СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականական անդամի լրացումներ: Որոշիչ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գոյականական անդամի լրացումներ: Որոշիչ»

Որոշիչ





Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով

  • ուղղական հոլովով

Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

  • սեռական հոլովով

Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով

Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։

Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով

Օրինակ՝Հինգ աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով

Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։

Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:

Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։

Օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!