СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գուրգեն Մահարի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գուրգեն Մահարի»

Ինքնուրույն աշխատանք

Խմբային աշխատանքը որպես ուսուցման արդյունավետ

կազմակերպման եղանակ ....

Այսօր հանրակրթական դպրոցի և ուսուցչի առջև ծառացել են բազմազան խնդիրներ: Այս համատեքստում առավել կարևորվում է ՙՄայրենի՚ ուսումնական առարկայի պատշաճ դասավանդումը՝ յուրաքանչյուր դպրոց հաճախող աշակերտի կարողությունների ու հմտությունների զարգացման և բանիմաց ու բարեկիրթ անձ ձևավորելու առումով: Ժամանակակից ուսուցիչը պետք է որդեգրի կառուցողական մոտեցումներ և կիրառի դասավանդման նորարարական մեթոդներ:Անվիճելի իրողություն է,որ ցանկացած առարկայի ուսումնական գործընթաց պետք է իրականացվի առարկայի չափորոշչի պահանջներին և ծրագրային խնդիրներին համապատասխան:Ըստ այդ պահանջի՝կրթության բովանդակային բաղադրիչները՝գիտելիքները,կարողությունները և հմտությունները,ներկայացվում են եռամակարդակ սկզբունքով՝նվազագույն,միջին և բարձր[3]:Եվ բացի գիտելիքից դպրոցը սովորողին պետք է տա դրանք կիրառելու կարողություն և հմտություն՝ստեղծագործական միտք ձևրավորի,ուղղորդի նրա ներքին հնարավորությունները :Քանզի ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է սովորողի ձեռք բերած կարողություններով՝ շեշտադրելով արդյունքը,թե նա ինչ կարող է անել:Այս խնդիրը լուծելի է դառնում,երբ ուսումնառության ընթացքում կիրառվում են ուսուցման կազմակերպման արդյունավետ եղանակներ, ինչպիսիք են՝խմբային , զույգերով ,անհատական բնույթի աշխատանքները,աշխատանքային թերթիկների միջոցով նյութերի տարբերակված մշակումը,դասի ընթացքում աշակերտներին զբաղված պահելու համար նախատեսված առաջադրանքների մշակումը և այն:Դրանց ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում անհատը ձևավորում և զարգացնում է իր գիտելիքները՝ ակտիվորեն մասնակցելով ճանաչողական գործընթացին։ Մտածական այս գործընթացի համար անհրաժեշտ է նաև, որ աշակերտը համագործակցի մյուսների հետ: Խիստ կարևոր է համընդգրկուն ուսումնական միջավայրի ստեղծումը[4]։ Եվ այդ ուսումական միջավայրի ամենատարածված և ամենագործուն եղանակը խմբային աշխատանքն է,ինչի ընթացքում տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը։ Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեն իրական կյանքին նմանեցված իրավիճակներում որոնելու իրական խնդիրների լուծումներ՝ օգտագործելով տարբեր ձևեր և տարատեսակ եղանակներ։ Կառուցողական մանկավարժության համար անհրաժեշտ են ուսման հատուկ պայմաններ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին համագործակցելու և օգնություն ցուցաբերելու միմյանց։ Նրանք կարող են օգտվել մի շարք գործիքներից և տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար։ Դասավանդման այս եղանակը կարող է իսկապես արդյունավետ լինել, եթե ուսուցիչը հետամուտ լինի ուսման բազմամակարդակ գործընթացին և կարողանա այն իրագործել։ Կազմակերպման եղանակները պայմանավորված են՝

  • Առարկայի բովանդակությամբ

  • Կրթությանը ներկայացվող պահանջներով ու դասավանդման եղանակներով

  • Աշակերտների անհատական կարիքներով։

  • Արդյունավետ համագործակցության հիմքում ընկած է աշխատանքի հավասար բաժանումը և փոխադարձ պատասխանատվությունը։ Դրան կարելի է հասնել խմբի առանձին անդամներին որոշակի դեր/առաջադրանք տալով։

  • Խմբում առաջադրանքներ և պարտականություններ բաշխելը կարող է ունենալ երկակի ազդեցություն

  • մի կողմից այն ամրակայում է գոյություն ունեցող շփման հմտությունները, մյուս կողմից այն ստեղծում և զարգացնում է այլ հմտություններ

  • Խումբը կարող է ձևավորվել պատահականության սկզբունքով, աշակերտների ցանկությամբ կամ էլ ուսուցչի կողմից՝ միտումնավոր կերպով։ Ակնհայտ է, որ վերջին տարբերակն ուսուցչին հնարավորություն կտա հասնելու իր ուսուցողական նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության բոլոր պայմանները՝

  • սովորողների ընդունակությունը և գիտելիքը,

  • անձնական համակրանքը,

  • գենդերային հավասարակշռությունը,

  • էթնիկ խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը[4]։

Լավ կազմակերպված խմբային աշխատանքը էապես ազդում է աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա՝

  • միասին մտածելը,

  • հարմարվելու ունակությունը,

համագործակցությունը,

  • փաստարկներ բերելու,համոզելու ունակությունը,

  • այլոց նկատմամբ հարգանքը, տարակարծության նկատմամբ հանդուրժողականությունը,

  • խմբի մաս լինելու փորձը[4]։

Խմբային աշխատանքը արդյունավետ գործընթաց է ցանկացած դասատիպի անցկացման դեպքում:Ստորև ներկայացնում եմ դասի նմուշօրինակ՝ խմբային աշխատանքի գործադրմամբ:









Առարկան՝ Մայրենի

Դասարան՝վեցերորդ

Դասի թեման՝ՙԻմ տունը Հայաստանն է՚թեմայի ամփոփում

Դասի տիպը՝ամփոփման դաս

Դասի նպատակները և ընդհանուր չափորոշչային պահանջները

Գիտելիքների համակարգում

Աշակերտները՝

  • Վերաբերմունք կդրսևորեն գործող անձանց արարքների նկատմամբ

  • Կտարբերեն տեքստի տեսակները

  • Կգնահատեն գործող անձանց վարքագծի դրդապատճառները և կհասկանան նրանց աշխարհը:

  • Գաղափար զրույցի մասին և կճանաչեն հոդակապով բառերը:

  • Կտարբերակեն արմատ և ածանց հասկացությունները

  • Կկարողանան բանավիճել, ապրումակցել,բարեկրթորեն մերժել:

  • Կկարողանան վերլուծել տեքստը,դատողություններ,եզրահանգումներ անել:

Հաղորդակցման հմտությունների համակարգում և կարողությունների համակարգում

Աշակերտները՝

  • Կկարողանան լսել դիմացինին,կպատմեն,կպատրաստեն ելույթներ

  • Կներկայացնեն կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքներ

Համագործակցային կարողությունների և հմտությունների համակարգում

Աշակերտները՝

  • Կմասնակցեն խմբի գործնեությանը,կպահպանեն խմբի կանոնները

  • Կկարևորեն խմբի յուրաքանչյուր անդամի կարծիքը

  • Կօգնեն ընկերոջը

Ստեղծագործական կարողությունների և հմտությունների համակարգում Աշակերտները՝

  • Կկատարեն ստեղծագործական աշխատանքներ

  • Կկարողանան ինքնուրույն ձեռք բերել նոր տեղեկություններ

Արժեքային համակարգում

Աշակերտները՝

  • կդաստիարակվեն հայրենասիրական ոգով

  • կկարևորեն վեհը,գեղեցիկը

  • կլինեն մարդասեր,հանդուրժող

  • կձևավորվի քննադատական,մերժելի վերաբերմունք դատապարտելի արարքների նկատմամբ

  • կկարևորեն բարոյական չափանիշները,համամարդկային արժեքները

Դասի մեթոդները և հնարները ՝ՙխմբային աշխատանք՚,ՙ5 րոպեանոց շարադրանք՚

ՙԲանկային հաշիվ՚գնահատման մեթոդը:


Դասի կահավորումը՝ծրարներ թեման ներկայացնող խորագրերով և համապատասխան հարցերով,թեմատիկ խմբի դասանյութերի վերնագրերը, կպչուն թղթեր,գունավոր գրիչներ, գնահատման համար անհրաժեշտ մաթեմատիկական պատկերներ :

Դասի ընթացքը

կազմակերպական փուլ

1-ին փուլ՝Խթանում

Թեմայի ամփոփումը կարելի է իրականացնել հետևյալ ընթացքով.

Գրատախտակին՝ կպչուն թղթերի վրա փակցված են թեմատիկ շարքում զետեղված դասի թեմաները:Յուրաքանչյուրը վերցնում է մեկական օրինակ և համապատասխանաբար խմբում զբաղեցնում իր տեղը:Խմբերը ստանում են քարտեր՝ մշակված առաջադրանքներով:


  • ինչպես է վերնագրված այն թեմատիկ խումբը,որ պետք է ամփոփենք:

  • Որ դասանյութերն ենք ուսումնասիրելուՙ Իմ տունը Հայաստանն է՚թեմայի շրջանակներում:

2-րդ փուլ՝իմաստի ընկալում:

Աշխատանք ՙ Իմ տունը Հայաստանն է՚թեմայի դասանյութերի բովանդակության ընդհանրացման և բառապաշարի կիրառման ուղղությամբ:

1-ին խումբ

1.Որ բանաստեղծությամբ է սկսվում այս թեմատիկ շարքը:Ստեղծագործության նկատմամբ ձեր վերաբերմունքը արտահայտեք գույնի միջոցով:

2.Հիշիր բանաստեղծություններ,ասույթներ մեր մայրենի լեզվի մասին:

3.Վերհիշեք ուղղագրական արժեք ունեցող այն բառերը,որոնց ուղղագրությունն սովորել եք այս թեմատիկ շարքն ուսումնասիրելիս:

4.Գիտեք,թե ով է մեր երկրի և հայ ժողովրդի անվանադիրը:Պատմեք նրա մասին:

Բոլոր հարցերին պատասխանելուց հետո խմբին հարցնում եմ՝արդյոք հաշվի առան իրենց խմբակիցների կարծիքը:

2-րդ խումբ

1.Ձեր կարծիքով ՝մարդ որտեղ է իրեն ուժեղ և երջանիկ զգում և ձեզ համար Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետությունն է:

2.ՙՀայրենի մեր հող՚ բանաստեղծության բովանդակությունը արձակ վերարտադրիր:

3.Ինչ տրամադրություն և հույզեր են նկարագրված ստեղծագործություններում:

4.ՙԱրա Գեղեցիկ և Շամիրամ՚ դասանյութում գտեք Արա Գեղեցիկին բնութագրող տողերը:Բնավորության որ գծերն են ձեզ հոգեհարազատ:

Թիմի բանկային հաշվին ճիշտ միավոր տալու համար թիմին հարցնում եմ դասանյութից գտեք նախածանցավոր և վերջածանցավոր 3-ական բառ և ենթարկեք բառակազմական վերլուծության:

3-րդ խումբ

1.Մտածեք,թե ինչ կապ կա ՙԱդոնիս՚դասանյութի և ՙԱրա Գեղեցիկ՚դասանյութի միջև::

2.Ինչ է զրույցը:

3.Տեքստի ինչ տեսակների հանդիպեցիրք այս շարքում:

4.Թվարկեք հոմանիշ բառեր,որոնք հանդիպեցիք ՙԱդոնիս ՚դասանյութում:

Թիմին իր պատասխաններին համաձայն հանձնում եմ իրենց բանկային հաշիվը և անցնում հաջորդ խմբին:

4-րդ խումբ

1 . ՙԻմ տունը Հայաստանն է՚շարքի թեմաներից,որ հերոսների երկխոսությունից որն էր ձեզ համար ամենահետաքրքրականն ու օգտակարը:

2.ՙՊատգամ՚դասանյութում գտեք հոդակապով բառերը:

3.Կարդա Վահան Տերյանի ութնյակը,համառոտ շարադրիր կարծիքդ:

4.: ՙԱրա Գեղեցիկ և Շամիրամ՚զրույցի գրական ինչ մշակումներ ,կտավներ և այլ ստեղծագործություններ են ձեզ հայտնի:Ներկայացրեք:

Այս խումբն էլ է ստանում իր բանկային հաշիվը,որից հետո հարցս ուղղում եմ դասարանին.

-Երեխաներ,ինչ սովորեցիք այս թեմատիկ շարքը ուսումնասիրելիս:Եվ ինչ խորհուրդ կտաք ձեր հասակակիցներին:

Հնչում են տարբեր կարծիքներ:

Աշխատանք թեմատիկ շարքի ամփոփիչ հարցերի և առաջադրանքների շուրջ

  • Ինչ նոր վերնագիր կառաջարկեիր այս բաժնի համար:

  • Բառի բաղադրիչների մասին որ ստեղծագործության մեջ կարդացիք:Ինչ իմացաք:

Խմբերը հայտնում են իրենց կարծիքները՝հիմնավորելով և ստանում իրենց բանկային հաշվի հերթական միավորը:

Կշռադատման փուլ


ՈՒսուցչուհի- Ապրե՜ք երեխաներ,հնչեցնում եմ այսօրվա մեր դասի վերջին ամփոփիչ հարցը: ՙԻմ տունը Հայաստանն է՚թեմայի դասանյութերից ամենից շատ քեզ ինչը դուր եկավ:Իսկ ինչը դուր չեկավ:Ինչու:Մի նամակ գրեք Դավիթ Գյուրջինյանին:


Հնչում է երաժշտություն:Խմբերը իրենց նախապես տրված գունավոր գրիչով կպչուն թղթերի վրա գրում են իրենց կարծիքները և ամրացնում ՙՀարգելի պարոն Գյուրջինյան....՚նամակ- թղթի վրա:

Կիրառում եմՙ 5-րոպեանոց շարադրանք՚ մեթոդը:


ՈՒսուցչուհի-Երեխաներ, բոլորդ էլ լավ էիք աշխատում,պահպանում էիք խմբային աշխատանքի կանոնները:Այժմ հաշվեք ձեր բանկային հաշվի մավորները:

Ըստ իրենց հավաքած մաթեմատիկական պատկեր-միավորների՝ գնահատում եմ յուրաքանչյուր խմբի համագործակցային հմտությունները:


Գնահատում՝ գնահատանիշները մեկնաբանելով:

Անդրադարձ

Դասի վերաբերյալ տպավորությունները.ինչն էր լավ,ինչը ՝վատ:


Տնային հանձնարարություն


1-ին խումբ՝ՙԻմ տունը Հայաստանն է՚ թեման ամփոփող նկարազարդ ալբոմ ստեղծիր:

2-րդ խումբ՝Կազմել խաչբառ և աքրոստիկոս ՙՀայաստան ՚բառով:

3-րդ խումբ Պահպանելով զրույցի գրության սկզբունքները՝ հորինիր զրույց ՙԵս և Հայաստանը՚վերնագրով:

4-րդ խումբ՝Գրել շարադրություն ՙ Իմ տունը Հայաստանն է ՚վերնագրով:


Գրականություն


1.Գյուջինյան Դ.:Մայրենի.հանրակրթական դպրոցի6-րդ դասարանի դասագիրք:Էդիթ Պրինտ,2016,240էջ:

2.101 գաղափար նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների համար:Բուդապեշտ,2006.-62 էջ

3.Թորոսյան Կ.:Նախաշավիղ ,1.2014


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!