СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրախանութ, Աղասի Այվազյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրախանութ, Աղասի Այվազյան»

Աղասի Սիմոնի Այվազյան (մարտի 23, 1925 կամ սեպտեմբերի 7, 1925[1], Աբասթուման, Վրաստան - նոյեմբերի 21, 2007, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983 թվականի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։



Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հի­ման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատու­մի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծա­գործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում:

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը] Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Այվազյանի հուշատախտակը Երևանի Արաբկիր համայնքում։

  • Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ։

  • Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ։

  • Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։

  • Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։

  • Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։

  • Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։

  • Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։

  • Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։

  • Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։

  • Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։

  • Ընտիր երկեր, Երևան, 1987:

  • Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։

  • Երկրի վրայի զբաղմունքը, Երևան, 1993, 142 էջ:

  • Ամերիկյան աջաբսանդալ (պատմվածքներ), Երևան, 1997, 160 էջ:

  • Դիպլիպիտո (Պիեսներ), Երևան, 1999, 184 էջ:

  • Թատրոն: Պիեսներ, Երևան, 1999, 182 էջ:

  • Ալիբի (էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2000, 183 էջ:

  • Ընտիր երկեր, Երևան, 2001, 240 էջ:

  • Պոեմ վասն շենքի և շինության, Երևան, 2002, 152 էջ:

  • Տռիփ (պատմվածքներ, էսսեներ, հոդվածներ), Երևան, 2003, 270 էջ:

  • Եղած-չեղածը մի կյանք (հուշագրություն), Երևան, 2005, 351 էջ:

  • Մեղքով հղացածը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2006, 294 էջ:

  • Պիեսներ, Երևան, 2009, 624 էջ:

  • Խորքի խորությունը (նովելներ), Երևան, 2010, 181 էջ:

Մամուլ
  • Կիրակոսը: «Գրական թերթ», 1969, № 2:

  • Զրույցներ բարեկամության մասին (հունգար ժողովրդի արվեստը): «Գրական թերթ», 1969, № 3:

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։

  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990:

  • «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!