նաև նկարում է շենքեր, գծումէ ճարտարապետական գծագրեր: Իր աշակերտների` Զվարթի և Ղունկիանոսի համար նաբարձրաձայն կարդում է գրքի գլխավոր հատվածները: Աշխարհը, – ասում է նրա գիրքը, –հիմնված է կառուցման վրա: Թե քաղաքը, թե խոսքը, թե միտքը, հաստատում ենկառուցման մեծ խորհուրդը: Վանահայրն իր գիրքը գրում է, որ սերունդներին կտակիկառուցման մեծ խորհուրդը: «Եղեք և դուք կառուցողք և դուք շինարարք, որպես մարդկքերկրի, սիրեցեք աշխատանք, զի կառուցումն և աշխատանք սուրբ են…»:

Զվարթը, որ վանք է բերվել կրոնի սպասավոր դառնալու, հափշտակվում է վանահոր վսեմկերպարով: Զվարթը նրա միջոցով «խցից դուրս նայում է աշխարհին»: Զվարթն ունիբանաստեղծական շնորհ: Նա հյուսում է ծաղիկների վեպը:

«Նա ոգում էր հափշտակված, բառերը անարգել հոսում էին, նա ոչինչ չէր տեսնում, – գալիսէ գարունը, ձայն է տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին: Զարթնումէ ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին…»: Հետո նկարիչ Թադեն բնության ճոխ գույներով զարդարում է վանահոր աշխատությունը,որի մեջ գրի է առնվել նաև ծաղիկների մասին պատմող Զվարթի բանաստեղծությունը: «Վանահայրը իր նվիրական գիրքը հանձնում է պատանիներին և պատվիրում է լավպահպանել: Նա մեռնում է…»: Մեռնում է նաև վանքի մենախցում արգելափակվածԶվարթը` հոգում «ծաղիկներ»: Մնում է գիրքը: «Ոսկեհատ մի գիրք, լի լույսերով և իմաստությամբ: Բոցավառկենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը, որխոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբությանմասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջ առ էջ Զվարթի վեպըծաղիկների մասին»: Գիրքը ենթարկվում է դաժան փորձությունների: Առաջին փրկիչը լինում է Ղունկիանոսը`վանահոր աշակերտը և Զվարթի ընկերակիցը: Սա և նկարիչ Թադեն գիրքը թաղում են քարեպատսպարանում:

«Նա ոգում էր հափշտակված, բառերը անարգել հոսում էին, նա ոչինչ չէր տեսնում, – գալիսէ գարունը, ձայն է տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին: Զարթնումէ ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին…»:

Հետո նկարիչ Թադեն բնության ճոխ գույներով զարդարում է վանահոր աշխատությունը,որի մեջ գրի է առնվել նաև ծաղիկների մասին պատմող Զվարթի բանաստեղծությունը:

«Վանահայրը իր նվիրական գիրքը հանձնում է պատանիներին և պատվիրում է լավպահպանել: Նա մեռնում է…»: Մեռնում է նաև վանքի մենախցում արգելափակվածԶվարթը` հոգում «ծաղիկներ»:

Մնում է գիրքը: «Ոսկեհատ մի գիրք, լի լույսերով և իմաստությամբ: Բոցավառկենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը, որխոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբությանմասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջ առ էջ Զվարթի վեպըծաղիկների մասին»:

Գիրքը ենթարկվում է դաժան փորձությունների: Առաջին փրկիչը լինում է Ղունկիանոսը`վանահոր աշակերտը և Զվարթի ընկերակիցը: Սա և նկարիչ Թադեն գիրքը թաղում են քարեպատսպարանում:

Հայաստան են խուժում նվաճողները, ավերում են ավանները, վանքերը, գրադարանները:Լեռների լանջով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռքին մի մետաքսե կապոց: Նահեռանում է մենաստանից, որպեսզի գրքերը չընկնեն թշնամու ձեռքը: Ղունկիանոսը գիրքըթաղում է մի լեռնային խարխուլ վանքի դռան առաջ: «Ձյան մեջ մի կիսաթաղ մարդ էերևում, պարկը մեջքին, կողքին մետաքսախառն մի գիրք, որ բացվել է և ժպտում էկապույտ երկնքին»: Դարերը հաջորդում են իրար, երկիրը ասպատակում են տարբեր նվաճողներ, բայցժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկում է գրքի կյանքը: Անցնելովձեռքից ձեռք, շատ անգամ վտանգվելով` կառուցման և ծաղիկների գիրքը մնում էկենդանի: Վերջին անգամ գիրքը փրկում է Հուսիկ անունով մի գյուղացի: ՋաղացպանՀակոբն իր որդի Հուսիկին է դիմում հետևյալ խորհրդով. «Գնա, Հուսիկ, Դամասկոս:Աղորիքները կանգնեցին: Գնա, ցորեն բեր, ցանենք, կենդանությունը չմարի»: Հուսիկը ճանապարհ է ընկնում և հասնում է Դամասկոսի արաբական շուկան: Այստեղ նատեսնում է, թե ինչպես մի խուռն բազմություն «ծիծաղելով իրար ձեռքից առնում և բարակմատներով կողերը բացուխուփ էին անում մի գիրք»:

Հայաստան են խուժում նվաճողները, ավերում են ավանները, վանքերը, գրադարանները:Լեռների լանջով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռքին մի մետաքսե կապոց: Նահեռանում է մենաստանից, որպեսզի գրքերը չընկնեն թշնամու ձեռքը: Ղունկիանոսը գիրքըթաղում է մի լեռնային խարխուլ վանքի դռան առաջ: «Ձյան մեջ մի կիսաթաղ մարդ էերևում, պարկը մեջքին, կողքին մետաքսախառն մի գիրք, որ բացվել է և ժպտում էկապույտ երկնքին»:

Դարերը հաջորդում են իրար, երկիրը ասպատակում են տարբեր նվաճողներ, բայցժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկում է գրքի կյանքը: Անցնելովձեռքից ձեռք, շատ անգամ վտանգվելով` կառուցման և ծաղիկների գիրքը մնում էկենդանի: Վերջին անգամ գիրքը փրկում է Հուսիկ անունով մի գյուղացի: ՋաղացպանՀակոբն իր որդի Հուսիկին է դիմում հետևյալ խորհրդով. «Գնա, Հուսիկ, Դամասկոս:Աղորիքները կանգնեցին: Գնա, ցորեն բեր, ցանենք, կենդանությունը չմարի»:

Հուսիկը ճանապարհ է ընկնում և հասնում է Դամասկոսի արաբական շուկան: Այստեղ նատեսնում է, թե ինչպես մի խուռն բազմություն «ծիծաղելով իրար ձեռքից առնում և բարակմատներով կողերը բացուխուփ էին անում մի գիրք»:

Հուսիկը զննում է այդ գիրքը, որը նրա մեջ արթնացնում է հայրենի հովիտների, լեռների,ծաղիկների հարազատ ու մտերիմ գույները: Նա զինվորին է տալիս ցորեն առնելու համարհորից ստացած փողը և աշխատանքն ու կյանքը մեծարող այդ գիրքը բերում է հայրենիք: «Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջից թափառող լույսի նման դողդողում է,բայց գալիս է, թե ինչ վտանգներ է ապրում, չի տեսնում նա: Ոչ ձմեռ, ոչ խավար: Ոչ կրակնէ այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրաշքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայցսերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան սերունդներին:Ձեռքեձեռք է անցնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր: Մի կարմիրհողմ փոթորկալի թերթում է ոսկե լույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա,նայում է նրան մտերմորեն, նա փրկված է իրեն միշտ փրկող ժողովրդի հետ: Երկաթե գրադարակներում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմությանանդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկներ, ծաղիկներ…»:

Հուսիկը զննում է այդ գիրքը, որը նրա մեջ արթնացնում է հայրենի հովիտների, լեռների,ծաղիկների հարազատ ու մտերիմ գույները: Նա զինվորին է տալիս ցորեն առնելու համարհորից ստացած փողը և աշխատանքն ու կյանքը մեծարող այդ գիրքը բերում է հայրենիք:

«Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջից թափառող լույսի նման դողդողում է,բայց գալիս է, թե ինչ վտանգներ է ապրում, չի տեսնում նա: Ոչ ձմեռ, ոչ խավար: Ոչ կրակնէ այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրաշքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայցսերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան սերունդներին:Ձեռքեձեռք է անցնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր: Մի կարմիրհողմ փոթորկալի թերթում է ոսկե լույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա,նայում է նրան մտերմորեն, նա փրկված է իրեն միշտ փրկող ժողովրդի հետ:

Երկաթե գրադարակներում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմությանանդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկներ, ծաղիկներ…»:

Ասույթներ Դերենիկ Դեմիրճյանի մասին «Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ» Ավ. Իսահակյան «Դեմիրճյանի ոճը իրոք բարդ էր և նրան թարգմանելը՝ դժվար է: Նրա գրելաձևը լավագույնս արտահայտում էր նրա խառնվածքի և անհատականության բարդությունը, ուր կյանքի նկատմամբ փիլիսոփայական սևեռումին միահյուսվում էին պաթետիկ հուզմունքը և կծու սարկազմի վերածվող հեգնանքը: Նա և ինքնասույս փիլիսոփա էր, քնքուշ քնարերգու և անհարկու մերկացնող» Բերտա Բրայնինա

Ասույթներ Դերենիկ Դեմիրճյանի մասին

«Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»

Ավ. Իսահակյան

«Դեմիրճյանի ոճը իրոք բարդ էր և նրան թարգմանելը՝ դժվար է: Նրա գրելաձևը լավագույնս արտահայտում էր նրա խառնվածքի և անհատականության բարդությունը, ուր կյանքի նկատմամբ փիլիսոփայական սևեռումին միահյուսվում էին պաթետիկ հուզմունքը և կծու սարկազմի վերածվող հեգնանքը: Նա և ինքնասույս փիլիսոփա էր, քնքուշ քնարերգու և անհարկու մերկացնող»

Բերտա Բրայնինա

«Թե՛ մանրապատումներում և թե՛ պատմվածքներում Դ.Դեմիրճյանը գեղագետ է ու փիլիսոփա, լավատես է ու կենսասեր գրող, որն ապրել է անցյալ դարի մեկ քառորդը և ներկա դարի կեսը, հնից ժառանգելով գորովալից սեր ու հոգատարություն իր ժողովրդի խոսքի, լեզվի հանդեպ և հարգանք գրողի գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքային փորձի հարուստ փորձ» Վերա Սմիռնովա «Հայ գրականության երկու դասականները՝ Ավ. Իսահակյանը ու Դ. Դեմրիճյանը, իրենց ստեղծագործությամբ օգնեցին ամրապնդելու հայերի ու վրացիների եղբայրության անքակտելի կապերը այնպես, ինչպես Իլյա Ճավճավաձեն և Ակակ Ծերեթելին, ինչպես և մենք՝ ժամանակակից գրողներս: Դրա առհավատչյան մեր ժողովուրդների երկու հազարամյա սերտ բարեկամությունն է: Եվ սրանք լոկ խեսքեր չեն: Մեծ գրողը վիթխարի տաղանդով ամրացրեց այդ սերը իր «Վարդանանք» էպոպեայով» Կոնստանտե Գամախուրդիա

«Թե՛ մանրապատումներում և թե՛ պատմվածքներում Դ.Դեմիրճյանը գեղագետ է ու փիլիսոփա, լավատես է ու կենսասեր գրող, որն ապրել է անցյալ դարի մեկ քառորդը և ներկա դարի կեսը, հնից ժառանգելով գորովալից սեր ու հոգատարություն իր ժողովրդի խոսքի, լեզվի հանդեպ և հարգանք գրողի գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքային փորձի հարուստ փորձ»

Վերա Սմիռնովա

«Հայ գրականության երկու դասականները՝ Ավ. Իսահակյանը ու Դ. Դեմրիճյանը, իրենց ստեղծագործությամբ օգնեցին ամրապնդելու հայերի ու վրացիների եղբայրության անքակտելի կապերը այնպես, ինչպես Իլյա Ճավճավաձեն և Ակակ Ծերեթելին, ինչպես և մենք՝ ժամանակակից գրողներս: Դրա առհավատչյան մեր ժողովուրդների երկու հազարամյա սերտ բարեկամությունն է: Եվ սրանք լոկ խեսքեր չեն: Մեծ գրողը վիթխարի տաղանդով ամրացրեց այդ սերը իր «Վարդանանք» էպոպեայով»

Կոնստանտե Գամախուրդիա


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!