СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երևանի պատմամշակութային վայրերը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Երևանի պատմամշակութային վայրերը»

Երևան

Տեսարժան վայրերը

Ավանի Կաթողիկե, Գրիգոր Լուսավորիչ, Զորավոր, Էրեբունի,Սուրբ Սարգիս, Ս.Աստվածածին (Աբովյան փ.), Ս.Աստվածածին (Նորք), Ս.Սարգիս (Նորք)

Բնաշխարհը

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն Հայաստանի քաղաքներից խոշորագույնն է:

Քաղաքն ընկած է Արարատյան գոգավորության կենտրոնական մասում, Արարատյան դաշտից դեպի հյուսիս բարձրացող նախալեռների ամֆիթատրոնաձև լանջերին: Հարավում տեղանքի բացարձակ բարձրությունը 860մ է, հյուսիսում` գրեթե 1400մ: Մակերևույթը կտրատված է: Քաղաքի տարածքը հատում են Հրազդան գետի խոր կիրճը և դրա մի քանի վտակների, հատկապես Գետառի առաջացրած ձորակները:

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:


More Sharing ServicesShare|Share on vkShare on facebookShare on mymailruShare on favorites












Начало формы


Конец формы


Ավանի Կաթողիկե եկեղեցի

Ավանի հակաթոռ կաթողիկոսությունը գործել է 591-602թթ.-ին, Երևանի այժմյան հյուսիս-արևելյան մասում: Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի: Ըստ VIIդ. պատմիչ Սեբեոսի, կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզանդական մասի հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցին 591թ.-ին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում:

Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ անվանվել է Ս.Հովհաննես եկեղեցի) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք: Ավանի Կաթողիկեն հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է և քրիստոնյա ճարտարապետության մեջ առաջին հնգագմբեթ եկեղեցիներից: Կաթողիկեին հյուսիսից կից է կաթողիկոսական պալատը:

602թ.-ին Պարսից Խոսրով II արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկոսությունը, որից հետո այն դարձել է վանք:





Ս.Գրիգոր Լուսավորիչ տաճար

Երևան



Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվել է 2001թ. Ս.Կյուրկչյան ճարտարապետի նախագծով: Իրենից ներկայացնում է երեք եկեղեցուց բաղկացած համալիր;



Ս.Զորավոր (Անանիա) եկեղեցի

Երևան

VII դ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Երևանի Ս.Զորավոր (Անանիա) եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին: Ներքին և արտաքին հարդարանքը զուսպ են: Պատերին քանդակված են XVIIդ. թվագրված խաչքարեր: Եկեղեցին հանդիսացել էր Մովսես Սյունեցի վանահոր հիմնած վանքային համալիրի մաս: Համալիրի կազմի մեջ էին մտնում եկեղեցին, մատուռը, վանահոր նստավայրը և ծխական դպրոցը: 1632-1635թթ. համալիրը վերանորոգվել էր, իսկ 1679թ. երկրաշարժից հիմնովին քանդվել: Ժամանակակից Ս.Զորավոր եկեղեցին կառուցվել էր նույն տեղում 1693թ.:

1889թ.-ին եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում կառուցվել է Ս.Անանիա մատուռը: Եկեղեցու VIIդ.-ից պահպանված հիմքում ամփոփված են Սուրբ Անանիայի մասունքները:


More Sharing ServicesShare|Share on vkShare on facebookShare on mymailruShare on favorites











Էրեբունի ուրարտական քաղաք

Երևան

Մ.թ.ա. 782թ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք:

Գտնվում է այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Համանման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա Խաթե և Ծուպանի երկրներից Էրեբունի է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր։

Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։

Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հարավ-արևելյան հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։

Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության: Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։ Պալատի ամենամեծ դահլիճը (12,0մ×30,0մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։

Մ.թ.ա. VIդ. Ուրարտուն, Մարաստանի հարվածների տակ, հեռացավ պատմության թատերաբեմից՝ տեղը զիջելով կազմավորվող հայ ժողովրդին։ Սակայն իրանական էքսպանսիան իր մեծապետական ձգտումներով արմատապես հեղաշրջեց երկրի պատմական ճակատագիրը։ Էրեբունին այդ շրջանում, ինչպես և նվաճված մյուս երկրների մի շարք քաղաքներ դարձան աքեմենյան Իրանի սատրապության կենտրոններից մեկը։ Այս է պատճառը, որ Էրեբունիում հայտնաբերվել են Աքեմենյանների շինարարական գործունեության հետքեր, ուրարտական շենքերի հետագա կառուցապատման, ինչպես և նրանց վերակառուցման միջոցով։ Այդպիսով, Էրեբունիում վերակառուցվել է Խալդիի տաճարը, որի 12 սյունանոց արտաքին սյունասրահին կցվել է 18 սյունանոց սրահ, և ստեղծվել աքեմենյան 30- սյունանոց դահլիճ՝ «ապաղան» կառույցը, որը, ինչպես և Իրանում, ծառայել է պաշտոնական ընդունելությունների, հանդիսավոր արարողությունների և հանդեսների համար։ Էրեբունիում Աքեմենյանների մյուս կառույցները պաշտամունքային շենքերն են՝ կրակի մեծ ու փոքր տաճարները։ Կրակի մեծ տաճարը ստեղծվել է պալատի պերիստիլ բակի և «Սուսիի» տաճարի վերակառուցման հիման վրա։ Աքեմենյանները ոչ թե սոսկ հարմարվել են գոյություն ունեցող կառույցներին, այլ դրանք հիմնովին վերափոխել են՝ ստեղծելով թեմատիկ նոր մտահղացմամբ ճարտարապետական շենքեր։ Այսպես, օրինակ, այնտեղ, ուր պաշտվում էր ուրարտական Իուբշա աստվածը, նրան փոխարինել է Ահուրամագդան։ Կրակի մյուս տաճարը նոր կառուցված շենք է՝ բաղկացած երեք սենյակից։ Մեծ սենյակի կամ դահլիճի ներսում հայտնաբերվել են երեք որմնախորշեր՝ իրենց նստարաններով։ Ինչպես որմնախորշերը, այնպես էլ բոլոր դռները ավարտվում էին երկկենտրոն կամարներով, որոնք այդ հորինվածքի ամենահին օրինակներն են Հայաստանում։

Էրեբունիում հայտնաբերված աքեմենյան կառույցները համապատասխանում են Իրանի դասական ճարտարապետության ձևերին, իսկ այդ նույն շենքերի շինարարական տեխնիկան գալիս է տեղական ավանդույթներից։

Այսպիսով Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանդիպելով հանգուցվում են երկու հինավուրց մշակույթներ՝ ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։ էրեբունիի հնագիտական հետազոտությունները պարզորոշ ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանկակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով Էրեբունի, Երևու, Երևան։


More Sharing ServicesShare|Share on vkShare on facebookShare on mymailruShare on favorites












Սուրբ Սարգիս եկեղեցի (Մաշտոցի պ.)

Երևան

1842 թ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1450թ.: Այն մտնում էր քրիստոնեության վաղ ժամանակաշրջանից գործող վանքի կազմի մեջ: 1679թ. երկրաշարժի հետևանքով վանքային համալիրը ամբողջությամբ ավիրվել էր: Նահապետ Եդեսիացի կաթողիկոսի օրոք (1691-1705թթ.) Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է:

Եկեղեցու ժամանակակից շենքը կառուցվել է 1835-1842թթ.: 1972-1976թթ. ամբողջությամբ վերանորոգվել է ինտերյերը, իսկ 2000թ. ավարտվել է զանգակատան շինարարությունը:


More Sharing ServicesShare|Share on vkShare on facebookShare on mymailruShare on favorites




Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցի (Աբովյան փ.)

Երևան

XIII դ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Երևանի կենտրոնական եկեղեցիներից հնագույնը: Կառուցված է XIIIդ.: Եկեղեցու կողքին հավաքված են հին խաչքարերի և հարթաքանդակների հատվածներ:


Share|






Ս.Աստվածածին եկեղեցի (Նորք)

Երևան


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Երևանի Նորք թաղամասի բարձունքների վրա է գտնվում Ս.Աստվածածին եկեղեցին: Բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների հետ մեկտեղ, այն խիստ վնասվել էր 1679թ. երկրաշարժից, բայց նույնիսկ կիսավեր վիճակում այստեղ էին գալիս բազմաթիվ ուխտավորներ Հայաստանի տարբեր շրջաններից:

1991-1995թթ. եկեղեցին վերականգնվել է:


Share|





Ս.Սարգիս եկեղեցի (Նորք)

Երևան


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարությունը սկսվել է 1998թ. (Երևան քաղաքի 5-րդ Նորքի զանգված): Գլխավոր գմբեթի բարձրությունը 23մ է: Աղոթասրահի սյուները ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող հարթաքանդակներով:


Share|







Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!