СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ գրականությու

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայ գրականությու»

Դասարանը՝ 7-րդ

Առարկան՝ գրականություն

Դասի թեման՝ պատմվածքի գլխավոր հերոսների բնութագիրը

Դասի տիպը՝ համակցված

Դասի նպատակները՝

Ա.ուսուցանող ՝ բնութագրել պատմվածքի գլխավոր հերոսներին, վերլուծել կերպարները՝ մեկնաբանելով նրանց արարքների շարժառիթները, հույզերն ու ապրումները:

Բ.դաստիարակչական՝ սովորողի մոտ արմատավորել և դաստիարակել այն, որ ամենաթանկ և մեծագույն հարստությունը մարդն է, պետք է սիրել, օգնել, խնամել ու խնայել նրան, քանի որ մարդն անփոխարինելի է:

Գ.զարգացնող՝ համեմատել մարդկային արարքները, առանձնացնել լավն ու վատը, մերժե-լին և ընդունելին:

Մեթոդը՝ երիցուկ

Նյութերը՝ երիցուկի թերթիկներ, գունավոր մատիտներ, 2 պաստառ

Դասի ընթացքը

Խթանում:Առաջադրված հարցերով վերհիշել պատմվածքի բովանդակությունը, գործողութ-յունների զարգացման ընթացքը: /10 րոպե/

Իմաստի ընկալում: Դասարանը բաժանել չորս խմբի՝ յուրաքանչյուր խմբում վեց աշա-կերտ:Երիցուկի մեթոդով ներկայացնել գլխավոր հերոսներին: Երկու խմբի հանձնարարել ներկայացնել Հաճի աղային, իսկ երկու խմբի՝ Սրբունին: Խմբերին բաժանել երիցուկի թեր-թիկները, որոնց վրա գրված կլինեն հարցերը:

Հաճի աղային վերաբերող հարցեր.

1.Ո՞վ էր Հաճի աղան: Կյանքի ինչպիսի՞ ճանարարհ էր անցել:

2.Եթե ես ճիշտ եմ հասկացել, արտահայտությունը պատմական այն ժամանակաշրջանն է ներկայացմում, երբ…

3.Ինչո՞ւ Հաճի աղան դաժանացավ, խստացավ ,անգթացավ և որոշեց փրկել կարևորագույնը՝ թողնելով :

4.Ի՞նչ կլիներ, եթե սահնակում միայն մեկ հոգու տեղ լիներ:

5.Գնահատել Հաճի աղային դեպքերի ժամանակ և դեպքերից ամիսներ անց: Արդյո՞ք շրջապատում նրա նման մտածող մարդիկ կային:

6.Ի՞նչ կանեիր, եթե դու լինեիր Հաճի աղայի տեղը:

Սրբունին վերաբերող հարցեր.

1.Ո՞վ էր Սրբունը և ինչու՞ էր ապրում եղբոր տանը:

2.Եթե ես ճիշտ եմ հասկացել, ի բնե աշխատասեր և ինքնասեր կինը ընտանիքի կար ու կարկատանը և գուլպա գործելը իր վրա էր վերցրել, որպեսզի…

3.Ինչու՞ էր Սրբունը լալիս ճանապարհի պատրաստության ժամանակ:

4.Ի՞նչը կփոխվեր , եթե Սրբունը գնար նրանց հետ:

5.Գնահատել Սրբունին:

6.Ի՞նչ կանեիր, եթե դու լինեիր Սրբունի տեղը:

Աշխատանքը ավարտելուց հետո խմբերը երիցուկի նման փակցնում են երկու պաստառ-ներին՝ վերնագրելով ՝ 1. , 2. :

Ներկայացնում են աշխատանքները: Նույն հերոսին երկու խմբով ներկայացնելը հնարավորորություն է տալիս լրացնելու միմյանց, համադրելու ,տարբեր տեսանկյուններից դիտարկելու և ընդհանրացնելու: /25 րոպե/

Կշռադատում: Քննարկել ՝

ա.Պատմվածքի վերջում ինչպե՞ս է Հաճի աղան բացատրում արտահայ-տությունը:

բ.Մահից առաջ ինչու՞ է խոստովանահորը ասում.: /10 րոպե/

Տնային առաջադրանք: Աղյուսակով ներկայացնել՝






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!