СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ֆինանսական կրթություն

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ֆինանսական կրթություն»



Նոր տեխնոլոգիաների կիրառում և համագործակցային ուսուցում

Դասարան` 6-րդ

Ուսուցիչ` Լուսինե Ավագյան

Դասի տիպը` Բաց դաս (ամրապնդում)

Դասի թեման` Դիագրամներ

Ֆիանսական կրթություն՝

          • ընտանեկան բյուջե

          • ծախսեր

          • եկամուտներ

( Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան «Մաթեմատիկա 6», գլուխ 2)

  • Դիագրամներ

  • Դիագրամների տեսակները

  • Շրջանաձև դիագրամներ

  • Գծային դիագրամներ

  • Սյունակաձև դիագրամներ

  • Ընտանեկան բյուջե

  • Ծախսեր

  • Եկամուտներ



Դասի նպատակը

Մաթեմատիկա

ակադեմիական`

  • կրկնել և խորացնել դիագրամների, դիագրամների տեսակների, դրանց կիրառման առանձնահատկությունների մասին ձեռք բերած գիտելիքները,

  • կրկնել և խորացնել տվյալները համապատասխան դիագրամով ներկայացնելու եղանակների մասին ձեռք բերած գիտելիքները,

  • ամրապնդել ցուցանիշները համեմատելու, վերլուծություններ և ընդհանրա-

ցումներ կատարելու, խնդրին համապատասխան դիագրամներ կառուցելու կարողությունները:

  • զարգացնել տրված դիագրամի միջոցով խնդիրներ ձևակերպելու, վերլուծություններ կատարելու հմտությունները,



սոցիալական`

  • դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել փոխօգնության առողջ մթնոլորտ,

  • մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:



Ակնկալվող արդյունքը՝

ակադեմիական՝

  • Հստակ գիտակցել դիագրամների ներմուծման անհրաժեշտությունն

ու արդյունավետությունը, գիտենալ` ինչ է դիագրամը, տարբերել դիագրամների տեսակները, դրանց առանձնահատկությունները և կիրառման ձևերը` կախված իրավիճակից և խնդրի պահանջներից:

  • Օգտվելով դիագրամից` կարողանալ`կազմել խնդիր, պատասխանել հարցերին, ինքնուրույն առաջադրել հարցեր, համեմատել ցուցանիշները, կատարել վերլուծություններ: Ինքնուրույն կառուցել խնդրին համապա -տասխան դիագրամներ` կողմնորոշվելով դիագրամի անհրաժեշտ տեսակի ընտրության մեջ:

սոցիալական`

  • գիտակցել մաթեմատիկայի տեսական և գործնական նշանակությունը,

  • գիտակցել մաթեմատիկայի անհրաժեշտությունը մյուս ուսումնական առարկաների ուսումնասիրության,

  • ունենալ սեփական մտածելակերպի նկատմամբ վստահություն,

  • ձգտել լինել տեղեկատվության, ըմբռնումների, իմացության կրողն ու տարածողը,

  • ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս,

  • հասկանալ առարկայի պատմական զարգացման դերն ու նշանակությունը հասարակության զարգացման մեջ:









ֆինանսական կրթություն

  • Մշտական և ոչ մշտական եկամուտներ ու ծախսեր, առաջնահերթությունների որոշում:

  • Իմանալ տվյալները դագրամի տեսքվ ներկայացնել և հակառակը, դիտարկումների արդյունքները դիագրամի տեսքով ներկայացնել՝ տարբեր դիագրամներից օգտվելով, հմտորեն կարողանալ օգտվել դիագրամներից՝ դրանք բնական լեզվով ներկայացնել:

  • Իմանալ որոշակի տվյալները աղյուսակի և գրաֆիկի տեսքով ներկայացնել, ձևավորել պատկերացում գրաֆիկի մասին, հարթության վրա տրված կոորդինատներով կետերը կառուցել, գաղափար ունենալ տվյալների՝ թվային հարթության վրա գրաֆիկական եղանակով ներկայացնելու մասին և դրանց օգնությամբ գրաֆիկ ստանալ:

Գիտելիք

  • Հասկանա, թե ինչպիսի ծախսեր է կատարում ընտանիքը, և որ դրանք կարող են լինել մշտական (հաստատուն, օրինակ՝ սնունդ, կոմունալ վճարներ և այլն) կամ ոչ մշտական (փոփոխուն, օրինակ՝ հագուստ, տոներ, կահույք, հանգիստ և այլն):

  • Հասկանա, որ ընտանեկան ծախսերը դասակարգվում են՝ ըստ առաջնահերթության:

  • Հասկանա՝ եկամտի աղբյուրները և որ դրանք կարող են լինել մշտական (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ և այլն) կամ ոչ մշտական (օրինակ՝ սեզոնային աշխատանք, նվիրատվություն և այլն):

  • Հասկանա, թե ինչպես կարելի է հաշվել ընտանեկան ծախսերը և եկամուտները:

  • Հասկանա, որ ընտանեկան բյուջեն ընտանիքի բոլոր անդամների ծախսերի և եկամուտների համադրումն է:

  • Հասկանա անձնական և ընտանեկան բյուջեների տարբերությունները (օրինակ՝ ծնողի տված գումարը իր համար եկամուտ է, իր կատարած ծախսը ծախս է նաև ընտանիքի համար):

Հմտություններ

  • Կարողանա հավաքել տվյալներ և կազմել պարզ ընտանեկան բյուջե՝ օգտագործելով դիագրամներ և աղյուսակներ:

  • Կարողանա համադրել եկամուտները և ծախսերը (հաշվեկշռի գաղափարը), պատկերել դիագրամների միջոցով:

  • Կարողանա դասակարգել հիմնական եկամուտների աղբյուրները և ծախսերի տեսակները (հաստատուն/փոփոխուն, առաջնահերթ/երկրորդային), դրանք ներկայացնել շրջանաձև դիագրամների միջոցով:

  • Կարողանա մասնակցել ընտանեկան բյուջեի՝ իրեն վերաբերող մասի կազմմանը, համադրելով իր անձնական բյուջեի տվյալները ընտանեկան բյուջեի համապատասխան տվյալների հետ, արդյունքները ներկայացնել աղյուսակների և գրաֆիկների միջոցով:

Վերաբերմունք

  • Գիտակցի բյուջե կազմելու կարևորությունը՝ ունեցած փողը վերահսկելու համար:



  • Կարևորի կարիքների առաջնահերթությունը ցանկությունների նկատմամբ:

  • Կարևորի իր անձնական եկամուտների բաշխումը` հաշվի առնելով ապագա ծախսերը և դրանց առաջնահերթությունը:

  • Գիտակցի, որ բյուջեում պետք է նախատեսել առանձին հատկացում խնայողության համար:

  • Կարևորի իր անձնական բյուջեի տվյալների դերը ընտանեկան բյուջեի մեջ:

  • Կարևորի եկամուտների ու ծախսերի պլանավորումը:



Այլ առարկաների հետ կապ` Մայրենի լեզու (բառերի, տերմինների արտացոլումը), Ինֆորմատիկա և ՏՏ (աղյուսակների կազմում):

Գնահատման չափանիշներ` որոշակի ժամանակահատվածի համար (օրինակ՝ մեկ ամիս) պարզ ընտանեկան բյուջե կազմելու և աղյուսակի ու դիագրամների միջոցով ներկայացնելու կարողություն:

Հիմնական կոմպետենցիաներ՝ կարողանա կազմել և հաշվել ընտանեկան բյուջե:





  • Դասին օգտագործվող անհրաժեշտ պարագաներ

համակարգիչ, պրոյեկտոր, պաստառներ, էկրան



Դասի ընթացքը.

Դասն առաջարկվում է անցկացնել խմբային աշխատանքի մեթոդով : Այդ նպատակով աշակերտներին նախապես պետք է բաժանել խմբերի:

  • Առաջադրանքների մեկնաբանում և կատարում,

  • Ամփոփում և գնահատում,



Դասի ընթացքի նկարագրություն և ցուցումներ

Սլայդ 1 Դասի թեմայի և նպատակների ներկայացում

Սլայդ 2 Ձևակերպել թե ինչ է դիագրամը և ինչ նպատակով է օգտագործվում:

Սլայդ 3 Թվել դիագրամների տեսակները:









Սլայդ 4 Սահմանել ինչ է շրջանաձև դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:

Սլայդ 5 Սահմանել ինչ է գծային դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:

Սլայդ 6 Սահմանել ինչ է սյունակաձև դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:



Սլայդ 7 Ձևակերպել ինչ է բյուջեն:

:

Ս լայդ 8 Մանրամասնել, թե ինրպիսի ծախսերից և եկամուտներից կարող է կազմված լինել բյուջեն: Բերել օրինակներ: Օգնել և խրախուսել աշակերտներին ինքնուրույն մտածել, առաջադրել հարցեր և պատասխանել դրանց:







Ս լայդ 9. Դասակարգել ծախսերի և եկամուտների տեսակները: Որոնք են առաջնահերթությունները:















Աշխատանք պաստառներով

Առանձին պաստառների վրա խմբերի աշակերտները կգրեն

  • մշտական,

  • ոչ մշտական,

  • հրատապ,

  • երկարաժամկետ

ծախսերի օրինակներ:

Այնուհետև կհամարակալեն դրանք

  • ըստ առաջնահերթությունների,

  • կմատնանշեն կարիք և ցանկություն հասկացությունների տարբերությունը :

Սլայդ 10. Խնդիրների լուծում

Ո ւշադրություն

Այս սլայդը պարունակում է հիպերհղումներ` : Հիպերհղումն ակտիվանում է մկնիկի ցուցիչը թվի վրա պահելիս: Օրինակ՝













Յուրաքանչյուր թվի վրա սեղմելիս անցում կկատարվի համապատաս-խան սլայդ, որտեղից կարելի է վերադառնալ խնդիրների ընտրության սլայդ սեղմելով հայտնվող սլաքի վրա՝ :

Ա րդեն իսկ ընտրված և լուծված խնդրի համարը կծածկվի: Օրինակ սա նշանակում է, որ 1, 2 և 5 խնդիրները լուծված են:





Սլայդ 11. Խաղ «Ո՞վ կմեկնի Գյումրի»

Ուսուցիչը խմբերին բաժանում է տոմսեր՝ պատահականության սկզբունքով ընտրելով տոմսերի քանակը և տիպը: Յուրաքանչյուր խումբ հաշվում է, թե որքան գումար պետք է վճարի իրեն բաժին ընկած տոմսերի համար:

Եթե խումբը ճիշտ է կատարել հաշվարկը, ապա կստանա տոմսերը, եթե ոչ՝ չի ստանա:

Սլայդ 12.

Սլայդ 13.

Սլայդ 14. Ըստ դիագրամի կազմել խնդիր և վերլուծել դիագրամը՝ թույլ տալով

աշակերտներին ինքնուրույն մտածել:

Սլայդ 15

Սլայդ 16

.



Ամփոփել նյութը:

7



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!