СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստահի և Վրաստանի Խորհրդայնացումը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստահի և Վրաստանի Խորհրդայնացումը»


Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը


Հայաստանի խորհրդայնացումը


Ադրբեջանում հաստատվելուց հետո, բոլշևիկների հաջորդ քայլը պետք է լիներ մտնել Հայաստան և Վրաստան: Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ցամաքային կապը պետք է հաստատվեր Հայաստանի տարածքով՝ հարկավոր էր համաշխարհային հեղափոխության գաղափարները Կարմիր բանակի միջոցով տարածել Արևելքում: Տարածաշրջանում գործող բոլշևիկ գործիչները՝ Օրջոնիկիձեն, Նարիմանովը, Մդիվանին և այլք , Մոսկվայից պահանջում էին անհապաղ թույլատրել ռազմական միջոցներով խորհրդայնացնել Հայաստանը և Վրաստանը: Սակայն հարցի վերաբերյալ ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյի մայիսի 25-ի որոշման մեջ նշվում է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Հայաստանի կառավարության հետ:

1920 թվականի ամռանը Մոսկվայում ընթանում են հայ-ռուսական բանակցություններ , որոնք, սակայն, որևէ արդյունք չտալով, ընդհատվում են: Նման պայմաններում Հայաստանի նկատմամբ իր մեղմ դիրքորոշումն է փոխում ՌՍԴԽՀ կառավարության արտգործժողկոմ Գ.Չիչերինը՝ խորհրդային ղեկավար գործիչներից միակը, որ փորձում էր զսպել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի, Ադրբեջանի և խորհրդային ազդեցիկ մի շարք գործիչների «հարձակողական քաղաքականությունը»: 1920 թվականի հուլիսի 31-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոն ընդունում է Հայաստանի խորհրդայնացման մասին որոշում:Այսպիսով ՌԿ(բ)Կ քաղբյուրոն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է Հայաստանը խորհրդայնացնելու մասին որոշումը՝ կարևորելվ այն Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև իրական շփում հաստատելու անհրաժեշտությամբ: Սակայն միջազգային իրադրությունը զարգանում է այնպես, որ 1920 թվականի ամռանը Հայաստանը խորհրդայնացնելու որոշումը շուտով չեղյալ է համարվում:

Թիֆլիսի 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով Ռուսաստանը ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ գործնականում Խորհրդային Ռուսաստանը չէր հրաժարվել Հայաստանը խորհրդայնացնելու մտքից, և միայն հարմար պահի էր սպասում այն իրականացնելու համար:

Հետագայում քեմալա-բոլշևիկյան մերձեցումը ավելի է սերտանում, Խորհրդային Ռուսաստանը անգամ տրամադրում է ռազմական օգնություն Թուրքիային: Սակայն թուրք-հայկական պատերազմում Թուրքիայի նկատելի հաջողությունները անհանգստացնում են ռուսական կողմին և 1920 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ քաղբյուրոն հաստատում է Գ.Չիչերինի առաջարկությունները Հայաստանի նկատմամբ խորհրդային քաղաքականության վերաբերյալ: Այս որոշումը ՀՀ դատավճիռն էր, Հայաստանը պետք է խորհրդայնացվեր1:

ՀՀ արտաքին և ներքին ծանր դրությունը 1920 թվականի նոյեմբերին Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջ է բերում քաղաքական որոշ ձևափոխումների անհրաժեշտություն, մասնավորապես՝ Հ.Օհանջանյանի կառավարության հրաժարականով ընդունվում է նոր կառավարություն Ս.Վրացյանի գլխավորությամբ: Նորընտիր կառավարության առաջին քայլը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նամակ ուղղելն էր, հաշտության երկկողմանի բանակցություններ սկսելու վերաբերյալ: Հաջորդիվ Ս.Վրացյանը անմիջապես հանդիպում է ունենում Բ. Լեգրանի հետ Ռուսաստանի աջակցությունը ստանալու նպատակով: Սակայն Լեգրանի հետ բանակցությունները դրական արդյունք չեն ունենում: Հայաստանը գտնվելով քեմալա-բոլշևիկյան ճնշումների տակ փորձում էր հայ-ռուսական և հայ-թուրքական բանակցություններով մեղմացնել իրավիճակը:

Քեմալական զորքերի առաջխաղացումը Հայաստանի տարածքում շարունակում էր, և դա անհանգստացնում էր խորհրդային իշխանություններին, քանի որ նրանք ունեին մտավախություն, որ թուրքերը խորամանկում են, և ունեն սեփական շահերը: Սակայն խորհրդային իշխանությունները խուսափում էին Կովկասում լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց, ուստի անհրաժեշտ էր տպավորություն ստեղծել, որ Հայաստանը խորհրդայնացվում է միմիայն հայ ժողովրդի ցանկությամբ և հայհեղկոմի ջանքերով:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Բաքվում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի կազմում էին Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ասքանազ Մռավյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Իսահակ Դովլաթյանը և Ավիս Նուրիջանյանը, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի զորամասերի հետ Ղազախի կողմից մտնում են Քարվանսարա (այժմ՝ Իջևան): Հեղկոմը հրապարակում է դեկլարացիա, որտեղ ասված էր. «Հայաստանի ապստամբ ժողովրդի կամքով ու ցանկությամբ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Այսօրվանից Խորհրդային Հայաստանի կարմիր դրոշակը պաշտպանելու է նրա աշխատավոր ժողովրդին ճնշողների դարավոր լծից»2: Աշխատավոր ժողովրդի ապստամբություն ինչպես ասված է դեկլարացիայում, որպես այդպիսին տեղի չէր ունեցել, դա պարզապես տարբեր վայրերում խորհրդային գործելակերպ էր: Խորհրդային պատմագրությունը տարիներ շարունակ այսպես էր փաստագրում Հայաստանի խորհրդայնացումը: Իրականում Հայաստանը խորհրդային էր հռչակվում ոչ թէ «ժողովրդի կամքով ու ցանկությամբ» այլ Հայաստանի կոմունիստական կուսակցության և Հայհեղկոմի անունից:

Հայ-թուրքական պատերազմում քեմալականների տարած հաղթանակը կտրուկ կերպով փոխում է դաշնակից տերությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հայաստանը ընկել էր երկու կրակի միջև: Ընտրելով « Փոքրագույն չարիքը » կառավարությանը այլ ելք չէր մնում, քան տեղի տալ և հասկացության գալ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

Հայաստանի խորհրդայնացման կապակցությամբ նոյեմբերի 30-ին Հայհեղկոմը ողջույնի հեռագիր է հղում Վ.Լենինին և Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից խնդրում Կարմիր բանակի օգնությունը: Մինչ Մոսկվան երկմտում էր Կարմիր բանակի մուտքը Հայաստան թույլատրելու հարցում, Գ.Օրջոնիկիձեի կարգադրությամբ նրա զորամասերը արդեն շարժվում էին Հայաստանով: Սակայն Կարմիր բանակի երթը Հայաստանի տարածքով հարթ չէր ընթանում, շատ դեպքերում թույլ էին տրվում անցանկալի արարքներ: Պարենի բացակայության պայմաններում բռնագրավվում էին բնակչության բոլոր պաշարները: Նույն այս ժամանակահատվածում Երևանում ընթանում էին բանակցություններ հայկական իշխանությունների և Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի միջև: Դրանք Հայաստանը խորհրդայնացնելու և իշխանությունն օրինական ճանապարհով Ռազմհեղկոմին փոխանցելու վերաբերևալ էին:

Նոյեմբերի 30-ին տեղեկանալով Բ. Լեգրանից, որ Հայաստանի հեղկոմը ոտք է դրել Հայաստան և ձեռնարկել նրա խորհրդայնացումը , իսկ Կարմիր բանակը շարժվում է դեպի Երևան, Հանրապետության կառավարությունը և ՀՅԴ բյուրոն դեկտեմբերի 1-ին ընդունում են վերջնագիրը: Դ. Կանայանը և Հ. Տերտերյանը լիազորում են համապատասխան համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի կառավարության հետ: Վերջապես դեկտեմբերի 2-ին Հայաստանի հեղկոմի նախագահ Ս.Կասյանի անունով ստացվում է Վ. Լենինի հեռագիրը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Խորհրդային Հայաստանին:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվել էր խորհրդային իշխանություն, սակայն ՀՀ կառավարությունը դեռևս հրաժարական չէր տվել: Ստեղծվել էր բարդ իրավիճակ: Նոյեմբերի 30-ին Լեգրանը բանակցություններ էր սկսել Դրոյի և Համբարձում Տերտերյանի հետ, նրանք կողմնակից էին իշխանությունը բոլշևիկներին հանձնելուն: Սակայն կառավարության աջ թևը շարունակում էր ապավինել դաշնակից տերություններին և դեմ էր առանց կռվի իշխանությունը բոլշևիկներին հանձնելուն:

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվում է համաձայնագիր ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ Դրոյի և Համբարձում Տերտերյանի միջև: Լեգրանի կողմից թելադրված այդ համաձայնագրի հոդվածները վերջնագրի բնույթ ունեին, սակայն արյունահեղությունից խուսափելու այլ տարբերակ չկար: Համաձայնագիրը բաղկացած էր ութ հոդվածներից, որտեղ մասնավորապես նշվում էր.

  • Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն:

  • Հայաստանում ամբողջ իշխանությունը անցնում էր ժամանակավոր Ռազմահեղափոխական կոմիտեին:

  • ՌԽՖՍՀ կառավարությունն ընդունում էր , որ ՀԽՍՀ կազմի մեջ անվիճելիորեն մտնում են Երևանի նահանգը , Կարսի մարզի մի մասը, Զանգեզուրի գավառը,Ղազախի գավառի մի մասը և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանին էին պատկանում մինչև 1920 թվականի հոկտեմբերի 23-ը:

  • Հայկական բանակի հրամանատարական կազմը ազատվում էր պատասխանատվությունից՝ մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը կատարած գործողությունների համար:

  • Դաշնակցության և Հայաստանի մյուս սոցիալիստական կուսակցությունների անդամները որևէ բռնաճնշման չպիտի ենթարկվեին՝ այդ կուսակցություններին պատկանելու համար:

  • Ռազմահեղափոխական կոմիտեի կազմի մեջ էին մտնելու հինգ անդամներ՝ նշանակված կոմունիստական կուսակցության կողմից և երկու անդամներ ձախ դաշնակցականների խմբից՝ կոմունիստական կուսակցության համաձայնությամբ:

  • Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը միջոցներ պիտի ձեռնարկեր՝ ՀԽՍՀ անկախությունը պաշտպանելու նպատակով անհապաղ զինվորական ուժեր կենտրոնացնելու ուղղությամբ:

  • Համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում էր իշխանությունից, այն ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը, անցնում էր զինվորական հրամանատարությանը, որը հանձնվոջմ էր Դրոյին, իսկ Հայաստանի զորահրամանատարությանը կից ՌԽՍՀ-ի կողմից կոմիսար է նշանակվում Օ.Սիլինը3:

Երևանի հայ-ռուսական համաձայնագրի մի շարք հիմնարար դրույթներ թեև մնացին թղթի վրա և հետագայում անտեսվեցին խորհրդային իշխանությունների կողմից, սակայն համաձայնագրի որոշակի նշանակությունը, այնուամենայնիվ, թերագնահատել չի կարելի: Ներքաղաքական տեսակետից դա արտահայտվեց նրանով, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ դիմադրության խաղաղ ճանապարհով հեռացավ իշխանությունից:

Դեկտեմբերի 2-ի համաձայնագիրն ուներ նաև միջազգային արտաքին քաղաքական նշանակություն: Համաձայնագրով Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը դառնում էին դաշնակից պետություններ: Վերջինս լուրջ կռվան էր Հայաստանում գտնվող թուրքական բանակի հնարավոր առաջխաղացման դեռևս չվերացած վտանգը կանխելու և «Մեծ Թուրանի» ճանապարհին պատնեշ ստեղծելու համար: Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը Թուրքիայի «հավանությանը» չարժանացավ:

Հայաստանում նոր իշխանությունը ընդունվեց առանց ակներև դիմադրության: Այն չընդունեց ու երկար ամիսներ շարունակեց չճանաչել Հայաստանի Հարավային մասը՝ Զանգեզուրը, Գ.Նժդեհի գլխավորությամբ: Նժդեհի առանձին հոդվածաշարից ելնելով, որը տպվել էր Ազատ Սյունիք վերնագրով 1925 թվականի Հայրենիք ամսագրում, կարելի է հասկանալ, որ վերջինս ուներ անվստահ վերաբերմունք խորհրդային իշխանության նկատմամբ, և մասնավորապես նշում էր, որ Սյունիքը կթողնի միայն այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ այն կգտնվի Խորհրդային Հայաստանի կազմում:

Դեկտեմբերի 3-ին Դրոն հրաման է արձակում զորքերին և կոչ ուղղում ազգաբնակչությանը՝ հպատակվել նոր իշխանությանը: Դեկտեմբերի 4-ին Երևան է գալիս նոր խորհրդային կառավարության կազմը՝ Կասյանի նախագահությամբ և ստանձնում պաշտոնը: Դեկտեմբերի 6-ին Երևան են մտնում խորհրդային բանակի առաջին զորամասերը4:

Այսպիսով, քեմալաբոլշևիկյան ռազմաքաղաքական ուժգին ճնշումների տակ դադարեց գոյություն ունենալ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Վերջինիս անկումը գրեթե բացառապես պայմանավորված էր արտաքին պատճառներով և իրոք «ժամանակի խնդիր էր»: Եթե այն իրականություն չդարձավ դեռևս 1920 թ. մայիսին, իրականացվեց նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին:

Վրաստանի խորհրդայնացումը


Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելուց հետո Խորհրդային Ռուսաստանի համար հրատապ խնդիր էր Անդրկովկասի երեք հանրապետություններից վերջինի՝ Վրաստանի խորհրդայնացումը: Եթե Ադրբեջանը խորհրդայնացնելու գործում Ռուսաստանը օգտագործեց Քեմալական Թուրքիայի իսկ Հայաստանի դեպքում Խորհրդային Ադրբեջանի ու Թուրքիայի գործոնները, ապա Վրաստանի պարագայում օգտագործվելու էր ինչպես վերջինս, այնպես էլ հայկականը: Հայ-վրացական տարածքային վեճերը պարարտ հող էին Խորհրդային Ռուսաստանի միջամտության համար՝ դրանք սեփական շահերին ծառայեցնելու նպատակով:

Օրջոնիկիձեն և Կիրովը նշում են, որ Վրաստանի խորհրդայնացման դեպքում ամուր կպահենք Հյուսիսային Կովկասը և ամբողջ Անդրկովկասը, եթե գրավենք Բաթումը՝ Անտանտը, որը ներկայումս չունի բավարար ուժեր մեզ դիմակայելու համար, կզրկվի հարավում մեր դեմ ուղղված իր վերջին հենակետից5:

Ռուսաստանը 1918 թվականին Կովկասյան բանակի ուժերով փորձեց գրավել Վրաստանը և երկրում խորհրդային իշխանություն հաստատել, սակայն ապարդյուն: Չնայած նրան, որ 1920 թվականի մայիսին Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել էին պայմանագրեր, որոնցով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել էր Վրաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրերից, բայց քաղաքացիական պատերազմում հաղթանակների արդյունքում Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Անդրկովկասում, այդ թվում Վրաստանում հետզհետե ակտիվանում էր: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայանացումով մեծ սպառնալիք էր ստեղծվել Վրաստանի համար: Վրաստանի դեմ ռազմաքաղաքական գործողությունները անմիջականորեն նախապատրաստում էր Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն՝ Սերգո Օրջոնիկիձեի ղեկավարությամբ: Հիմնական հարվածող ուժը Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակն էր, որը տեղաբաշխված էր Ադրբեջանում ու Հայաստանում: Վրաստանի դեմ ակտիվ գործողություն էին ծավալել վրաց բոլշևիկներ Ֆիլիպ Մախարաձեն, Բուդու Մդիվանին, Վլադիմիր Դումբաձեն, Շալվա Էլիավան և ուրիշներ: Մոսկվայում Վրաստանի խորհրդայնացման կոորդինացումը իրականացնում և արագացնում էր Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հեղինակավոր գործիչներից մեկը, Ռուսաստանի ազգային գործերի ժողովրդական կոմիսար Իոսիվ Ստալինը:

1921 թվականի հունվարին Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունեց Վրաստանի խորհրդայնացման մասին: Խորհրդային Ռուսաստանի բանակը պետք է Վրաստան մուտք գործեր իբր իր կառավարության դեմ ապստամբած աշխատավորներին օգնելու նպատակով: Որպես ապստամբության վայր ընտրվեց Լոռվա չեզոք գոտին, որը 1918 թվականին վիճելի տարածք էր Հայաստանի և Վրաստանի միջև:1921 թվականի փետրվարի 11-ին Լոռիի ռուս վերաբնակիչների գյուղերում նախօրոք ծրագրավորված ապստամբություն բռնկվեց: Հետագայում զինված ապստամբությունները տարածվում են ամբողջ Վրաստանում: Փետրվարի 16-ին Շուլավերում վրաց բոլշևիկների կողմից հիմնվեց «Վրաստանի հեղափոխական կոմիտեն» (հեղկոմը), որը գլխավորելու էր «Վրաստանի աշխատավորների ապստամբությունը»: Հեղկոմի կազմի մեջ էին մտնում Ֆիլիպ Մախարաձեն (նախագահ), Մամիա Օրախելաշվիլին, Շալվա Էլիավան, Ալեքսանդր Գեգեչկորին և ուրիշներ: 11-րդ Կարմիր բանակը Վրաստան ներխուժեց 1921 թվականի փետրվարի 15-ին, մինչդեռ Վրաստանի հեղկոմի օգնության խնդրանքի դիմումը Մոսկվա ուղարկվեց փետրվարի 16-ին:

1921 թվականի փետրվարի 15-ին Հայաստանում տեղաբաշխված 11-րդ Կարմիր բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Վրաստան: Վրաստանի վրա հարձակվեցին նաև Ադրբեջանում գտնվող 11-րդ Կարմիր բանակի ստորաբաժանումները: Խորհրդային զորքերը Վրաստան ներխուժեցին ևս երկու ուղղություններով՝ Սոչիի շրջանից Ափխազիա և Հյուսիսային Կովկասից Քութայիս: Ուժերը բացահայտորեն անհավասարաչափ էին: Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ Թուրքիան սկսեց զորքեր մտցնել Արդահանի ու Արդվինի շրջաններ:

1921 թվականի փետրվարի 15-16-ին վրացական բանակը սահմանային կռիվներից հետո սկսեց նահանջել դեպի Տփղիս: Փետրվարի 18-ին սկսվեց 11-րդ Կարմիր բանակի հարձակումը Տփղիսի վրա: Վրացական բանակի, ժողովրդական գվարդիայի և կամավորների դիմադրության շնորհիվ փետրվարի 20-22-ին թշնամին հետ շպրտվեց: Փետրվարի 24-ին աղետալի վիճակ ստեղծվեց, վրացական բանակի հնարավորությունները արդեն սպառվել էին: Վրաստանի կառավարությունը և գլխավոր հրամանատար , գեներալ Գեորգի Կվինիտաձեն ստիպված եղան Տփղիսը թողնելու որոշում ընդունել: 1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակը, առանց պայքարի, մուտք գործեց մայրաքաղաք: Կառավարությունն անցավ Բաթում:

Արևմտյան Եվրոպայի երկրներից ոչ մի օգնություն չստացվեց: Դրան ավելացավ նաև այն, որ 1921 թվականի մարտի 16-ին թուրքերը ներխուժեցին Բաթում և պահանջեցին այտեղ գտնվող վրացական ուժերին զինաթափել: Ստեղծված պայմաններում վրաց կառավարությունը որոշում է վտարանդվել և Վրաստանի անկախության համար պայքարը շարունակել այդ կերպ: Մարտի 17-ին Վրաստանի կառավարությունը Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, ինչպես նաև Հիմնադիր ժողովի անդամների մի մասը հեռացան Բաթումից:

Մարտի 4-ին խորհրդային իշխանություն է հաստատվում Աբխազիայում, մարտի 5-ին Ցխինվալում: Վրաստանի ամբողջ տարածքը մաքրվում է մենշևիկյան զորքերից մինչև մարտի վերջը: 1922 թվականի փետրվարի 25-ից մարտի 4-ը կայանում է համավրացական խորհուրդների առաջին համագումարը, որն ընդում է ՎԽՍՀ առաջին սահմանադրությունը և կազմում կառավարություն6: Այսպիսով, Վրաստանում ևս հաստատվում է խորհրդային իշխանություն:

Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության անկման գլխավոր պատճառը Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում միջազգային հարաբերություններն էին, դրանց Վրաստանի համար անբարենպաստ լինելու պատճառով երկիրը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ: Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախությունը զոհաբերվեց մեծ տերությունների շահերին, հանրապետության անկմանը նպաստեցին նաև կառավարության կողմից թույլ տված սխալները:

Այսպիսով՝ եթե Հայաստանի խորհրդայնացման հիմքում ընկած էր Երևանի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը, որը որոշակի իրավական-պայմանագրային բնույթ էր հաղորդում երկրում խորհրդային իշխանության հաստատմանը, ապա Վրաստանի դեպքում այդպես չէր:



1 Հայոց պատմություն, հատոր ΙV, գիրք Ι, Նորագույն ժամանակաշրջան 1918-1945թթ. Ե., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2010, էջ 302-307:

2 Տես՛ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլուցիան և սովետական իշխանության հաստատումը Հայաստանում. Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե.,1960, էջ 403:

3 Տես՛ Մ.Ս. Կարապետյան, Հայաստանը 1912-1920 թթ., Ե., 2003, էջ 388-390:

4 Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, էջ 355-359:

5 Տե'ս РСФСР и ГДР (Грузинская демократическая республика), их взаимоотношения, НКИД, 1922, с. 87:

6 Տես՛ Победа советской власти в Закавказье , Тб., 1971, с. 512-520:



Скачать

© 2020, 160 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!