СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գեղագիտական միջավայրի ձեվավորման առանձնահատկությունները

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Դիզայնը գեղարվեստա-նախագծային գործունեություն է՝ ուղղված ներդաշ-

նակ աոարկայական միջավայրի և նրա տարրե- րի ձևավորմանը։ Դիզայնի խնդրի մեջ մտնում է  

Просмотр содержимого документа
«Գեղագիտական միջավայրի ձեվավորման առանձնահատկությունները»




ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ




Դ

իզայնը գեղարվեստա-նախագծային
գործունեություն է՝ ուղղված ներդաշ-

նակ աոարկայական միջավայրի և նրա տարրե-
րի ձևավորմանը։ Դիզայնի խնդրի մեջ մտնում է
կենսագործունեության տարբեր համակարգերի
կազմակերւզումը (օրինակ՝ ժամանակակից
բնակարանների, մանկապարտեզների, դպրոց-
ների, դասարանների համալիր կահավորումը),
նրա ամբողջականության պահպանումը։

Դիզայնը միավորում է երկու տեսակետ. 1) օգտապաշտական՝ գործնական կյանքի պա­հանջների բավարարումն ապահովող, որը են­թադրում է տեխնիկական կատարելություն, տեխնոլոգիական նպատակահարմարություն, տնտեսական և էրգոնոմիկական արդյունավե­տություն, 2) գեղագիտական՝ գեղեցիկի, ներ­դաշնակի, գեղարվեստապես հագեցված միջա­վայրի պահանջը արտացոլող, որը պայմանա­վորում է հուզազգացմունքայնություն, գեղագի­տական արտահայտչականություն, գեղարվես­տական պատկերավորություն, նշանային զու­գորդություն։

Չնայած այն բանին, որ միջավայրի օբյեկ­տիվ պայմանների ստեղծման հիմնական մասը վերպգրվում է դիզայներին, անհրաժեշտ է հա֊ մաոոտ քննարկել օգտապաշտական գործոննե– րը, որի հիմքում ընկած են աշխատանքային տե­ղի կազմակերպման հանդեպ էրգոնոմիկական


պահանջները։ Այղ գործոնները կարող են ու­սուցչի կողմից հարմարեցվել երեխաների տա­րիքային խմբի և նրանց գործունեության տեսակ­ներին համապատասխան։ Հետևապես՝ աոանձնացվում են ներքոհիշյալ էրգոնոմիկական պա­հանջները.

֊ մարդու համար բավարար աշխատանքա­յին տարածք, որը հնարավորություն կտա իրա­գործելու բոլոր անհրաժեշտ գործողությունները և տեղաշարժերը,

֊ բավարար տեսողական, լսողական, ֆիզի­կական կապեր աշխատողների և սարքավորում­ների, մյուս մարդկանց միջև,

- աշխատանքային տեղերի ճիշտ տեղադ­րումը,

֊ բնական և արհեստական լուսավորվածու­թյունը,

֊ ժամանակից շուտ հոգնեցնող, սթրեսային իրավիճակների կանխման միջոցները։

Հատուկ առանձնացվում է դեպրեսիան՝ աշ­խատանքի կատարման համար հիմնական պայ­մանների բացակայությունը (օրինակ՝ քաղցը, ծարավը, երկար ժամանակ միայնակությունը և այլն)։

Վերը նշված էրգոնոմիկական գործոններից մի քանիսի դրական ազդեցության ապահովումը մարդու օրգանիզմի վրա կախված է միջավայրի գեղագիտական ճիշտ կազմակերպումից.


7




֊առարկայական միջավայրի կոմպոզիցիոն ամբողջականության ապահովումը,

֊ձևի մեջ աոարկայի նշանակության արտա­հայտումը և նրա ւիոխկապվածությունը մարդու հետ,

յ

֊կոնստրուկցիաների և ինտերիերի, սարքա­վորումների, գույնի և մակերևույթի ընտրության միջոցների արտահայտության օգտագործումը,

  • աոարկայական միջավայրի, գրաֆիկա­կան տարրերի, տեսողական հաղորդակցության ծավալատարածական լուծումների օգտագոր­ծումը,

  • կոմպոզիցիոն շեշտադրումների ստեղծ­ման ժամանակ գեղարվեստական տարրերի և դեկորի կիրաոումը։

Տվյալ խնդիրները որոշված են միջավայրի գեղագիտական կազմակերպման նպատակներով.

  • միջավայրի արտահայտչական և կերպա­րային բնութագրության հասնելը, այսինքն՝ նրան որոշակի հուզական տրամադրվածություն հաղորղելը, որը համապատասխանում է գոր­ծունեության ձևին,

  • ինտերիերի և նրան ուղղված աոարկայա­կան տարրերի ոճական հնարավորությունների բացահայտումը,

–միջավայրի ազգային տարրերի կերպարա­յին լուծման արտացոլումը։

Անհրաժեշտ է նշել, որ միջավայրի գեղագի­տական կազմակերպման բնագավառում դիզայնի առաջադիր նպատակներին հասնելու համար

պետք է հենվել երեխաների տարիքային յուրա­հատկությունների, դպրոցականի օրգանիզմում այս կամ այն գործընթացի զարգացմանը միտ­ված մանկավարժական նպատակների և խնդիր­ների վրա։

Սակայն, միջավայրի գեղագիտական կազ­մակերպումը, որը մաս է կազմում գեղագիտա­կան պայմանների ստեղծման, միասեռ չէ և ձևա­վորվում է չորս տարրերով.

  1. Աշխատանքի ֆիզիկական միջավայրով ձևավորող գեղագիտական պայմանները.

Աշխատանքի գոտում՝

֊լուսային կոմպոզիցիան,

  • հնչյունային ձևավորումը,

  • հոտերի համադրությունը։

  1. Աշխատանքի առարկայական միջավայ­րով ձևավորվող գեղագիտական պայմանները.


֊աշխատատեղից նշմարվող բնապատկերի կոմպոզիցիա,

  • աշխատանքային գոտում տեխնոլոգիա­կան սարքավորումների համալիրի կոմպոզի­ցիա,

֊բարեկարգման տարրերի և աշխատանքա­յին գոտու ձևավորման համալիրի կոմպոզիցիա։

  1. Աշխատանքային գործընթացների կազ­մակերպմանը ձևավորվող գեղագիտական պայ­մաններ.

  • աշակերտների դիրքերի և շարժումների ներդաշնակություն,

֊ ուսումնական գործընթացների և աշխա­տանքային գործունեության արդյունքների գե­ղագիտական բովանդակությունը։

  1. Կոլեկտիվում եղած հարաբերությամբ ձևավորվող գեղագիտական պայմաններ.

֊ կոլեկտիվի գեղագիտական վերաբերմուն­քը իր գործունեության նկատմամբ,

֊ ուսումնաղաստիարակչական բնույթի տե­ղեկատվության գեղագիտական նշանակությու­նը,

֊ կոլեկտիվում միջանձնական ծառայողա­կան կապերի գեղագիտական դրսևորումը։

Քննելով դիզայնի ընդհանուր տեսությունը՝ ընդհանրացման ձևով առանձնացնենք հետևյալը։

Առարկայական միջավայրի ներդաշնակ ձևավորումը ներառում է երկու գործոն.

  • Էրգոնոմիկական՝ ուղղված կենսագործու­նեության և աշխատունակության համար անհ­րաժեշտ պայմանների ապահովմանը և

֊ գեղագիտական՝ կառուցված գեղեցկու­թյան և ներդաշնակության օրենքների վրա՝ ապահովելով առողջ, աշխատանքի արդյունավե­տությունը բարձրացնող բարեհաջող պայման­ներ։ Երկու գործոններն իրար միջև սերտ փոխկապված են և ներառում են մի շարք տարրեր՝ շենքի ճարտարապետությունը, ինտերիերը, հանգստյան գոտին, գունային ձևավորումը, լու­սավորվածությունը, աղմուկի մակարդակը, օղի մաքրությունը, բանվորական (աշխատանքային) տեղերի ռացիոնալ կազմակերպումը, գործող երաժշտությունը, կանաչապատումը, աշակեր­տական համազգեստը, իրազննական պիտույք­ները և տեխնոլոգիական սարքավորումները։

Դիզայնի ընդհանուր դրույթների հիման վրա ուսումնական միջավայրի գեղագիտական կազ–



մակերպման գծով կարելի է ձևավորել դպրոցա­կան գեղագիտական միջավայրի ձևավորման սկզբունքների համակարգ, հաշվի աոնելով, որ ուսումնական և արտադրական աշխատանքը ունի մեկ հիմք և տարբերվում է միալն տարիքա­յին կատեգորիաներով, և, իբրև հետևանք, աշ­խատանքի համար ստեղծված միջավայրը պայ­մանավորվում է տարիքային առանձնահատկու­թյուններով և ուսումնական գործունեության յու­րահատկությամբ։

Ինչպես յուրաքանչյուր հիմնարկություն, դպ­րոցը ևս սկսվում է իր շենքով։ Չնայած այն բանին, որ շենքի գեղագիտական վիճակը կախ­ված է ինժեներ֊ճարտարապետից, այնուամե­նայնիվ, արժե հիշատակել շենքի տեղադրման և ճարտարապետական ձևավորման մի քանի հիմնական պայմաններ.

  • հեռու գտնվելը հաղորդակցության ուղինե­րից, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայաց­նում և անհարմարություն ստեղծում երեխաների կենսագործունեության և ուսումնական գործըն­թացի կազմակերպման համար,

  • մոտակայքում կանաչ գոտու պարտադիր առկայությունը,

  • շենքի ճարտարապետական ձևավորման մասնագիտական ուղղվածությամբ շենքերի բնորոշող տարբերակիչ նշանների առկայությու­նը (օրինակ՝ սպորտային դպրոցները՝ սպորտա­յին համալիրի տեսքով, հումանիտար կրթօջախ­ները՝ գեղաքանդակային ձևերին մոտ համա­պատասխան խորհդանիշներով և այլն)։

Կրթօջախների կառուցման գործում հաջորդ քայլը հանդիսանում է նրա հարմարավետ ինտերիերի ստեղծումը։ Ավանդաբար նպատակա­հարմար է յուրաքանչյուր դպրոցում ստեղծել հատուկ առարկայական դասարաններ, դահլիճ­ներ։ Առավել նշանակալից դեր են խաղում տվյալ կառույցի ինտերիերի գույնը և ձևը։ Գու­նային և ձևակազմավորման գործոնների ինտե­րիերի ընտրության մեջ նպատակահարմար է ղեկավարվել ձևա-գունային նախապատվու­թյան բնագավառում փորձարարական գեղագի­տության ներկայացուցիչների կողմից ստաց­ված արդյունքներով։ Փորձարարական գեղագի­տության և երեխաների տարիքային առանձնա­հատկությունների կիրաոմամբ նշենք, որ դեռահասները նախընտրում են տաքին մոտ հանգիստ տոները, միջին օղակի աշակերտները՝


նմանատիպ, բայց սառը նրբերանգները, ցածր դասարանցիները՝ հակադրական, բայց տաք տոները։ Այդ նախապատվություններին համա­պատասխան և կարելի է կատարել դասասե­նյակների և կահույքի գունաձևավորումը։

Գունային ընտրության մեջ բացի նախա­պատվություններից, անհրաժեշտ է հաշվի առ­նել գույների «հեոացվածության և մոտեցվածու– թյան էֆեկտը», այսինքն՝ տեսողական ընկալ­ման ժամանակ սառը գույները (կապույտը, երկ­նագույնը) թվում են ավելի հեռացված, քան դե­ղինը և կարմիրը։ Խմբերում հիմնական շեշտադ­րությունը կատարվում է դիմացի պատի վրա, որտեղ գտնվում է գրատախտակը։ Քանի որ «հեոացվածության և մոտեցվածության» գույնե­րը ընկալվում են մեկը մյուսին փոխկապված, ապա աոջևի պատի գունավորումը պետք է լինի տաք տոներում (դեղին, նարնջագույն), և նրա վրա տեղավորված լինի մուգ գույնի գրա­տախտակ (ավելի լավ է մուգ կանաչ)։ Ստեղծ­վում է տպավորություն, կարծես այդ պատը մո­տենում է երեխաներին, արդյունքում նրա վրա է կենտրոնացվում երեխայի ուշադրությունը։

Պարտադիր չէ, որ սենյակի պատերը ներկ­ված լինեն մի գույնով։ Հնարավոր է գունային հաջորդափունջ, որոշակի սկզբունքներով կա­ռուցված այնպես, որպեսզի ուշադրությունը չցր­վի և չթողնի ճնշող տպավորություն, կամ էլ երե­խաների վրա ավելորդ գրգոող ազդեցություն չունենա։ Գույների հաջորդափնջի ընտրության սկզբունքը աոաջարկել է Գ. Գ. Զուևը.

  1. Հակադրման սկզբունքը.

֊ լրացուցիչ գույների յուրաքանչյուր զույգը (կարմիր և երկնագույն-կանաչը, զմրուխտյա, կանաչը, յասամանագույնը և դեդնա֊կանաչը, կապույտը և դեղնա֊երկնագույնը կամ նարնջա­գույնը),

֊գույներ, որոնք ընկած են գունային շրջանի (դեղինը և մանուշակագույնը) տրամագծորեն հակառակ կողմերում,

  • գույներ, որոնք ընկած են հավասարակողմ եռանկյունու գագաթներին՝ ներգծված գունային շրջանի մեջ (երրորդություն),

  • քրոմատիկների (գունային) և ոչ քրոմա­տիկների համադրումը (կարմիրը, նարնջագույ­նը մոխրագույնի կամ երկնագույնի հետ, կանաչը սպիտակի հետ)։

  1. Գունային նմանությամբ ներդաշնակեց–



ման սկզբունքը.

  • դեղինների և դեղնանարնջագույնի հա­մադրումը,

  • կապույտ ների ևբացկապույտների համադ­րումը,

֊դարչնագույնի համադրումը ոսկեգույն-օխրայի հետ,

֊ սպիտակի համադրումը գունատ կանաչի կամ մոխրագույնի հետ։

Հավատարիմ մնալով տվյալ սկզբունքներին՝ պատերը կարող են ներկվել տարբեր գույներով (օրինակ՝ երեխայի օրգանիզմի կենսաբանական խթանման նպատակով, օժտված լինելով այս կամ այն խաոնվածքով, ինչպես վալդորֆյան դպրոցներում), կամ էլ նկարազարդվեն կոնկ­րետ ֊բովանդակային կամ վերացական ձևով, որը նույնպես նպաստում է երեխայի երևակայու­թյան զարգացմանը։

Ինչ վերաբերում է ուսումնական տարածու­թյունը ձևակազմավորող կաոուցվածքին, ապա, համապատասխան փորձարարական գեղագի­տության բնագավաոի եզրակացությունների, առավել գերադասվողները և երեխայի հոգեբանական վիճակի վրա բարենպաստ ազ­դողները հանդիսանում են ոչ անկյունային՝ կլոր ձևերը, այսինքն՝ տվյալ դեպքում, նկատի են տոնվում շենքի և սենյակների հարթեցված ան­կյունները։ Մինչև անգամ այն դեպքում, եթե ճարտարապետորեն սենյակները ունեն ուղիղ անկյուններ, նրանց կարելի է դիմել տեսողական հարթեցման որոշ միջոցների՝ պատերի նկարա­զարդումը կլորաձև տարրերով, անկյունների ձևավորումը ծաղիկների կաշպոներով դեպի ներքև իջնող բույսերով, անկյունները քողարկել վարագույրների միջոցով և այլն։

Դպրոցական կահույքի ձևակազմման ա– ոանձնահատկությունների ծրագրում նշենք, որ ուսումնական սեղանների ձևը, ըստ տիպօրինակի, համապատասխանում է որոշակի տարիքա­յին խմբի երեխաների միջին կենսաբանական տվյալներին։ Բայց դա բավարար չէ։ Աոաջինը՝ կահույքի գույնը և ձևը պետք է ներդաշնակու­թյան մեջ գտնվեն մյուս գեղագիտական գործոն­ների հետ, քանի որ հանդիսանում են ամբողջ սենյակի ինտերիերի կենտրոնական աշխա­տանքային տեղը։ Երկրորդը՝ ցանկալի է, որ սե­ղանների գույնը և ձևը համապատասխանեն ոչ թե միջակեցված ֆիզիկական ցուցանիշներին,


այլ անհատականացվեն։ Հաշվի առնելով, որ դպրոցականները աճում են արագ, հնարավոր է կազմակերպել կահույքի փոխադարձ փոխանա­կում երեխայի համար կահույք ընտրելու նպա­տակով, կամ էլ հաշվի առնելով վերը նշվածը՝ մշակել հատուկ բացովի (շարժական) կահույք։ Երրորդը՝ նպատակահարմար է, որ յուրաքան­չյուր երեխա ունենա իր աոանձին սեղանը։ Գա հնարավորություն է տալիս բարեկարգել սեփա­կան աշխատանքային տեղը ըստ հայեցողու­թյան, չպատճաոելով անհարմարություն հարևանին, որը նպաստում է ինքնուրույնու­թյան, իր գործունեության կազմակերպման կա­րողության զարգացմանը։ Բացի այդ, այդպիսի սեղանների առկայությունը թույլ է տալիս ման­կավարժին առավել ազատ փոխելու պայմաննե­րը դասարանում նրանց տեղափոխման հաշվին՝ տվյալ պահին ընտրված ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման ձևին համապատասխան։ Դրանից բխում է չորրորդ ենթադրությունը՝ կահույքի կաոուցվածքի կա­պակցությամբ։ Տեղաշարժման թեթևացման հա­մար այդպիսի կահույք ավելի լավ է պատրաս­տել առավել թեթև, անաղմուկ պլաստիկ նյութեւ րից՝ նկատի ունենալով նաև երեխաների շար­ժունակությունը։ Հինգերորդը, նպատակահար­մար է սեղանները սարքավորել լրացուցիչ հար­մարություններով՝ կապված ուսման ուղղվածու­թյան հետ։ Օրինակ՝ սեղանը կարելի է լրացնել կոշիկի արկղով, նոտաների համար դարակով, երաժշտական գործիքների համար պատվան­դանով, աղբի համար անհատական զամբյուղով և այլն։

Ինչ վերաբերում է կահույքի գունային ձևա­վորմանը, ապա նպատակահարմար է, որ այն ներդաշնակվի ամբողջ գունային ինտերիերի հետ։ Տվյալ դեպքում լուծումը կարող է լինել եր­կակի կամ ավանդական, այսինքն՝ սեղանների ներկումը նուրբ, հանգիստ (դեղնավուն, երկնա­գույն, կանաչավուն, կաթնագույն), աչքը չհոգ­նեց նող տոներով։

Այսպիսով՝ սենյակի գունային և ձևակազմա­վորող ինտերիերը նպատակահարմար է մոտե­ցնել տնային պայմաններին, որպեսզի երեխան իրեն զգա ազատ, հարմարավետ և իր ձեռքի տակ ունենա դրա համար բոլոր անհրաժեշտը։ Այսպիսի՝ տնայինին մոտ, ազատագրված պայ­մաններում գոյություն ունի երեխային ներդաշ–



նակ զարգացնելու բարենպաստ հնարավորու­թյուն՝ նրան չպատվաստելով չհասկանալու, մանկավարժի աոջև վախի, կաշկանդվածության, իր նկատմամբ անվստահության, ոչ հա­ղորդակցման, ոչ տեղեկացման բարղույթներով։

Տարածության գույնի և ձևի ընկալման մեջ մեծ դեր է խաղում լույսը։ Լուսավորվածությունը կարող է լինել բնական և արհեստական։ Նոր­մալ բնական լուսավորության համար ցանկալի է, որպեսզի սենյակների պատուհանները նայեն հարավարևելյան կողմը։ Արհեստական լուսա­վորությանը հասնում են լյումինեսցենտային լամպերի միջոցով։ Լուսավորման ընդհանուր նորման, ըստ Կելլերի և Լուկխարտի, որոշում են սենյակների, այլ հիմնարկների և աոանձին էլե­մենտների՝ հատակի, գրատախտակի, սեղաննե­րի պատերի լուսավորվածության քանակական տոկոսային ցուցանիշների մակարդակով։ Նշենք, որ լուսավորվածության ամենաբարձր մակարդակը պետք է ունենան սենյակները՝ կապված ձեոքի աշխատանքի հետ։ Աոավել լու­սավոր սենյակներում լույսի արտացոլումը պետք է լինի առաստաղին, այնուհետև, համա­պատասխանորեն ըստ արտացոլման մակար­դակի՝ պատերին, հատակին, գրատախտակին։

Արհեստական լուսավորումը ամբողջապես պետք է բավարարի երկու պահանջի՝ տեսողա­կան հարմարավետ առավելագույն ապահովումը, լույսի հավասարաչափ ապահովումը ամ­բողջ շենքում։

Ինտերիերի մյուս կարևոր բաղադրամասը հանդիսանում է կանաչապատումը։ Բացի կեն­սաբանական ազդեցությունից խոնավացումը, օղի հագեցվածությունը թթվածնով, օդային մի­ջավայրի մաքրումը, սենյակային բույսերը ունե­նում են իմացական և գեղագիտական ազդեցու­թյուն, քանի որ հանդիսանում են բնության տար­րեր։ Բացի այդ, նրանք կարող են օգտագործվել որպես «կենդանի» իրազննական նյութ բնագի­տության, աշխատանքի, կերպարվեստի, հայոց լեզվի և գրականության ժամերին։ Ստեղծագոր­ծական մտածողության զարգացմանը նպաս­տում է բույսերի մասերի անկրկնելի բնական ձևերի զննումը և ուսումնասիրումը, որոնք ստեղծում են զուգորդման կապեր այլ բնական կամ նրա նմանակ մարդու ձեռքերով պատ­րաստված առարկաների հետ։ Կամ էլ՝ շեշտաղ– րելով երեխաների ուշադրութունը այն բանի


վրա, որ ծաղիկները կենդանի են, ապացուցելով այդ համապատասխան հատկանիշնեըով, հնա­րավոր է դերային, լսողական, արտահայտչա­կան, պլաստիկ, երաժշտական երևակայությու­նը բույսերի «մարդայնացման» ճանապարհով՝ նրան օժտելով գիտակցությամբ, խոսքով, բնա­վորությամբ։ Սակայն ինչպես և մյուս բաղադրա­մասերը, ինտերիերի կանաչապատումը պետք է լինի կոմպոզիցիոն, ներդաշնակ ձևով լրացված լինի ընդհանուր գեղագիտական միջավայրի մեջ։

Գեղագիտական միջավայրի նախորդ որակ­ները, մտցված ինտերիերի կազմի մեջ, երեխայի օրգանիզմի վրա ազդեցություն են ունենում տե­սողական անալիզատորի միջոցով։ Սակայն, ինչպես նշվել է վերը, շենքի հնչյունային (ձայ­նային) ձևավորումը ունենում է ոչ պակաս ազդե­ցություն և ներառում է աղմուկի մակարդակը և գործող երաժշտությունը։ Մանկապարտեզում ձայնային միջավայրի ներդաշնակումը հանդի­սանում է գեղագիտական միջավայրի անհրա­ժեշտ բաղադրյալ մասը։ Բարձը աղմուկի ազդե­ցության տակ մարդիկ ունենում են գլխապ­տույտներ, հավասարակշռության, քնի խախ­տում, մինչև անգամ վախի զգացում։ Աղմուկը կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է մար­դու օրգանիզմի ամբողջ համակարգի վրա և գլ­խավորապես կենտրոնական նյարդային համա­կարգի վրա։ Դպրոցում աղմուկը լինում է հիմ­նականում դասամիջոցների ժամանակ։ Սակայն այդ աղմուկի բնույթը բոլորովին այլ է՝ ոչ ար­տադրական։ Նրա առաջացումը բացատրվում է հոգեբանական պատճառներով։ Երեխան, որ ամբողջ դասի ընթացքում (40 րոպե) խոսում է միջինը 3 րոպեից ոչ ավել, ըստ վիճակագրու­թյան, այն ժամանակ, երբ դպրոցական տարի­քում նկատվում է խոսքի գործունեության ակտի­վացում ստացված տեղեկատվության ծավալի մեծացմամբ, իհարկե, հարկ է լինում կուտակ­ված հուզական և լսողական ապրումները, «դուրս մղել», որն արտահայտում է գոռոցի, ճիչի, ծիծաղի, երգի մեջ։ Մարդասիրական մանկա­վարժության տեսանկյունից անմիտ է ընդմի­ջումներին լռեցնել և թույլ չտալ վազվզել, դա նրանց մանկական բնույթին հակաբնական է։ Այդ պատճառով հարցի լուծմանը կարելի է մո­տենալ այլ կողմից։ Առաջինը, երեխաների հան­գիստը կազմակերպել տարբեր շարժումախա–



դային եղանակների օգնությամբ, երկրորդը, օգ­տագործելով գործող երաժշտությունը, որը թույլ է տալիս ոիթմավոըել շարժումային ակտիվու­թյունը, սովորեցնելով այդպիսով լղարել և շարժ­վել գեղեցիկ, և ծանրաբեոնելով խոսքի ապա­րատը արտասանության կամ երգեցողության միջոցով, մինչև անգամ աոանց բաոերի։ Իհար­կե, նպատակահարմար է, որ շենքի պատերը լի­նեն ձայնամեկուսիչ նյութերից, որպեսզի ապա­հովվի դասամիջոցներին ձայնային միջավայրի և ոչ պիտանի, երեխաների ուշադրությունը շե­ղող ձայներից և աղմուկներից մեկուսանալու հնարավորությունը։

Հանգստի ժամին գոըծող երաժշտությունից օգտվելուց բացի կարելի է այն գործածել և մի շարք դեպքերում որպես զանգ, ղասերին ուսում­նական գործունեության ինքնուրույնության խթանման համար հուզական կենտրոնների գրգռման միջոցով նյութի անմբողջապես սինեստիկական ընկալման ապահովման համար։ Դասի համար երաժշտության ընտրման բնույթը պայմանավորված է ղասի նպատակներով և խն­դիրներով, աշխատանքի մեթոդներով, տարի­քային առանձնահատկություններով, երեխանե­րի կոլեկտիվ և անհատական ճաշակներով։ Այղ ժամանակ անհրաժեշտ է որոշ կաննոների պահպանումը, երաժշտությունը չպետք է լինի բարձրաձայն՝ հարվածային գործիքների կտրուկ


շեշտաղրմամբ, միևնույն ստեղծագործությունը չպետք է հնչի մեկ շաբաթից ավելի, քանի որ վարժվելու դեպքում բարերար երաժշտական ազդեցությունը կորցնում է իր աըդյունավետությունը։

Հետևյալ օբյեկտիվ գործոնները ավանդա­կան են, բայց, այնուամենայնիվ, նույնպես ոչ պակաս նշանակություն ունեն երեխայի ստեղ­ծագործական կարողության զարգացման գոր­ծում։ Դա պարապմունքների ընթացքում զանա­զան իրազննական նյութերի, դասագրքերի, գր­քերի, վերատպությունների, լուսանկարների, արվեստի ստեղծագործությունների, առաջադ­րանքների քարտերի, կանոնների և աղյուսակ­ների առկայությունն ու օգտագործումն է, սենյա­կի տեխնիկական սարքավորումն է ղիտակի– նոպրոյեկտներով, հեռուստացույցներով, կոմ– պյուտերներով, մագնիտոֆոններով և այլն։

Անհրաժեշտ է նշել, որ էրգոնոմիկ և գեղա­գիտական պայմանները սերտ փոխկապված են իրար հետ։ Ուսումնական գործունեության բոլոր պայմանների գեղագիտացումը բարձրացնում է նրանց էրգոնոմիկ նշանակությունը՝ բավարարելով ղրանով ոչ միայն կենսաբանական, այլև հոգեբանական, ինւոելեկտուալ, գեղագի­տական պահանջները։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!