СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց մեծ եղեռնը:Պատճառները ,հետևանքները

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Իր մայրամուտն ապրող Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին քառորդից հայերի ցեղասպանությունը հռչակեց որպես պետական քաղաքականություն` հայկական հարցի լուծման նպատակով: Ցեղասպանության պրակտիկ գործադրումը սկսվեց անցյալ դարի 90- ական թվականներին և մի քանի փուլերով շարունակվեց մինչև 1922թ.:<< Ցեղասպանության պատասխանատուն թուրքական պետականությունն է, որովհետև այն իրագործվեց և՛ սուլթանական, և՛ երիտթուրքական, և՛ քեմալական վարչակարգերի կողմից>>[1]:Ցեղասպանությունը միջազգային իրավունքի պատմության մեջ և մարդկայնության դեմ ուղղված ամենածանր միջազգային հանցագործությունն է,որը դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից:Այն ռասսայական ,ազգային,էթնիկ կամ կրոնական պատճառներով բնակչության առանձին խմբերի կամ ամբողջ ժողովուրդների լիակատար կամ մասնակի  նպատակադրված ոչնչացումն է խաղաղ կամ պատերազմական պայմաններում:

 

[1] Սաֆրաստյան Ռ. <<Հայոց ցեղասպանության ծագումնաբանություն>>,Երևան, Լուսակն, 2011, էջ 134 – 140:

 

Просмотр содержимого документа
«Հայոց մեծ եղեռնը:Պատճառները ,հետևանքները»


ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի Կրթության ազգային

Գեղարքունիքի մասնաճյուղ



ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ Պատմություն

Թեմա` Հայոց մեծ եղեռնը:Պատճառները ,հետևանքները


Ուսուցչուհի՝ Սյուզաննա Գալոյան

Դպրոց՝ 2-րդ միջնակարգ դպրոց









Աշխատանքի ղեկավար՝ Մ. Շահվերդյան













2017

Բովանդակություն


Բովանդակություն…………………………………2

Ներածություն………………………………………3-4


Գլուխ առաջին

  1. Ցեղասպանության պատճառները………………..5-8


Գլուխ երկրորդ

  1. Արևմտահայերի հայոց եղեռնը……………………9-13


Գլուխ երրորդ

  1. Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թ……………………………………………………...14-15


Գլուխ չորրորդ

  1. Ցեղասպանության հետևանքները……………….16-19


Եզրակացություն…………………………………20-21


Օգտագործված գրականության ցանկ……………..22




Ներածություն


Իր մայրամուտն ապրող Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին քառորդից հայերի ցեղասպանությունը հռչակեց որպես պետական քաղաքականություն` հայկական հարցի լուծման նպատակով: Ցեղասպանության պրակտիկ գործադրումը սկսվեց անցյալ դարի 90- ական թվականներին և մի քանի փուլերով շարունակվեց մինչև 1922թ.:Ցեղասպանության պատասխանատուն թուրքական պետականությունն է, որովհետև այն իրագործվեց և՛ սուլթանական, և՛ երիտթուրքական, և՛ քեմալական վարչակարգերի կողմից1:Ցեղասպանությունը միջազգային իրավունքի պատմության մեջ և մարդկայնության դեմ ուղղված ամենածանր միջազգային հանցագործությունն է,որը դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից:Այն ռասսայական ,ազգային,էթնիկ կամ կրոնական պատճառներով բնակչության առանձին խմբերի կամ ամբողջ ժողովուրդների լիակատար կամ մասնակի նպատակադրված ոչնչացումն է խաղաղ կամ պատերազմական պայմաններում:

Ցեղասպանություն եզրույթը առաջին անգամ (հունարեն `ազգ ,ցեղ,և լատիներեն սպանել )առաջին անգամ գիտաքաղաքական շրջանառության մեջ դրվել է 1944 թվականին հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆաել Լեմկինի կողմից:Դեռևս հրեական հոլոքոստից առաջ ՝1933 թ. Հոկտեմբերի 14-20 -ին

Մադրիդում կայացած քրեական իրավունքի ժամանակվերջինս առաջարկել է իբրև :

Լեմկինը ցեղասպանություն ասելով՝ հասկանում էր հայերի կոտորածը Թուրքիայում առաջին աշխարհամարտի տարիններին:Իր հուշերում նա գրել է,որ :

Սկսած առաջին աշխարհամարտից՝ հնարավորություն էր ընձեռնում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ։ Երիտթուրքերը իրականացնում են դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գօրծերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գօրծերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։
Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթար։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ իրականության դեմ իրենց աչքերը փակ է պահում աշխարհի պետությունների մեծ մասը2:























Գլուխ առաջին

1.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Թեպետ Հայոց ցեղասպանության պատմության շուրջ և՛ մեզանում, և՛ արտասահմանում ստեղծվել է հսկայածավալ գրականություն, բայց այսօր էլ թեմայի համակողմանի լուսաբանումը խիստ արդիական է և գիտաքաղաքական նշանակություն ունի.
ա) Նախ` հիմնախնդրի ուսումնասիրությունն ամբողջացված համարել չի կարելի, քանի որ մի շարք հարցեր դեռևս հետագա ուսումնասիրման կարիք ունեն:
բ) Երբ աշխարհի տարբեր մասերում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, քաղաքական արդիական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հանգամանքների գիտական լուսաբանումը, որն աներկբա ցույց է տալիս, թե ինչպիսի ողբերգական արդյունքների կարող է հանգեցնել ազգայնամոլակ գաղափարախոսությունը:
գ)Եվ, վերջապես, պատմության դասերը ցույց են տալիս, որ ժողովուրդների համար շատ ծանր է եղել, երբ մոռացության են տրվել մարդկության դեմ կատարված բարբարոսությունները: Ժողովրդի թվաքանակը ոչ մի նշանակություն չունի, երբ պետական քաղաքականության մակարդակի վրա է բարձրացվում ցեղապաշտական տեսությունը:
Որո՞նք էին Հայոց ցեղասպանության պատճառները: Հարցադրումն արդիական է և կարևորվում է նրանով, որ ժամանակակից Թուրքիայում մշակվել է Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պետական կոնցեպցիա, որը հանգում է հետևյալ կեղծիքներին.
ա) Հայերը, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել, և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:
բ) Թուրքերը, իբր, իրենց գրաված երկրներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակիրթ և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից: Հայ-թուրքական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, որոնք խաթարվեցին և թշնամական դարձան մեծ տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Անգլիայի վարած քաղաքականության պատճառով: Եթե չլինեին հայ-թուրքական գործերին եվրոպական պետությունների միջամտությունը, նրանց վարած քաղաքականության հետ հայերի կապած սպասելիքները, չէին լինի նաև սուլթանական և երիտթուրքական վարչակարգերի շրջանում հայերի հետ տեղի ունեցած անցանկալի դեպքերը:
գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ ընդամենը պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի 14-ի «Տեղահանման մասին» օրենքի, որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոնց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:






1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հայ ժողովրդի ազգային-քաղաքական անկախության վերականգնման հարցը դադարեց միայն հայերի ներքին հարցը լինելուց հետո: Եվրոպական տերությունների ջանքերով այն անունով բարձրացվեց միջազգային դիվանագիտության մակարդակի, և ինչպես ասվեց դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Հայաստանն ու հայերը դարձան միջազգային քաղաքականության և միջազգային իրավունքի օբյեկտ:
Բաժանելով ռուսական զենքի հաղթանակի պտուղները և առաջնորդվելով Եվրոպայում ու Արևելքում հավասարակշռությունը պահպանելու կարգախոսով` մեծ տերությունները մի կողմ քաշվեցին: Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը մնաց օդում կախված: Սուլթան Աբդուլ Համիդը, խոստացած բարենորոգումների փոխարեն, ուժեղացրեց հայերի հալածանքներն ու ճնշումները: Պաշտոնական գրագրություններում արգելվեց կամ բառերով: Սուլթանական իշխանությունները կազմակերպում էին հայերին պատկանող հողերի զանգվածային բռնազավթումները, որի հետևանքով արևմտահայ գյուղացիները, տնտեսապես քայքայվելով, ստիպված լքում էին հայրենիքը: Արհեստական թշնամանք էր սերմանվում մի կողմից հայերի, մյուս կողմից` մահմեդական ժողովուրդների միջև: Խստագույն հսկողություն սահմանվեց հայկական դպրոցների վրա, արգելվեց հայոց պատմության դասավանդումը: Հայկական շարժումների դեմ պայքարելու համար ստեղծվեցին քրդական համիդիե հեծելագնդերը:
Հայերի բազում բողոքներն ընդդեմ մեծ տերություններ` թե Բ.Դուռը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Տերությունները բավարարվում էին միայն Թուրքիային ուղղված նոտաներով` պահանջելով իրագործել 61-րդ հոդվածով նախատեսված բարենորոգումները, սակայն գործնական ոչինչ չէր արվում: Ինչպես ճիշտ կերպով նկատել է Յոհաննես Լեփսիուսը` : Իսկ Աբդուլ Համիդը գերմանական դեսպանին հայտարարում էր, թե :
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը և դրա արդյունքները վավերացրած Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղան հայ քաղաքական մտքի զարգացման գործում: Հայերը շատ բան տեսան ու հասկացան: Հասկացան եվրոպական տերությունների միջև շահի համար մղվող պայքարը և այդ ճանապարհին ամեն կարգի բարձր հասկացությունների ոտնահարումը: Խորապես հիասթափվեցին, երբ տեսան իրենց արդար պահանջի անտեսումը Բեռլինում: Հայ ժողովուրդը տեսավ նաև բալկանյան ժողովուրդների պայքարն ու ազատագրումը, լսեց Մկրտիչ Խրիմյանի խորհուրդը, վերաքննեց իր պայքարի նախընթացը և կատարեց եզրակացություն` միայն զենքով կարելի է ձեռք բերել մարդկային տարրական իրավունքները, այլ ոչ թե խնդրագրերով կամ աղերսագրերով: Պետք է զինվել և ժողովրդին նախապատրաստել զինված պայքարի. սա դարձավ օրվա կարգախոսը:
Հայ քաղաքական կուսակցությունների առաջացումը նույնպես այդ նոր արդյունքն էր: Կուսակցությունների հանդես գալը հանգեցրեց այն բանին, որ հայ ազատագրական շարժումները 19-րդ դարի 80-90-ական թթ. թևակոխեցին նոր շրջան: Սա որակապես նոր, բարձր փուլ էր: Ի տարբերություն նախորդի` այս փուլն աչքի էր ընկնում նաև իր համեմատական կազմակերպվածությամբ ու զանգվածությամբ:

1877-1878 թթ.ռուս-թուրքական պատերազմից ու Բեռլինի վեհաժողովից հիասթափված մեկը մյուսի հետևից ասպարեզ իջան ազգային կուսակցություններ.1885 թ.՝ Արմենականը, 1887 թ.՝Հնչակյանը և 1890թ. Հայ հեղափոխական Դաշնակցությունը,որոնք հետապնդում էին մեկ միասնական նպատակ՝օսմանյան գեհենից ազատագրել իրենց բռնազավթված հայրենիքն ու տառապյալ հայ ժողովրդին,լուծում տալ Հայկական հարցին 3 :Հայդուկային շարժման ահագնացող թափը, դրա ավելի ու ավելի կազամակերպված բնույթ ստանալը խոսում էր այն մասին, որ Արևմտյան Հայաստանում խնդրո ժամանակաշրջանում մենք գործ ունեինք արդեն ժողովրդա-ազատագրական շարժման հետ: Օրակարգից, ճիշտ է, չէր հանվել մեծ տերությունների օգնության հարցը, բայց նորը, ինչպես ասվեց, սեփական ուժերին ապավինելու մտայնությունն էր:
Այսպիսով` հայ ազատագրական շարժումը ներքին օրինաչափությամբ և իր տրամաբանությամբ ընթացող գործընթաց էր: Հետևաբար, կեղծում են թուրք պատմաբանները, որոնք դարերի հոլովույթ ունեցող հայ ազատագրական շարժումները համարում են հրահրված:
19-րդ դարի 70-80-ական թթ. հայ ազատագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում ավելի ու ավելի առարկայական է դարձնում հայասպան ծրագիրը: Մեծ վեզիր Քյամիլ փաշան արդեն 1878թ. հայերի ջարդերը հռչակում է պետական քաղաքականություն:

Այսպիսով` հայերի ֆիզիկական ոչնչացումը թողնելով պատեհ առիթի, թուրքական արքունիքը ձեռնամուխ եղավ այն միջոցառումների գործադրմանը, որոնք անհնարին կդարձնեին 61-րդ հոդվածից բխող բարենորոգումների իրագործումն Արևմտյան Հայաստանում, բարենորոգումներ, որ Հայաստանի անկախության ճանապարհի առաջին հանգրվաններից մեկը կարող էին լինել:

Պատահական չէ, սուլթանական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից կտրուկ փոխեց Արևմտյան Հայաստանում իր գաղութակալ քաղաքականության վարման մեթոդները: Նրա վարչա և ժողովրդագրական քաղաքականությունն ստանում է նոր բովանդակություն` արդյունքում ունենալով Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մահմեդական բնակչության տոկոսային հարաբերությունն արհեստականորեն մեծացնելու միտումը: Այդ նպատակի համար նա երկար տարիների ընթացքում դիմում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցների: Ահա թե ինչ ենք կարդում փաստաթղթերից մեկում.
1.Այն շրջանները, որտեղ հայերը մեծամասնություն են կազմել, բաժանել են մասերի և այդ մասերը կցել այն մասերին, որոնք Հայաստանից դուրս են գտնվում: Այդ մեթոդով նրանց հաջողվում է տարրալուծել հայերին մուսուլմանական զանգվածի մեջ:
2.Կովկասից, Բալկաններից գաղթած մուսուլմաններին տեղավորում էին հայ ժողովրդի մեջ: Թուրքերը զգուշանում էին գաղթականների իրական թիվը հայտնել, թեպետ գաղթականության գրասենյակում նրանց ցուցակը կար: Դիպվածով, այնուամենայնիվ, մի քանի պաշտոնական տեղեկություններ իմացվեց: Օրինակ` պարզվեց, որ 1878-1908թթ., մուսուլմանական գաղթականների թիվը 850 հազար էր: Հատկապես Բալկանյան պատերազմից հետո (1912-1913թթ.), գաղթականների հսկայական զանգվածներ տեղավորվեցին Հայաստանում, որպեսզի պակասեցնեն հայկական մեծամասնությունը: անունը նույնիսկ արգելվեց արտասանել և այժմ այն պաշտոնապես կոչվում էր :

3.Հրատարակել սխալ վիճակագրական տեղեկություններ, մեծացնել մուսուլմանների թիվը զանազան մեքենայություններով:
Թուրքական վիճակագրությունը դիմում էր առասպելական կեղծիքների: Այսպես, ըստ թուրքականպաշտոնական սալնամեի (վիճակագրական տարեգիրք)` 1870թ. կայսրության ասիական երկրամասերում ապրում էր 17 մլն 216 հազար մարդ, որից 3 միլիոն 600 հազարը հայեր էին: Մինչդեռ, 1880թ. հուլիսի 5-ին Կ. Պոլսում հավատարմագրված տերությունների դեսպաններին ուղղված պատասխան նոտայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբեդին փաշան նշում էր, որ ամբողջ կայսրությունում հայերի թիվը կազմում է 700 հազար: Այնինչ 1870-1880թթ. ընթացքում հայերի բնականաճն անցել էր կես միլիոնից: Ահա այս պահից սկսած` թուրքական պետությունները կոծկելու համար իր իսկ ձեռքով կատարած մեծ ոճիրը նվազեցված են ներկայացնում Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակը` որ ժամանակին թուրքական աղբյուրները ոչ ճիշտ տեղեկություն են տվել հայ ազգաբնակչության թվաքանակի մասին:
Բալկանյան ժողովուրդների ապստամբությունների և ռուս-թուրքական պատերազմի արդյունքներից մեկն այն էր, որ օսմանյան թուրքերը դուրս վռնդվեցին Եվրոպայից: Այս պայմաններում, թուրքերի առջև ծառացել էր սեփական հայերինիք ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով նրանք իրենց հայացքը հառել էին կայսրության արևելյան նահանգներին, հատկապես` Հայաստանին: Ուրեմն հայերիցեղասպանությամբ, սուլթանական վարչակարգըոչ միայն վերացնում էր Հայկական հարցը, կասեցնում կայսրության հնարավոր փլուզումը,այլև ` հայերից, մաքրված տարածք էր ստեղծում թուրքերի նոր հայրենիքի համար: Այս ճշմարտությունը նկատել են օտար հետազոտողներից շատերը: Այսպես` անգլիացի պատմաբան Դավիդ Քուշներն իր աշխատություններից մեկում նշում է, որ արդեն Աբդուլ Համիդի շրջանում թուրքական մամուլի էջերում սկսել էր ծավալվել կոնցեպցիան, ըստ որի, Անատոլիան, բացի թուրքերից, որևէ այլ ժողովրդի չի պատկանել: Դրա նպատակն էր հասնել այն բանին, որ թուրքերը Անատոլիան դիտեն որպես անվիճելի թուրքական (հայրենիք):

Այսպիսով` թուրքական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից Արևմտյան Հայաստանում վարում էր մի քաղաքականություն, որի էությունն էր` Հայաստանն առանց հայերի: Մենք ծանոթացանք այդ նպատակին ուղղված նրա կողմից ձեռնարկված մի շարք գործնական միջոցառումների հետ: 19-րդ դարի 90-ական թթ. կեսերից թուրքական պետությունն անցնում է արևմտահայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը:












Գլուխ երկրորդ

2. Արևմտահայերի ցեղասպանությունը



1894-1896թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում համաշխարհային պատմությանմեծագույն ոճրագործություններից մեկն է: Ջարդերին մասնակցում էին զինվորական ևքաղաքական իշխանությունները, քրդական հեծելագնդերը, մահմեդական խուժանը: Հայերի կոտորածները տեղի էին ունենում ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Թուրքիայի հայաբնակ վայրերում: Ճիշտ է, հայերը որոշ վայրերում դիմեցին ինքնապաշտպանության, սակայն հսկայական էին կորուստները: Եվրոպական տերությունների դեսպանների զեկուցագրերի, ժամանակի հայ և օտար մամուլի հաղորդումների համաձայն, 1894-1896թթ. կոտորածներին զոհ գնացին 300 հազար արևմտահայեր, բռնությամբ մահմեդականացվեց շուրջ100 հազարը, առևանգվեցին տասնյակ հազարավոր աղջիկներ ու կանայք, կողոպտվեցինև այրվեցին 3 հազարից ավելի հայաբնակ գյուղեր, շուրջ 300 հազար հայեր արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ, Ամերիկա: 90-ական թթ. զանգվածային կոտորածներից հետո ամայացան Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, սուլթանական իշխանություններն ավելի ստրկացրեցին հայերի ազգային ու կրոնական հալածանքները: Հայ ազատագրական շարժումները խեղդելու համար Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վայրերում ստեղծվեցին ամրացված զորանոցներ:

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը: 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք: Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք4:
Սուլթան Աբդուլ Համիդի քաղաքականությունը շարունակվեց հաջորդ վարչակարգի` երիտթուրքերի կողմից, որ իշխանությանն էր եկել 1908թ.: Աբդուլ Համիդի միապետությունը տապալվեց սուլթանական վարչակարգից դժգոհ ընդդիմադիր ուժերի` այդ թվում դաշնակցություն կուսակցության ջանքերով:Դամեծ խանդավառություն առաջացրերց նաև արևմտահայերի շրջանում, որովհետև երիտթուրքերը հանդես էին գալիս Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսերով: Սակայն երկար չտևեց երիտթուրքական այսպես կոչված հեղափոխության մեղրամիսը: Իրադարձությունների հետագա հոլովույթը ցույց տվեց, որ հանձին երիտթուրքերի, իշխանության գլուխ են անցել մեծապետական շովինիստներ և պանթուրքիստներ: Դրա ակնառու ապացույցը եղավ Կիլիկիայում 1909թ. տեղի ունեցած հայերի ջարդը, որին զոհ գնաց 30 հազար մարդ:
1910-1911թթ. երիտթուրքերը պաշտոնապես հրաժարվեցին պանօսմանիզմից և ընդունեցին պանթուրքիզմը, որը դարձավ կայսրության պետական գաղափարախոսությունը: 1910 թ. հոկտեմբեր-նոյեմբերին Սալոնիկում կայացած համագումարի որոշումները բախտորոշ եղան ոչթուրք ժողովուրդների համար: Համագումարիորոշումներում կարևորվում էր հատկապես հայերի բնաջնջման ծրագիրը, որի իրագործմամբ պետք է լուծվեին հետևյալ խնդիրները.
ա) միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին
բ) երկիրը կազատվեր հայ տարրից, ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր
գ) հայերի հարստությունները կանցնեն թուրքական պետությանը
դ) ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ` ճանապարհ կհարթվեր մեծ իդեալի` համաթուրքականության գաղափարի իրագործման համար:
Պաշտոնապես ընդունելով պանթուրքական վարդապետությունը` երիտթուրքերը նպաստավոր պահի էին սպասում դրա իրականացման համար: Այդպիսի պահ դարձավ Առաջին աշխարհամարտը:
Օսմանյան Թուրքիան շատ որոշակի պլաններով մտավ համաշխարհային պատերազմի մեջ` ստեղծելով թուրքական մեծ կայսերապետություն, որի սահմանները ձգվելու էին Ջիբրալթարից մինչև Չինաստան և իրմեջ պետք էընդգրկեին Ռուսաստանի կազմում գտնվող Կովկասը, Ղրիմը, Մերձվոլգյան հողերը, Միջին Ասիան, ինչպես նաև Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի թուրքաբնակ մասերը:
Երիտթուրքական արկածախնդրության ճանապարհին մեծ խոչնդոտ էր հանդիսանում հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի ևՊարսկաստանի թուրքախոս երկրամասերի միջև: Նախ հարկավոր էր վերացնել հայկական այդ սեպը` հայ ժողովրդին գլխովի բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու միջոցով, ահա այսպես էր գրված կուսակցության կենտկոմի` իր տեղական կազմակերպություններին ուղղված շրջաբեկանում5:
Եթե Աբդուլ Համիդի արյունալի քաղաքականությունը բազմիցս կրկնվող այն ցինիկ հայտարարություններով, թե Հայկական հարցը լուծելու համար հարկավոր է ջարդել հայերին, ապա երիտթուրքերը, ժառանգելով այդ քաղաքականությունը` դրան տեսական հիմնավորում էին տալիս, որը բխում էր պանթուրքական կայսերապաշտությունից:
Պանթուրքիզմն ուներ նաև հակառուսական ուղղվածություն: Երիտթուրքական մի փաստաթղթումասված էր.
Երիտթուրքերը համաշխարհային պատերազմը լավագույն առիթը համարեցին իրենց ծրագրերի իրագործման համար: Նախ` նրանք հավատացած էին պատերազմում Ռուսաստանի պարտության մեջ, երկրորդ` պատերազմն ինքնին հետին պլան էր մղելու հայասպան ծրագրի իրագործմանը խանգարող բարոյական արգելքները: Ահա թե ինչպես էր դա հիմնավորում դոկտոր Նազմը` հայերի զանգվածային ջարդերը գործնական հողի վրա դնողերիտթուրքերի գաղտնի խորհրդալցությունում. :
Այդ նույն խորհրդակցությունում բոլոր ներկա գտնվողները քվեարկեցին հայերի բնաջնջման օգտին: Թալեաթի առաջարկությամբ քվեները հավաքվեցին և հաշվվեցին. բոլորը միաձայն քվեարկել էին մինչև վերջին հայը բնաջնջելու օգտին:
Արևմտահայերի զանգվածային ջարդի և տարագրության գործադրությունը հանձնարարվեց 3 հոգուց բաղկացած հանձնախմբին, անդամակցությամբ` դոկտոր Նազըմի, դոկտոր Բեհաէդդին Շաքիրի և նախարար Միդհատ Շյուքրիի: Երիտթուրքական կուսակցության գործիչներից Մևլան Զադե Ռիֆաթը, որն իր գրքում բացահայտել է ցեղասպանությունը պետականորեն նախապես կազմակերպված լինելու մանրամասները, նշում է, որ երեքի կոմիտեն` անկախ, ոչ պաշտոնական, անպատասխանատու գործադիր մարմին էր: Այն պետություն էր պետության մեջ, ուներ իր գրասենյակը, պաշտոնեությունը. իր որոշմամբ կոմիտեն բանտերից հավաքագրում էր քրեական հանցագործներին և ստեղծում կոչվող հրոսակախմբեր:
Երեքի հանձնախմբի անդամներից յուրաքանչյուրը հայասպանությունը ղեկավարելու էր Օսմանյան կայսրության հայաբնակ բոլոր շրջանները երեք գոտիների բաժանված իր որոշակի տեղամասում`
1.Արևմտյան Անատոլիա
2.Արևելյան Անատոլիա (հիմա` Արևմտյան Հայաստան),
3.Կիլիկիա-Հյուսիսային Սիրիա: Երեքի հանձնախմբի գործունեության հսկողությունը դրված էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա: Այսպիսով` Մեծ եղեռնը կանխամտածված և ամենայն բծախնդրությամբ նախապես ծրագրավորված էր երիտթուրքական վարչակարգի կողմից:
1915թ. ապրիլի 15-ին հաստատվեց և տեղական իշխանություններին ուղարկվեց արևմտահայության մահվան հրամանը, որը ստորագրված էր Թալեաթի, Էնվերի ու Նազըմի կողմից: Դրանում մասնավորապես ասված էր. Հետևաբար մեր հայրենիքը, ազգը, պետությունը և կրոնը այդպիսի վտանգի հնարավորություններից պաշտպանելու համար, կառավարությունը, որ ներկայացնում է իսլամն ու թուրք ժողովուրդը ու Միություն ևառաջադիմությու կոմիտեն, ինչ էլ որ լինի, նպատակ ունենալով կանխել որևէ մի տեղ և որևէ մի ձևով Հայկական հարցի առաջադրումը, օգտվելով այն պատեհությունից, որ մեզ ընձեռել է պատերազմը, և որոշեց վերջնականապես վերջ դնել այդ հարցրն, բնաջնջելով խորթ տարրը, քշելով նարան Արաբիայի անապատները` համաձայն մեր տված գաղտնի հարահնգին....
Յուրաքանչյուր պաշտոնատար կամ մասնավոր անձնավորություն,ով կընդդիմանա այս սրբազան և հայերենասիրական գործին ևչի կատարի իրվրա դրված պարտականույթունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ուկրոնի թշնամի ևկպատժվի:
Սա մի ողջ ժողավրդի դամբանականն էր:
Հայերի ցեղասպանության ծրագրի գործադրություւնն սկսվեց պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու առաջին օրերից: Այդ դիվային ծրագիրն առանց ցնցումների իրագործելու համար մեկուսացվեց արևմտահայության ռազմունակ հատվածը: Ընդհանուր զորահավաքի ևճանապարհների վար աշխատելու պատրվակով, ընտանիքներից հեռացվեցին 15-60 տարեկան հայ տղամարդիկ, որոնք 1914թ. վերջերին -1915թ. սկզբներին հատված առհատված, խիստ գաղտնիության պայմաններում, ոչնչացվեցին:
Ծրագրի գործադրման երկրորդ փուլը հայ ժողովրդի մտավոր ուժի գլխատելն էր: Ապրիլի 24-ին ոստիկանությունը Կ. Պոլսու ձերբակալեց 235 անվանի հայ մտավորականների: Մինչև ապրիլի 29-ը ձերբակալված մտավորականների թիվը հասավ 800-ի, որոնք անլուր տանջանքներից հետո, բարբարոսաբար ոչնչացվեցին: Ձեռնատելով ևգլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրորդ քայլին, այն է` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերի և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ6:
Ցեղասպանությունն իրագործվում էր ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև կայսրության բոլոր հայաբնակ վայրերում: Լիակատար բնաջնջումից միառժամանակ փրկվեցին Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայերը, որը բացատրվում էհետևյալով. նախ, այդ քաղաքներն ունեին միջազգային նշանակություն և երիտթուրքերը երկնչում էին օտարերկրացիների ներկայությունից: Երկրորդ, նրանք ձորձում էին քողարկել ներքին վիլայեթներում իրենց կատարած հանցագործությունները` պատեհ առիթով վկայակոչելով, թե այդ քաղաքներում հայեր կան: Արևմտահայերի բնաջնջումն իրականացվեց թե՛ տեղում, թե՛ բռնագաղթի ճանապարհին, թե՛աքսորավայրերում:

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ... Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին... Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 0007:

Արդեն 1915թ. վերջերին արևմտահայությունը ոչնչացված էր կամ տեղահանված:
Զանգվածային ջարդերից փրկված արևմտահայերը ցաք ու ցրիվ եղան: Նրանց մի հատվածը, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Ըստ անգլիական Կապույտ գրքի ` նրանց թիվը մոտավորապես 250 հազար էր, ըստ Յ. Լեփսիուսի` 200 հազար: Երկրորդ մասն աքսորվեց Միջագետքի արաբական անապատներ, իսկ երրորդ մասն ապաստան գտավ Կովկասյան ռազմաճակատի շրջանում` մոտավորապես Արևելյան Հայստանում:
Արաբական տարածքներ քշված հայերը կուտակվեցին Միջագետքի անապատւ հյուսիսային ևարևելյան շրջաններում` Ռասուլ Այն, Դեյր Զոր, Ռաքքա, Մեսքենե, Պապ, Մոսուլ ևայլ վայրերում, որտեղ ստեղծվել էին համակենտրոնացման ճամբարներ8:




























Գլուխ երրորդ

3. Ինքնապաշտպանական

հերոսամարտերը 1915թ.


Հայոց ցեղասպանությունն իր բնույթով ու ծավալներով անսպասելի էր արևմտահայության համար, որի հետևանքով նրանք անակնկալի եկան, և թուրքերը հիմնականում դիմադրության չհանդիպեցին: Այնուամենայնիվ որոշ վայրերում հայերը կարողացան կազմակերպել ինքնապաշտպանություն, որի շնորհիվ հազարավոր մարդիկ փրկվեցին ոչնչացումից:

Հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին Վան քաղաքի հայերը: Նրանք կենտրոնացած էին Այգեստան և Քաղաքամեջ թաղամասերում, որոնց միջև գտնվում էրթուրքական թաղամասը: Ինքնապաշտպանության նախաձեռնողը, ոգին ու ընդհանուր ղեկավարն էր դաշնակցական նշանավոր գործիչ Արամ Մանուկյանը: Հայերն ունեին մոտ 1.500 հրացան և ատրճանակ: Վանի նահանգապետ Ջևդեթը հայկական թաղամասերի դեմ կենտրոնացրել էր 12.000 զինվոր, որոնց միացավ թուրք ու քուրդ խուժանը: Այգեստանում Զինվորական մարմնի ղեկավար դարձավ Արմենակ Եկարյանը, իսկ Քաղաքամեջում` Հայկակ Կոսոյանը: Մարտերը սկսվեցին 1915թ. ապրիլի 7-ին: Թուրքերը, չնայած թնդանոթների աջակցությանը, այդպես էլ չկարողացան գրավել հայկական դիրքերը: Վանեցիները հաջող հակագրոհներ կազմակերպեցին և այրեցին կառավարական մի շարք հաստատություններ ու զորանոցներ: Մայիսի 3-ին թուրքական զորքերը հեռացան քաղաքից, իսկ երկու օրից Վան հասան հայ կամավորական ջոկատները, ապա` ռուսական բանակը:

Հաղթական ավարտով ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանի նահանգի մի շարք գավառներում ևս` Շատախում (ապրիլ 1-մայիս 14), Գավաշում (ապրիլ 3-մայիս 11), Փեսանդաշտում (ապրիլ 14-մայիս 10) և բազմաթիվ այլ վայրերում: Հերոսական պայքարի շնորհիվ մոտ 200.000 վասպուրականցիներ ազատվեցին թուրքական յաթաղանից: 1915թ. մայիսի 7-ին Արամ Մանուկյանի ղեկավարությամբ ստեղծվեց Վանի հայկական նահանգապետությունը:

1915թ. մարտից մինչև օգոստոսի վերջը թուրքերը կազմակերպված դիմադրության հանդիպեցին հայոց արծվաբույն Սասունում: Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ Սասունի և շրջակայքի մոտ 50.000 հայերը հերոսաբար կռվեցին թուրքական 30.000-ոց կանոնավոր բանակի և հազարավոր քուրդ հրոսակների դեմ: Զինամթերքի և պարենի սպառվելուց հետո, օգոստոսին հայերը դադարեցրին կազմակերպված դիմադրությունը և պայքարը շարունակեցին անտառներում ու լեռներում: 1916թ. հունվարին ռուսական բանակը մտավ Մուշ, և մոտ 15.000 սասունցիներ փրկվեցին անխուսափելի թվացող ոչնչացումից:

1915թ. հուլիսի 20-23-ը տեղի ունեցավ Մուշ քաղաքի գոյամարտը: Մշեցիները նշանավոր հայդուկ Հաջի Հակոբ Կոտոյանի գլխավորությամբ որոշեցին դիմադրել թուրք ջարդարարներին կամ զոհվել հերոսաբար: Թուրքերը, ի վերջո, ճնշեցին ինքնապաշտպանությունը և սրի քաշեցին քաղաքի ամբողջ հայ բնակչությանը: Միայն քչերը կարողացան ճեղքել թշնամու օղակը և բարձրանալ Սասուն: Հ. Կոտոյանը մինչև վերջ կռվելուց հետո, վերջին գնդակով ինքնասպան եղավ:

1915թ. հունիսի 3-ին սկսվեց Շապին Գարահիսարի հերոսամարտը: Քաղաքի հայ բնակչությունը, ստանալով տեղահանության հրամանը, որոշեց դիմել ինքնապաշտպանության: Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ նրանք ամրացան քաղաքի մոտ գտնվող ավերակ ամրոցում: Թուրքական զորքերը բազմիցս փորձեցին ճնշել հայերի դիմադրությունը, սակայն թշնամու բոլոր փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: Պարենի, զինամթերքի և ջրի սպառվելուց հետո ինքնապաշտպանությունը դարձավ անհնար: Գարահիսարցիների մի մասը որոշեց հանձնվել, իսկ մի մասը հունիսի 29-ին մեծ զոհերի գնով ճեղքեց թշնամու պաշարման օղակը և հեռացավ լեռները, ուր բավական երկար ժամանակ շարունակեցին պայքարը: Բերդում մնացածներին թուրքերը սրի քաշեցին:

Հայերի ինքնապաշտպանության նշանավոր դրվագներից էր Մուսա լեռան հերոսամարտը: Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին էր Սուետիա գավառը: 1915թ. հուլիսին այստեղի հայերը տեղահանության հրաման ստացան: Վեց գյուղերի մոտ 4.000 բնակիչները որոշեցին չենթարկվել գաղթելու պահանջին և հուլիսի 31-ին բարձրացան մոտակա Մուսա: Ինքնապաշտպանության ղեկավարն էր Եսայի Յաղուբյանը: Թուրքերը մի քանի անգամ գրոհեցին հայկական դիրքերի վրա, բայց նահանջեցին: Սեպտեմբերի 5-ին Մուսա լեռանը մոտեցավ ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը: Մուսալեռցիները նավապետից խնդրեցին զենք ու պարեն տրամադրել և պատրաստ էին երկարատև դիմադրություն ցույց տալ թշնամուն: Նրանք մեծ դժկամությամբ համաձայնեցին հեռանալ հայրենի եզերքից: Սեպտեմբերի 12-ին ֆրանսիական և անգլիական ռազմանավերով 4.083 մուսալեռցիներ տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքը:

1915թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց Ուրֆայի հերոսամարտը: Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ հայերը կառուցում են բարիկադներ և հետ մղում թուրքերի գրոհները: Թշնամին թնդանոթներով գրեթե ամբողջությամբ ավերեց հայկական թաղամասը ևհոկտեմբերի 23-ին գրավեց այն: 35.000 ուրֆացիներից կենդանի մնաց 5.000-ը, որոնց աքսորեցին Դեր Զոր:

Ինքնապաշտպանության դիմեցին նաև Յոզղատի, Խնուսի մի շարք հայկական գյուղեր, Զեյթունի մոտ գտնվող Ֆընտըճագ գյուղաքաղաքը: Այդ դիմադրության փորձերը հիմնականում ճնշվեցին, բայց դրանց շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացան փրկվել կոտորածներից:

Փասորեն, արևմտահայերը շատ դեպքերում գերադասեցին զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել, քան առանց պայքարի հանձնվել թուրքերի ողորմածությանը: Դրա շնորհիվ հազարավոր հայեր փրկվեցին Եղեռնի գողգոթայով անցնելու փորձությունից: Նույնիսկ այն վայրերում, ուր ինքնապաշտպանությունը ճնշվել էր, ավելի շատ հայեր փրկվեցին, քան այնտեղ, ուր ընդհանրապես զենքի չդիմեցին: Արևմտահայերի մղած հերոսամարտերը ապացուցեցին, որ թուրք եղեռնագործներից փրկվելու միակ ուղին նրանց դեմ համախմբված զինված պայքար մղելն էր:














Գլուխ չորորդ

4. Ցեղասպանության հետևանքները



Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված և կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը: Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես` հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ` քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին: Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլևս ժողովուրդ չեն, այլ անհատներ: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը: Արտասահմանում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ և աստիճանաբար ձուլվեց: Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց կոսմոպոլիտ կառույցների և գաղափարախոսության շուրջ և մշակութապես զգալի չափով ապազգայնացավ (հատկապես քաղաքական և մտավորական վերնախավը)9:

Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարևոր օբյեկտիվ գործոններից էր, որ օտարության մեջ հայտնված հայության բեկորներին թույլ չտվեց կազմակերպվել Սփյուռքը միավորող մեկ միասնական կառույցի մեջ: Հասկանալու համար հայության այսօրվա խնդիրները, անհրաժեշտ է նաև պարզորեն պատկերացնել ոչ միայն Մեծ եղեռնի, այլև վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած շարունակական աղետների ահավոր հետևանքները: Դրանց հետևանքով մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի թվի, այլև նրա հավաքական որակի վրա (մասնավորապես` հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը» ` անհատի համար իր և ընտանիքի անձնական շահը ամեն ինչից վեր դասելը):

Անթիվ և անհամար են մեր մշակութային կորուստները: Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական զանազան անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլև` հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլև` տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված են եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել և գնացել` մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգևոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց: Իսկ նման փաստերն անթիվ-անհամար են:

Նյութական վնասները նույնպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության ամբողջ ունեցվածքի և գույքի բռնագրավումն ու թալանը վերապրած զանգվածներին ստիպեց տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող և ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, յուրաքանչյուրն առանձին ճգնել իրենց ընտանիքների ֆիզիկական տարրական գոյությունն ապահովելու համար:

Ցեղասպանության հաջորդ ծանրագույն հետևանքը մեր ժողովրդին հասցրած հոգեբանական վնասն է : Հոգեբանական առումով` կենսատարածքի կորուստը հայերին զրկել է բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից` դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգևոր զարգացման հնարավորությունը: Միաժամանակ` ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում նույնիսկ ինքնատյացություն` ազգային շահերի ու արժեքների մերժում ու օտարագարություն:

Ամերիկահայ բանաստեղծ Փիթըր Բալաքյանը, որի ստեղծագործության մեջ ցեղասպանությունը ատաղձային թեմա է, կարևորում է հենց հայ ժողովրդին հասցրած հոգեբանական վնասը: Այն ծանրանում է նաև այն պատճառով, որ թուրք ղեկավարների մի քանի սերունդներ իրենց մեջ բարոյական ուժ չգտան այդ հանցագործությունից ձերբազատվելու համար` առ այսօր չընդունելով ցեղասպանության փաստը: Ինձ հանգիստ չի տալիս զուտ «հաշվապահական», վիճակագրական մոտեցումը այդ աննախադեպ ոճրագործության մարդկային զոհերի հանդեպ: Մեկևկես միլիոնը խուլ ու համր թիվ է, մինչդեռ սպանվածներից յուրաքանչյուրը մարդկային կործանված ճակատագիր է: Այստեղ Աստծո պատվիրանը խախտվել է մեկևկես միլիոն անգամ: Եվ հետո այդ թիվը, իմ համոզմամբ, նույնքան է արտահայտում ողբերգության իսկական ծավալը, որքան 32-ը` Սումգայիթի ջարդերի ժամանակ10:

Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված և կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը: Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես` հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ` քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին: Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլևս ժողովուրդ չեն, այլ անհատներ: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը: Արտասահմանում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ և աստիճանաբար ձուլվեց: Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց կոսմոպոլիտ կառույցների և գաղափարախոսության շուրջ և մշակութապես զգալի չափով ապազգայնացավ (հատկապես քաղաքական և մտավորական վերնախավը): 

 1894թ. մինչև 1922թ.` չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունը բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96թթ., 30.000` 1909թ., 1.5 միլիոն` 1915-16թթ., շուրջ 300.000` 1918-1922թթ.)11:

1920-1921թթ. Արևելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված Հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության և կայունության 70-ամյա մի շրջան` կարողացավ արձանագրել տնտեսական և մշակութային լուրջ առաջընթաց: Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած մարդկային կորուստների, հայերը մեծ զոհեր տվեցին նաև Խորհրդային Հայաստանում. 1920-21թթ. ոչնչացվեց անկախության շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշևիկյան խավարամոլության զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը` հազարավոր շարքային քաղաքացիների հետ: 1941-1945թթ. պատերազմին մասնակցած շուրջ 600000 հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը: Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր թիվ է փոքրաթիվ հայ ազգի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան տվել են գրեթե ճիշտ նույնքան սպանված` համապատասխանաբար 291.557 ու 357.116 զինվոր: 1949թ. Հայաստանից կազմակերպված բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ: Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էին 1954-1988թթ.: Սակայն սկսած 1988թ.` Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատևումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988թ. Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք և ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը, ներառյալ Երևանից հետո ամենամեծ քաղաքները` Գյումրին ու Վանաձորը: Դրան հետևած ղարաբաղյան պատերազմում զոհվեց շուրջ մեկ տասնյակ հազար հայ: Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1-1.5 միլիոն մարդ:

Ցավոք, ցեղասպանությանը հետևեց մի երկարատև շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալ իր կորուստներին, մտածել ապաքինման ուղիների մասին: Ամենակարևորն այն է, որ Խորհրդային Հայաստանը հայկական պետականության ձև չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական միավոր էր, հզորագույն կայսրության մի մասնիկը` մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական և մտավորական վերնախավերով: Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետևանքները, ներառյալ ամենակարևորը` բուն հայկական տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արևելյան, թե Արևմտյան Հայաստանում), որը և միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում: Չլուծվեց և չէր կարող լուծվել նաև ցեղասպանության մյուս` շարունակաբար ուժաթափող հետևանքը` Սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը` «սպիտակ ջարդը» :

Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ` միայն 1960-ական թթ. սկսած: Ժամանակի այդ կորուստը ևս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ թշնամին է՜լ ավելի ամրապնդեց դիրքերը:

Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներևակայելի տարածքային, հոգևոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաև ազգի ընդհանուր մտավոր ու բարոյական ներուժի վրա: Սակայն հե՜նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաև ուժ ու հավատ ներշնչեն, որովհետև, թերևս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների և բառիս բուն իմաստով կանհետանար աշխարհի երեսից: Ուրեմն մեր ազգն ունի նաև անօրինակ տոկունություն և ապրելու կամք, որը և պետք է շուտափույթ գործի դնել` ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ` անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի և տրամադրությունների:





















































Եզրակացություն
Այսպիսով` թուրքական պետական հայեցակարգը մերժում է ցեղասպանության փաստը, դրա՝ նախապես ծրագրավորված և կանխատեսված լինելու փաստը:
Ճիշտ է, հայերի ֆիզիկական ոչնչացման քաղաքականությունը պետական մակարդակով իրագործվեց 1849-1922թթ., սակայն ցեղասպանության արմատները, ժամանակագրական առումով, շատ ավելի են խորանում: Դրանք պետք է փնտրել Օսմանյան կայսրության էության մեջ: Լինելով եկվոր ցեղեր և զավթողական պատերազմներով հաստատվելով օտար երկրներում` թուրքերի համար գերխնդիր էր դարձել նվաճված ժողովուրդների թուրքացումը, թուրքական նոր հայրենիքի ստեղծումը:
Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի ընդունած 1948թ. բանաձևում ցեղասպանություն են որակվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի, ցեղային կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Ըստ ՄԱԿ-ի կոնվեկցիայի` հետևյալ հինգ գործողություններից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ.
1.Խմբի կամ համայնքի անդամների սպանությունը:
2.Նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը:
3.Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի մասնակի կամ լիակատար ոչնչացումը:
4.Խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները:
5.Երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:
19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրության կառավարող շրջանների գլխավոր մտահոգությունը պետության փլուզման արգելակումն էր, կայսրության ամբողջականության պահպանման խնդիրը: Այդ նպատակով կյանքի կոչվեցին բազմաթիվ հետադիմական, ցեղապաշտ գաղափարախոսություններ, ինչպիսիք էին` օսմանիզմը, պանիսլամիզմը, թուրքիզմը, պանթուրքիզմը և այլն:
Երիտթուրքերի ազգայնական վարդապետությունը ձևավորվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին: Դրա գերխնդիրն էր` թուրքալեզու բոլոր ժողովուրդների համախմբումը մեկ միասնական թուրքական պետության`Մեծ Թուրանի մեջ: Ըստ էության` ստեղծվելու էր թուրքալեզու արևելյան կայսրություն, որն ընդգրկելու էր Բոսֆորից մինչև Չինաստան և Սառուցյալ օվկիանոս ընկած տարածքը: Մեծ Թուրանի ստեղծումը պետք է իրագործվեր երեք փուլերով.
1.Թուրքիզմ-այս փուլումենթադրվում էր թուրքացնել Օսմանյան կայսրությունը: Քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում հայերը, կամ պետք է ձուլվերին, կամ ոչնչացվեին:
2.Օղուզական պետության ստեղծում-նոր ստեղծված պետությունը` Օղուստանը, իր մեջ պետք է ընդգրկեր Օսմանյան Թուրքիան, ռուսական և պարսկական Ադրբեջանները, Թուրքմենստանը: Այս փուլում փաստորեն նվաճվելու էր նաև Արևելյան Հայաստանը և ոչնչացվելու էր արևելահայությունը:
3.Պանթուրքիզմ-այս փուլում պետք է ստեղծվեր միացյալ Թուրան պետությունը: Մեծ Թուրանն իր մեջ պետք է միավորեր թուրքալեզու բոլոր ժողովուրդներին :
Այսպիսով` պանթուրքիզմը հայերին երրորդ ճանապարհ չէր թողնում: Հայ ժողովուրդն իր երկու հատվածներով կա՛մ պետք է ոչնչանար, կա՛մ թուրքանար:
Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց .այսէր հայկական հարցի լուծման թուրքական եղանակը:
Եվ, վերջապես, ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատերերը, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: «Թուրքերը,գրել է անգլիացի պատմաբան Վ. Գոտլիբը, նախանձով էին նայում իրենցից կուլտուրապես ու տնտեսապես ավելի ուժեղ այդ եռանդուն ժողովրդին»: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստությանը, տնտեսական կարողություններին, վերացնելու թուրքական բարձրացող բուրժուազիայի պոտենցիալ և ահեղ մրցակցին:































Օգտագործված գրականության ցանկ


  1. Սաֆրաստյան Ռ. ,Երևան, Լուսակն, 2011:



  1. Աղայան Ծ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Եր.,1976:


  1. Դարբինյան Ա.,Հայ ազատագրական շարժման օրերէն,Երևան,2003:



  1. Գալոյան Գ.,Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Երևան, 1999:



  1. Անտոնյան Ա., Մեծ ոճիրը. Հայկական վերջին կոտորածները և Թալեաթ փաշա, Եր., 1990:



  1. Լազեան Գ., Հայաստան և հայ դատը,1991:



  1. Արզումանյան Մ. Հայաստան. 1914-1917, Եր. :



  1. http://blog.ararat-center.org/?p=207



  1. Հայոց ցեղասպանությունը, ուսումնասիրություններ խմբ. Պ. Հովհաննիսյանի, Եր., 2001:
















1 Սաֆրաստյան Ռ. ,Երևան, Լուսակն, 2011, էջ 134 – 140:

2 Աղայան Ծ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան,1976,էջ 158-163

3 Դարբինյան Ա.,Հայ ազատագրական շարժման օրերէն,Երևան,2003, էջ 170

4 https://gisher.org/hayoc-ceghaspanoutyoun-t6812.html

5 Գալոյան Գ.,Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Երևան, 1999, էջ 90-110

6 Աղայան Ծ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Եր.,1976,էջ-57-147


7 Անտոնյան Ա., Մեծ ոճիրը. Հայկական վերջին կոտորածները և Թալեաթ փաշա, Եր., 1990,էջ -133-277

8 Լազեան Գ., Հայաստան և հայ դատը,1991,էջ- 198

9 Արզումանյան Մ. Հայաստան. 1914-1917, Եր., 1969,էջ 13-18


10 http://blog.ararat-center.org/?p=207

11 Հայոց ցեղասպանությունը, ուսումնասիրություններ խմբ. Պ. Հովհաննիսյանի, Եր., 2001,էջ 27-29


13



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!