СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի անտառները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստանի անտառները»

Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակով։ ՀՀ անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է ՀՀ աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդու ազդեցությամբ և այլ գործոններով։ 2018 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.1 %-ը՝ 460 հազ. հեկտար, որից 334.0 հազ. հեկտարն անտառածածկ տարածքներ են։ Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների՝ Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար, կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը: Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունները[1]:

Հայաստանի անտառները լեռնային են, հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում։ Կենտրոնական շրջանը գրեթե անտառներից զուրկ է, կան միայն անտառների կղզյակներ կամ չորասեր նոսրանտառներ։ Հայաստանում գերակշռում են լայնատերև անտառները։ Կան միատարր համակեցություններ, ամենաշատ տարածված անտառատեսակների՝ հաճարենուց, կաղնուց և բոխուց կազմված, ինչպես նաև Խառը անտառներ ՝ տարբեր տեսակների ուղեկցությամբ։ Անտառները տարածված են 500-2400 մ բարձրությունների վրա։ Առանձնացնում են չորս հիմնական տիպեր՝ կաղնուտներ, հաճարկուտներ, բոխու անտառներ ու չոր նոսրանտառներ։

Հայաստանի անտառները աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։ Անտառներն ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։ Կատարում են նաև սոցիալ-տնտեսական դեր[2]։ Մարդու կողմից գերշահագործումը և Բնական միջավայրի բացասական հետևանքները ժամանակի ընթացքում զգալիորեն վնասել են ՀՀ անտառային էկոհամակարգերը։ Հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների մեծ մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք ծառեր են[3]։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներ են։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!