СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետազոտական աշխատանք

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետազոտական աշխատանք»

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԳՈՀԱՐ ՌՈՒԲԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԹԵՄԱՆ՝1920թ.Մայիսյան ապստամբության հիմնախնդիրը հայ պատմագրության մեջ









































Ներածություն

Հայոց պատմության 1918-1920թթ. շրջանը,չնայած հարուստ փաստական նյութի առկայությանը հայ պատմագրության մեջ համակողմանի ուսումնասիրված չէ,այլ ներկայացված է հիմնականում խորհրդային և սփյուռքահայ՝մեծ մասամբ դաշնակցական հեղինակների տրամագծորեն իրար հակառակ մոտեցումներով,գաղափարական նկատառումներով:

Հայաստանի առաջին Հանրապետության պատմության ուսումնասիրության մեջ առանձնապես կարևոր են հանրապետության ներքաղաքական կյանքի պատմությունը,որը ցույց է տալիս մեր մանուկ պետականության կայացման դժվարին ուղին,հայ քաղաքական կուսակցությունների,կուսակցությունների և իշխանությունների,տեղական և կենտրոնական իշխանության մարմինների և խորհրդարանի ընտրությունները,մայիսյան ապստամբությունը:

Հիմնախնդրի ուսումնասիրման առումով հետաքրքրություն է ներկայացնում Ս.Ալիխանյանի,Հ.Կարապետյանի,Վ.Միքայելյանի,Ծ.Աղայանի,Գ.Ղարիբջանյանի,Գ.Գալոյանի,Ա.Մելքոնյանի և Մ.Արզումանյանի աշխատությունները:Խորհրդային տարիներին մի շարք աշխատություններ են գրել Ա.Հովհաննիսյանը,Ա.Կարինյանը,Դ.Խեչումյանը,Վ.Բաբաջանյանը,ՀՐ.Տասնապետյանը,Յ.Քյուրքճեան,Վ.Ղազարյանը:

Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական համակարգի ուսումնասիրության փորձեր են արվել հիմնականում հետխորհրդային տարիներին:Այս առումով արժեքավոր է Վ.Վիրաբյանի և Կ.Ալեքսանյանի աշխատությունները:

Հայաստանի առաջին Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի,ներքին դրության հիմնահարցերի խորհրդահայ,հետխորհրդային,մասամբ նաև սփյուռքահայ պատմագրությանկողմից կատարվածուսումնասիրությունների արդյունքներըհամակարգված ներկայացված և վերլուծված ենՍ.Քառյանի աշխատությումում:

Մայիսյան ապստամբությունը հայ պատմագրության ամենից շատ արծածված

հիմնախնդիրներից է եղել:1918_1920թթ.պատմությամբ զբաղվողների համար այն ունեցել է առանցքային նշանակություն,քանի որ դրա հետ է կապվել ՀՀ անկումը և խորհրդայնացումը:

Խորհրդային պտմաբանները ապստամբությունը գնահատել են որպես Հայաստանի խորհրդայնացման գլխավոր փորձ,փառապանծապստամբություն,իսկդաշնակցական հեղինակները մայիսյան ապստամբությունը համարել են դրսի ուժերի գործողությունների արդյունք,դավաճանություն հայ ազգին:

Մայիսյան ապստամբության մասին լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ,գրքույկներ,ուսումնասիրություններ,ապստամբության մասնակիցների հիշողություններ և փաստաթղթերի ժողովածուներ:Կան հեղինակներ,որոնք անդրադառնալով Հայաստումում խորհրդային իշխանության հաստատման պատմությանը կանգ են առել նաև Մայիսյան ապստամբության հիմնախնդրին:

Ապստամբության ուսումնասիրման համար հիմնական աղբյուր հանդիսացող գրականությունը ստեղծվել է 1920-1935թթ:Շատ կարևոր է նաև այն հանգամանքը,որ ապստամբության մասնակիցների գրած հուշերն և աշխատությունները պահպանվել են:Բայց այս սկզբնաղբյուրը ունի մեկ թերություն,այնէ,աշխատանքը միակողմանի է և սահմանափակ,տալիս է միայն այն շրջանի ու տեղամասի անցքերի նկարագրությունը,որին ինքն է մասնակցել:Մայիսյան ապստամբության հիմնախնդրի ուսումնասիրության տեսանկյունից հետաքրքիր է Ա.Հովհաննիսյանի,Շ.Ամիրխանյանի աշխատությունները,Թ.Մանդալյանի գրքույկը:Նշանավոր է նաև Ա.Խանոյանի,Ա.Խանջյանի,Մ.Ներսիսյանի,Կ.Ղազարյանի,Գ.Ղարիբջանյանի,Գ.Գալոյանի աշխատությունները,քանի որ այս հեղինակները տալիս են ոչ միայն ապստամբության նկարագիրը,այլ նաև նշանակությունը և պարտության պատճառները:

Հիմնախնդրին անդրադարձել են Կ.Ալեքսանյանը,Վ.Պարսամյանը,Հ.Սիմոնյանը,իսկ սփյուռքահայ հեղինակներից Կ.Սասունին:











1920թ.Մայիսյան ապստամբության պատմության հիմնախնդիրը հայ պատմագրության մեջ

Խորհրդայնացումը և մայիսյան ապստամբության պատմության հիմնահարցերը,սովորաբար դիտարկվել է գրեթե միասնության մեջ,կամ առաջինը համարվել է երկրորդի տրամաբանական շարունակությունը:

Մայիսյան ապստանբության վերաբերյալ պատմագիտական գրականության մեջ որպես առաջին հեղինակ,բայց ոչ պատմաբանական տեսանկյունից,կարելի է համարել Ալեքսանդրապոլի շարժման ղեկավար Ավիս Նուրիջանյանին:1920Թ.Բաքվի _ում

Տպագրվեց հոդվածը,չնայած մի շարք անճշտությունների,այն արժեքավոր է նրանով,որհեղինակը իրադարձությունների անմիջական մասնակիցն ու ականատեսն է:Արժեքավոր է Ա.Հովհաննիսյանի աշխատությունը 1:

Հեղինակը հենվելով հարուստ փաստական նյութի վրա,շարադրում է ապստամբության գնով է միայն հնարավոր մշակել կայուն տեսակետ մոտիկ անցյալի գալիք ուսումնասիրման համար2:Այս աշխատությունը միշտ արդիական է և չի կորցրել իր արժեքը:

Հաջորդ աշխատությունը Շ.Ամիրխանյանի աշխատությունն է3:Հեղինակը նպատակ չի ունեցել տալ ապստամբության ամբողջ պատմությունը,այլ միայն գնահատականը:Բայց լինելով ապստամբության մասնակին ու նրա ղեկավարներից մեկը հարուստ նյութ է հաղորդում մայիսյան ապստամբությունից:Աշխատության մեջ քննադատում է Արմենկոմի ևԱլեքսանդրապոլի կոմիտեի դիրքորոշումը և գործելակերպը:Հեղինակը գտնում է,որ ապստամբությունը եղել է:

_____________________________________

1Ա.Հովհաննիսյան,Հայաստանի հեղափոխությունը հուլիս և հոկտեմբեր,Երևան 1932:

2Ա.Հովհաննիսյան,նշվ.աշխ.էջ 97:

3Շ.Ամիրխանյան,Մայիսյան ապստամբությունը Հայաստամում 1920թ. գնահատման փորձ,Մոսկվա1926

1920թ. լույս է տեսնում Թ.Մանդալյանի գրքույկը4: 1930թ լույս է տեսնում Ս.Խանոյանի աշխատությունը5:Հեղինակը 1920թ.մայիսի 1-ի օրը համարում է :

Կարևոր է նաև Ա.Խանջանի աշխատությունը6 և1963թ.լույս տեսած ժողովածուն7:Հեղինակը տալիս է ապստամբության համառոտ նկարագրությունը և գտնումէ,որ ապստամբությունը բոլոր տվյալները ուներ հաղթանակով ավարտվելու համար:

Հիմնախնդրի ուսումնասիրությամբ զբաղվել է Մ.Ներսիսյանը8:

Հեղինակը հանգամանալից ներկայացնում է Մայիսյան ապստամբության պատմությունը:Այդ ամենը համարում է ՀՀ դաշնակցությանբացակայության ապացույց9:

1920_1930ական թվականների խորհրդահայ պատմագիտությանկողմից մայիսյան ապստամբության մասին գրված հետազոտություններից նշանավոր է Կ.Ղազարյանի աշխատությունը:Հեղինակի կարծիքով ապստամբությունը տեղի է ունեցել որպես նախորդ շրջանի հեղափոխական շարժումների զարգացման հետևանք:Նա ապստամբությունը դիտարկում է քաղաքական և սոցիալ-տնտեսական մի շարք երևույթների ու գործընթացների կապակցության մեջ:Հեղինակը ցուցաբերել է միակողմանի և դասակարգային դիրքորոշում մի շարք հարցերի վերլուծության դեպքում:

_______________________________________

4Թ.Մանդալյան,Մայիսյան ապստամբությունը,Երևան, 1929թ:

5Ս.Խանոյան Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջ,Երևան, 1965,էջ11:

6Ա.Խանջյան,Մայիսյան ապստամբությունից դեպի Նոյեմբերյան հեղափոխություն,Երևան, 1935:

7Ա.Խանջյան, Հոդվախներ և ճառեր,Երևան, 1963:

8Մ.Ներսիսյան,Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում,Երևան, 1930:

9Մ.Ներսիսյան,նշվ.աշխ.էջ 33-41:

10Կ.Ղազարյան,Առաջին մասսայական-հեղափոխական շարժումները Հայաստանում,Երևան, 1932:

Կ.Ղազարյանը նշում է մայիսյան ապստամբության պարտության մի շարք պատճառներ.

1.Կոմկուսի որոշ ղեկավար մարմինների,հատկապես Արմենկոմի,ոչ համարձակ գործունեությունը,միասնական ղեկավարության ու վճռականության բացակայությունը,

2.բանվորության որոշ մասի պասիվությունը,

3.գյուղացիության թույլ մասնակցությունը,

4.ապստամբության ռազմական տակտիկայի մանրամասն մշակման բացակայությունը,

5.բանակում թույլ աշխատանքը11:Մայիսյան ապստամբության նշանակության մասին էգրել Գ.Ղարիբջանյանը12:

Հեղինակը մանրամասն ներկայացնում է ապստամբությունը,նա շրջանառության մեջ էդրել նոր փաստաթղթեր և գնահատել ճնշման ենթարկված որոշ գործիչների:Հեղինակը տալիս է ապստամբության նշանակությունը,ըստ նրա մայիսյան ապստամբությունըՀայաստանում բանվորների,գյուղացիների և զինվորների մասնակցությամբ հեղափոխական-ազատագրական շարժում էր ուղղված դաշնակների և օտարերկրյա իմպերալիսների դեմ:

1920թ Հայաստանում Մայիսյան ապստամբությունը գնահատվեց որպես հերոսական ազատագրական շարժում:Ապստամբության մասին հիացմունքով գրեցին ոչ միայն Ռուսաստանի և Անդրկովկասի,այլև արտասահմանյան թերթերը:Կոմունիստական մամուլը Հայաստանի մայիսյան ելույթները բնորոշեց որպես13:

1921թ մայիսի 10-ին,Ալեքսանդրապոլի Մայիսյան ապստամբության առաջին տարեդարձի օրը,ՀՍՍՌ Ժողկոմսովետի նախագահ Ա.Մյասնիկյանը ասել է.:

____________________________________________

11Կ.Ղազարյան,նշվ.աշխ.,էջ67-68

12Գ.Ղարիբջանյան,Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920,Երևան 1955:

13Գ.Ղարիբջանյան,նշվ.աշխ.,էջ 95:

Ակադեմիկոս Գ.Գալոյանը իր մի քանի աշխատություններում անդրադարձել է Մայիսյան ապստամբությանը14:

Հեղինակը գտնում է,որ մայիսյան զինված ապստամբությունը Հայաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի համար բանվորների և գյուղացիների մղած պայքարի փայլուն էջերից է15:

Ապստամբությունը ցույց տվեց,որ դաշնակները այլևս հող չունեն երկրում,որ կոմունիստական կուսակցությունը խոր արմատներ ուներ ժողովրդի մեջ:Այն խոշոր ազդակ հանդիսացավ հայ բոլշևիկների համար՝գրավել իշխանությունը:Ըստ հեղինակի ապստամբության ամենախոշոր դասն այն էր,որ ցնցեց հայ իրականությունը,որ հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից կարող է փրկել և ազատ կյանք ապահովել միայն Խորհրդային Ռուսաստանը16:

Հեղինակը խոսել է նաև ապստամբության պարտության պատճառների մասին:

Երկիրը գտնվում էր սովի ճիրաններում,ապստամբ քաղաքները և գյուղերը իսկական տնտեսական շրջափակման էին ենթարկվել:Պարենամթերքի պակասը չափազանց բացասական դեր խաղաց:Մայիսի 5-ին Ալեքսանդրապոլի կոմիտեն Արմենկոմին գրած առաջին նամակում ճիշտ կերպով նախազգուշացնում էր,որ 17:

Հաջորդ գլխխավոր պատճառներից մեկը բանակում կազմակերպական-քաղաքական անբավարար աշխատանքի հետևանքով զինվորների մեծ մասը ապստամբության ժամանակ հետ կանգնեցին,իսկ մյուս մասը դարձավ կույր գործիք դաշնակցականների ձեռքին:Ապստամբնեռրի ղեկավարները չկարողացան բավականաչափ վճռականություն և ճկունություն հանդես բերել,նույնիսկ Ալեքսանդրապոլում,որտեղ գործում էր Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն:

__________________________________

14Գ.Գալոյան,Մայիսյան հերոսական ապստամբությունը,Երևան 1960:

15Գ.Գալոյան,նշվ.աշխ.,էջ75:

16Նույն տեղում,էջ 78:

17Նույն տեղում,էջ79:

Ապստամբության ղեկավարները վճռական միջոցներ չձեռնարկեցին դաշնակ գործիչներին մեկուսացնելու համար,նաև պետք է նշել այն,որ ապստամբների շարքում կային քողարկված դավաճաններ,որոնց բացահայտման ուղղությամբ ոչինչ չարվեց:Ապստամբության պարտության գլխավոր պատճառներից մեկը նրա ղեկավարության տատանումներն էին,անվճռականությունը և հապաղումը:Պահանջվում էր գործել արագ,կազմակերպել ուժերը և սկսել հարձակումը այնտեղ և այն ժամանակ,որտեղ թշնամին չէր սպասում:

Մայիսմեկյան ցույցերից անմիջապես հետո,երբ յուրաքանչյուր ժամը ճակատագրական նշանակություն ուներ,Արմենկոմը մայիսի 1-ի գիշերվա իր նիստում ապստամբություն բարձրացնելու փոխարեն անցավ ընդհատակյա գործնեության:Հեղինակը կարևորում է նաև այն,որ ապստամբությունը պետք ընդգրկեր Հայաստանի կենտրոն Երևանը,ինչը վճռական նշանակություն կունենար:

1920թ. Մայիսյան ապստամբության վերաբերյալ պատմագիտության մեջ եղած բազմաթիվ ուսումնասիրություններից արժեքավոր է Ա.Մելքոնյանի աշխատությունը18:

Հեղինակը հիմնախնդիրը ներկայացրել է ամենայն մանրամասնությամբ,նատվել է մի շարք հարցերի խոր վերլուծություն,չանտեսելով անգամ փոքր մանրուքները:Եվ որ ամենակարևոևն է հեղինակը առաջիննէ,որ տվել է հիմնախնդրի պատնագիտական տեսությունը:Նա թեմայի պատմագիտությունը դասակարգում է երեք շրջանների՝1920-1935թթ.,1935-53թթ., և 1956թ. հետո19:

Հեղինակը ապստամբության մասնակիցներին և մասնակիցներին տվել է համակողմանի գնահատականներ:Հեղինակի կարծիքով Ալեքսանդրապոլի կոմիտեն թեպետ վճռական ու համարձակ քայլերի դիմեց,բայց միաժամանակ զինված ապստամբության հարցում թույլ տվեց սխալներ:

Հեղինակը մանրամասն անդրադառնում է 1920թ.մայիսի 7-ի Ալեքսադրապոլի խորհրդակցության մանրամասերին:Ա.Մելքոնյանն ուշագրավ պատմաքննական մեթոդով հանգամանորեն վերլուծում է մայիսյան ապստամբության պատճառները:

____________________________________

18Ա.Մելքոնյան,Մայիսյան ապստամբության հարցի շուրջ,Երևան,1965:

19Ա.Մելքոնյան,նշվ.աշխ.,էջ 5-55:

Հեղինակը առանձնացրել է ապստամբության պարտության հետևյալ պատճառները20:

1.Գլխավոր պատճառը նա համարում է այն,որ ապստամբությանն ինչպես պետք էր չնախապատրաստվեցին:Դրան խանգարեց Արմենկոմի անվճռականությունն ու զինված ապստամբության կազմակերպման հարցի շուրջ ծագած ներկուսակցական տարաձայնությունները:Արմենկոմը թերագնահատեց բանվորների,զինվորների և գյուղացիների հեղափոխական ուժերը,սրանով պետք է բացատրել Արմենկոմի անվճռականությունը:

2.Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն,որնընտրվեց մայիսի 7-ին,իշխանությունը վերցրեց միայն մայիսի 10-ին21:Սրանով ավելի խորացրեց Արմենկոմի սխալը,ժամանակ տվեց թշնամուն ուշքի գալ:Ալեքսադրապոլում,Սարիղամիշում,Կրսում և Քավթաոլուի շրջանում առանց դիմադրության իշխանության գրավումը ստեղծել էր այն պատրանքը,թե դաշնակցությունը առանց դիմադրության կհրաժարվի իշխանությունից նաև կենտրոնում:Եվ առաջ եկավհեղղափոխություն անելու տակտիկան:

3.Սխալներ թույլ տվեցին նաև տեղական բոլշևիկյան կազմակերպություններն ու ռազմահեղափոխական կոմիտեն:Ալեքսադրապոլի կոմիտեն չծավալեց քաղաքական բացատրական աշխատանք կայազորի զինվորների շրջանում:

Չմեկուսացրեցին բոլշևիկներին,որոնք մինչև վերջ անպատիժ քայքայիչ ածխատանք տարան ապստամբերի շրջանում:

Տեղական կազմակերպությունների թույլ տված բորոր սխալները միասին վերցրած,դարձան մայիսյան ապստամբության պարտության պատճառներից մեկը:

4.Դաշնակցությանը օգնեցին՝հայ ժողովրդական,հայ ռամկավար,հայ անկուսակցական և մի շարք այլ կուսակցություններ21:Այս կուսկցությունները եռանդուն աջակցություն ցույց տվեցին դաշնակցությանը:Դաշնակներին պաշտպանեց նաև հոգևորականությունը Գևորգ Ե կաթողիկոսը գլխավորությամբ:

______________________________________

20Ա.Մելքոնյան,նշվ. աշխ.,էջ 105:

21Նույն տեղում,էջ 167:

22Նույն տեղում, էջ 175:


5.Դաշնակցական կառավարությանն օգնեցին վրաց մենշևիկյան կառավարությունը և ամերիկա-անգլիական իմպերալիստները23:

Օգտվոլով Արմենկոմի և Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի թույլ տված սխալներից,Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց և մայիսմեկյան ցույցից հետո շփոթված դաշնակցական կառավարությունը ուշքի եկավ և կարողացավ ներքին և արտաքին ուժերի օգնությամբ 1920թ. Հայաստանի Մայիսյան ապստամբությանը պարտության մատնել:

1920Թ.Մայիսյան ապստամբության հիմնախնդրիը քննարկվել է նաև սփյուռքահայ հեղինակների կողմից:Հատկապես հիշատակության արժանի է Կ.Սասունա աշխատությունը24:Աշխատանքը արժեքավոր է նրանով,որ հեղինակը քննարկվող իրադարձությունների ականատեսն է և դրանց արդյունքում ձևավուված ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորման պետական գործիչներից մեկը:Հեղինակը դաշնակցական է եղել,որն էլ բնականաբար իրն ազդեցությունն է թողել դեպքերի վերլուծության վրա:

Հեղինակը մանրամասն նկարագրում է Կարսի,Ալեքսանդրապոլի և Նոր Բայազետի շրջաններում տեղի ունեցած դեպքերը:

Նա չի ընդունում մայիսյան ապստամբության դասակարգային և հեղափոխական բնույթը:

Մայիսյան ապստամբության հիմնախնդիրը ներկայացված հայ ժողովրդի պատմության ակադեմիական յոթերորդ հատորում25:

Աշխատությունում նշվում էր,որ մայիսյան ապստամբությունը խոշոր իրադարձություն հանդիսացավ ոչ միայն հայ ժողովրդի կյանքում,այլև Անդրկովկասի Կոմունիստական կուսակցության համար,այն Հայաստանի բանվորների և գյուղացիների պայքարի փայլուն էջերից է:Ճիշտ է ապստամբությունը պարտվեց,բայց նա մեծ նշանակություն ունեցավ խորհրդային իշխանության համար Հայաստանի աշխատավորների հետագա պայքարի կազմակերպման գործում:Մայիսյան ապստամբությունը Հայաստանի ամբողջ աշխատավորության բողոքի պոռթկումն էր ընդդեմ դաշնակցականների և դրանց օտարերկրյա խնամակալների:Միայն խորհրդային կարգերը կկարողանային փրկել հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից:

_______________________________________

23Ա.Մելքոնյան,նշվ.աշխ.,էջ 180:

24Կ.Սասունի,Մայիսյան խռովությունները և թաթարական ապստամբ շրջանները,Պեյրութ,1968:

25Հայ ժողովրդի պատմություն, հ.7 ԳԱԱ հրատ.,Երևան,1967:

Այս տեսակետը պայմանավորված է այն հանգամանքով,որ խորհրդային պատմագիտությունը Մայիսյան ապստամբության հետ է կապում Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը և խորհրդայնացումը:

Աշխատությունում նշված է նաև մայիսյան ապստամբության պարտության պատճառները:

Ապստամբության համար բացասական դեր խաղաց այն հանգամանքը,որ ապստամբությունը միաժամանակ չսկսվոց Հայաստանի տարբեր վայրերում,որն էլ հնարավորություն տվեց դաշնակցականներին անջատ-անջատ ճնշելու այն:

Հաջորդ պատճառը այնէ,որ հարձակողական տակտիկան շուտով տեղի տվեց պաշտպանողականին26:

Մայիսյան ապստամբության հիմնախնդրին անդրադարձել է Ս.Վրացյանը27:

Հեղինակը մանրամասն ներկայացնում է ապստամբությունը Ալեքսադրապոլում,Կարսում,Նոր Բայազետում,Դիլիջանում,Զանգեզուրում:Հեղինակը գտնում է,որ Ալեքսանդրապոլուի ապստամբության պարտության լուրը խիստ բացասաբարէ ազդել մյուս շրջանների վրա:Հեղինակը տալիս է ապստամբության պարտության պատճառները և նրա նշանակությունը:Հեղինակը գտնում է ապստամբությունը պատմական անհրաժեշտություն էր,այն հետևանք էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմանների,որոնց մեջ գտնվում էր Հայաստանը:Հեղինակը գտնում է,որ եթե Մայիսյան ապստանբությունը հաղթանակի հասներ,ապա չէր լինի 1920թ.հայ-թուրքական պատերազմը և Թուրքիայի կողմից այդ պատերազմի ժամանակլ զավթած տարածքները կմնային Հայաստանին28:

Մայիսյան ապստամբության հիմնախնդրին անդրադարձել է Հ.Սիմոնյանը29:

Հեղինակը ներկայացնում է ապստամբությունը,խոսում թԱրմենկոմի և Ալեքսանդրապոլի բոլշևիկների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին:Նշում էնաև բացասական հետևանքների մասին,որոնք հատկապես հետագայում ծանր ազդեցություն ունեցան Հայաստանի համար:Ամենակարևորը հայկական բանակի բարոյալքումն էր30:

__________________________________

26Հայ ժողովրդի պատմություն,հ.7,ԳԱԱ. Հրատ.,էջ 441:

27Վ.Պարսամյան,Հայ ժողովրդի պատմություն,Երևան,1978:

28Վ.Պարսամյան,նշվ.աշխ.,էջ 459:

29Հ.Սիմոնյան,Հայոց պատմության հիմնահարցեր,Երևան 2000:

30Հ.Սիմոնյան,նշվ.աշխ.,էջ 365:

Բանակում առաջացել էր պառակտում:Հեղինակը ապստամբության պարտությունը բացատրում է միասնական կենտրոնի բացակայությամբ,Արմենկոմի անվճռականությամբ,ելույթների անջատ լինելով:Բացի այս ամինից բոլշևիկները ժողովրդի մեջ հենարան չունեին և նրա աջակցությունը չստացավ:Հեղինակը գտնումէ,որ ապստամբությունը միայն մի դեպքում կարող էր հաղթանակի հասնել,եթե բոլշևիկներըին օգներ Կարմիր բանակը:

Հեղինակը այն կարծիքին էր,որ եթե մայիսյան ապստամբությունը պսակվեր հաղթանակով Հայաստանը հետագայում տարածքային կորուստներ չէր ունենա և ավելի ընդարձակ տարածքներ կզբաղեցներ:

Մայիսյան ապստամբության հիմնախնդրին անդրադարձել է Վ.Վիրաբյանը իր աշխատությունով31:

Հեղինակը ոչ մանրամասն ներկայացնում է իրադարձությունները,հետո ներկայացնում է այն հետևանքները,որոնք նպաստեցին երկրի ներքին կյանքի վատթարացմանը:

1.Մայիսյան իրադարձությունների հետևանքով էլ ավելի սրվեց Հայաստանի Հանրապետության պարենային վիճակը32:

2.Հայաստանի բազմաթիվ շրջաններում անդառնալի վնաս կրեցին ցանկատարածությունները34:

3.Մայիսյան իրադարձությունները որոշակի առումով բարոյալքեցին ժողովրդին և բանակին:

Հեղինակը գտնում է,որ հայ հասարակությունը երկփեղկվեց,կառավարության հեղինակությունը ընկավ,երկիրը հանգեց ճգնաժամային վիճակի առաջ:

Մայիսյան ապստամբությանը անդրադարձել է նաև Կ.Ալեքսանյանը35:

Ըստ հեղինակի Հայաստանի Առաջին Հանրապետությունը պառլամենտական հանրապետություն էր:Չնայած պառլամենտում մեծամասնությունը դաշնակցականներ էին,որոնք փորձում էին ստիպել կառավարությանը գործել դաշնակցական հեղափոխական մեթոդներով:

_________________________________________

31Վ.Վիրաբյան,Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918-1920թթ.,Երևան,2008:

32Վ.Վիրաբյան,նշվ.աշխ.,էջ32:

33Նույն տեղում,էջ 33:

34Նույն տեղում,էջ 33:

35Կ.Ալեքսանյան,Մայիսյան ապստամբության պատմությունից,Գյումրի 2000:

Հեղինակը գրում է:Դաշնակցականները մեծ ազդեցություն ունեին արհեստակցական միությունների վրա:1919թ. արհմիությունները սկսում էին գործադուլային պայքարը:1919_1920թթ. միարք գործադուլներ տեղի ունեցան երկաթուղային տրանսպորտուն ճիշտ չգնահատելով իրավիճակը կառավարությունը որոշում է կազմակերպել մայիսմեկյան տոնակատարությունները,որը վերածվում է հակակառավարական միջոցառման:Հետո ապստամբությունը նաքօրոք պատրաստված չէր,ուստի դատապարտված էր պարտության36:

Ըստ հեղինակի մայիսյան ապստամբությունը Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության բաղկացուցիչ մասը չի կազմում,այլ արդյունք էր Հայաստանի ներքաղաքական կյանքի37:

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման ապահովումն էր:Ալեքսանդրապոլում բոլշևիկյան շարժումն ընկալվում թր որպես թուրքականվտագի կանխում:

Հեղինակի կարծիքով ապստամբության հիմնական պատճառը Հայաստանի կառավարության և դաշնակցության միջև եղած հակասությունն էր,որը կառավարման համակարգում ստեղծել էր երկիշխանություն և թուլացրել էր դաշնակցությանը,երկրորդ պատճառը Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունն էր,որը ռեալ չգնահատելով միջազգային հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունները,վտանգի տակ դրեց Հայաստանի բնակչությանը:Թե/խորհրդային,թե/ հետխորհրդային պատմաբանները չեն կարողացել անկողնմակալ ներկայացնել ու վերլուծել մայիսյան ապստամբության հիմնախնդիրը:

_______________________________________

36Կ.Ալեքսանյան,նշվ.աշխ.,էջ124:







































Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!