СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երբվանից է հայտնի հայելին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Երբվանից է հայտնի հայելին»

Երբվանից է հայտնի հայելին





Հավանաբար ,մարդն առաջին անգամ իր արտացոլումը տեսել է ջրում։Հին հունական առասպելն ասում է , որ գեղեցիկ պատանի Նարցիսը , կամենալով գետից ջուր խմել , տեսնում է իր արտացոլանքը ,պատկերը ջրում , այնքան է տարվում ,որ նայելով չի կշտանում ու ծարավ էլ մեռնում է։

Հետագա դարերում , նկատելով գործածությունից փայլող կացնի արտացոլող հատկությունը ,մարդիկ սկսեցին մետաղից հայելիներ պատրաստել։

Ինչպես ցույց են տալիս եգիպտական հնագետների հետախուզությունները , մինչև ապակյա հայելիների գործածությունը , հայելիներ պատրաստել են բրոնզե հարթ թիթեղներից , որոնք չունեին պարզ ու ցայտուն արտացոլում։Ավելի ուշ մարդիկ սկսեցին հայելիներ պատրաստել արծաթից , իսկ հետո , հազարամյակներ շարունակ , հայելին պատրաստել են պողպատից։

Մետաղից պատրաստված հայելիների հիմնական թերությունն այն էր , որ դրանք շուտ էին խունանում և շարքից դուրս գալիս։Դրանցից խուսափելու համար հայելիների երեսը պետք էր պատել որևէ նյութով , որպեսզի պաշտպանվեին օդի խոնավությունից։Երկար որոնումներից հետո մարդիկ գտան , որ մետաղյա հայելիները երեսպատելու ամենահարմար նյութը ապակին է։

Սակայն դա չհաջողվեց ոչ եգիպտացի և ոչ էլ հռոմեացի վարպետներին , որովհետև ապակյա թիթեղներ պատրաստելու տեխնիկան նրանց հայտնի չէր։

Առաջին անգամ թափանցիկ ապակի պատրաստեցին Վենետիկի վարպետները։Իսկ երբ միտք հղացավ մետաղյա հայելիները պատել ապակյա թափանցիկ շերտով , պարզվեց , որ դա այնքան էլ հեշտ գործ չէ․ սառը վիճակում ապակին թիթեղին ամրացնել դժվար էր, իսկ երբ տաքացնում էին ու կպցնում , սառելուց հետո մետաղը արագ սեղմվում էր և կոտրում ապակին։Մետաղի շերտը հարկավոր էր անել շատ բարակ ։Այդ նպատակով վարպետները մարմարի հարթ կտորի վրա տեղավորեցին անագի մի բարակ շերտ և վրան սնդիկ լցրին։Անագը , լուծվելով սնդիկի մեջ , առաջացրեց այն , ինչ կոչվում է ամալգամ։Այնուհետև ,այդ լուծույթի վրա ապակու հաստ շերտ դնելով , ստացան առաջին ապակե հայելին։

Վենետիկի վարպետները 200 տարի այդ գյուտը գաղտնի էին պահում։Եվրոպական երկրները տարիներ շարունակ հայելիները թանկ գնով ներմուծում էին Վենետիկից։Պալատական ընտանիքի ամուսնացող աղջկան մատուցվող ամենաթանկագին նվերը համարվում էր հայելին։Սովորական գրքի մեծության հայելին գնահատվում էր մինչև 200 հազար ֆրանկ։1600թ-ին Վենետիկի ներկայացուցիչը Ֆրանսիայի թագուհի Մարի-Մեդիչիի հարսանիքին նվեր է բերում ծխախոտի տուփի մեծությամբ մի հայելի , որն արժեր 150 հազար ֆրանկ՝ ոսկով։

Ֆրանսիական մինիստր Կոլբերը , նկատելով , որ հայելիների համար հսկայական վալյուտա է վճարվում , որոշում է ինչ գնով էլ լինի , պարզել այդ գաղտնիքը։Նա Վենետիկում ֆրանսիական դեսպանին հանձնարարում է կաշառելու միջոցով Ֆրանսիա ուղարկել այդ գործն իմացող որևէ վարպետի ։Մուրանո կղզուց ,ուր աշխատում էին Վենետիկի վարպետները , աշնան մի երեկո , նավով Ֆրանսիա է փախչում մի վարպետ։Այդ դեպքից մի քանի տարի հետո , Նորմանդիայի անտառներում , սկսվում է ֆրանսիական առաջին ապակու գործարանի կառուցումը։Բայց , գործարանը դեռ չգործարկված, Վենետիկի հետախույզները գտնում են դավաճան վարպետին և սպանում նրան ։

Հետագայում ,վարպետներին կաշառելով ,իմանում են գաղտնիքը և սկսում հայելու արտադրությունը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!