СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտության նվիրյալները

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ` ԱԼԲԵՐՏ ԱՅՆՇՏԱՅՆ

Просмотр содержимого документа
«Գիտության նվիրյալները»

Ալբերտ Էյնշտեյն։ Կյանքն ու գործունեությունը

Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերման Այնշտայնը (1847-1902) մի փոքր ընկերության համասեփականատեր էր, որը զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը 1858-1920), սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի (1842 թվականին ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից։ 1880 թվականի ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Հերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որը զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, 1881-1951)։

Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին։ Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը (1889) և Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել սովորել։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934 թվականին գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինսթոնում, նա բարեգործական համերգ է տալիս, որտեղ ջութակով կատարում է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։

1894 թվականին Այնշտայնների ընտանիքը Մյունխենից տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, ուր և Հերման և Յակոբ եղբայրները հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։

1896 թվականի հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ (1878-1936), ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ, ով մեծ էր իրենից 4 տարով, և ով հետագայում դարձավ իր կինը։ Այդ տարի Այնշտայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից։ Որպեսզի շվեյցարական քաղաքացիություն ստանար, անհրաժեշտ էր վճարել 1000 շվեյցարական ֆրանկ, սակայն թշվառ նյութական վիճակը թույլ տվեց նրան վճարել այդ գումարը միայն 5 տարի անց։ Այդ տարի հոր ընկերությունը վերջնականապես սնանկացավ, ծնողները տեղափոխվեցին Միլան, որտեղ Հերման Այնշտայնն արդեն առանց եղբոր բացեց էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն։

Անհայտ փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին

Հանրահայտ գիտնական, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը բավական հետաքրքիր անձնավորություն էր: Ո՞րն էր այս գիտնականի ամենագլխավոր կիրքը, ի՞նչ էր կատարվում նրա անձնական կյանքում, ինչպե՞ս նա չդարձավ նախագահ, որտե՞ղ է հիմա գիտնականի աչքերն ու ուղեղը, ինչո՞վ է Ալբերտ Էյնշտեյնը նման Լեոնարդո Դի Կապրիոին: Ահա այս հարցերի մասին մի փոքր մանրամասն:

Էյնշտեյնը ավելի քան 300 գիտական աշխատանքի հեղինակ էր, գրել է ավելի քան 150 գիրք և հոդված, մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր էր, ներառյալ ԽՍՀՄ ԳԱ-ն: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:

Առաջարկ լինել Իսրայելի նախագահ 1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ

Նրա առաջին կինը Միլեվա Մարիչն էր, ով չափազանց շատ էր խանդում Էյնշտեյնին, սակայն դա չէր կանգնեցնում Էյնշտեյնին: Զուգահեռ նա սկսեց հանդիպել իր ապագա երկրորդ կնոջ հետ: Իր կյանքի երկրորդ ուղեկցուհին դարձավ Էլզա Լովենտալը, ով Էյնշտեյնին ոչ հարազատ քույր էր գալիս: Նա տարիքով ավելի մեծ էր Էյնշտեյնից և նա նույնպես նախկինում ամուսնացած էր: Ալբերտ Էյնշտեյնը այդ ժամանակ արդեն հայտնի գիտնական էր և շատ հաճախ գիշերները իր տուն կանանց էր բերում: Իսկ Էլզա Լովենտալը այդ ամենին ներողամտորեն էր մոտենում և նույնիսկ առավոտյան Էյնշտեյնին սուրճ էր մատուցում:

Էյնշտեյնը հրաժարվեց փրկել իր կյանքը

1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:

Ալբերտ Էյնշտեյնի ուղեղն ու աչքերը

Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:

Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր

Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր: Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց երաժշտության: Նա առավել հաճույք էր ստանում երաժշտությունից, ջութակից: Դա իր գլխավոր կիրքն ու ուրախությունն էր:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!