СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիքների ստուգում Կենսաբանությունից

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիքների ստուգում Կենսաբանությունից»

Անուն, ազգանուն__________________________________________________

Կենսաբանություն 9-րդ դասարան 2-րդ կիսամյակ

Թեմատիկ գրավոր աշխատանք 1

20 միավոր

  1. Այն քրոմոսոմները, որոնց նկատմամբ արուների և էգերի միջև տարբերություններ չկան, կոչվում են. /1/

  1. Սեռական քրոմոսոմներ

  2. Ալելային քրոմոսոմներ

  3. Շղթայակցված քրոմոսոմներ

  4. Աուտոսոմներ

  1. Այն քրոմոսոմները, որոնց նկատմամբ արուների և էգերի միջև տարբերություններ կան, կոչվում են. /1/

  1. Սեռական քրոմոսոմներ

  2. Աուտոսոմներ

  3. Շղթայակցված քրոմոսոմներ

  4. Ճիշտ պատասխանը բացակայում է

  1. Կնոջ սեռական բջիջները հասունանալիս՝ յուրաքանչյուր ձվաաբջիջ ստանում է. /1/

  1. Հապլոիդ քանակով քրոմոսոմներ

  2. Քսաներկու աուտոսոմ և մեկ X–քրոմոսոմ

  3. Քսաներկու X–քրոմոսոմ և մեկ աւոտոսոմ

  4. Ճիշտ են 1 և 2 պատասխանները

  1. Հոմոգամետ է մարդու. /1/

  1. Արական սեռը

  2. Իգական սեռը

  3. և՛ արական, և՛ իգական սեռերը

  4. ո՛չ արական, ո՛չ իգական սեռերը

  1. Հետերոգամետ է մարդու. /1/

  1. Արական սեռը

  2. Իգական սեռը

  3. և՛ արական, և իգական սեռերը

  4. ո՛չ արական, ո՛չ իգական սեռերը

  1. Մարդու սեռը որոշվում է. /1/

  1. Բեղմնավորումից հետո և կախված է զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից

  2. Բեղմնավորման պահին և կախված չէ զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից

  3. Բեղմնավորման պահին և կախված է զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից

  4. Բեղմնավորումից հետո և կախված չէ զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից

  1. Սեռի հետ շղթայակցված ժառանգման օրինակ է. /1/

  1. Դալտոնիզմը և աչքերի գույնը

  2. Մազերի գույնը և հեմոֆիլիան (արյան անմակարդելիություն)

  3. Մազերի և աչքերի գույնը

  4. Դալտոնիզմը և հեմոֆիլիան (արյան անմակարդելիություն)

  1. Սովորաբար մարդկանց մոտ ըստ սեռի ճեղքավորում տեղի է ունենում հետևյալ հարաբերությամբ. /1/

ա)1:1 բ) 3:1 գ) 1:2:1 դ) 4:2

  1. Օրգանիզմի մեկ հատկանիշի զարգացումը սովորաբար գտնվում է . /1/

ա)մեկ գենի հսկողության տակ

բ)մի քանի գենի հսկողության տակ

գ)ամբողջ գենոտիպի հսկողության տակ

դ)ֆենոտիպի հսկողության տակ

  1. Մարդու մոտ առաջացող մուտացիաները, որոնք հանգեցնում են քրոմոսոմների թվի կամ կառուցվածքի տեսանելի փոփոխություններ, ավելի հարմար է ուսումնասիրել՝ օգտագործելով. /1/

ա) երկվորյակային մեթոդը բ) բջջագենետիկ մեթոդը

գ)տոհմաբանական մեթոդը դ) կենսաքիմիական մեթոդը

  1. Մենդելի օրենքների համաձայն՝ ժառանգվող հատկանիշների առկայությունը մարդու օրգանիզմում ավելի հեշտ է հայտնաբերել՝ կիրառելով. /1/

ա)տոհմաբանական մեթոդը բ) երկվորյակային մեթոդը

գ)ցիտոգենետիկ մեթոդը դ) կենսաքիմիական մեթոդը

  1. Դաունի հիվանդությամբ տառապող մարդկանց սոմատիկ բջիջներում քրոմոսոմների քանակը հավասար է. /1/

ա)45 բ) 46 գ) 47 դ) 92

  1. Մարդու՝ Մենդելի օրենքներով ժառանգվող ռեցիսիվ գենով պայմանավորված հատկանիշներից են. /1/

ա)վաղ ճաղատացումն ու շեկ մազերը

բ) պեպեններ ունենալն ու մատների նորմալ թիվը

գ) գաճաճությունն ու բազմամատությունը

դ) նորմալ հասակն ու մատների նորմալ թիվը

  1. Մարդկանց գենետիկական ոչ միակերպությունն իր արտահայտությունն է գտնում. /1/

ա) գենոտիպի մեջ բ) ֆենոտիպի մեջ

գ) ֆիզիկական հատկանիշների և բնավորության կերտվածքի մեջ

դ) ճիշտ են բոլոր պատասխանները

  1. Մարդու ժառանգականության ուսումնասիրման տոհմաբանական մեթոդի շնորհիվ՝ հաջողվել է. /1/

ա)պարզաբանել ժառանգական հիվանդությունների ժառանգման բնույթը

բ) բացահայտել միջավայրի ազդեցությունը մարդու հոգեկան հատկությունների զարգացման վրա

գ) հայտնաբերել մարդու քրոմոսոմների թիվը, ուսումնասիրել դրանց կառուցվածքը

դ) հայտնաբերել որոշ քրոմոսոմային մուտացիաներ

  1. Լրացնել աղյուսակը: /1/

Փոփոխականություն























  1. Մարդու խլությունը որոշող գենը ռեցիսիվ է նորմալ լսողությունը պայմանավորող գենի նկատմամբ: Խուլ տղամարդու և նորմալ կնոջ ամուսնությունից ծնվեց խուլ երեխա: Գտնել ամուսինների գենոտիպերը: /2/















  1. Շագանակագույն աչքեր ունեցող ծնողների առաջին երեխան ուներ երկնագույն աչքեր: Գտնել հաջորդ երեխան երկնագույն աչքերով ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում, եթե հայտնի է, որ շագանակագույն աչքեր պայմանավորող գենը դոմինանտում է երկնագույն աչքեր պայմանավորողի նկատմամբ: /2/


















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!