СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հինդուիզմի բարենորոգությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հինդուիզմի բարենորոգությունը»

Հինդուիզմի բարենորոգությունը. Ամենալուրջ ձևափոխություններից մեկի հինդուիզմի ենթարկվեց XIX-XX դարերում: Իր բացառիկ ճկունությունը և ձուլման ցանկացած փորձերին դիմակայելու ունակությունը նախկինում ոչ մեկ անգամ ապացուցած կրոնը այս շրջանում ձեռք բերեց ուժեղ խթան և զարգացում: Խթան հանդիսացավ կրոնի և մշակույթի տարածումը բրիտանական նվաճողների կողմից և նրանց ազդեցությամբ երկրում սկսված բուրժուական հարաբերությունների արագ զարգացումը։ Այդ պայմաններում էլ ձեռնարվեցին հինդուիզմի բարենորոգության առաջին քայլերը:

Հնդկաստանում բարենորոգության կարապետը համարվում է հանրահայտ բենգալացի մտածող Ռամ Մոհան Ռոյը (1772-1833): Ունենալով լայն մտահորիզոն և խոր գիտելիքներ, տիրապետելով մի շարք լեզուների (անգլերեն, արաբերեն, հին եբրայերեն, լատիներեն, սանսկրիտ)՝ բենգալացի ազնվական Ռամ Մոհան Ռոյը դարձավ Հնդկաստանում առաջին ազգային թերթերի և աշխարհիկ դպրոցների՝ քոլեջների, հիմնադիրը, ինչպես նաև 1828 թ. ստեղծեց կրոնական «Բրահմո սամաջ» կազմակերպությունը՝ «Բրահմայի միություն», միակ Աստծո միությունը, որին պետք է պաշտեին ոչ միայն հնդիկները, այլև մուսուլմաններն ու քրիստոնյաները։

Հասարակական կյանքում, ինչպես և Ռամ Մոհան Ռոյի հայացքներում ի հայտ եկավ հինդուիզմի արդիականացման ողջ գործընթացի կարևոր առանձնահատկությունը. Հնդկաստանում հաճախ դժվար կամ ուղղակի անհնար է առանձնացնել բարենորոգությունը և լուսավորչական գործունեությունը։ Եվ հենց Ռամ Մոհան Ռոյի աշխատություններում են հստակորեն նշմարվում լուսավորչական միտումներ կրոնական ավանդությունների քննադատության մեջ և բանականության, առողջ մտքի՝ իբրև սովորույթներին և դավանաբանական դրույթներին մոտենալու կարևորագույն բնութագրի մասին պատկերացումներ։

Հինդուիզմի բարենորոգության հարցում զգալի հետք է թողել Դայանանդա Սարասվատիի կողմից 1875թ.-ին հիմնադրած «Արյա սամաջը» կրոնական կազմակերպությունը: Մոտ լինելով «Բրահմայի միությանը» բարենորոգության ոգով, Վեդաների միաստվածային մեկնություններով և կռապաշտությունից, կաստայական համակարգից, կանանց անհավասարությունից և հինդուիզմի այլ, ավելի տհաճ կարգերից ազատագրման ձգտումով՝ «Արյա սամաջը», սակայն, հրաժարվեց այլ կրոնների հետ մեձեցումից և հռչակեց «Ետ՝ դեպի Վեդաները» կարգախոսը: Հնագույն հնդկական ավանդությանը դիմելը դարձավ Կազմակերպության բարձր հեղինակության կարևորագույն բաղադրիչներից մեկը (այն միավորում էր մինչև 1.5 մլն. Հնդիկների, այն դեպքում, երբ «Բրահմո սամաջի» անդամների թիվը չէր անցնում 10 հազարից: Կարևոր է նշել, որ հնդակական բարենորոգչական շարժումը, ընդհանուր առմամբ լինելով ավելի շուտ քաղաքային մտավորականության մտքի արգասիքը, գյուղացիությանը չգրավեց, ինչպես Եվրոպայում, և ժամանակի ընթացքում բարենորոգչական շարժումը, «զանգվածներին ընդառաջ», ավելի ու ավելի էր հենվում հինդուիստական ավանդության, հինդուիզմի կարևորագույն հատկանիշների աստիճանական վերականգման վրա։ Վերադառնում են ուղղափառ հինդուիզմի դրույթները, օրինակ բազմաստվածությունը, թեև վերաիմաստավորված ձևով։ Հարմարվելով հասարակական նոր պահանջներին՝ հինդուիզմը, այդուհանդերձ, զանգվածային կրոնական գիտակցության մեջ գոյություն ունի հաստատուն, սովորական ձևերով:

Բարենորոգչական և ուղափառ հայացքների հաշտեցման ավելի հաջող փորձ կատարեց Կալիի կալկութական տաճարի քուրմ Ռամաքրիշնա Պարամահամսան (1896-1886), որը սովորեցնում էր, որ կրոնական հիմնախնդիրների լուծման յուրաքանչյուր որոշակի շրջանակը և պաշտամունքի համապատասխան ձևերը կազմում են միակ Աստծո ճանաչման աստիճաններից մեկը: Ռամաքրիշնայի մահվանից հետո նրա հետևորդները ստեղծեցին համահնդկական նեոհինդուիստական կազմակերպություն, որն ստացավ «Ռամաքրիշնայի առաքելություն» անունը: Առաքելությունը գլխավորած Ռամաքրիշնայի մերձավոր աշակերտ Սվամի Վիվեկանանդան (1863-1902) կատարեց ուսմունքի ձևավորման համար հաջորդ քայլը, որի նպատակը ոչ միայն կրոնական և բարոյական ողջ ուսմունքի, այլև ընդհանրապես աշխարհի ողջ հոգևոր սկզբի ընդգրկումն էր։ Զարգացնելով Ռամաքրիշնայի բոլոր կրոնների ճշմարտացիության և անհակասականության մասին միտքը՝ Վիվեկանանդան ձեռնամուխ եղավ Հնդկաստանի հոգևոր առաքելության գաղափարի իրական մարմնացմանը։ Պնդելով, որ ճշմարտության տանող բոլոր ճանապարհները անցնում են բարոյական մաքրման միջով՝ Վիվեկանանդան իր գործողություններում առաջին հերթին առաջնորդվում էր հետևյալ կանխադրույթով. «Եվրոպան Հնդկաստանից պետք է իմանա, թե ինչպես նվաճել ներքին բնությունը: Մենք առաջ ենք գնացել մարդկության զարգացման մի փուլում, նրանք` մյուսում: Երկուսի միավորումը՝ ահա թե ինչ է անհրաժեշտ»: Ռամաքրիշնայի առաքելությունը, որը հիմնվել է նրա կողմից 1897 թ. իբրև համաշխարհային կազմակերպություն, նեովեդայականության գաղափարները այսօր տարածում է ողջ Հնդկաստանում և աշխարհի տասնյակ երկրներում:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!