СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի զարգացման փուլերը

Нажмите, чтобы узнать подробности

Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն

Հայերենի զարգացման նախագրային շրջանն ընդգրկում է մ. թ. ա. III հազարամյակից մինչ մ. թ. 4-րդ դարն ընկած ժամանակահատվածը։ Այն իր հերթին բաժանվում է երկու ենթաշրջանի՝

  • Վաղնջահայերեն կամ վաղնջական հայերեն (մ. թ. ա. III հազարամյակից մինչև մ.թ.ա. 13-րդ դարը)`
    • սկզբնային վաղնջահայերեն (մ. թ. ա. III հազարամյակն ամբողջությամբ),
    • ուշ վաղնջահայերեն (մ. թ. ա. 2-րդ հազարամյակից մինչ մ. թ. ա. 13-րդ դար),
  • Հնագույն հայերեն (մ. թ. ա. 12-րդ դարից մինչ մ. թ. 4-րդ դար)
    • վաղ հնագույն (մ. թ. ա. 12-4-րդ դարեր),
    • ուշ հնագույն (մ. թ. ա. 3-րդ դարից մինչ մ. թ. 4-րդ դարը):

Նախագրային հայերենը գրաբարի համեմատությամբ աղքատիկ է, ավելի քիչ փոխառություներ կատարած, հիմնականում հնդեվրոպական լեզվից ժառանգած բառապաշարով: Հետագայում նախագրային հայերենի բառային կազմը համալրվում է ի հաշիվ խեթական, խուռիա-ուրարտական, իրանյան (հին պարսկական) բառերի, որոնց լեզուները կրող ժողովուրդները կամ ցեղերը մասնակցել են հայ ժողովրդի կազմավորմանը։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի.

Հին հայերեն կամ գրաբար

 Հին հայերենը, որ լեզվաբանության մեջ հայտնի է գրաբար անունով, ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի ու Այրարատի  խոսվածքների հիման վրա։ Ընդգրկում է 5-11-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը։ Սակայն գրաբարը խոսակցական լեզու է եղել մոտավորապես մինչև 9-րդ դարը։

Գրաբարն անցել է զարգացման երեք շրջան՝

  • դասական կամ վաղ հին գրաբար, որ հայտնի է նաև մեսրոպյան, ոսկեդարյան հայերեն անվանումներով (5-րդ դար),
  • ետդասական կամ ուշ հին հայերեն, որ հայտնի է նաև հետմեսրոպյան, հետոսկեդարյան հայերեն անվանումներով (6-7-րդ դարեր),
  • նախամիջին ենթաշրջան (8-11-րդ դարեր). այս շրջանում լեզվական փոփոխություններն արդեն այնքան են շատանում, որ հիմք են տալիս 12-րդ դարից խոսելու նոր գրական լեզվի՝ միջին հայերենի մասին։

 Այդ շրջանում են ստեղծագործել Մովսես ԽորենացինԿորյունըԱգաթանգեղոսը և այլք։

Միջին հայերեն

Միջին հայերենը (12-17-րդ դարեր) զարգացման երկու ենթաշրջան է անցել՝

  • վաղ միջին կամ կիլիկյան նորմավորման շրջան (12-14-րդ դարեր),
  • ուշ միջին կամ աշխարհաբարեցման ենթաշրջան (15-16-րդ դարեր)։

Միջին հայերենը ոչ միայն այդ ժամանակաշրջանի գրական լեզուն է, այլև ժողովրդի խոսակցական լեզուն։ Իբրև գրական լեզու՝ միջին հայերենը նորմավորված չի եղել, չի ունեցել կայունացած որոշակի նորմա և հանդես է եկել գրական տարբերակներով։ Այդ դարերում Հայաստանում ու հայկական գաղթօջախներում գործում էին միջին հայերենի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ կիլիկյան հայերենն էր՝ Կիլիկիայի հայկական պետականության պաշտոնական լեզուն։ Կիլիկիայի հայկական թագավորության վերացումը (16-րդ դար), ըստ երևույթին, սկիզբ դարձավ միջին հայերենի անկման և աշխարհաբարի՝ հայերենի նոր որակի ձևավորման:

Այս շրջանում են ստեղծագործել ՖրիկըՆահապետ ՔուչակըԳրիգոր Նարեկացին և այլք:

Նոր հայերեն

Նոր հայերենը  կամ աշխարհաբարը (17-րդ դարից մինչ մեր օրերը) զարգացման երեք ենթաշրջան է անցել՝

  • վաղ աշխարհաբար (17-րդ դարից մինչ 19-րդ դարի կեսերը),
  • ուշ միջին կամ երկճյուղ աշխարհաբարի ձևավորման ենթաշրջան (19-րդ դարի կեսերից մինչ 1920 թվականը),
  • ժամանակակից հայերեն (1920 թվականից մինչ մեր օրերը):

 

Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից  և վերջնականապես ձևավորվել 19-րդ դարում: Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ գրող և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն  է։

Արդի հայերենը՝ աշխարհաբարը, հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ Արևմտահայերեն և Արևելահայերեն:

Արևմտահայերեն

Գործածվում է սփյուռքահայերի, բացառությամբ՝ ռուսաբնակ, իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից (ԳանձակՆախիջևանՇակաշենԲաքուՍումգայիթ) բռնագաղթված հայության կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառնումից։

Արևելահայերեն

Գործածվում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև վերոհիշյալ երեք երկրներում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!