СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հավատալիքների և ինստիտուտների զարգացումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հավատալիքների և ինստիտուտների զարգացումը»

Հավատալիքների և ինստիտուտների զարգացումը. Դաոսականությունը օկուլտային էր, մոգության և դիմագիտության հետ կապված և գրավում էր ժողովրդական լայն զանգվածներին ու հաճախ դառնում էր իշխանությունների կողմից հարձակումների օբյեկտ, ի դեմս որի տեսնում էին ապստամբական-հավասարապաշտական ավանդույթների կրողների։ Դաոսական հայացքները դառնում էին գաղտնի կազմակերպոթյունների գաղափարական հիմք («Մեծ Հավասարության ուղի», «Ճերմակ լոտոսի ուսմունքը» և այլն) և գյուղացիական շարժումների նշան (օրինակ «Դեղին ժապավենների» ապստամբությունը 184 թ.):

Մշակելով Արևմտյան դրախտի մասին ուսմունքը, որը Սիվանմու աստվածուհու՝ անծնունդ Մոր, բոլոր մարդկանց նախածնողի բնակության վայրն էր, դաոսականները հիմնավորում էին համընդհանուր հավասարության և հասարակական արդարության գաղափարը: Այդ գաղափարների ժողովրդականությունը աճում էր նաև նրանով, որ դրա հետևորդները հեքիմներ էին, գուշակներ ու նախագուշակներ։

Դաոսական կրոնը ընդունել է հին անիմիստական հավատալիքները, Երկնքի և սուրբ իմաստունների պաշտամունքը: Դուրս գալով ժողովրդական հավատալիքների ծոցից՝ միջնդարյան դաոսականությունը անքակտելիորեն կապված էր չինացիների կենցաղի և հոգևոր մշակույթի բոլոր կողմերի հետ։ Դաոսականները հավատում էին դևերի արքայությանը, որտեղ տանջվում էին մեղավորների հոգիները, և աստվածություններով բնակեցված Երկնքին, որը նախատեսված էր անմեղների համար: Միջին դարերում անմահության մասին ուսմունքը վերածվեց երկարակեցության պաշտամունքի, իսկ դաոյի՝ իբրև կյանքի սկզբնաղբյուրի հայեցակարգը դարձավ բազմազավակության, հարստության և այլ պաշտամունքի:

Սինկրետիզմի վառ դրսևորում դարձավ դաոսական պանթեոնը, որը աստվածությունների ստորակագության մեջ էր ներառում առասպելական տիրակալների, հերոսների ու իմաստունների, կոնֆուցիականության հայտնի ներկայացուցիչների և պատմական տարբեր գործիչների: Ամենամեծ ժողովրդականություն էին վայելում արդարության և ճշմարիտ գործի ջատագովները՝ անմահ իմաստունների ութնյակը, որոնք օժտված էին մարդկանց և կախարդների հատկանիշներով։

II դարում առաջանում է ինստիտուտացված «Երկնային ուսուցիչների ուղի» ուղղությունը: Դրա առաջին առաջնորդը` Չժան Դաոլինը (I-II դդ.) իբր հայտնություն էր ստացել Լաո Ցզիից և դարձել էր նրա տեղապահը երկրի վրա: Նրա «Երկնային ուսուցչի» տիտղոսը փոխանցվում է Չժան ցեղին ժառանգաբար, ընդհուպ մինչև մեր օրերը: IV դարում առաջացան «Բարձրագույն մաքրություն» և «Հոգևոր արժեքներ» դաոսական դպրոցները: Նրանք մեծ նշանակություն էին տալիս մեդիտատցիոն հայեցումներին: Սկսած IV-VI դդ. դաոսական ուսմունքի շատ դրույթներ վերանայվեցին և շատ ավելի արժանացան պաշտոնական ճանաչման: Սկսվեց ձևավորվել ստորակարգված հարուստ կազմակերպություն: Մշակվեց դաոսկան կանոնը։ VII-VIII դարերում առաջացան վանականության ինստիտուտը և վանական համալիրները։ VII դ. Չինաստանի հյուսիսում հայտնվում են դպրոցներ և դրանից մեկը՝ «Կատարյալ նշանի դպրոցը», պահպանվել է մինչ օրս:

Ավելի ուշ դաոսականները փորձեցին իրենց ուսմունքը վերածել պետական կրոնի: Բուդդայական օրինակով նրանք նշակեցին պատվիրաններ, կազմեցին կարգապահ հետևորդների արժանինքերի և արարքների ցուցակ։ Ամենածանր պատիժներ էին նախատեսվում պետական դավաճանության և ապստամբության համար: Թանական տունը իր ծագումը բխեցնում էր պաշտոնապես աստվածացված Լաո-Ցզիից։

Դաոսականությունը մեծ ազդեցություն ունեցավ մշակույթի և գիտելիքների ավանդական ձևերի վրա։ Ալքիմիայի պարապմունքները նպաստում էին քիմիայի բնագավառում և ավանդական բժշկության մեջ էմպիրիկ հարուստ նյութի կուտակմանը ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում՝ ասեղնաբուժության և դեղագործության մեջ: Դաոսկան ստեղծագործությունները պահպանել են դեղատոմսեր, մետաղի և միներալների հատկությունների նկարագրություններ։

Մեր օրերում դաոսականությունը ժողովրդականություն է վալելում ՉԺՀ-ում, Թայվանում, Սյանգանում և չինացի գաղթականների մեջ: Կրոնական սինկրետիկ խմբերը, որոնք կիրառում էին նաև դասոսականություն, ՉԺՀ-ում 1960-ական թթ.-ից ենթարկվեցին հետապնդումների, իսկ 80-ականների սկզբից ակտիվորեն վերականգնում են իրենց ազդեցությունը գրեթե ամենուր, հատկապես՝ ծայրամասերում։ Չինական աստվածությունների պանթեոնի ակտիվորեն գործող տաճարները սպասարկում են շաման-մեդիումները, հոմեոպաթները, ճակատագրի գուշակները, ձեռնագուշակները, դիմագետները։ Դաոսական տաճարներ, վանքեր և սրբավայրեր այցելում են հարյուր հազարավոր մարդիկ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!