СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հատուկ կարիք ունեցող երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը:

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հատուկ կարիք ունեցող երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը:»

Հատուկ կարիք ունեցող երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը:

Երեխաները բոլոր ժամանակաշրջաններում և հասարակարգերում մշտապես հանդիսացել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը: Հայտնի է նաև, որ երեխաները ցանկացած պետության և հասարակության ապագան են: Եվ կախված նրանից, թե որքանով են պաշտպանված երեխաների իրավունքները, կանխորոշվում է նաև տվյալ պետության և հասարակության ապագան: Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են ինչպես միջազգային իրավական, այնպես էլ յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից: Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում ևս համարվում է առաջնահերթ լուծման ենթակա խնդիր: ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Իր անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական մակարդակով, մասնավորապես ամրագրելով, որ ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո, միանալով համապատասխան միջազգային իրավական ակտերին` ձևավորել է համապատասխան օրենսդրական դաշտ: Չնայած այս ոլորտում մեծ թվով իրավական ակտերի առկայությանը, որոնք ուղղված են երաշխավորելու երեխայի իրավունքների և շահերի ապահովումը, այնուամենայնիվ, նրանց իրական պաշտպանվածության աստիճանը, ելնելով նաև միջազգային և տեղական ուսումնասիրության արդյունքներից, չի կարելի գնահատել բավարար:

Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992թ. հունիսի 1-ին: Այն մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ կրթության գործընթացի հումանացման գործում: Ի տարբերություն երեխաների իրավունքների մասին նախկին փաստաթղթերի, կոնվենցիան իրավականորեն պարտավորեցնող գործիք է և ստորագրող երկրների կառավարություններին պարտավորեցնում է կարևորել երեխաների հիմնահարցերը: Այն ընդգծում է, որ մանկությունն անպաշտպան է և մեծերի օգնության ու աջակցության կարիքն ունի, ուստի ավագները պատասխանատու են երեխաների ճակատագրի համար, և կոչ է անում հաշվի առնել, որ մարդու զարգացումն ու կայացումը տեղի են ունենում հենց մանկական տարիներին: Կոնվենցիայում շարադրվում են երեխաների իրավունքները, հատուկ կարիք ունեցող երեխաների իրավունքները, մեծ տեղ է տրվում դպրոցական կարգապահությանը` որպես երեխաների անվտանգության երաշխիք: Մի շարք հոդվածներում պահանջվում է մեկնարկային հավասար պայմաններ ստեղծել կրթություն ստանալու գործընթացում և այլն: Ժամանակակից օրենսդրության մեջ երեխայի իրավունքները դիտվում են որպես մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս: Մեր հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» օրենքն ընդունել է 1996թ. մայիսի 21- ին: Օրենքը մի կողմից սահմանում է երեխայի իրավունքները, մյուս կողմից ամրագրում է պետության, համապատասխան մարմինների ու քաղաքացիների պարտականությունը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, մեր օրենքն ամրագրում է երեխայի կյանքի, անվան և քաղաքացիության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու, բռնությունից երեխաների պաշտպանության, երեխաների մտքի, խղճի ազատության, կրթության, ընտանիքում ապրելու, ընտանիքում երեխաների իրավունքները պաշտպանելու, բնակության տարածության, ժառանգություն ստանալու, մշակութային արժեքներին հաղորդակց-վելու, աշխատանքի, հանգստի, միավորումներին անդամակցելու, անվտանգության ապահովման, պատվի և արժանապատվության պաշտպանության և այլ իրավունքներ: Այսինքն` օրենքը կյանքի բոլոր ոլորտներում երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նորմ է, որտեղ երեխան իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է, և քանի որ, ի տարբերություն մեծերի, հատուկ պաշտպանության կարիք ունի, ուստի պետությունը ոչ միայն սահմանում է հատուկ իրավունքներ, այլև տալիս է դրանց իրականացման համար հատուկ երաշխիքներ: Օրինակ, մեր երկրում երեխաների կրթության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, «Կրթության մասին» օրենքով: Սահմանադրության 36-րդ հոդվածը և «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածը հռչակում են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, ընդ որում` հիմնական կրթությունը պարտադիր է, միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ բարձրագույն և այլ մասնագիտական կրթությունն իրականացվում է մրցութային հիմունքներով:

Արտակարգ ընդունակություններ ունեցող, տաղանդավոր երեխաներին պետությունն աջակցում է համապատասխան մակարդակի կրթություն ստանալու հարցում: Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունն իրականացնելու համար: Սակայն իրավունք ունենալը մեկ բան է, այդ իրավունքից օգտվելու հնարավորությունները` այլ: Այսօր ողջ աշխարհում սուր է դրված կրթության հասանելիության խնդիրը: Մեր երկրում այն դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հանրապետությունում այսօր դպրոցահասակ 6-10 տարեկան երեխաների 5%-ը, 11-15 տարեկանների 3%-ը դպրոց չի գնում: Ուսումը չի շարունակում հիմնական դպրոցն ավարտածների 40%-ը:

Այսպիսով, երեխաների իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը եղել և մնում են դաստիարակությունը հումանացնելու գլխավոր սկզբունքներից մեկը: Ժամանակակից մանկավարժությունը ծնողներից, ուսուցիչներից, հասարակությունից պահանջում է հիշել, որ երեխան մարդ է՝ իր բնավորության ուրույն գծերով, զգացմունքներով և իրավունք ունի պահանջելու հարգել իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները: Հասարակության և պետության խնդիրն այդ պահանջմունքների ու հետաքրքրությունների իրականացման համար պայմաններ ստեղծելն է, որովհետև դրանց մակարդակից են կախված վաղվա քաղաքացու գործունեության բնույթը, ակտիվությունը, հետևապես և քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու պետության առաջընթացը:

Մանկավարժական աջակցության օրինակ

Մանկավարժական աջակցությունը կարևորագույն դեր ունի երեխայի աջակցման գործընթացում։ Նրա նպատակն է երեխայի խնդիրը լուծել երեխայի հետ միասին։ Այն ենթադրում է, որ երեխան ինքը պետք է մասնակից և որոշող լինի իր հետ տարվող աշխատանքի ընթացքին։ Նույնիսկ խնդրի սահմանումը պետք է տալ երեխայի հետ միասին։ Երեխան ինքը պետք է գիտակցի և հասկանա ու մեզ ասի, թե որն է իր խնդիրը։Մանկավարժական աջակցությունն ընթանում է հինգ փուլով և այդ փուլերը մանկավարժը պետք է անցնի երեխայի հետ միասին։

  1. Ախտորոշիչ փուլ

  2. Որոնողական փուլ

  3. Պայմանագրի կնքում

  4. Գործողությունների կատարում

  5. Ռեֆլեքսիա

Ահա և մանակավարժական աջակցման օրինակը: Երեխան ունի լեզվական խնդիր՝ ր տառին ասում է՝ ղ: Այդ պատճառով հրաժարվում է դասերը պատասխանելուց: Երեխան դասերը տանը շատ լավ պատրատում է, սակայն դասարանում չիմացողի տպավորություն է թողում: Նստում է քաշված, ընկերների հետ չի շփվում, նախընտրում է աննկատ մնալ: Սովորում է 3-րդ դասարանում։ Առաջին՝ ախտորոշիչ փուլում, երեխայի հետ ձևակերպեցինք խնդիրը։ «Ես չեմ կարողանում դաս պատասխանել, քանի որ ամաչում եմ»։ Որոնողական փուլում, փորձեցինք հասկանալ, թե ինչ պատճառներ կարող է ունենալ այդ խնդիրը։ Հասկացանք, որ երբ դաս են հարցնում նա ամաչում է, որ դասընկերները կարող են ծիծաղել իր վրա կամ ծաղրել իրեն: Իսկ հոգեբանի հետ զրույցում երեխան ասաց, որ երեխաները հաճախ են իրեն ծաղրում՝ բառերը նույն կերպ արտասանելով: Մյուս փուլում մենք պայմանագիր ենք կապում՝ ձեռք ենք բերում պայմանավորվածություն, մենք կատարում ենք շնչառական վարժություններ, դու տանը կրկնում ես այդ վարժությունները։ Ես պատմում եմ դասը, դու վերարտադրում ես այն՝ նմանակելով, ինչպես նաև տանը հայելու առաջ սկսում ես պատմել դասը և անել այստեղ արած վարժությունները։ Չորրորդ գործողությունների փուլում, երեխան և մանակավարժը սկսում են գործել։ Մանկավարժը իր կողմից է քայլեր ձեռնարկում երեխայի խնդրի լուծման վերաբերյալ, երեխան իր հերթին, օրինակ՝ մանակվարժը կարող է խոսել ուսուցիչների հետ այն մասին, որ երբ երեխան դաս պատասխանի ինչպիսին պետք է լինի տվյալ ուսուցչի վերաբերմունքը, ինչ բառեր և խրախուսական միջոցներ կիրառի, որպեսզի դասը պատասխանի: Մանկավարժը պետք է զրուցի դասարանի աշակերտների հետ նրանց վերաբերմունքի մասին: Մանկավարժի անհատական աշխատանքներից հետո, մանկավարժը կարող է նստել դասարանում հետևելու, թե որքանով է երեխան, ուսուցիչներն ու դասընկերները հետևում իր տված ցուցումներին: Վերջին փուլում կատարում ենք ռեֆլեքսիա, ինչ ունեինք ուր հասանք, ինչն է հաղթահարված և ինչը չենք հաղթահարել, քննարկում ենք և կարող ենք նորից սկսել աշխատանքը սկզբից խնդրի ձևակերպումից։

Վերլուծել ներառական կրթությանը վերաբերող օրենսդրությունը

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալհիմնական հասկացությունները.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝  անձ, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները  խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը՝ առանց կրթության առանձնահատուկ պայմանների.

կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը  դժվար է կամ  անհնարին: Այս ամենն ապահովում է մարդաբանական մոտեցումը, քանի որ շեշտադրվում է երեխան իր կարիքներից ելնելով կամ իր հնարավորությունների սահմանում։ Նրանց համար մշակվում են հատուկ մեթոդներ, որն ապացուցում է աշակերտակենտրոն մոտեցումը և զարգացում ապահովելը։

հատուկ կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին և կարողություններին համապատասխան կրթության յուրաքանչյուր մակարդակի բովանդակությունը, մասնագիտական ուղղվածության և անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ծավալը. Սա հիքմ է հանդիսանում, որպեսզի անհատը դառնա անձ և սկսի ձևավորվել որպես քաղաքացի։

ներառական կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ.Այս կետով կարելի է հասկանալ, որ բոլոր երեխաները հավասար են և ունենց հավասար հնարավորություններ կրթություն ստանալու առումով։ Նրանց նույնպես դիտարկվում է որպես ՀՀ քաղաքացիներ և իրավահավասար անձինք։

հատուկ կրթական հաստատություն` կազմակերպություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար իրականացնում է կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.

Այս օրենսդրությունն ընդհանուր առմամբ մարդաբանական տեսանկյունից դիտարկելով ապահովում է երեխաների առթղջության հետ կապված հիմնահարցերի լուծման տարբերակները, ուսուցումն ու կրթություն ստանալը իրականացվում է երեխայակենտրոն մոտեցման ներքո, նպաստում է անհատի որպես անփի ձևավորմանը, իսկ հածվի առնելով նրանց անհատական կարողությունները ու հմտությունները այնուհանդերձ նպաստում է երեխաների անհատականության ձևավորմանը։ Շեշտադրում և կարևորագույն առանցքում է պահում երեխաների ազատության սկզբունքը։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!