СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գեղարվեստական մշակույթ

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գեղարվեստական մշակույթ»

Ուրարտու

Մ.թ.ա. 4-րդ դար–ից մ.թ.ա. 3-րդ դարերի կերպարվեստում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել գեղարվեստական տարբեր կերպավորումներով մետաղե իրեր կնիքներ, հատվել Ծոփքի թագավորների և Արտաշեսյան դիմապատկերային բնույթի պղնձե, արծաթե դրամներ, խեցեգործության, մոնումենտալ գեղանկարչության (որմնանկարչություն, խճանկարչություն), ոսկերչության, ակնագործության, ապակեգործության բարձրարվեստ գործեր (դրանց թվում՝ Գառնիի բաղնիքի հանդերձարանի նշանավոր խճանկարը, կավե արձանիկներից՝ մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, երաժիշտ կանանց, հեծյալների և այլն)։ Ըստ մատենագրության, հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել են նվաճողների կողմից կամ ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի համադրումը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Կոմմագենեի Նեմրութ լեռան վրա Մ.թ.ա. 1-ին դարի Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները։ Քարի գեղարվեստական քանդակի օրինակներ են նաև Երևանի, Գյումրու մերձակայքում գտնված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ.թ. 3-րդ դար), Գառնու հեթանոսական տաճարի (77 թ.) ճոխ ու շքեղ զարդերը։ Նման քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Այս ժամանակաշրջանում հայկական կերպարվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ոլորտում՝ երկու հիմնական ուղղություններով՝ տեղական ավանդական ժողովրդական և արևմտյան՝ «հելլենական», որոնք խաչավորվել և փոխհարստացրել են միմյանց։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!