СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հակոբ Պարոնյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հակոբ Պարոնյան»

Հակոբ Պարոնյան ՝ Կարինե Պողոսյան

Հակոբ Պարոնյան

՝

Կարինե Պողոսյան

Ծնվել է նոյեմբերի 19 ,  1843 Ծննդավայր Ադրիանուպոլիս ,  Օսմանյան կայսրություն Վախճանվել է մայիսի 27 ,  1891  ( 47 տարեկան ) Վախճանի վայր Ստամբուլ ,  Օսմանյան կայսրություն Գերեզման Մասնագիտություն Ստամբուլ Ազգություն երգիծաբան ,  վիպասան ,  գրող  և  խմբագիր հայ Քաղաքացիություն   Օսմանյան կայսրություն Ուշագրավ աշխատանքներ Պաղտասար աղբար  և  Մեծապատիվ մուրացկաններ Աշխատավայր Մեղու ,  Փորձ ,  Խիկար և Մասիս Հակոբ Պարոնյան   հայ գրող-երգիծաբան և լրագրող,  XIXդարի  երկրոդ կեսի  հայգրականության , հատկապես  ռեալիստական  արձակագրության ներկայացուցիչներից մեկը:

Ծնվել է

նոյեմբերի 19 ,  1843

Ծննդավայր

Ադրիանուպոլիս ,  Օսմանյան կայսրություն

Վախճանվել է

մայիսի 27 ,  1891  ( 47 տարեկան )

Վախճանի վայր

Ստամբուլ ,  Օսմանյան կայսրություն

Գերեզման

Մասնագիտություն

Ստամբուլ

Ազգություն

երգիծաբան ,  վիպասան ,  գրող  և  խմբագիր

հայ

Քաղաքացիություն

  Օսմանյան կայսրություն

Ուշագրավ աշխատանքներ

Պաղտասար աղբար  և  Մեծապատիվ մուրացկաններ

Աշխատավայր

Մեղու ,  Փորձ ,  Խիկար և Մասիս

Հակոբ Պարոնյան   հայ գրող-երգիծաբան և լրագրող,  XIXդարի  երկրոդ կեսի  հայգրականության , հատկապես  ռեալիստական  արձակագրության ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն Մանկություն Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կենսագրություն

Մանկություն

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կրթություն Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։ Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Կրթություն

Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Գրական գործունեություն 1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։ Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

Գրական գործունեություն

1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։ Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Դրամատուրգիա Երկու տերով ծառա մը Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։

Դրամատուրգիա

Երկու տերով ծառա մը

Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։

Ատամնաբույժն արևելյան «Ատամնաբույժն արևելյան» 1868թ. կատակերգությունում զավեշտն ստանում է սոցիալական բովանդակություն։ Նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում։

Ատամնաբույժն արևելյան

«Ատամնաբույժն արևելյան» 1868թ. կատակերգությունում զավեշտն ստանում է սոցիալական բովանդակություն։ Նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում։

Պաղտասար աղբար 1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։

Պաղտասար աղբար

1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։

Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։

Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։

Այլ ստեղծագործություններ Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։ Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը ։

Այլ ստեղծագործություններ

Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։

Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը ։

Հիմնական ստեղծագործություններ Լրագրական արձակ Վեպեր «Հոսհոսի ձեռատետր» «Ծիծաղ» «Կսմիթներ» «Նետ» «Քաղաքական» «Մեծապատիվ մուրացկաններ» Պիեսներ Ժողովածուներ «Ատամնաբույժն արևելյան» «Պաղտասար աղբար» «Երկու տերով ծառա մը» «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» «Քաղաքավարության վնասները»

Հիմնական ստեղծագործություններ

Լրագրական արձակ

Վեպեր

  • «Հոսհոսի ձեռատետր»
  • «Ծիծաղ»
  • «Կսմիթներ»
  • «Նետ»
  • «Քաղաքական»

«Մեծապատիվ մուրացկաններ»

Պիեսներ

Ժողովածուներ

  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Պաղտասար աղբար»
  • «Երկու տերով ծառա մը»
  • «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»
  • «Քաղաքավարության վնասները»
Վեպեր

Վեպեր

«Մեծապատիվ մուրացկաններ» Հակոբ Պարոնյանի վեպը, որը գրվել է 1887 թվականին։ Այն հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։ Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

«Մեծապատիվ մուրացկաններ»

Հակոբ Պարոնյանի վեպը, որը գրվել է 1887 թվականին։ Այն հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Պիեսներ

Պիեսներ

«Ատամնաբույժն արևելյան»

Կատակերգությունը բաղկացած է հինգ արարվածից, որոնցից  արավածները կատարվում են Թափառնիկոսի տանը, արարվածը՝ Թովմասի տանը, իսկ  արարվածը՝ պարահանդեսի ժամանակ: Թափառնիկոսը 45 տարեկան տղամարդ է, որը ամուսնացել է Մարթայի հետ հարստության համար և նրա շնորհիվ դարձել է ատամնաբույժ: Կինը 60 տարեկան է: Ունեն աղջիկ՝ Երանյակը, որին մտադիր են ամուսնացնել Մարգարի հետ: Երանյակը չի սիրում Մարգարին, քանի որ վերջինս միշտ ներկայանում է հին հագուստով (լաթերով), նա սիրահարված է Լևոնին: Կատակերգության մյուս կերպարներն են Թովմասն ու նրա կին Սոֆին, նրանց ծառա Կիրակոսը, Թափառնիկոսի ծառա Նիկոն և մի աղքատ գործավոր Մարկոս անունով: Թովմասը 70 տարեկան վաճառական է, իսկ կինը 40 տարեկան է: Վերջինս Թափառնիկոսի սիրուհին է: Գործողությունները տեղի են ունենում Պոլսում: Առաջին արարվածը սկսվում է Մարթայի բողոքով: Կինը դժգոհում է, որ ամուսինը տանը չի գիշերում, մինչդեռ նա իր շնորհիվ է մարդ դարձել: Նիկոն բերում է նրան սուրճ, լսել է Մարթայի բողոքները, հայտնում է, որ ամուսինը եկել է: Գալիս է Երանյակը, փորձում է մորը բացատրել, որ ինքը չի կարող ամուսնանալ Մարգարի հետ, և թեև Մարթան ասում է, որ նա դրսից է, ազնիվ բնավորություն ունի, միևնույն է, Երանյակը չի սիրում նրան, դժբախտ կլինի ինչպես իր ծնողները և ուզում է պոլսեցու հետ ամուսնանալ: Մայրը բարկանում է և հրամայում գնալ: Երանյակը հեռանում է: Գալիս է ամուսինը: Մարթան նրան հարցաքննում է, թե որտեղ է գիշերել ամեն օր, ամուսինը պատասխանում է, թե մի օր հիվանդ նայելու էր գնացել, մի օր ատամ քաշելու, մի օր ատամ լցնելու, երեկ գիշեր էլ թատրոն էր գնացել:

  «Հայը պետք է ազգային հանդեսներին ներկա գտնվի»,- փաստարկում է Թափառնիկոսը: Իսկ Մարթային չի տարել, քանի որ թատրոնը ծերերի համար չէ: Վիճում են: Մարթան ասում է, որ վրեժ կլուծի նրանից: Գալիս է Մարկոսը: Թափառնիկոսի համբավը տարածվել է ամբողջ Պոլսում, եկել է, որ ատամնաբույժը քաշի իր ցավող ատամը: Նիկոն կապում է Մարկոսի ձեռքերն ու ոտքերը: Ատրճանակը վերցնում է և պահում Մարկոսի ուղղությամբ: Ատամնաբույժն բացատրում է, որ իր մեթոդները բոլորովին այլ են, բայց Մարկոսը արդյունքից գոհ կմա: Վախեցած Մարկոսը հնազանդվում է: Թափառնիկոսը տարօրինակ ձևով հարցնում է, թե որն է ցավացող ատամը: Օրինակ, արևելյա՞ն, թե՞ արևմտյան կողմն է ցավում, վերևի՞ հարկն է, թե՞ ներքևի: Շփոթված Մարկոսին այդ ամենը բացատրում է Նիկոն: Իմանալով, թե որն է ցավացող ատամը՝ ատամնաբույժն աքցանով հանում է սխալ ատամ: Հետո ասում է, թե իբր դա մտածված էր արել, որպեսզի ցավող ատամը հեշտ հանի: Սակայն ցավող ատամը չի հանում, դեղ է տալիս, որ կաթեցնի վրան, գուցե առանց քաշելու ատամը լավանա, թե ոչ, նոր թող գա իր մոտ, կքաշի: Այս ընթացքում գալիս է Մարգարը, փորձում է ատամնաբույժի հետ խոսել Մարթայի մասին, որ նա կնոջ հետ հաշտվի, սակայն, տեսնելով, որ նա չի լսում իրեն, հեռանում է: Երբ Մարկոսը ազատվում է կապերից, աննկատ վերցնում է ատրճանակը և նույն խաղը խաղում ատամնաբույժի հետ՝ կարգադրելով Նիկոյին կապել Թափառնիկոսին: Նիկոն գնում է աննկատ: Մարկոսը լուծում է իր վրեժն ասելով, որ դա «Ատամն ընդ ատաման եղավ» ու գնում է: Մարթան տեսնում է ամուսնուն կապված, ուրախանում է, որ ամուսնուն պատժել են: Գնում է: Գալիս է Երանյակի սիրելին՝ Լևոնը, իբրև թե ատամ հանելու, իրականում Երանյակին տեսնելու:

Մինչ Թափառնիկոսի գալը զրուցում են, Երանյակը նրան հայտնում է, որ իրեն ուզում են ամուսնացնել Մարգարի հետ, բայց իր սիրտը պատկանում է Լևոնին: Ապա գալիս է ատամնաբույժը, և Նիկոն  փորձում է Լևոնին էլ կապել, բայց սա հասցնում է փախչել: Երկրորդ արարվածում Մարգարին հաջողվում է հաշտեցնել Մարթային և Թափառնիկոսին: Երբ ատամնաբույժն մենակ է մնում, Նիկոն բերում է մի նամակ, որը պատահաբար խոհանոցում է գտել: Մի ձեռք էր պատուհանից ներս գցել: Թափառնիկոսը կարդում է նամակը: Դա Լևոնի նամակն է՝ ուղղված Երանյակին, որտեղ տղան գրում է, որ այլևս իր տուն չի կարող գնալ, պետք է հանդիպեն, այդ ժամանակ կպատմի իր հոր ատամնաբուժությունը: Հայրը Երանյակի անունից նամակ է գրում Լևոնին, հանդիպում նշանակում: Նիկոն նամակը տանում է Սիրահարյալներու փողոց, տիկին Մարգրիտի տուն: Մարգարը գալիս է Թափառնիկոսի մոտ, որպեսզի որոշեն հարսանիքի օրը: Հայրը սակայն ասում է, որ նախ պետք է զրուցել Մարթայի հետ, մոր համաձայնությունը կարևոր է: Մարգարը գնում է Մարթայի մոտ: Նիկոն վերադառնում է մեկ ուրիշ նամակով: Ճանապարհին, նույն փողոցում, պատուհանից իրեն էր կանչել Սոֆին՝ ճանաչելով Թափառնիկոսի ծառային, և նրա հետ նամակ էր ուղարկել իր սիրեցյալին: Սոֆիի նամակը Թափառնիկոսը կարդում է բարձրաձայն: Կինը նրան հրավիրում է իր տուն, որ խաբեն ամուսնուն՝ Թովմասին ու գնան պարահանդես: Այս ամենը լսում է Երանյակը: Հայրը թաքցնում է նամակը Երանյակից: Աղջիկը փորձում է խոսել հոր հետ իր ապագա ամուսնության մասին, որ չի ցանկանում ամուսնանալ Մարգարի հետ, բայց հայրը բարկանում է: Երիտասարդները այժմ միայն նորաձևությանն են սիրահարվում, «խեղճ երիտասարդություն, ինչ ժամանակի հասար»: Հոր վերջին խոսքն այն է, որ աղջիկը պետք է սիրի Մարգարին:

Երանյակը ասում է, որ ուրիշ երիտասարդով է հափշտակված: Հայրը բարկանում է: Աղջիկը հեռանում է: Թափառնիկոսը զուգվում զարդարվում է, որ գնա Սոֆիի մոտ: Երկու նամակները՝ Լևոնի և Սոֆիի, դնում է գրպանը: Մարթան մտնում է սենյակ: Դարձյալ վիճում են: Թափառնիկոսը կապել է տալիս Մարթայի ոտքերը և գնում: Մարթան ուշագնաց է լինում: Նիկոն օգնություն է կանչում: Հասնում է Երանյակը, ուշքի է բերում մորը, պատմում է՝ ինչ գիտի: Հայրը գնում է Սոֆի անունով կնոջ մոտ: Նիկոյից իմանում են հասցեն, դա Լևոնի հասցեն է: Երանյակը ենթադրում է, որ Նիկոն հավանաբար Լևոնին դեղ է տարել, քանի որ սա խաբել էր, թե իբր ատամն է ցավում: Նիկոն ասում է, որ Սոֆին նամակը Նիկոյի տուն է բերել և կարգադրել, որ տա Թափառնիկոսին: Մարթան որոշում է գնալ պարահանդես տղամարդու կերպարանքով և վրեժ լուծել ամուսնուց: Այս ընթացքում դարձյալ գալիս է Մարգարը: Նրան հայտնում են ամեն բան: Մարգարը ուղեկցում է Մարթային: Երանյակը պետք է տանը մենակ մնա: Երրորդ արարվածում ներկայացված է Թովմասի տունը: Սոֆին ձևացնում է, թե իբր ցավում է ատամը: Սպասում են Թափառնիկոսին: Վերջինս շուտով գալիս է և ճարպկորեն Թովմասին ուղարկում գինի բերելու: Թովմասը և նրա ծառա Կիրակոսը գնում են մառան: Այս ընթացքում Սոֆին և Թափառնիկոսը պայմանավորվում են խմեցնել Թովմասին, որպեսզի սա քուն մտնի, իսկ իրենք գնան պարահանդես: Սոֆին սկսում է խմիչքով բերանը լվանալ, իսկ Թափառնիկոսն ու Թովմասը խմում են, կենացներ ասում, որի ընթացքում իբրև թե Սոֆիի ատամի ցավը մեղմանում է: Շուտով ծեր ամուսինը գինովցած քնում է, Սոֆին և Թափառնիկոսը դիմակներ են դնում, Թափառնիկոսը կնոջ հագուստ է հագնում և գնում են պարահանդես: Թովմասի տուն են գալիս Մարգարը, Մարթան և Նիկոն:

Կինը արթնացնում է Թովմասին և նրան պատմում ողջ ճշմարտությունը: Թովմասը սկզբում չի հավատում, բայց երբ Կիրակոսն հայտնում է, որ Սոֆին իր սենյակում չէ, Թովմասը հավատում է: Ինքն իր հերթին պատմում է, թե ժամանակին սիրահարված էր Մարթային, գովերգում է Մարթային, ասում, որ իրենք նամակներ էին գրում իրար՝ չհասկանալով, որ իր առջև հենց Մարթան է, քանի որ սա տղամարդու հագուստով էր: Այս ընթացքում Մարգարը պատահաբար գետնին նկատում է երկու նամակ: Դրանք ընկել են Թափառնիկոսի գրպանից: Կարդում են նամակները: Մեկը Սոֆիի նամակն է, որով ապացուցվում է վերջինիս դավաճանությունը, մյուսը Լևոնի նամակն է, որը Նիկոն գտել ու հանձնել էր Թափառնիկոսին: Մարգարը տեղեկանալով, որ Երանյակը չի սիրում իրեն, հուսահատվում է, բայց նաև ուրախ է, որ այդ մասին իմացավ նախքան ամուսնանալը: Նա հեռանում է: Չորրորդ արարվածում Թովմասը փոխում է հագուստը, հին շորեր հագնում և Մարթայի և Նիկոյի հետ գնում պարահանդես՝ Սոֆիին և Թափառնիկոսին պատժելու: Պարահանդեսին բոլորը դիմակներ ունեն: Մարթան և Թովմասը ճանաչում են իրար: Մի պահ գալիս է նաև Լևոնը: Նա պարում է կնոջ հագուստ կրող Թափառնիկոսի հետ: Նիկոն փնտրում է ատամնաբույժին, չի գտնում, չճանաչելով հենց նրան հայտնում է, որ ուզում են ծեծել իրեն: Որոշում են, որ Սոֆին գնա և զրուցի Թովմասի հետ, գինի հյուրասիրի և գողանա նամակը: Սոֆիին դա հաջողվում է, սակայն նա գողանում է ուրիշ նամակ, Մարթայի՝ Թովմասին գրած երբեմնի նամակը, որը այնքան էլ ընթեռնելի չէ: Թովմասը այն պահել էր այսքան ժամանակ: Սոֆիին դիմակով չեն ճանաչում, և նրան հաջողվում է իմանալ ողջ եղելությունը: Նա ասում է, թե իբր ինքն է Թափառնիկոսի սիրուհին, և Թովմասին պարզապես խաբել են, կինը նրան չի դավաճանում, իսկ Թափառնիկոսը այնտեղ չէ:

Երբ պարահանդեսին մնում են միայն Սոֆին և Թափառնիկոսը, նրանք հանում են իրենց դիմակները, սակայն այդ պահին Թովմասն ու Մարթան անձրևի պատճառով որոշում են վերադառնալ և տեսնում են վերջիններիս: Փորձում են մեկը մյուսին բռնել, փախչում են: Հինգերորդ արարվածում ներկայացված է Թափառնիկոսի տունը: Երանյակը պատուհանից տեսնում է Լևոնին և Նիկոյին Լևոնի տեղը դնելով՝ համբուրում ծառային: Լևոնը մտնում է և տեսնում սա: Նա ներում է Երանյակին, քանի որ սա սիրուց թմրել էր և չէր հասկացել, ո դա Լևոնը չէ: Լևոնը Երանյակի նամակի համաձայն գնացել էր պարահանդես, ապա եկել այստեղ, քանի որ նամակում ասել էր, որ վաղ գա: Երանյակը զարմացած է, նա Լևոնին նամակ չի գրել և չի տեսել նրա նամակը: Տուն են մտնում նախ Թափառնիկոսը, ապա Սոֆին, որը թաքնվում է մի խցում: Հայրը բարկանում է Երանյակի և Լևոնի վրա՝ արտաբերելով Լևոնի նամակի խոսքերը, սակայն նրանք սիրում են միմյանց և ուզում են ամուսնանալ: Թափառնիկոսը թույլ է տալիս: Գալիս են նաև Մարթան և Թովմասը: Վերջինս անպատվում է Թափառնիկոսին: Մարթան գնում է հագուստը փոխելու և սենյակում գտնում է ծպտված Սոֆիին: Սա կարդում է Մարթայի երբեմնի գրածը: Հիմա էլ Թափառնիկոսն է մեղադում կնոջը դավաճանության մեջ: Այս պահին գալիս է Մարգարը: Նրան խնդրում են դատել իրենց: Վերջինս առաջարկում է հաշտվել, ինքն էլ եկել է հայտնելու իր ցանկությունը, որ Երանյակն ու Լևոնը ամուսնան: Այսպես որոշում են հաշտվել, եղելությունը պետք է մոռանալ, Թափառնիկոսը պետք է հավատարիմ մնա Մարթային, իսկ Սոֆին՝ Թովմասին: Երանյակն էլ , գոհ մնալով պարոն Մարգարի մարդասիրությունից, հավերժ կսիրի Լևոնին: Նիկոն էլ երջանիկ է, որ մի պահ ինքը Լևոն էր: 

«Պաղտասար աղբար» Կատակերգության կոնֆլիկտը ներկայացվում է արդեն առաջին տեսարանում։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ոմն Կիպարի հետ, և ճակատագրի հեգնանքով Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին կասկածները այտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ անհավատարմությունը բացահայտելու համար։ Ասպարեզ են գալիս նաև փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները: Սրանք ներկայացնում են ստահակների մի ողջ պատկերասրահ, որոնք կեղծիքի ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու շպարել ճշմարտությունը։ Երբ Պաղտասար աղբարը դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, կինը՝ Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից և դիմում է բազում ամենատարբեր խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ սուտ ու կեղծիք է, իսկ ապացուցել սեփական իրավացիությունը չի կարողանում։

«Պաղտասար աղբար»

Կատակերգության կոնֆլիկտը ներկայացվում է արդեն առաջին տեսարանում։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ոմն Կիպարի հետ, և ճակատագրի հեգնանքով Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին կասկածները այտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ անհավատարմությունը բացահայտելու համար։

Ասպարեզ են գալիս նաև փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները: Սրանք ներկայացնում են ստահակների մի ողջ պատկերասրահ, որոնք կեղծիքի ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու շպարել ճշմարտությունը։

Երբ Պաղտասար աղբարը դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, կինը՝ Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից և դիմում է բազում ամենատարբեր խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ սուտ ու կեղծիք է, իսկ ապացուցել սեփական իրավացիությունը չի կարողանում։

Այսպես «գրեթե արարքի վրայ բռնած լինելով կնոջը» և մեծ գումար վճարելով փաստաբան Օգսենին, որը խոստանում է բարեհաջող պաշտպանել իր դատը, նա իրականում ինքն է խորհրդի կողմից մեղավոր ճանաչվում: Խորհուրդը պաշտպանում է իր մեղսավոր կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբարին խենթ հռչակել նրան, եթե նա իր կնոջ հասցեին կատարած զրպարտությունը հետ չվերցնի… Կոնֆլիկտի բուն պատկերը տալիս է Կիպարը, երբ ասում է Անուշին. «Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ: … Բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կ ըլլայիր, եթե ինքզիքըդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ: Դու անմեղ ես և քու դատդ սուրբ է…»: 

Այսպես «գրեթե արարքի վրայ բռնած լինելով կնոջը» և մեծ գումար վճարելով փաստաբան Օգսենին, որը խոստանում է բարեհաջող պաշտպանել իր դատը, նա իրականում ինքն է խորհրդի կողմից մեղավոր ճանաչվում: Խորհուրդը պաշտպանում է իր մեղսավոր կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբարին խենթ հռչակել նրան, եթե նա իր կնոջ հասցեին կատարած զրպարտությունը հետ չվերցնի…

Կոնֆլիկտի բուն պատկերը տալիս է Կիպարը, երբ ասում է Անուշին. «Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ: … Բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կ ըլլայիր, եթե ինքզիքըդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ: Դու անմեղ ես և քու դատդ սուրբ է…»: 

«Երկու տերով ծառա մը» Կակերգությունը բաղկացած է երկու արարվածից, որոնք կատարվում են մեծ սրահում՝ երկու կողմը սենյակներով: Անձինք են վաճառական Անտոնը, նրա դուստր Մարգրիտը, սեղանավոր Թեոփիլեն, վերջինիս հորեղբորորդին Երվանը, միաժամանակ թե´ Անտոնին, և թե´ Թեոփիլեին ծառայող Կոմիկը և նրա մայր Բիրաբը:

«Երկու տերով ծառա մը»

Կակերգությունը բաղկացած է երկու արարվածից, որոնք կատարվում են մեծ սրահում՝ երկու կողմը սենյակներով: Անձինք են վաճառական Անտոնը, նրա դուստր Մարգրիտը, սեղանավոր Թեոփիլեն, վերջինիս հորեղբորորդին Երվանը, միաժամանակ թե´ Անտոնին, և թե´ Թեոփիլեին ծառայող Կոմիկը և նրա մայր Բիրաբը:

Առաջին արարվածում Կոմիկը նստած է աթոռի վրա: Գալիս է մի տերը՝ Անտոնը, փնտրելով և կանչելով ծառային: Անտոնը հարցնում է պարտատերների մասին: Կոմիկը բոլորին վռնդել է՝ ոմանց քաղաքավարությամբ, ոմանց անքաղաքավարությամբ, ոմանց խստությամբ, ոմանց էլ մեղմորեն: Տերը գոհ է ծառայից, չնայած նա երբեմն բարկացնում է իրեն և անգամ մտածում է, որ Կոմիկին կարելի է ամուսնացնել իր դստեր հետ: Խնդրում է, որ սա կրակ բերի: Ծառան գնում է, վերադառնում առանց կրակի, հետո հիշում է, որ գրպանում լուցկի կա, որը գնել էր կանթեղը վառելու համար, Անտոնի կնոջ հոգին ավանդած գիշերը: Անտոնը հիշում է հանգուցյալ կնոջը, լաց լինում: Խորամանկ ծառան տիրոջը խորհուրդ է տալիս գնալ, մի քիչ քնել: Սա գնում է: Գալիս է մյուս տերը՝ Թեոփիլեն: Կոմիկը միշտ ճարպկորեն կարողանում է այնպես անել, որ մի տերը գնա, նոր միայն մյուսը գա: Այսպես ոչ ոք գլխի չի ընկնում, որ նա երկու տիրոջ է ծառայում: Թեոփիլեն նամակ էր տվել, որ Կոմիկը հանձներ ոմն օրիորդի: Նամակը տվել է, պատասխանը պիտի գրեն, բերեն: Թեոփիլեն հարցնում է հորեղբոր որդու՝ Երվանդի մասին: Երվանդի հայրը մահացել է, նրան պահում է Թեոփիլեն:

Կոմիկը ասում է, որ Երվանդը սիրահարված է Մարգրիտին: Թեոփիլեն այդ մասին չգիտեր, կարգադրում է Կոմիկին, որ սա բոլոր լուրերն այդ մասին հայտնի իրեն: Կոմիկը ողբում է իր վիճակը, անընդհատ աշխատում է, հազիվ մի տերը քնում է, մյուսն է արթնանում, անտանելի վիճակ է, մեկին մխիթարում է, մյուսին շողոքորթում, բայց զարմանալին այն է, որ հազիվ մորն է կարողանում հոգալ: Եթե մի տեր ունենար, մայրը պիտի մեռներ անոթի: Գալիս է Մարգրիտը, խնդրում է Կոմիկին իրեն մենակ թողնել:  Պետք է հանդիպի Երվանդին: Վերջինս շուտով գալիս է: Կոմիկը միջամտում է, թույլ չի տալիս, որ երիտասարդ սիրահարները զրուցեն: Ինքն էլ է սիրում Մարգրիտին և հավակնություն ունի ամուսնանալու վերջինիս հետ: Չի թողնում, որ Մարգրիտը խոսի, ասում է Երվանդին, որ օրիորդը խնդրել է մենակ մնալ, հակառակ դեպքում ինքը պիտի կանչի Անտոնին: Խեղճ Երվանդը հեռանում է: Մարգրիտը բարկանում է Կոմիկի վրա, որ սա խառնվում է իր գործերին: Կոմիկը դժվարությամբ խոստովանում է, որ ինքը սիրում է Մարգրիտին: Մարգրիտը կշտամբում է ծառային ու գնում: Գալիս է Կոմիկի մայրը: Նա էլ չգիտի, որ որդին երկու տեր ունի: Կոմիկը փաստարկում է՝ ասելով, որ եթե տերը կարող է ունենալ տասը ծառա, ուրեմն ծառան էլ կարող է ունենալ երկու տեր: Հայտնում է մորը իր սիրո մասին, բայց աղջիկը ատում է իրեն: Մայրն ասում է, որ բռնությամբ չի կարող նրան ստիպել սիրել, պետք է սիրտը գրավել: Մարգրիտն ու Երվանդը հանդիպում են, զրուցում են: Բարկացած են Կոմիկի վրա: Նորից է հայտնվում Կոմիկը, ուզում է միջամտել, բայց նրան կանչում են: Երվանդը գնում է, գալիս է Անտոնը: Մարգրիտը բողոքում է Կոմիկից, ասում, որ նա ապուշ է, անկիրթ, կամակոր: Հայրը զարմացած է, նա նրան լավ ծառա է համարում և անգամ ուզում է ամուսնացնել դստեր հետ: Դա անկարելի բան է, Մարգրիտը սիրում է Երվանդին: Հայրը կխորհի այդ մասին: Գնում են ճաշելու:

Երվանդը առանձին կշտամբում է Կոմիկին, որ սա չթողեց հանգիստ զրուցել Մարգրիտի հետ: Կոմիկն ու Բիրաբը նրա մոտ են, բայց Երվանդը այս անգամ չի բարկանում: Կոմիկը արդեն երևակայում է, թե իրեն հարգում են ու մեծարում: Մոր հետ գնում են ճաշելու: Երկրորդ արարվածում զրուցում են Կոմիկն ու մայրը: Կոմիկը մտադիր է Երվանդին էլ ամուսնացնել մոր հետ, թեև մայրը 60 տարեկան է: Իր ծրագրերը իրականացնելու համար Կոմիկը Թեոփիլեին հավաստիացնում է, որ Երվանդը այնպես է սիրում Մարգրիտին, որ նրան հիշելուն պես, խելքը կորցնում է և այսպես շուտով կկործանվի, ուստի նրանց պետք է բաժանել, և ինքը ստիպված կսիրի Մարգրիտին, որ փրկի Երվանդին: Թեոփիլեն որոշում է նամակ գրել Անտոնին, և հասկացնել ամեն բան, որպեսզի ազատեն Երվանդին: Անտոնին Կոմիկը որոշում է այլ կերպ խաբել: Նրան ասում է, թե իբր Երվանդը ատում է Մարգրիտին, և պետք է ճար գտնել սիրահարված աղջկան ազատելու համար: Առաջարկում է, որ եթե Մարգրիտը սիրել է ցանկանում, ահա ինքը պատրաստ է, կփրկի նրան՝ զբաղեցնելով Երվանդի տեղը: Անտոնը, սակայն, անհավանական է համարում, որ Երվանդը Մարգրիտին չսիրի և կարգադրում է նրանց երկուսին իր մոտ կանչել: Երբ Երվանդն ու Մարգրիտը գալիս են Անտոնի մոտ, պարզվում է, որ նրանք սիրում են միմյանց և ցանկանում են ամուսնանալ, և այս ամբողջ թյուրիմացությունն առաջացել է Կոմիկի խարդախությունների պատճառով: 

Այս ընթացքում Թեոփիլեն Անտոնին գրած նամակը տալիս է Կոմիկին, որ սա բերի Անտոնին: Կոմիկը կարծում է, թե ամեն բան ընթանում է իր ուզածով: Մորը կարգադրում է անուշեղեններ գնել իր հարսանիքի համար: Հետո գալիս է ու տեսնում, որ Երվանդն ու Մարգրիտը միասին են: Անտոնը պատժում է նրան, բարկանում, կշտամբում և վռնդում: Կարգադրում է, որ հանի շորերը: Կոմիկին կանչելով գալիս է Թեոփիլեն: Տեսնում է, որ իր ծառային պատժում են: Բացահայտվում է, որ Կոմիկը նաև նրան էր ծառայում: Թեոփիլեն ևս հրաժարվում է խարդախ ծառայից և վռնդում նրան: Սիրահարները երջանիկ են: Գալիս է Բիրաբը անուշեղեններով և տեսնում է մերկ որդուն: Սա ասում է եղելությունը: Կոմիկը պատվիրում է վաճառել շաքարեղենները, որպեսզի ուտելու հաց ունենան, սակայն մայրը չի կարող վաճառել: Կոմիկի հարցին, թե ինչ են անելու, մայրը պատասխանում է. «Անոթի մնալու ենք. ահա այս է երկու տերանց ծառայություն ընողներուն վերջը. իմ թշվառությանս ալ պատճառ եղար»: Կոմիկը գնում է գլուխը կախ՝ մտածելով իր դժբախտության մասին:

Այս ընթացքում Թեոփիլեն Անտոնին գրած նամակը տալիս է Կոմիկին, որ սա բերի Անտոնին: Կոմիկը կարծում է, թե ամեն բան ընթանում է իր ուզածով: Մորը կարգադրում է անուշեղեններ գնել իր հարսանիքի համար: Հետո գալիս է ու տեսնում, որ Երվանդն ու Մարգրիտը միասին են: Անտոնը պատժում է նրան, բարկանում, կշտամբում և վռնդում: Կարգադրում է, որ հանի շորերը: Կոմիկին կանչելով գալիս է Թեոփիլեն: Տեսնում է, որ իր ծառային պատժում են: Բացահայտվում է, որ Կոմիկը նաև նրան էր ծառայում: Թեոփիլեն ևս հրաժարվում է խարդախ ծառայից և վռնդում նրան: Սիրահարները երջանիկ են: Գալիս է Բիրաբը անուշեղեններով և տեսնում է մերկ որդուն: Սա ասում է եղելությունը: Կոմիկը պատվիրում է վաճառել շաքարեղենները, որպեսզի ուտելու հաց ունենան, սակայն մայրը չի կարող վաճառել: Կոմիկի հարցին, թե ինչ են անելու, մայրը պատասխանում է. «Անոթի մնալու ենք. ահա այս է երկու տերանց ծառայություն ընողներուն վերջը. իմ թշվառությանս ալ պատճառ եղար»: Կոմիկը գնում է գլուխը կախ՝ մտածելով իր դժբախտության մասին:

Մեջբերումներ Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։ Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր... Մեծապատիվ մուրացկաններ Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:

Մեջբերումներ

Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։

Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...

Մեծապատիվ մուրացկաններ

Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:

Պարոնյանի մասին Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ։   Մատթեոս Մամուրյան Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը։ Հրանդ Ասատուր Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։ Յուրի Վեսելովսկի

Պարոնյանի մասին

Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ։

  Մատթեոս Մամուրյան

Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը։

Հրանդ Ասատուր

Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։

Յուրի Վեսելովսկի

Հիշատակ Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ 1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև, տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը» թեմային։ 230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանճարեղ երգիծաբանի արձանի բացման արարողությունը։

Հիշատակ

Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։

1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև, տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։

2018 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը» թեմային։ 230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)։

2019 թվականի հոկտեմբերի 5-ին Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանճարեղ երգիծաբանի արձանի բացման արարողությունը։

230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին:

230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին:

Մահը 1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»։

Մահը

1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!