СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էլեկտրականություն,լիցքեր:

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Էլեկտրական լիցքերի փոխազդեցությունը:

Просмотр содержимого документа
«Էլեկտրականություն,լիցքեր:»

§1.ԼԻՑՔԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ




Էլեկտրականությունը գոյություն է ունեցել աշխարհի ստեղծումից ի վեր: ավելի քան 4 միլիոն տարի առաջ, երբ դեռ կյանք չկար մեր մոլորակի վրա,հզոր կայծակների փայլատակումներից լուսավորվում էրերկինքը: Կայծակն էլեկտրական էներգիայի ամենավառ դրսևորումն է բնության մեջ: Կյանքի զարգացման ընթացքում էլեկտրականությունը դարձավ կենդանական աշխարհի անբաժան մասը: Էլեկտրական բնույթ ունեն կենդանի օրգանիզմի նյարդային ազդանշանները: Աչքերը, ընդունելով լույսի ճառագայքները, վերածում են էլեկտրական թույլ ազդանշանների, որոնք նյարդերի օգնությամբ հասնում են գանգուղեղին և տարածվում մարմնով մեկ: Մեր գիտակցությունը, շարժվելու ունակությունը կախված են թույլ էլեկտրական ազդանշաններից, որոնք անցնելով նյարդերով հասնում են ուղեղին: Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին էլեկտրականության գաղտնիքը: Դրան նպաստեցին նաև գիտության այլ բնագավառների կիրառությունը: Գյուտարարների շնորհիվ էլեկտրական էներգիան այժմ ծառայում է բոլորիս:

Էլեկտրականության ուսումնասիրության սկզբնական շրջանում գիտնականները էլեկտրական սնուցման աղբյուրներ չունեին: Էլեկտրականություն ստանալու համար իրար էին շփում տարբեր նյութերից առարկաներ: 1600թ.-ին Ուիլյամ Գիլբերթը եզրակացրեց, որ կա երկու տեսակի՝ էլեկտրականություն՝ կախված նյութի տեսակից: ապակու և մետաքսի շփումից առաջացած էլեկտրականությունը նա անվանեց ապակե էլեկտրականություն













սաթի և մորթու շփումից առաջացածը՝ խեժային: Փորձերը ցույց են տալիս, որ միատեսակ էլեկտրականություն պարունակող նյութերը վանում, իսկ տարատեսակ էլեկտրականություն պարունակողները՝ ձգում են իրար: Բենջիամին Ֆրանքլինը նույնպես կարծում էր, որ էլեկտրականությունը լինում է երկու տեսակի: Ւստ նրա՝ էլեկտրական լիցքը նյութի մեջ տարածված է, որը կարող է հոսել այլ նյութի մեջ՝ առաջացնելով կայծ:

Սովորական սանրը, եթե շփենք մեր մազերին և դրանից հետո սանրը մոտեցնենք թերթի կամ ծխախոտի թղթի փոքր կտորների՝ նրանք իսկույն կձգվեն դեպի սանրը: Շփած սաթով կատարվող երևույթները կոչվեցին էլեկտրական՝ հին նհունական բառից, որը նշանակում է :

Սաթը և ուրիշ շատ մարմիններ շփելիս, նրանց մակերեսի վրա առաջանում են այսպես կոչվածէ էլեկտրական լիցքեր:

Էլեկտրական լիցքերը լինում են երկու տեսակ՝ դրական և բացասական: Այսպես, օրինակ, սաթը բրդով շփելիս, սաթի մակերեսի վրա առաջանում է, բացասական լիցք, իսկ հենց իրեն բրդի վրաէ դրական լիցք: Ապակին կաշվով շփելիս, ապակու վրա առաջանում է դրական լիցք, իսկ կաշվի վրա՝ բացասական:


Մարմինների շփման միջոցով էլեկտրականացնելու ուղղությամբ մեծ թվով կատարված փորձերը ցույց են տվել, որ բնության մեջ կան էլեկտրական լիցքերի միայն այդ երկու տեսակները:

Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

























Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!