СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հ. Շիրազի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հ. Շիրազի մասին»



Իր ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառում է, գումարը տալիս մի կնոջ ու խնդրում՝ որպես ծնող ներկայանալ. Շիրազի կյանքի հետաքրքիր դրվագները

Գյումրու Վարպետաց փողոցում է գտնվում գյումրեցի գրչի վարպետ Հովհաննես Կարապետյանի (Շիրազի) թանգարանը: Հայ մեծ բանաստեղծն այս տանը չի ապրել, այն նրան նվիրվել է 1983 թվականին, որից ընդամենը մեկ տարի անց մահացել է: Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է Վանից գաղթած մեծահարուստ վաճառական Քեշիշյանների (Վանեցյաններ) տունը: Որպես թանգարան բացվել է 2003 թվականի սեպտեմբերից:

«70-ական թվականների սկզբին Շիրազը քաղկոմի քարտուղար Մուրադ Մուրադյանին նամակ է գրել՝ խնդրելով, որ իրեն բնակարան տան, որպեսզի երեխաների հետ գնա, քրոջ ընտանիքին չանհանգստացնի: Մուրադ Մուրադյանը չի պատասխանել, տարին ավարտվել է, ու Շիրազը վիրավորված, որ արհամարհված է՝ ոչ այո են ասել, ոչ՝ ոչ, նամակ է գրել. «Տո Մրոտ Մրոտյան, ես՝ մնացական, դու՝ գնացական: Տունը տայիր՝ հետս կմնայիր…Նրանից հետո քաղկոմի քարտուղար եղավ Դոնարա Հարությունյանը, ում կառավարման օրոք էլ նրան տուն տվեցին», - լրագրողների հետ թանգարանում կատարած շրջայցի ընթացքում պատմեց 14 տարվա էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, ով Հովհաննես Շիրազի ավագ քրոջ՝ Գոհարի թոռնուհին է:

ԳՈՎԱԶԴ

00:24

Այդ տան բակին «ջրի հայաթ» են ասել, քանի որ շենքի հենց դիմացը ցայտաղբյուր կա, որտեղից մարդիկ ջուր են տարել: «Աղբրի գլուխն» իսկական բամբասելու, մտքեր փոխանակելու տեղ է, որը բազմաթիվ զավեշտական պատմություններ է ծնել:

«Մի կին 1941 թվականի պատերազմից օրեր առաջ աղբրի գլխին զրուցելիս լսել է, թե պիտի կռիվ էղնի: Գնացել տուն, ամուսնուն ասել է, նա էլ ջղայնացել է, թե կնիկ մարդ եք, նստեք ձեր գործին, բան ու գործ, տան գործ չունի՞ք, կռիվը ձեր խելքի բանն է՞, օր կխոսիք… 10 օր հետո հայրենական պատերազմը սկսել է, ամուսինը ջղայնացած գնացել է տուն ու կնոջն ասել. «հլը մե գնա աղբրի գլուխ, տես ի՞նչ կըսեն, ե՞րբ պիտի վերջանա», - ժպիտով պատմում է գյումրեցի էքսկուրսավարը:

Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: 5 տարեկան է եղել, երբ սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել, երեխաներին սովից փրկելու համար ստիպված որբանոց է տարել: 5-ից 7 տարեկանը Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում է մնացել, այնտեղի լոբին կերել, բայց մրգի կարոտ է եղել:

Փոքրիկ Հովհաննեսը տաղանդավոր երեխա է եղել, լավ քանդակել է: Տղաները հացի չոր մասը կերել են, խմորը տվել Շիրազին, ով դրանից փոքրիկ արձանիկներ է սարքել, տվել դռնապանին, համոզել, որ տղաներով փախնեն շուկա, գողություն անեն ու այն վայելեն Ախուրյանի ափին: Երբ վերադարձել է որբանոց, շատ խիստ պատժել են: 7 տարեկանում նմանատիպ մի փախուստից հետո ամբողջ գիշեր ծեծել են ու սուր-սուր քարերի վրա չորեքթաթ ման գալ տվել: Այդպես արյունոտված քնել է, առավոտյան արթնացել ու լսել, որ երեխաներին ընտրում են՝ Ամերիկա տանելու համար: Որոշել ու փախել է որբանոցից՝ այլևս ետ չվերադառնալով այնտեղ: Որբանոցում մորը չեն ասել, որ փախել է, ասել են՝ պատժված է, 6 ամիս չեք կարող նրան տեսնել:

Փողոցում ապրող Հովհաննեսը սկսում է գողություն անել, որ ապրի. քնել է եկեղեցու պատի, բարդու ծառի տակ, շան բնում… Հենց հերթական գողությունն էլ նրան օգնել է, որ գտնի մորը, քանի որ գողության թիրախը հենց մայրն էր, ում որդին առաջին րոպեներին չի ճանաչել: Այդ օրվանից սկսած մայր ու որդի չեն բաժանվել: Ի դեպ, «Գտա» բանաստեղծությունը Շիրազի ինքնակենսագրականն է:

Գյումրեցի տղան նաև ջուր ծախելով է գումար աշխատել: Մի օր էլ մի կարճահասակ չաղլիկ մարդ ջուրը խմել, փողը չի տվել: Փոքրիկ Հովհաննեսը, սոված, ջղայնացած ու լացակումած, հեռվից վազելով եկել է, թռել այդ մարդու մեջքին, կուժով խփել գլխին: Ոստիկանությունում, երբ թուղթ ու գրիչ են տվել՝ բացատրագիր գրելու, գրել է. «Երբ չբավեց ձեռքիս ուժը, գլխին տվի կավե կուժը»:

Հովհաննես (Օնիկ) Կարապետյանն իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով կարդալով նրա բանաստեղծություններն, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի (քաղաք) վարդերը»:

Չարաճճի աշակերտ Օնիկի համար 45 րոպե տեղում նստած մնալն իսկական փորձություն էր: Գրեթե ամեն օր ծնող էին կանչում:

«Իր հետ դասարան շուն ու կատու է տարել:  Մի օր էլ դասատուի՝ դասը պատմելու ընթացքում, շանը կսմթում է: Վերջինս սկսում է հաչալ: Դասատուն դասարանից հանում է, թե՝ ծնող կբերես:  Բայց այնքան շատ են ծնող կանչել, որ ամաչում է մորը ասել. իր ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառում է, այդ գումարը տալիս մի կնոջ ու խնդրում՝ որպես ծնող ներկայանալ: Ուսուցչուհին սկսում է բողոքել, այս կինն էլ շրջվում է դեպի Շիրազը, թե՝ գետինը մտնիս շան լակոտ, հորն է քաշել: Հոր անունը լսելուց վիրավորվում է, լացակումած ասում՝ այ կնիկ, 5 կոպեկը տվեցի, որ գլխո՞ւս զարկեիր… Սուտը բռնվել է, ու նորից դասից դուրս են արել: Ամեն անգամ դպրոցից հեռացնելուց՝ պատմության դասատուն, իմանալով նրա ունակությունների մասին, խնդրել է տնօրենին հետ ընդունել», -պատմեց էքսկուրսավարը:

Թանգարանում պահպանվում են Շիրազի ձեռագրերը, տպագիր գործերն ու անձնական իրերը՝ սեղանը, պահարանը, անկողինը: Մեծ բանաստեղծի գործերը թարգմանվել են 58 լեզվով:

Շատ համեստ ապրող մարդ էր, ոչ մի թանկարժեք իր չուներ: Պաշտում էր Նարեկացուն, Նարեկը միշտ իր սեղանին դրված էր: Հիվանդ ժամանակ մայրը բարձի տակ Նարեկ էր դնում, ինքն էլ գրքի էջերում պահում էր զավակների նկարները: Իր խոսքերն են՝ հայ ժողովուրդը Աստծուն ու Նարեկին պաշտում է հավասար: Այն տարբերությամբ, որ Աստծուն պահում է գլխից վեր, իսկ Նարեկը՝ բարձի տակ…

Չէր սիրում, երբ խոսում էին ռուսերեն. «զոնտիկիս ռուչկեն սլանովի կոստից է». ահա այսպես կխոսեր Շիրազի ասած «վայրի արիջի ցեղը»: Կարող էր հայհոյել ռուսերեն խոսողներին, բայց բոլորովին դեմ չէր օտար լեզու իմանալուն, ինքն էլ հրաշալի տիրապետել է ռուսերենին: Ասում էր՝ 10-ը, 20 լեզու գիդեցի, բայց քո մայրենի լեզուն մի փոխիր օտար լեզվի հետ: Իր մահից հետո երեխաները բնագրեր են գտել տանը, ու պարզվել է՝ պարսկերեն, գերմաներեն բնագրերից թարգմանություններ է կատարել:

«Մի պատմություն կա. մի անգամ կառավարության շենք է մտնում, մի կին հետևից վազում, ասում է. «վ խոդը էստեղից է»: Շիրազն էլ շրջվել է դեպի այդ կինն ու ասել՝ «խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր» », - ծիծաղելով պատմեց Նարինե Խաչատրյանը:

Սրամիտ Շիրազի պատմությունները անսահման են: Ամեն անգամ ճիշտ ժամանակին գտել է ճիշտ պատասխանը. փոխկապ կապել չի սիրել, գրողների միության ժողովին գնալուց մայրը ստիպել է կապել, բարկացած, փոխկապից քաշքշելով, գնացել է: Ուշացած է հասել, դուռն անընդհատ բացել ու փակել է, ու երբ վերջապես ներս է մտել, գրողներից մեկն ասել է. «իա, էտ դու ես լենինականցի Օնիկը՞: Էտ խոտն օր դոշիդ ես կապել, չես վախենա՞ էշերն ուտեն»: Պատասխանել է՝ «Ըշտը էդոր համար էլ ետ ու առաջ կենեի՝ վախվորելով ներս կուգայի»:

Շիրազն առաջին բանաստեղծներից էր, որ իր անդրանիկ գիրքը նվիրեց մորը՝ «Հուշարձան մայրիկիս»: Ինչպես ինքն է ասում, երբ մայրը կա, էլ ի՞նչ Աստված: Այս գրքի հրապարակումից հետո մի ծեր կին եկեղեցում մոտեցել է նրան, համբուրել ձեռքերն ու ասել՝ շնորհակալ եմ, տղաս ինձ ծերանոց էր տարել, քո գիրքը կարդալուց հետո վերադարձրեց տուն… Այս խոստովանությունն այնպես է ազդում մեծ գրողի վրա, որ ժամերով փակվում է սենյակում ու ծխում:

«Ընդհանրապես, իր մոտ խիղճ հասկացողությունը շատ բարձր էր: Մի անգամ Լենինական հանդիպման գալիս ակումբ հասնելուն պես ասում է. «չեմ կըրնա վերև գալ, հետ եմ գնում Երևան: Տունը կատու ունեմ, կատուս ձագ ունի, մոռացել եմ կաթը լցնեմ»: Իրեն խնդրել են չգնալ, բանալիները տվել են մեկ ուրիշին, ուղարկել Երևան, որ կատուներին կերակրի:

Շիրազի առաջին կինը Սիլվա Կապուտիկյանն է եղել, ումից բանաստեղծը մեկ որդի ունի՝ նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը: Երկրորդ կնոջից՝ Շուշանից, 7 երեխա ունի: Բոլոր երեխաներին զուտ հայկական անուններ է տվել:

Նրա սիրտը մարմնի հետ չի թաղվել, գտնվում էր Արա Շիրազի մոտ: 2006 թվականին մի խումբ հայ տղաներ բարձրացել են Արարատի գագաթն ու այնտեղ թաղել սիրտը:

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում միայն Շիրազի գերեզմանն է, որ վրան տապանաքար չունի, ինչն աննպատակ չէ. ամեն անգամ որդու հետ զրուցելիս կատակով ասել է. «Գիդես չէ, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի՞ բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»…




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!