СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն 8

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն 8»



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գաղափար նորավեպի մասին: Նորավեպը (նովել) փոքրածավալ, արձակ ստեղծագործություն է: Ծավալով ու բնույթով շատ մոտ է պատմվածքին, հաճախ նույնիսկ դժվար է լինում դրանք իրարից տարբերելը, բայց տարբերություններ կան:

Նովելի հիմքում սովորաբար ընկած է լինում առօրյա փորձի տեսակետից անհավանական, երբեմն անեկդոտանման որևէ պատմություն, որի մեջ գրողը խտացնում է անսպասելի բովանդակություն: Նորավեպում գործողությունները զարգանում են արագ ու սրընթաց: Հեղինակը խուսափում է ընդարձակ նկարագրություններից, մի կողմ է թողնում պատմության մանրամասները՝ ծանրանալով միայն հանգուցային պահերի վրա: Այդ է պատճառը, որ Զոհրապի նորավեպերը, որ սովորաբար 5-6 էջ են, բաժանվում են մի քանի հատվածների, որ գլուխների դեր են կատարում: Դրանք պատումի հիմնական դրվագներն են, որոնց միջակա փուլերը ընթերցողն ինքն է մտովի վերականգնում: Նորավեպի համար բնորոշ է նաև պատմության անսսպասելի ավարտը: Այդպիսի անսպասելի ավարտ ունեն Զոհրապի նորավեպերից շատերը:

Նորավեպի փոքր ծավալը արտակարգ հագեցած է հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություններով: Դա գրողից պահանջում է արտահայտչական հատուկ հնարանքներ, հատուկ լեզու: Նորավիպագրի խոսքը սեղմ է, բառերը ընտրովի են, դարձվածքներն այնքան խիտ են, որ հաճախ թևավոր խոսքի նշանակություն ունեն:

Զոհրապի նորավեպերը: Զոհրապը գրել է ընդամենը չորս տասնյակ նորավեպեր, որոնք, սակայն, իրենց գեղարվեստական կատարելության անփոխարինելի տեղ ունեն մեր գրականության մեջ: Այդ նորավեպերն ամփոփված են երեք ժողովածուներում՝ խորհրդանշական խորագրերով՝ /1909/, /1911/, /1911/: շարքի ութ նորավեպերի հերոսները իրենց միջավայրով, կենցաղով, հոգեբանությամբ, կյանքով ու մահով տարբեր են իրարից: Բայց բոլորի հանդեպ հեղինակի հայացքը նույնն է՝ նրանց նկատմամբ արթնացնել մարդկային խղճմտանքի, կարեկցության ձայնը:

կարգախոսը, որ հեղինակը խորագիր է ընտրել իր երկրորդ ժողովածուի համար, իրապաշտական ուղղության նշանաբաններից էր: Այս ուղղության սկզբունքները մշակողներից մեկն էլ Զոհրապն էր, որ իր նորավեպերով գործնականորեն հաստատում էր դրանք: Այս շարքի տասնմեկ նորավեպերը ևս բովանդակությամբ բազմազան են: Սակայն բոլորն ել ունեն մեկ ընդհանուր գիծ՝ մարդկային հոգեբանությունը, արարքները, դրանց դրդապատճառները, հասարակական ու կենցաղային հարաբերությունների չերևացող ծալքերը բացահայտել և ցուցադրել այնպես, ինչպես որ են:

Ծավալով ամենամեծը ժողովածուն է, ուր զետեղված են տասնհինգ նորավեպեր: Այս շարքում ևս խորությամբ է բացվում հոգեբանական զննումների միջոցով մարդկային ներաշխարհը թափանցելու զոհրապյան արտասովոր տաղանդը:

Զոհրապը, քննադատելով արմատացած նյութականացված մտածելակերպը, ունևոր խավի երկերեսանի բարոյական ընկալումները, կանգնել է չքավորների և զրկվածների կողքին: Նրա նովելների հերոսները փոքր մարդիկ են. ծառայողները, մեղավորները, մաքսանենգերը, մանր արհեսատվորներն ու փոքր պաշտոնյաները: Կանայք գրեթե միշտ առանցքային տեղ են զբաղեցնում Զոհրապի նովելներում: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով իրապաշտության ավանդները հայ գրականության մեջ:

Զոհրապի իրապաշտությունը: Իրականությունը ճանաչելու ցանկությունը Զոհրապին մղել է ամենից առաջ արվեստագետի ներքին բուռն պահանջը: Իրական կյանքը ճանաչելու ահա այս մարմաջը, որ գրողի ամենագնահատելի հատկություններից մեկն է, ցույց է տալիս Զոհրապի նորավեպերի կյանքոտ լինելու հիմնական պատճառը: Սակայն կյանքի ճանաչման, մարդկանց ուսումնասիրման տարբեր մոտեցումներ կան: Զոհրապը կյանքի մակերեսային ճանաչման կողմնակից չի եղել, այլ նրա խորության մեջ թափանցելու, նրա էությունը ըմբռնելու կողմնակից:

Բնական է, որ իրականության այսպիսի խոր, բազմակողմանի իմացությունը հնարավորություն է ընձեռել հեղինակին որևէ առարկա-երևույթ պատկերելիս ամենատիպիկ գծերը ընտրել և դրանով հասնել հակիրճության:

Այսպիսով, Զոհրապի իրական կյանքն էր, իր ժամանակաշրջանը, որի սոցիալական, տնտեսական և քաղաքական դրությանը նա քաջածանոթ էր, որի հետ կապված էր թե՛ որպես գրող, թե՛ որպես մտածող: Դրանով էլ նրա նորավեպերը դարձել են ժամանակի իրականության բազմաթիվ երևույթների ստույգ վավերագրեր, ժամանակի կյանքի բնորոշ շատ կողմերի իրապաշտական պատկերներ և հարուցել են կենդանի հետաքրքրություն հասարակության ամենալայն խավերի մեջ:

Զոհրապի հարուստ կենսափորձի արդյունքն է նաև այն հանգամանքը, որ իր համեմատաբար փոքրաթիվ նորավեպերի մեջ տեսնում ենք ամենատարբեր դասակարգերից և խավերից առնված կերպարներ, որոնց նախատիպերը նա վերցնում էր հաճախ իրեն լավ ծանոթ միջավայրից:

Կազդուրել ժողովրդի, հատկապես երիտասարդության հոգին, տխրության թույնի դեմ՝ հակաթույն ստեղծել՝ գեղեցկության և կենսուրախության զգացումի պատվաստով, ստիպել, որ մարդը ժպտա, հրճվի, թոթափի մի վայրկյան , որ բռնապետությունը նետում էր ամեն մտածող և զգացող անհատի ուսերին, բոլոր նրանց ուսերին, որոնք չէին դադարել մարդ լինելուց, ահա Զոհրապի նորավեպերի հատկանշական կողմերից մեկը, ահա թե ինչու՛ իր նորավեպերը նա հյուսում էր, կարծես, ժպիտներից՝ կենսուրախության, պատանեկան թարմության և գեղեցիկի հմայքը դնելով նրանց մեջ:









ԿՆՈՋ ՀՈԳՈԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ Գ.ԶՈՀՐԱՊԻ ՆՈՐԱՎԵՊԵՐՈՒՄ

ա) Սիրո հոգեբանությունը Գ. Զոհրապի նորավեպերում:

Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի. Նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր:

Զոհրապն առանձին ուշադրություն է դարձնում սիրո խնդրին: Դա միանգամայն բնական է. չէ՞ որ սիրո մեջ ավելի վառ են դրսևորվում մարդու բուն հատկանիշները: Հոգու առեղծվածները վերլուծող արվեստագետին միանում է մեծ մարդասերը, որը սիրո թեմայի մեջ քննում է նաև մարդու երջանկության խնդիրը: Զոհրապի՝ շատ զգաստ իրապաշտ արձակագրի, հայացքի մեջ որոշակի նկատվում է քնարերգու բանաստեղծի հայացքի զգալի միջամտությունը և այդ հայացքների միասնությամբ է հաճախ նա ընկալում և պատկերում կյանքի շատ ու շատ երևույթներ: Այդ է պատճառը, որ նրա նորավեպերում տեսնում ենք և՛ իրապաշտ հետազոտող, որ խորամուխ է լինում կյանքի խորությունների մեջ, հայտնաբերում նրա հակասությունների բուն զսպանակները, և՛ միաժամանակ՝ քնարեգու բանաստեղծ, որ մեծ ջերմությամբ և հրայրքով երգում է սերը, կինը, գեղեցկությունը, կյանքի ժպիտն ու թախիծը: Եվ իրապաշտ արձակագիրն ու քնարերգու բանաստեղծն այնքան սերտորեն շաղկապված են և այնպես ներդաշնակորեն լրացնում են իրար, չի կարելի դրանք միմյանցից անջատել կամ անջատ պատկերացնել: Իրոք, առանց իրապաշտական նուրբ և զարգացած դիտողականության և առանց բանաստեղծի մեծ հոգու չէր կարելի մարդկային այդ մեծ զգացմունքի՝ սիրո այդքան երանգներ տեսնել, զգալ և պատկերել, ինչպես տեսել, զգացել և պատկերել է Զոհրապը:

Սերը ժողովրդական բանահյուսության և գրականության հավերժական թեմաներից մեկն է, երգված այն օրերից, երբ մարդն իր հույզերը բառերի մեջ դնելու ունակություն է ձեռք բերել, սակայն զգալ սերը բյուրեղյա մաքրության և վեհության մեջ և մանավանդ այդ բյուրեղյա մաքրությամբ և վեհությամբ վարակել ընթերցողին, քչերին է հաջողվել: Անտարակույս, այդ քչերից է Զոհրապը: Սերը Զոհրապն ընկալում է դասական պարզությամբ և բնականությամբ, ինչպես և կինը: Սերը, ըստ Զոհրապի, այնպիսի բնական, անաղարտ զգացմունք է, որ չի ապականվում: Սերը միևնույն ժամանակ ամենակարող է. նա մարդուն ընդունակ է դարձնում հերոսական անձնազոհության, նա կարող է, ըստ հեղինակի, մերձեցնել նույնիսկ իրարամերժ գաղափարներով սնված անհատներին: Իր երազած բնական, խորապես մարդկային սերը, Զոհրապը չէր տեսնում բուրժուական հասարակության մեջ, որտեղ նա աղարտված էր դրամի իշխանությամբ:

Ոչ մի գրող մեր գրականության մեջ սիրո այնքան երանգներ, սիրո հոգեբանության այնքան դրսևորումներ չի պատկերել, ինչպես Զոհրապը: Ահա դրանցից կարևորագույնները. առաջինը՝ սիրո ուժեղ փթթում՝ սիրո առարկայի աստվածացման պայմաններում, և մեռնելու ցանկություն, որ առաջանում է այդ կույր զգացումի ուժգնությունը հաղթահարել չկարողանալուց (), սիրո խորանի առջև ողջակիզվող սրտի հուզիչ ապրումներ՝ կատարյալ իրավազրկության և անհուսության պայմաններում (), երիտասարդական կիզիչ, ամբողջ էությունը կլանող սեր (), կրքերի հուժկու փոթորիկ, որ կողմերից մեկին տանում է խելագարության (), վաղեմի սիրո գնահատումը անտիկ իրի պես (), մահվան գնով անգամ հետապնդվող սեր (), մահվան գերադասումը՝ սիրուց զրկվելուց (), ամեն զոհաբերության ընդունակ և փոխարենը միայն գորովի, խանդաղատանքի դրսևորման թույլտվություն (), առաջին սիրո մոլեռանդ հավատարմություն (), կույր և կատաղի համառությամբ սիրո պատրանքների հետապնդում (), խանգարված ուղեղի մեջ երբեմնի սիրո զգացումի հազվադեպ փայլատակումներ (), իրեն չսիրողին հավատարիմ մնալը (), մերժումից միայն արծարծվող սեր (), կոտորակվող սեր (), դեռ նոր գարնանամուտ ապրող սրտի զգացումներ (), վաղանցուկ, անհարատև սեր (), խաբեբայության պատճառով սիրո զգացումի՝ ոխակալության փոխարկվելը (), սիրո անսասան հավատարմություն (), սոսկ երևակայության մեջ հոլովվող, երազային-աննյութ սեր (), խլվելու վտանգի մեջ սիրո բազմապատկվող ուժգնությունը (), նախկին սիրո բուռն վերադարձ (), մարմնական խոշտանգումների մեջ՝ հոգեպես սիրածին հանձնվելու երանությունը (): Այս նկարագրությունների մեջ տեսնում ենք երբեմն սուր հեգնանք, երբ հեղինակը հակամետ է քննադատելու քաղքենի ցանկությունները, երբեմն թախիծ, ափսոսանք, երբ խորտակվում է իսկական սերը, երբեմն զգացմունքների նրբություն և գունեղություն, պատանեկան կենսուրախություն և անկեղծ ոգևորություն, երբ պատկերվում է իսկական սիրո հմայքը: Սիրո հոգեբանության երանգները պատկերելով, հեղինակը պատկերել է նաև ժամանակակից կյանքի հոգեբանությունը: Սերը, իբրև մարդկային փոխհարաբերության մի ձև, առաջանում է, ոչ թե գոյություն ունեցող իրականությունից դուրս, անկախ սոցիալական շարժառիթներից, այլ իրականության մեջ, կրելով նրա անմիջական ներգործությունը: Հետևաբար, սիրային պատմությունը միևնույն հասարակության ընտանեկան-ամուսնական կապերի, բարքերի, դասակարգային փոխհարաբերությունների պատմություններ են: Եվ այդ պատմությունները նկարագրելիս Զոհրապը սոսկ քնարերգու բանաստեղծ չէ, որ գունեղ պատկերներով երգում է սերը, սիրո կարոտը, մարմար ծոծրակը, այրող ոսկի մազերի հարուստ խուրձը, այլ միևնույն ժամանակ իրապաշտ հետազոտող, որ ժամանակակից մարդու սիրո բարդ հոգեբանության հայտնաբերման հետ միասին, ցույց է տալիս դրամի իշխանության, սոցիալական գոյի ազդեցությունը այդ հոգեբանության վրա և իսկական սիրո անկարելիությունը բուրժուական հասարակության մեջ: Զոհրապի նորավեպերում ոչ մի զույգի սերը չի պսակվում երջանկությամբ, սիրո նրա գրեթե բոլոր պատմությունները ավարտվում են կա՛մ մահով, կա՛մ կապերի խզումով, բաժանումով: Այդպես է , , , , , , , և այլ նորավեպերում:

Եվ քանի որ իրականության մեջ չկար կյանքի ներդաշնակություն, չկար իսկական սեր, երջանկություն, քանի որ իրականությունը խորտակում էր գեղեցկությունը, աղարտում անհատի բնական գծերը, ուրիշ ելք չէր գտնում հեղինակն իր կրքոտ որոնումներից հետո, քան երևակայության մեջ հյուսել ճշմարիտ սերը, երևակայության մեջ պահպանել, գուրգուրել գեղեցկությունը: -ը՝ Զոհրապի գեղեցկագույն նորավեպերից մեկը, ահա այդ ելքի արգասիքն է: Սերաֆիթան կյանքի բանաստեղծությունն էր, կենդանի երջանկությունը, բայց մարդիկ այդպես չեն հասկանում: Զոհրապը հին հույների պես չի հանդուրժում, որ գեղեցիկ կինը մեղադրվի: Սերաֆիթան կյանքի ժպիտն է, սերը, գեղեցկությունը, իսկ սրանք պետք է ապրեն և հեղինակը իր երևակայության մեջ ապրեցնում է Սերաֆիթային ու ապրում նրա հետ :

Այս եզակի նուրբ զգացումների նորավեպը պոետիկ հոգու արդյունք լինելով հանդերձ, կառուցված է իրական հիմքի վրա, և նրա մեջ նկարագրված սերը ռոմանտիկ փախուստ չէ իրականությունից, այլ նաև քննադատության ձև: Հեղինակը ստեղծել է իր իրական և երազային հերոսուհուն, ցույց տալու համար, որ այդ հասարակության մեջ հնարավոր չէր իսկական սեր, քննադատելու համար հասարակության ընթացիկ բարոյականը, անհեթեթ օրենքները, կնոջ դրությունը, որ սեփականության հաստատության իրավունքներով ամրապնդված՝ զրկում էր նրան անհատական ինքնուրույնությունից:

Սերը հզոր է, ամուր, ինչպես երկաթը, չի կարող ծռվել ծառի ոստի պես: Այդպիսի սիրո օրինակ է պատկերված նորավեպում: Սիրո դրաման, որ ամփոփված է մի երկու էջի մեջ, ստանում է ինքնատիպ լուծում: Իրար դեմ են դուրս գալիս երկու եղբայրներ՝ Հակոբոսն ու Սահակը: Ավելի ծանր են Սահակի ապրումները: Ինչպե՞ս ապրել, ինչո՞ւ ապրել, չէ՞ որ Պերճուհին վաղը գուցե դառնա եղբոր կինը: Սիրո ցավի մեջ Սահակը չի զգում շրջապատը, չի լսում կամ չի ուզում լսել մաքսանենգերի զգուշացնող խոսքը: Նա անտարբեր է դառնում կյանքի ու մահվան նկատմամբ: Մարդուն չեն սարսափեցնում շուրջը թափվող գնդակները, իսկ եղբոր գնդակից եկած մահը փրկության պես բան է թվում. 1: Սահակը զոհվում է:

Հոգեբան գրողն ընդամենը երկու նախադասությամբ անսպասելի լուծում է գործողությունը: Սերն ի վերջո հաղթում է, Պերճուհին Սահակի մահից հետո ծանր դրամա է ապրում, և այլևս աշխարհն ու կյանքի հաճույքները նրա համար կորցնում են իրենց հմայքը:

Զոհրապի բանաստեղծական խառնվածքը, ափերից հորդող կենսուրախությունը արտահայտում է նաև նորավեպում: Հատկապես վարպետորեն են դրսևորված նորավեպի հերոսուհու՝ Տյուրիկի, և պատանի նավավարի ապրումները, վերջինիս խելագարությունը, նավարկությունը խաղաղ ծովի վրա, Տյուրիկի հմայիչ կանացիությունը և դրա ազդեցությունը անփորձ պատանու վրա, Տյուրիկի թերասքող կատակները, ապա փոթորիկը, որ ի վերջո ուղեկցում է նրանց խռովահույզ պահը և դառնում մի տեսակ հոգեբական նվագակցում:

Սիրո հոգեբանության վառ օրինակ է -ը: Այս նորավեպը անտարակույս, գրված է ստեղծագործական երևակայության այն պահերին, երբ գրիչը չի հասնում մտքի և սրտի թելադրանքների ետևից, երբ հեղինակի հոգին՝ զզված իրականության այլանդակություններից, առանձնապես խիստ է զգացել մարդկայնության և գեղեցկության այրող կարոտը: -ը այդ կարոտի արդյունքն է: Որքա՜ն մարդկայնություն, ինչպիսի՜ ազնվություն, սիրո ի՜նչ բյուրեղյա մաքրություն, հոգեկան ինչպիսի՜ չպեղված գանձեր կան այդ լեռնցի մանկամարդ կնոջ մեջ, և այդ ամենը որքա՜ն ճշմարտացի, մարդկային հոգու ի՜նչ գիտակցությամբ պատկերված: -ը քնարական մեծ տարր ունեցող նորավեպ է, և նրա հերոսուհին՝ Աշխենը, նրա սերը, նրա ապրումները պատկերված են քնարական ջերմությամբ, որի մեջ կա թախծի տիրապետող մի երանգ, որ լիովին պատշաճում է Աշխենի կերպարին, նրա վշտին, նրա ողբերգական վախճանին և արտահայտում է հեղինակի խղճմտանքի ձայնը: Աշխենը լեռների մեջ կորսված հեռավոր գյուղից է, բոլորովին չենթարկված բուրժուական քաղաքակրթության, գեղեցիկ կնոջ հմայքի հետ նա ունի լեռնցու պարզ և հստակ էության բովանդակ հրապույրը: Աշխենին կարիքն է բերել քաղաք, և նա ծառայում է իբրև սպասուհի: Նա ծանր վիշտ ունի, կորցրել է իր ամուսնուն, այն մարդուն, որի մեջ ամփոփված է կարծել իր զգայական ամբողջ աշխարհը: Ինքնամոռացումը, ամուսնու հիշատակներով միայն ապրելը Աշխենի միակ նպատակն է, նվիրական ցանկությունը: Եվ նա, վստահ էր իր կամքին, ենթադրում է, որ սիրո նոր զգացում չի կարող թափանցել իր սիրտ: Բայց բնությունն ունի իր օրենքները, և ինքնամոռացումը, այնքան ջանադրորեն փայփայած, տեղի է տալիս: Աշխենն ինքն է արտահայտում իր սերը, արտահայտում է լուռ, ինքն իր մեջ ամփոփված, առանց փոխադարձության որևէ պահանջի: Իր ապրած հոգեկան տվայտանքից հետո, նրա սերը ընդունում է յուրահատուկ բնույթ, մեղմ, գորովալիր, անձնազոհությամբ և նվիրվածությամբ կազմված, քրոջական սիրո ինչ-որ երանգ ունեցող զգացում: Աշխենի միակ պահանջը թույլտվությունն է՝ ամփոփել իր սիրածին, չունենա:

Աշխենի առաջին սերը թերևս այնքան գիտակցված չի եղել, որքան նրա կարոտը զգալի, բայց այժմ նա իր սիրտը տվել է ամբողջովին, առանց նահանջի տեղ թողնելու: Այդ անկեղծ ու կաթոգին սերը և գեղջուկ միամտությունը անբացատրելի են դարձնում սիրած երիտասարդի խուսափումները: Նույնիսկ մահացու հիվանդությունը՝ իր սիրածի պատճառով ստացած, չի կարողանում խախտել, նվազեցնել նրա սերը, և մահվան անկողնում նա , որ հնարավորություն ստացավ տալու: Կարդալով այս նորավեպը՝ ընթերցողը նույնպես ցավ է զգում այդ սքանչելի կնոջ, հոգեկան այդպիսի գեղեցկություն ունեցող անհատի ողբերգության, նրա խորտակման համար:

Սրտառուչ սիրո պատմություն է նկարագրված նորավեպում: Այս նորավեպը պատմություն է մի որբ աղջկա մասին, որը իր որդեգիրների տղայի հետ մեծացած՝ սիրում է նրան և շատ բուռն սիրվում փոխադարձաբար, սակայն հոգեզավակ, աղջիկը չի կարող աչք ունենալ հարուստ որդեգիրների զավակի վրա: Ահա նորավեպի հանգույցը, որի լուծումը մի ամբողջ ողբերգություն է, , որ երեսուն տարի շարունակ պահել է իր սրտի մեջ Թագուկ տուտուն, առանց որևէ մեկին հայտնելու և որը գերեզման պիտի տանի իր խորտակված սիրո անձնազոհ հավատարմության հետ:

Թագուկ տուտուն այն անսահման բարի անձնավորություններից է, որոնք գոյամարտի բախումների մեջ գերադասում են զոհ լինել, քան թե վնասել ուրիշի: 2,- այսպես էր մտածել Թագուկը այն օրերին, երբ վճռվում էր նրա ճակատագիրը, բայց շատ ավելի գերակշռող է եղել, քան իր անձնական երջանկությունը, և նա գերադասել է դժբախտ լինել ինքը, քան թե ուրիշներին վիշտ պատճառել: Այս պարագան Թագուկի ողբերգության հուզականության պատճառներից մեկն է, բայց գլխավոր պատճառը նրա սիրո մեծությունն է, նրա հավատարմությունը, անձնազոհության պատրաստակամությունը:

Պատանեկան սիրո գովերգ է -ը, որի մեջ, իբրև բանաստեղծ, երգել է սիրո առաջին կայծը զգացող մարդու ուրախությունը, բողբողջ արձակող հասակի հրճվանքը, արտահայտել է պատանեկան հոգու ներդաշնակությունը: -ը նորավեպ է, միաժամանակ արձակ բանաստեղծություն՝ երկուսի վարպետ միահյուսումը, ուր զարմանալի նրբությամբ և վարակիչ հույզերով պատկերված է պատանեկան սիրո անմեղ ու անվիշտ դրաման: Պատանեկան սիրո էությունը լավ է որսացել հեղինակը. նրան իրական վայելքներ պետք չեն, բավական է, որ նա հեռավոր մի առարկա ունենա իր զգացմունքներն արտահայտելու համար: Հեղինակը ճիշտ է նկատել նաև հոգեբանական այն երևույթը, որ պատանեկան այդ միամիտ ու նվիրական զգացմունքը երբեմն չի մոռացվում ամբողջ կյանքում, դառնում է մի գեղեցիկ երազ, որին ստեպ վերադառնում է մարդու միտքը: Նուրբ մտորումների նյութ է դառնում ռեհանի փունջը, ծավալվում են խորհրդածություններ սիրո և գեղեցկության շուրջը: 3:

Փոքրիկ, սեղմ և վերին աստիճանի ինքնատիպ նորավեպ է -ն, որի մեջ ուշադրության հիմնական առարկան Աննիկն է՝ հերոսուհին: Նորավեպը սկսվում է անբասիր գծերով օժտված մի կնոջ նկարագրությամբ, կին, որ թվում է բացարձակ անկեղծություն: Աննիկի անկեղծության անխախտությունը ընդգծելու համար հեղինակը հարափոփող ծովը և կայուն ադամանդը հակադրում է իրար և Աննիկի սիրտը նմանեցնում է ադամանդի: Այսպես է թվում, այսպես է արտաքին երևույթը, բայց հակառակն է ներքին էությունը: Նույն անկեղծության երևույթը ունի նաև Աննիկի սերը: Սակայն անկեղծ թվացող սերն էլ կեղծ է: Աննիկը մոռանում և դավաճանում է իր սիրեցյալին: Աննիկը նոր դիմակ էր դրել, և այս նոր դիմակով էլ նա կարող էր նույնքան անկեղծություն ցույց տալ, որքան և առաջ էր ցույց տվել: Նա ընդունակ էր նոր դիմակներ դնելու, նույնպիսի վարպետությամբ քողարկելով իր էությունը: Այժմ էլ աննիկներ շատ կան և դեռ որքա՜ն կլինեն:

Կյանքի ու մահվան, սիրո և երջանկության հավերժական խնդիրը շոշափող լավագույն նորավեպերից է , որի գեղագիտական նպատակադրումը լիարժեք ապրելու մարդկային ձգտման ու կնոջ ներաշխարհի հոգեբանության բացահայտումն է: Ուրեմն արժե՞ մեկ օր ավել ապրելու համար զրկվել երջանկության հաճույքից: Այսպես է դատում նովելի հերոսուհին և չանսալով բժշկի խորհրդին՝ տրվում է պարահանդեսի շրջապտույտին ու մահանում սիրած երիտասարդի գրկում՝ մահվան մեջ զգալով գերագույն երջանկությունը: նորավեպի առարկայական բովանդակությունը շատ ավելի խորն է, քան կարող է երևալ առաջին հայացքից: ներկայացնող այս նորավեպի մեջ իրապաշտական մեթոդը հնարավորություն է տվել արտահայտելու, բացի ամուսնական անբնական կապի և Եվրոպայում ուսած բուրժուա երիտասարդի անգործունեության քննադատությունից, նաև բուրժուական հասարակության համար օրինաչափ երևույթներից մեկը, կնոջ և նրա գեղեցկության ապրանքի վերածվելը: Սրա մեջ է այս նորավեպի արժեքը:

Շատ ավելի դժբախտ կնոջ կերպար տեսնում ենք նորավեպի մեջ: Հոգեբանական շատ խոր նորավեպ է սա: Մեծ վարպետությամբ է կերտել հեղինակն իր հերոսուհու կերպարը, խորանալով խաբված, ամենքից լքված կնոջ հոգեբանության մեջ, հատկապես ցուցադրելով այդ հոգեբանության բացառիկ դրսևորումները: Շատ պարզ և կյանքում հաճախ կրկնված պատմություն է գերմանուհի Էմիլենի կյանքի պատմությունը: Ազնվական ընտանիքի աղջիկ, նա մերժում է շատ ազնվականների առաջարկները և, հակառակ ծնողների թախանձանքին, փախչում է իր սիրած երիտասարդի մոտ: Բայց այդ երիտասարդը սիրել էր ոչ թե Էմիլենին, այլ նրա հոր հարստությունը, որին տիրանալ չկարողանալու պատճառով նրա սառչում է, և նրանք բաժանվում են: Զոհողության մեծության չափ մեծ է նաև Էմիլենի վիշտը և զայրույթը: պես քարանում է նրա սիրտը, և նա դառնում է : Բայց նա վրեժ է լուծում. բարիք անելով, դառնում է հիվանդանոցի մարապետ, հատկապես վիրահատության արական բաժնում և ամենածանր վիրահատությանը ներկա է, ամենասուր ցավերի ժամանակ սփոփում, մխիթարում է հիվանդներին: Մարդկանց ցավատանջ գոռում-գոչումներից, աղաղակներից մեղմանում էր նրա ցավերը: Քույր Էմիլենը հրեշ չէ սակայն: Այս պատմությունը տված է իբրև հետադարձ հայացք, իսկ նորավեպն ունի իր հիմնական սյուժեն. դա նորավեպի երիտասարդ հերոսի սերն է դեպի Էմիլենը, և այնքան բուռն սեր, որ երկար ժամանակ թույլ չի տալիս վիրահատումից արդեն լիովին ապաքինված երիտասարդին դուրս գալու հիվանդանոցից: Սյուժեի այս երկփեղկումը, սակայն ունի միացման եզրեր: Առաջին սիրո մեջ հիասթափված Էմիլենը այլևս կորցրել է հավատքը դեպի մարդը: 4, -ասում է նա:

Այսքան բանաստեղծական սերերի այսքան պրոզայիկ վախճաններ, և հեղինակը հատկապես ընդգծում է այս հանգամանքը նորավեպի վերջավորությամբ, ցույց տալով, թե որքան հեռու է կյանքը բանաստեղծությունից: Երիտասարդը շուտով մոռանում է Էմիլենին: 5:

Սիրո այս բոլոր երանգները հեղինակը արտացոլել է հոգեբանական նուրբ զննությամբ, համոզիչ դարձնելով ամեն մեկի ուրույնությունը:

































բ) Կնոջ առեղծվածը: Կանանց կերպարները Զոհրապի նորավեպերում:

Գ.Զոհրապի նորավեպերի կերպարների զգալի մասը կանայք են՝ ամեն դասից և խավից: Դրանցով, անտարակույս, նա մեծ նորություն է բերել մեր գրականության մեջ, հարստացրել է մեր գրականության կին կերպարների պատկերասրահը: Կանանց կերպարների միջոցով հեղինակը լուսաբանում է ժամանակի կյանքի ճահճացումը, բարքերի անկումը, բուրժուական հասարակության բարոյական և մտավոր խղճուկությունը, աշխատավոր կնոջ դառը վիճակը, լուսաբանում է այն ծանր դրությունը, որի մեջ ամեն մեկը յուրովի դժբախտ էր. աշխատավոր կինը տառապում էր աղքատության ճիրաններում, ոտնահարվում են նրա մարդկային տարրական իրավունքները, իսկ վերնախավի կինը՝ զուրկ ինքնուրույնությունից, բռնադատված սահմանափակ դերի համար, մեծ մասամբ դժբախտ՝ սառը հաշվի վրա հիմնված անհամապատասխան ամուսնության, զգում էր անբավարարվածություն այդ դրության մեջ, որից ամեն մեկը ջանում էր յուրատեսակ ելք գտնել՝ մեկն իր գեղեցկությունը չկորցրած մեռնելու մեջ, մյուսը կառչում էր հավատքին, մի ուրիշը ձյան պես փռվում գարշապարի տակ, ոմանք լռեցնում էին իրենց սրտի ձայնը և հոգեպես տառապում, շատերը կերակրվում էին բամբասանքներով և այլն:

Եթե Շիրվանզադեն կնոջ ֆենոմենը քննում է սոցիալ-հոգեբանորեն, ապա Զոհրապը նախընտրում է հոգեբանական վերլուծությունը: Նրա նովելներից յուրաքանչյուրը փորձնական հոգեբանության մի կատարյալ նմուշ է, ուր գեղարվեստը ձգտում է գիտության: Զոհրապի հերոսուհիները գրեթե դուրս են սոցիալական, հասարակական և նույնիսկ՝ բարոյական ոլորտից, անգամ ընտանիքի ու բարոյականության հարցը՝ որպես այդպիսին, դուրս է գրողի տեսադաշտից: Զոհրապի նովելներից և ոչ մեկում չենք հանդիպի կնոջ ազատության, նրա հասարակական դերի, սեռերի իրավահավասարության գաղափարին: Գրողը կնոջը դիտում է որպես կենսաբանական էակ, որի վարքը պայմանավորված է կենսաբանական պատճառներով և վերլուծում է նրա հոգեբանական շարժումները: Կանանց խնդիրները քննաբանվում են գոյի իմացաբանական չափանիշներով, որոնց մեջ առաջնային են կնոջ հոգեբանության փիլիսոփայական հիմքերի ընկալումները: Զոհրապի կենսափիլիսոփայությունը աշխարհի ու կյանքի բազմազանության իմացաբանական ու հոգեբանական շերտերի խորքերն է թափանցում, հայտնաբերում հոգեբանության նրբագույն դրսևորումներ և այդտեղ տեղադրում նաև կնոջ էությունը՝ հերոսուհիների վարքագծի բացատրությունը բխեցնելով կենսաբանական գործոնի, բնության, բնական գրգիռների վճռորոշ առաջնայնության գաղափարից: Հենց այս հանգամանքն է, որ արժեքայնության աստիճանի է բարձրացնում կնոջ ֆենոմենը՝ նոր նշանակություն տալով կնոջ՝ որպես անհատի, կենսահոգեբանական կառուցվածքի հետազոտությանը, քանի որ իբրև սկիզբ ուներ կնոջ ազատ կամքի և կենսաբանական եսի ինքնագիտակցումը:

Կինը բանաստեղծ Զոհրապի համար սովորական էակ չէ, այլ գեղեցկության խորհրդանշան, գեղեցիկը տեսնելու և զգալու միջոց, բանաստեղծության աղբյուր: Ահա, թե ինչու նա կնոջ ամենաթանկագին հատկությունը համարում է նրա մարմնական ու հոգեկան գեղեցկությունը և այնքան վախենում է այդ գեղեցկության՝ կյանքի բանաստեղծության այդ աղբյուրներից մեկի, խաթարման համար: Իր այս միտքը Զոհրապն արտահայտել է շատ բովանդակալից թևավոր խոսքով. : Զոհրապի նկարագրած կանայք բոլորն էլ գեղեցիկ են, ճկուն, սլացիկ իրաններով: Նրանք եղնիկի աչքեր ունեն, ինչպես և լի աչքեր: Կնոջ գեղեցկությունը ցույց տալու համար Զոհրապն ընդարձակ նկարագրություններ չունի. մի-երկու ուրվագիծ՝ կարծես անփութորեն և ժլատությամբ նետված կտավի վրա, բավական են գեղակերպ ընկալում առաջացնելու, իսկ հաճախ այդ ուրվագծերը միայն շրջանակ են ստեղծում, որի լրացումը թողնվում է ընթերցողին: Զոհրապի հերոսուհիները երբեմն բարձրահասակ են, մարմնեղ, ավելի հաճախ՝ նրբամարմին, սակայն ըմբոստ և լիքը կրծքով, առատ մազերով, որ հեղինակն ամենից ավելի է սիրում նկարագրել, ձյունաթույր և փոքրիկ թաթիկներով, մանրիկ ոտքերով, հաճախ վես, խրոխտ՝ նման արձանի, բայց զգացմունքի արտակարգ ջերմությամբ: Սակայն հեղինակը կնոջ գեղեցկությունը միայն արտաքին գեղի իմաստով չի հասկանում, այլև՝ հոգեկան: Նա իր կերպարների մեջ կրքոտությամբ որոնում է հոգու գեղեցկությունը, օժտում է նրանց նաև այդպիսի գեղեցկությամբ:

Զոհրապի նկարագրած կանայք արտակարգ հմայք ունեն և սքանչելի են կանացի իրենց կեցվածքի մեջ, անտրոհելի ամբողջություն՝ իրենց հմայքի ու անգամ ազատությամբ, նրա նկարագրած կանայք գեղեցիկ են, ճկուն, սլացիկ իրաններով: Կնոջ ամենաթանկագին հատկությունը գեղեցկությունն է: Կինը կյանքի ժպիտն է, որ մարդկային հոգու, գեղեցիկի և բանաստեղծության պահանջը տեսանելի առարկայի վրա բավարարելու հնարավորություն է ընձեռում: Զոհրապը հետևում է կյանքի անողոք ընթացքին, որը ուրույն կնիք է դնում կնոջ հոգեբանության վրա: Հույսի և սպասման մեջ էլ կինը դժբախտ է. նրա համար չկա երջանկություն նույնիսկ երազների մեջ:

Պատկերելով կնոջ սոցիալական կենսագրության սյուժեն՝ Զոհրապը գրեթե բոլոր նովելներում նրան անջատում է կին-ամուսին հարաբերությունից և պատճառի և հետևանքի մեջ շեշտում կնոջ՝ որպես կենսաբանական էակի ներհատուկ բնազդի արթնացումը: Այստեղ է ահա թաքուն այն գրգիռը, որին Տիգրանուհին ակամա պիտի տեղի տար, քանզի բնությունը հզոր է կամքի դիմադրությունից: Տանտիրոջ որդու գայթանքները աստիճանաբար վերածվում են հաճույքի: Հոգեկան ի՜նչ խոր տառապանք է ապրում Տիգրանուհին: Անարգված, լքված կնոջ դառն վիճակի գիտակցության մեջ, շշմած անակնկալ հարվածից, կապոցը թևի տակ, լուռ, սմքած, փոքրացած իր վշտի ծանրության տակ, գնում է նա՝ շրջապատին անուշադիր և անտարբեր: Հեղինակը իր նկարագրությունների մեջ ամեն ինչ չի ասում, նա վրձնի արագ շարժումներով նետում է կտավի վրա մի քանի խոսուն ուրվագծեր, որով լարում է ընթերցողի երևակայությունը և ստիպում է իր հետ ստեղծագործել, և ահա ընթերցողը կարծես շոշափում է այդ վիշտը, կարծես տեսնում է Տիգրանուհու աչքերի մեջ քարացած արցունքը, որը հետո պիտի հալվի և առատորեն թափվի: Դրա համար նա դեռ շատ ժամանակ ունի, և ի՜նչ է մնում Տիգրանուհուն, եթե ոչ լալու սփոփանքը: Միակ լուսավոր կետը, թանկագին շղթան, որ կապում է նրան կյանքի հետ, մնում է իր զավակը խորտակված կյանքի պտուղը, իսկ նրա մահից հետո՝ փոքրիկ շիրիմը: Ինչպի՜սի գորովալիր, կաթոգին զգացումներով է շրջապատում նա իր զավակին և, ապա նրա գերեզմանը: Հեղինակին հաջողվել է դրսևորել աշխատավոր կնոջ մայրական մաքուր զգացումը իր բարձրագույն արտահայտությամբ, որի նկարագրության մեջ է նորավեպի հուզականության երկրորդ բարձրակետը: Այդ ապրումները նկարագրելիս ինքը՝ հեղինակը, նույնպես հուզվել է և հուզվել՝ անկեղծորեն: Այդ երևում է նրանից, որ սյուժեի ավարտումից հետո նա առանձնացրել է այդ ապրումների ակորդը և ընդլայնել, մեծացրել է նրա արձագանքը և իր հոգուն հատուկ խանդաղատանքով նկարագրել Տիգրանուհու մայրական զգացումի բովանդակ հարստությունն ու գեղեցկությունը: Տիգրանուհին մենակ է կատարում իր զավակի թաղումը. հագցնում, զարդարում, չնայած իր սուղ միջոցներին՝ պահանջում է շքեղ սպասավորում, դագաղ է պատրաստել տալիս, որ իր փոքրիկը, և ինքը մենակ հետևում է դագաղին: Դրանից հետո նրա հոգսը և ուրախությունը դառնում է երեխայի գերեզմանը: Իր բոլոր վաստակածը նրա վրա է ծախսում, ցանկապատում է, գեղեցկությանը հոգ տանում: Մեռելոցի օրերը դառնում են Տիգրանուհու համար , նա գնում է գերեզմանատուն, չոքում փոքրիկ շիրիմի մոտ և անխառն երանությամբ խոսում իր զավակի հետ՝ :

-ի գլխավոր կերպարները՝ Տիգրանուհին, Սուրբիկ Հանըմը և Հաճի Տյուրիկը, բոլորն էլ տիպականացված են, սակայն այդ կերպարներից առավել շոշափելի որոշակելիությամբ կերտված է Սուրբիկ Հանըմը: Զոհրապի մի շարք կերպարներն այնքան տիպական են, այնքան բնորոշ, հաճախ այնքան բազմակողմանի, որ թվում է, թե կերտված են ավելի մեծ կտավի մեջ: Սուրբիկը բազմահատված կերպար է, բարդ նկարագիր: Շահագործելը, կեղծիքը, խաբելը, ներքնախավերի վրա որպես շահագործման առարկայի նայելը, բուրժուական հոգեբանության հատուկ այս երևույթն այնքան են արմատացած այդ կնոջ մեջ, այնքան սովորական դարձած, որ սեփական իրավունքների ոտնահարում պիտի նկատվեր հակառակը մտածել տալը: Այդ է պատճառը, որ Սուրբիկի կեղծ զայրույթը Տիգրանուհու նկատմամբ հետզհետե վերածվում է զայրույթի:

Նկարագրելով կողք-կողքի Տիգրանուհուն և Սուրբիկին, հեղինակը մղում է ընթերցողին համեմատելու դրանց և համոզվելու, որ աշխատավոր ժողովրդի դուստրը մարդկային շատ ավելի բարձր արժանիքներ ունի, քան բարեգործի, բարեպաշտության և բարոյականության եռաշերտ դիմակի տակ թաքնված Սուրբիկը: Սուրբիկը և Տիգրանուհին հակադրություններ են, ո՛չ միայն իրենց սոցիալական դրությամբ, նրանք նկարագրի հակոտնյա բևեռներ են նաև իրենց մարդկային արժանիքներով: Առաջինը կեղծիքի, անբարոյականության, գիշատիչի հատկություննրի մարմնացումն է, իսկ երկրորդը՝ մանկական միամտության, բարոյական մաքրության, մայրական բյուրեղյա ջինջ ու ջերմ զգացումների:

Կորսված կյանքի նույնպիսի մի ճակատագիր է վիճակվում նովելի հերոսուհուն: Տակավին չճաշակած կյանքի հաճույքը՝ Զարդարը պիտի երազեր վերադարձի կարոտը, իր մեջ զգար կնոջ զգացողությունների վայելքը, որ, ավա՜ղ, այդպես էլ մնաց անկատար: Զարդարի հույսերը տարիների հետ ջլատվում են, ցամաքում է նրա արցունքը, բայց նա դեռ սպասում էր: Նրան խորթ և անհասկանալի է կողմնակի սերը. նրա սիրտը, այդ նահապետական երկրի սովորությամբ, միայն մեկին կարող էր բացվեր: կնոջ դատին նվիրված լավագույն արտահայտություններից մեկն է մեր գրականության մեջ:

Հոգու առեղծվածները վերլուծող արվեստագետը շարունակում է սիրո թեմայի մեջ քննել կնոջ երջանկության խնդիրը: Հոգեբանական փշրվածքի դառն հուշերով Պոլիս եկավ Աշխենը (): Երիտասարդի հանդեպ արթնացած սիրո զգացումը երջանկության վերադարձ էր հուշում նրան և նվիրումի անսահման ձգտում` կանացի հրապույրներով ու օծանելիքի բույրով, հաճույք վայելելու ներքին մղումով: Բայց կանացի նրբազգացողությունը հանդիպում է արդեն ձանձրացած երիտասարդի անխոհեմ կոպտությանն ու վանող արհամարհանքին: Ինչու՞, ինչի՞ համար, և ի՞նչ արժեր ճակատագրի այդ քմահաճ խաղը: Այստեղ է նովելի փիլիսոփայական խոհը. 6: Զոհրապն ընտրում է լարված և բարդ հոգեվիճակներ, իր հերոսներին դնում է ծայրաստիճան դժվարին կացության մեջ, ենթարկում է ճակատագրական փորձության: Այս բոլորի պատկերման մեջ շատ հաճախ հանդես են գալիս հերոսների ներաշխարհի թաքուն, խորհրդավոր շերտերը, ենթագիտակցական մղումները, որոնք էլ պայմանավորում են դեպքերի զարգացման անսպասելի և անսովոր, հիրավի վախճանը՝ վրա ներկայացնելով կնոջ հոգեբանական առեղծվածների մի բարդ շղթա, որ գրեթե անվերծանելի է: Որքան անմեկնելի է կնոջ հոգու առեղծվածը, նույնքան անպատճառ է Պերճուհու ապաշխարության գաղտնիքը, որ հասկանալի է միայն իրեն (): Մի ամբողջ տիեզերք է Զոհրապի պատկերած կանացիական աշխարհը: Եվ այդ աշխարհն ունի իր փիլիսոփայությունը՝ անհատի և հասարակության, սիրո և երջանկության, կյանքի ու մահվան գոյաբանական և իմացաբանական արժեքները: Այն, ինչը Զոհրապի հերոսները վերապրում են կյանքի էմպիրիկ ընթացքով, իրականում իմաստավորված է փիլիսոփայական հիմնավոր գիտակցությամբ: Ըստ Շոպենհաուերի՝ պատմությունը խաբկանք է, կյանքը՝ բաց համակարգ. կայուն ոչինչ, չկա նպատակաբանություն, այլ միայն ճակատագրի կույր տարերք: Այս փիլիսոփայությունից է ելնում Զոհրապի աշխարհայացքի հոռետեսությունը: Ամուսնությունը երջանկություն չի բերել Մաքրիկին (), և նա տարիների ընդհատումից հետո նորից հանդիպում է սիրած երիտասարդին և վերապրում երջանիկ օրերի, ռոմանտիկ հուշերի ափսոսանքը՝ առաջին սիրո հեքիաթն ավարտելով անջատումի անգիտակից անփութությամբ: Կյանքը տարերքի ներքին հոսանքներ ուներ՝ հակասական և իրարամերժ, որ հաճախ կարող է նաև սենտիմենտալ զգացողությունները զոհաբերել վայելքի ինքնագոհ կացությանը: Այս է, որ չկռահեց երիտասարդը, այն, ինչ պիտի զգար Մաքրիկի կանացի բնազդը, թե կյանքում ամեն բան իր լրումն ունի և սպառումը, ու սերն անգամ կարող է հոգնել անհագ վայելքից: Կատարվել է շեղումը, և նրանց մնում է կարոտով ու զղջումով հիշել իրենց անցյալը:

Հոգեբանական հանգույցների լուծումը կրկնութուն կլիներ, եթե նույնարժեք լինեին մարդկային անհատականության բանաձևերը: Յուրաքանչյուր կին երջանկության է ձգտում, բայց կյանքն ապրում է յուրովի՝ ըստ իր կենցաղավարության ու հոգեզգացական բնույթի: Այս զուգահեռի վրա են դիտված կինը , , , նորավեպերում: Շատ դեպքերում Զոհրապը միախառնում է իրականն ու երազայինը, երկրայինն ու պատրանքայինը, պատկերում է կյանքն իբրև մի անիմաստ խաղ, հավերժական շրջապտույտ: Անվիճելի է նաև Ֆրոյդիզմի որոշակի ազդեցությունը Զոհրապի որոշ նովելներում, որն արտահայտվել է հերոսների հոգում և արարքներում էրոտիկ, պաթոլոգիական պահերն ըստ ամենայնի ընդգծելու, կենսական և հոգեբանական բարդ հակասություններին իռացիոնալ լուծումներ տալու մեջ:

Երկու տարվա հարս էր Տյուրիկը՝ նորավեպի հերոսուհին, գեղեցիկ ու երիտասարդ, երբ այրիացավ և վերադարձավ հոր տուն: Ծովում մոլեգնացող փոթորիկը կնոջ հոգում աթնացած բնության ձայնի արձագանքն է, որը միանգամայն բնականորեն է հաստատում շարժող զորությունը՝ իբրև սկիզբ ունենալով կնոջ ազատ կամքի և կենսաբանական եսի ինքնագիտակցումը: Եվ տղամարդկանց հանդեպ պահվածքի չափավորությունը այլևս չէր կարող նույնի երաշխիքը լինել պատանու հանդեպ, որն առինքնող կիրք էր ու բնազդականի գրգիռ: Հիրավի վարպետ ստեղծագործություն է, որը տալիս է կանացի սրտի վերլուծությունը՝ զգացմունքների ու խոհերի զարգացման մանրամասն պատմությամբ: Հենց այս հանգամանքն է, որ արժեքայնության աստիճանի է բարձրացնում կնոջ ֆենոմենը՝ միանգամամայն նոր նշանակություն տալով նրա կենսաբանական զգացողություններին և նպաստելով նրա՝ որպես անհատի կենսահոգեբանական կառուցվածքի հետազոտությանը: Տասնյոթամյա նավավարը ևս ապրում է հոգեկան փոթորիկներ: Այստեղ՝ բնության մեջ, նրան վիճակվում է առաջին անգամ զգալ աշխարը, ապրել փոթորկահույզ կրքի, ծովի, կնոջ հմայքները: Մոլեգին փոթորկի ժամանակ նա փրկում է իր տիրուհուն և տրվում խելահեղ կրքին: Առեղծվածը մնում է առեղծված, և գրողը բնավ չի փորձում ամեն բան ճանաչելի դարձնել սովորական ու վերջավորված ճշմարտությունների իմացությամբ: Եթե Տյուրիկը , մինչդեռ նավավարի համար այն դառնում է գոյի ներդաշնակ ինքնադրսևորում. նրա հոգում շարունակվում է փոթորիկը, բնական կյանքը խաթարվում է, նրա մտապատրանքներում մնում է տիրուհին, հոգում վերստին արձագանքում է ծովի, բնության, բնական զգացմուքների կանչերը: Անվերջ ու անսպառ են աշխարհի հմայքները և նրանց հուզական արձագանքները մարդու հոգում. նավավարը տենդի ու խռովքի մեջ է, նրան կանչում են ալիքները, խռովահույզ ծովը, այլևս նեղ, շատ նեղ է սրտի թռիչքի համար իր անհրապույր անցյալը: Անհագուրդ կիրքը, հոգու փոթորիկը պատճառ է դառնում նավավարի մեծ դրամային ու կործանմանը: Կյանքը և մարդը՝ իրենց բոլոր դրսևորումներով, գրողի քննահույզ հայացքի առաջ են, և նա տեսնում է ամեն բան, չափում ամեն ինչի իմաստն ու խորհուրդը, մղում դեպի ընկալումների փիլիսոփայական ոլորտը: Բնության ահեղ տարերքից հաջողվել էր փրկվել, բայց հոգին արդեն կործանված էր: Փոքր տարածության վրա, որ բնորոշ էր նովելի ժանրին, ներկայացնում է հոգեբանական առեղծվածների մի բարդ շղթա, մարդկային սրտի վերլուծություն, զգացմունքների և խոհերի զարգացման մանրամասն պատմություն՝ անընդհատ խորանալով հերոսների հոգեբանության մեջ ու բացելով նրանց էության գիտակցական, ենթագիտակցական, այլև բնազդային ծալքերը, որը շարժում է կյանքը, հարուցում անդիմադրելի գրգիռներ և պահանջում հագուրդ:

Կնոջ ֆենոմենոլոգիայի մի իսկական գյուտ է նորավեպը: Իսկական գլուխգործոց է, լիրոէպիկական պոեմ, սիրավեպ, հոգեբանական դրամա. Էմման, որի , հեղինակի խոսքերով ասած, կարելի է վերլուծել 7: Գեղեցիկ չէր բառի դասական իմաստով, բայց գրավիչ էր անդիմադրելիության աստիճանի, խորհրդավոր է ու անմատչելի: Ամուսնացած էր և վանում էր իրենից բոլոր կարգի գայթակղության հրավերները: Զոհրապը զարմանալի նրբազգացությամբ է հետևում հոգեբանական անցումներին: Այնուամենայնիվ, ոչինչ չկա անմատչելի, և գրեթե անիրական են բացառությունները: Այդպես Էմմայի կանացի բնույթը տեղի է տալիս երիտասարդի անընդհատ հետապնդումին, ու նրանք վայելում են իրենց սիրո և կրքերի մարմնական հաճույքը: Հավանականի առեղծվածը անհասկանալի կլիներ, եթե չգործեր անհավանականը: Որոշ ժամանակ անց Էմման, երևի հագեցած վայելքից, իր պահվածքով կասկածներ է հարուցում երիտասարդի մեջ: Այսպես, կնոջ բնույթում գործում են բնազդներ, որոնք դուրս են սոցիալական կամ բարոյական նախերգանքից: Դա այն ազատությունն է, որ գործում է բնության օրենքով, որի այլաբանությունը Զոհրապը ներկայացրել է կապիկի կերպարով՝ սիրո և խանդի նրա ցույցերն ավարտելով ինքնասպանությամբ (): Երջանկությունը պատրանք է, իսկ հասարակությունը անտարբեր է մարդու տառապանքի նկատմամբ:

նորավեպում հեղինակը վերանայում է իր արտառոց կարծիքը կանանց վերաբերյալ: Նա մի ժամանակ այն կարծիքին էր, որ կինը միայն վայելող է, իսկ երբ ավելի լավ ճանաչեց իրականությունը, որ կինը, նույնիսկ վերնախավերում, միայն վայելող չէ, այլև շատ ավելի հաճախ՝ զոհ: Սոֆիկը, այդ նորավեպի հերոսուհին, երբեմնի ունևոր, ապա սնանկացած վաճառականի աղջիկը, ամուսնացել է հարուստ մարդու հետ: Այս հանգամանքը, որ նա նախախնամությունից տրված երջանկություն է համարում, իրոք նրա դժբախտության պատճառն է: Իր սեփական տանը նա իրեն զգում է օտարականի պես: Սակայն նորավեպի հերոսուհու պես, նա իր վիշտը չի խլացնում պարահանդեսների աղմուկով, այլ դառնում է հավատացյալ: Բայց հավա՞տք է դա արդյոք: Հեղինակը ցույց է տալիս, որ հավատքը ոչ միայն նվազել էր, այլև նրա մեջ արտացոլվել էր դարի էությունը՝ վաճառականական ոգին: Սոֆիկի հավատքը թելադրված էր հաշիվներով, կապված է աշխարհիկ հանգամանքների հետ: Սոֆիկի հոգեկան դրամայի հանգույցը սկսվում է շատ պարզ շարժառիթներով: Իր հոր աղքատացած տանը, երբ իրենց աղքատիկ կարասներին նայելով հիշում էր ճոխ ու զարդարուն սենյակները ու երազում էր, որ մի օր կիրականանան իր իղձերը ու խորհում էր, որ այս ամենը վերադարձնել, իրականացնել կարող է միայն Աստված: Ահա հաշվապահական հավատքի սկիզբը: Ցավերի ու անեծքների աստվածը գործում է նաև Սոֆիկի դեմ: Շատ ու շատ կորուստներ է տեսել Սոֆիկը. չորս որդիներից երկուսը մեռել էին, իսկ ամուսնու հարստությունից հիմնահատակ փչացման հիշատակն էր մնացել միայն: Սոֆիկ հանըմի լուռ ցավը ավարտվում է ինքնասպանությամբ՝ խարիսխ համարած եկեղեցում:

հոգեբանական շատ խոր երկ է և միանգամայն ինքնատիպ, իբրև կնոջ հոգեբանության դրսևորում: Նորավեպի թեման և գաղափարական բովանդակությունը շատ սովորական է՝ կնոջ դժգոհությունը անհամապատասխան ամուսնուց և հոգեկան կապի անհրաժեշտության պահանջ: Այս՝ գրականության մեջ բազմիցս կրկնված թեմայից, հեղինակը զարգացրել է հոգեբանական վերին աստիճանի ինքնատիպ մի երկ, որ նորություն պետք է համարել մեր գրականության համար: Նորավեպի հերոսուհին իր հոգին հաճույքով տվել է իր սիրածին, բայց մարմինը մերժում է: Մարմնով նա պատկանում է իր ամուսնուն, բայց հոգով ուրիշին: Նկարագրելով հոգու անհավատարմությունը՝ հեղինակը կատարել է հոգեբանական մի փորձ: Նորավեպի հերոսուհին է գործում իր ամուսնու դեմ և վերջինիս : Ամուսնու խոշտանգումները նրան ստիպում են ցավից բարձրաձայն լալ, բայց միևնույն ժամանակ նա իրեն երջանիկ է զգում, զգում է իրեն միավորված սիրածի հետ: Հեղինակը գեղարվեստորեն պատճառաբանել է իր հերոսուհու այդ ապրումները՝ նկարագրելով խոշտանգումը այն պահին, երբ նա հոգեբանորեն նախապատրաստված էր դրա համար:

Սերը փոթորկել է նորավեպի հերոսուհու հոգին, ամեն ինչ խառնվել, շփոթվել է, կյանքի մեջ առաջին անգամն է, որ նա այդպիսի ուժով ապրում է բնական մեծ զգացումը, նա գինով է, վերացել է աշխարհից, այդ պատճառով էլ մարդիկ ու իրերը շփոթվում են, աննյութանում, ցնորքի ու երազի վերածվում: Ահա այս վերացած, ցնորքով ու երազով լեցուն տրամադրության մեջ, նա իրեն զգում է սիրածի գրկում, դրա համար էլ ամուսնու խոշտանգումները ցավի հետ միասին նրան պատճառում են , որը և նրան ուժ է տալիս ընդվզելու: նորավեպի հերոսուհու հոգեկան այդ , իհարկե, խղճուկ, ստրկական ընդվզում է, թույլ փոխհատուցում: Հեղինակը, չնայած իր նկարագրած ամուսնական հարաբերությունների անհեթեթության բոլոր փաստերին, որևէ արմատական միջոց չի առաջարկում: Ոչ մի նորավեպի մեջ նա ցույց չի տվել ապահարզանի հնարավորության միտքն անգամ:

նորավեպը պարունակում է շատ ավելի համարձակ և ընդհանրացնող քննադատություն: -ն գրված է իր ժամանակի համար շատ առաջավոր միտումով, հասարակական-քաղաքական մտքի սրությամբ: Հեղինակն այստեղ քննադատում է բուրժուական հասարակության բարոյական սնանկությունը՝ ամենևին տարբերություն չդնելով անբարոյականի և այդ հասարակության ծաղիկը կազմող անդամների միջև: Պարզ ու սրտառուչ է Մագդաղինեի՝ այդ դեռատի աղջկա, փոքրիկ պատմությունը: Եվ հեղինակը, իբրև անբարոյականության սոցիալական պատճառները պարզելու, ինչպես և իր հերոսուհուն ընթերցողին հարազատ դարձնելու միջոցներից մեկը, նրան պատմել է տալիս իր կյանքի պատմությունը: Ընդամենը մի քանի տող է այդ պատմությունը, բայց որքա՜ն հուզական և համակրանք ստեղծող: Այդ հուզականությունը և համակրանքը դեպի իր հերոսուհին ստեղծված է նաև նրա էությանը, նրա նկարագրին բնորոշ լեզվով: Մագդաղինեն խոսում է կրկնողությամբ, հատիկ-հատիկ արտահայտելով իր մտքերը, փոքրացուցիչ մասնիկներով, որով հեղինակը ուզում է ցույց տալ Մագդաղինեի գրեթե երեխա լինելը, նրա անմեղությունը, պարզ, անարվեստ վարվեցողությունը, ինչպես և զոհաբերության պատրաստակամությունը: Մագդաղինեի հոգածության տակ էին եղբայրը, քույրն ու մեծ մայրը. ամենքին նա էր պահում: Ահա անբարոյականության սոցիալական պատճառը. այդպես էլ ըմբռնում է հեղինակը: Նա անբարոյականությունը համարում է սոցիալական երևույթ: Հացի խնդիրն է, անողոք կարիքը, որ Մագդաղինեին ստիպել է վաճառքի հանել այդ հասարակության մեջ իր ունեցած միակ արժեքը, իր մարմինը: Հեղինակը նրան չի մեղադրում, ընդհակառակն, նա օժտում է իր հերոսուհուն մարդկային լավագույն գծերով, ցույց է տալիս, որ Մագդաղինեն այդ անբարոյականության մեջ անգամ պահպանել է իր հոգեկան մաքրությունը, իր միամտությունը, որ նա ընդունակ է գերագույն անձնազոհության, առանց նույնիսկ գիտակցելու իր զոհողության մեծությունը, որ նա պարզապես սոցիալական պայմանների զոհ է:




















1

2

3

4 Գ.Զոհրապ, նովելներ, Երևան 1978թ. Էջ 303

5

6

7



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!