СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գեղարվեստական մշակույթ

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գեղարվեստական մշակույթ»

Ուրարտու

Մ.թ.ա. 4-րդ դար–ից մ.թ.ա. 3-րդ դարերի կերպարվեստում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել գեղարվեստական տարբեր կերպավորումներով մետաղե իրեր կնիքներ, հատվել Ծոփքի թագավորների և Արտաշեսյան դիմապատկերային բնույթի պղնձե, արծաթե դրամներ, խեցեգործության, մոնումենտալ գեղանկարչության ոսկերչության, ակնագործության, ապակեգործության բարձրարվեստ գործեր (դրանց թվում՝ Գառնիի բաղնիքի հանդերձարանի նշանավոր խճանկարը, կավե արձանիկներից՝ մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, երաժիշտ կանանց, հեծյալների և այլն)։ Ըստ մատենագրության, հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել են նվաճողների կողմից կամ ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի համադրումը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Կոմմագենեի Նեմրութ լեռան վրա Մ.թ.ա. 1-ին դարի Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները։ Քարի գեղարվեստական քանդակի օրինակներ են նաև Երևանի, Գյումրու մերձակայքում գտնված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ.թ. 3-րդ դար), Գառնու հեթանոսական տաճարի (77 թ.) ճոխ ու շքեղ զարդերը։ Նման քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Այս ժամանակաշրջանում հայկական կերպարվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ոլորտում՝ երկու հիմնական ուղղություններով՝ տեղական ավանդական ժողովրդական և արևմտյան՝ «հելլենական», որոնք խաչավորվել և փոխհարստացրել են միմյանց։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!