СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հինդուիզմը ժամանակակից Հնդկաստանում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հինդուիզմը ժամանակակից Հնդկաստանում»

Հինդուիզմը ժամանակակից Հնդկաստանի քաղաքական կյանքում. Հնդուիզմի ակտիվ ներգրավումը երկրի քաղաքական կյանքում սկսվեց XIX դարում, հնդիկ ժողովրդի գաղութարարների դեմ պայքարի համատեքստում և զուգահեռաբար ընթացել է այս կրոնի ձևափոխությունների հետ, որոնք պայմանավորված էին հնդկական հասարակական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններով, առաջին հերթին կապիտալիստական հարաբերությունների հաստատումով և զարգացումով։

Հնդկաստանի XX դարի 80-ականների քաղաքականության մեջ «հինդուսիտական գործոնը» դրսևորվում է առաջին հերթին հինդուիստական կոմունալիզմի տեսանկյունից, որը ներառում էր ավանդությանը դիմումը, քաղաքական նպատակներին հասնելու համար հինդուիզմի գաղափարների, հասկացությունների և արժեքների կիրառումը, կրոնական և էթնիկական հանրույթների նույնականացումը (հնդկաստանցի-հինդուիստ-հնդիկ): Հստակորեն ի հայտ է գալիս հինդուիստական և մուսուլմանական հակամարտությունը, որը ներառում է համապատասխանաբար երկրի բնակչության մոտավերապես 83% և 11%-ը: Հինդուիստական համայնքի փոխհարաբերությունները կրոնական փոքրամասնությունների հետ (սիկհեր, քրիստոնյաներ և այլն) լարված չեն, սակայն կոմունալիստների ուշադրությունը սևեռված է այդ կրոնների հետևորդների ընտրական վարքի վրա:

Դեռ մինչև անկախությունը Հնդկաստանում ծագել են երկու խոշոր կոմունալիստական կազմակերպություններ՝ Հինդու Մահասաբհա (փաստացի դադարել է գոյություն ունենալ 1947 թ.-ից հետո) և Ռաշտրիա Սվայամսեվակ Սանգհ (ՌՍՍ), որը այսօր միավորում է տասնյակ հազարավոր հնդիկների և կատարում է հինդուիստական կոմունալիստների կադրերի պատրաստման դեր։ Լինելով արգելված կազմակերպություն՝ ՌՍՍ սերտ կապի մեջ է քաղաքական պայքարին ազատորեն մասնակցող մի շարք կուսակցությունների հետ։ 80-ական թթ. սկզբից ՌՍՍ քաղաքական ձգտումների արտահայտողը դարձավ Բհարտիա Ջանատա Պարտին, որը տասնամայակների ընթացքում ուժ և ժողովրդականություն էր ձեռք բերել, և 1991թ. խորհրդարանական ընտրություններում հասավ ֆենոմենալ հաջողության: 80-ական թթ. առանձնահատկություններից մեկը դարձավ բնակչության ճնշող մեծամասնության հասարակական-քաղաքական գիտակցության դավանաբանականացումը, որի մասին է վկայում զանազան կոմունալիստական կազմակերպությունների և խբմերի աճը: Երկրում հաշվում են մոտավորպես 500 հինդուիստական կոմունալիստական միավորումներ, որոնց գործողություններին մասնակցում են միլիոնավոր մարդիկ:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!