СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականական անդամի լրացումներ. որոշիչ

Нажмите, чтобы узнать подробности

Գոյականով արտահայտված այս կամ այն անդամի ով, ինչպիսին և ինչքան լինելը ցույց տվող բառերը կոչվում են որոշիչներ։ Սա նշանակում է`որոշիչը գոյականը տարբեր կողմերից բացահայտող, լրացնող, որոշող անդամն է։ Ընդ որում, գոյականի ով կամ ինչ լինելը ցույց տվող բառերն առարկայի էությունը բացահայտող որոշիչներ են, իսկ ինչպիսին ու ինչքան լինելը ցույց տվողները՝ առարկայի տարբեր հատկությունները որոշողներ։

Օրինակներ՝ Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը համաշխարհային հռչակ է վայելում։

Գեղեցիկ ծաղիկները գույնզգույն թիթեռնիկների նման փայլփլում են զմրուխտե դաշտում։

Որոշիչ ունեցող գոյականները կոչվում են որոշյալ (որոշվող)։

Որոշիչները շատ սերտ կապ ունեն հատկանիշ ցույց տվող բառերի (խոսքի մասերի) հետ։ Իսկ սա նշանակում է, որ որոշչի պաշտոնով առաջին հերթին կարող են գործածվել ածականը, թվականը և առարկայի չտարբերակված հատկանիշ դրսևորող դերանունները: «Երկրորդ» տեղում են գոյականները, հարակատար, ենթակայական, անորոշ (սեռականը), ապառնի երկրորդ դերբայները, մասամբ էլ՝ մակբայը։ Որոշիշը պատասխանում է ո՞րինչպիսի՞ինչքա՞նորքա՞նքանի՞ո՞րերորդ հարցերին։ Եվ այսպես, որոշիչն արտահայտվում է՝

ա) Ածականով՝

«Ճերմակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց»:

...Ոսկե երազ տեսա...

բ) Թվականով՝

 Հազար կրակ կա իմ սրտում, հազար սեր։

Ինչքա՜ն քնքուշ էիր դու, իմ առաջին սեր։

գ) Դերանվամբ

 Այդ օրը նա բնավ չխոսեց։

«Ինչքան ցավ եմ տեսել ես»...(Հ. Թ.)

«Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան»... (Հ.Հ.)

«...Նայում էր քեզ ողջ գյուղը կանգնած» (Հ. Թ.)։

Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է։

դ) Դերբայներով

 Սիրելի ուսուցիչս այսօր գնում է վաստակած հանգստի։ 

Երգող սոխակը չէր հագենում համերգից։

Ինձ հարկավոր է գրելու թուղթ։

Ինչպիսի՞ն կլինի կառուցվելիք շենքը։

ե) Գոյականով՝

1. Ուղղական հոլովով՝

«Քար աշխարհի խավարի դեմ պահիր վառ» (Վ.Տ.)։ Բանվոր մարդը շատ սրտաբաց է։ 

2. Սեռականով՝

«Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր» (Գուսան Աշոտ)։ 

Ծիրանի կոմպոտն ու մոշի մուրաբան հարուստ են վիտամիններով։

Սեռականով գոյական որոշիչները նման են հատկացուցիչներին՝ Ամռան օրը տարի է կերակրում։

 Տարվա եղանակները չորսն են։

3. Բացառականով՝ բրդից գուլպա, մետաքսից թաշկինակ, չթից շրջազգեստ, մարմարից աստիճաններ...

4. Գործիականով՝  մազով-մորուքով մարդ, շնիկով տիկին, չամիչով փլավ, մսով տոլմա և այլն։

Ծանոթություն.— Կան դեպքեր, երբ գոյականի գործիական հոլովաձևը ինքնուրույն բառի իմաստ է ստացել, օրինակ՝ համով խոսք, խելքով տղա...(ընդգծվածներն ածական են)։

5.Մակբայով՝ 

շտապ օգնություն, դանղաղ հոսք, արագ ընթացք, շեշտակի վերելք, շեշտակի հարված, հանկարծակի հայտնություն, շուտափույթ վախճան, կրկնակի հարված, հարատև կյանք և այլն։ Այսպիսի կիրառությունները, սակայն, մակբային ընդհանրապես հատուկ չեն: Դա երևում է նաև նրանց «որոշյալներից», որոնք գոյականի իմաստ են արտահայտում և բայանուններ են։

Է) Բառակապակցություններով՝ 

հազար տարվա կյանք, ոչ մի անգամ չցուցադրված նկար, վերին աստիճանի անգրագետ մարդ և այլն։

Որոշիչները սովորաբար գործածվում են որոշյալներից առաջ, թեև բացառված չեն նաև ետադաս գործածությունները, որոնք մեծ մասամբ հաճախված են գեղարվեստական խոսքում։ Օրինակներ՝ Ներս մտավ այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնահատված: Հենց այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնանատված, մեզ պատմեց ամբողջ եղելությունը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!