СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հինգերորդ դարի մատենագրություն; Եղիշե

Нажмите, чтобы узнать подробности

Ընդհանուր ներկայացված է 5-րդ դարի մատենագրությունը,Եղիշեի ;Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին; աշխատության եղանակները,իմաստավոր ասույթներ,թևավոր խոսքեր

Просмотр содержимого документа
«Հինգերորդ դարի մատենագրություն; Եղիշե»

Ոսկեդար (V դար ) ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ  Մեսրոպ Մաշտոցը  Ագաթանգեղոսը   Սահակ Պարթևը  Փավստոս Բուզանդը   Եկեղյացին  Եղիշեն  Հովսեփ Պաղնացին   Ղազար Փարպեցին  Վանանդեցին  Մովսես Խորենացին

Ոսկեդար (V դար )

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Մեսրոպ Մաշտոցը

Ագաթանգեղոսը

  Սահակ Պարթևը

Փավստոս Բուզանդը

  Եկեղյացին

Եղիշեն

Հովսեփ Պաղնացին 

Ղազար Փարպեցին

Վանանդեցին

Մովսես Խորենացին

Ինքնուրույն գրականություն Ճառ Վկայաբանություն Քարոզ Շարական Վարքագրություն Պատմագրություն Տարեգրություն Ժամանակագրություն Դասական

Ինքնուրույն գրականություն

Ճառ

Վկայաբանություն

Քարոզ

Շարական

Վարքագրություն

Պատմագրություն

Տարեգրություն

Ժամանակագրություն

Դասական

պատմությունը, որի շարադրանքն ամենայն հավանականությամբ ավարտվում է 464 թվականին: Հետմաշտոցյան շրջանում Եղիշեն առաջինն էր ստեղծել տիեզերքի մոդելը՝ ըստ թվերի սիմվոլիկայի: " width="640"

Եղիշե 410(415)-470(475)թթ.

Եղիշեն եղել է Վաղարշապատ մայրաքաղաքի Սահակ-Մեսրոպյան դպրոցի կրտսեր աշակերտներից մեկը:Ենթադրվում է, որ նա հայրենիքում ստացած իր գիտելիքները 435-440թթ. Կատարելագործել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որը հին ժամանականերից հունական գիտության և մշակույթի խոշոր կենտրոն էր: Ուսումնառությունից հետո վերադառնալով հայրենիք՝ Եղիշեն ծառայության է մտնում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես հայոց զորաբանակի դպրապետ, և ի մոտո առնչվում Վարդանանց ապստամբությանը, լինում շարժման ականատեսն ու մասնակիցը: Ավարայրի ճակատամարտից հետո՝ մինչև մահ, Եղիշեն ճգնավորիկյանք է վարում Վասպուրական աշխարհի Մոկաց և Ռշտունյաց գավառներում: Այդ վայրերում էլ նա գրում է մեկնողական բնույթի մի շարք երկեր ու ճառեր, նաև պատմությունը, որի շարադրանքն ամենայն հավանականությամբ ավարտվում է 464 թվականին:

Հետմաշտոցյան շրջանում Եղիշեն առաջինն էր ստեղծել տիեզերքի մոդելը՝ ըստ թվերի սիմվոլիկայի:

Այս աշխատությունը մոտավորապես գրվել է 464-467թթ. Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով, ում մտավոր կարողությունների մասին հեղինակն արտահայտվել է մեծ գովեստով:Աշխատությունը կազմված է հառաջաբանից և ութ եղանակից:Ըստ հառաջաբանի այն պետք է բաղկացած լիներ յոթ եղանակից, սակայն շարադրանքի ընթացքում նյութը հարկադրել է, որ գրվի ութերորդ եղանակը:Պատմիչը ներկայացնում է ապստամբության գլխավոր պատճառները, տալիս է իրադարձությունների զարգացման և պատերազմի հետևանքների նկարագրությունը:Որպես ականատեսի խոսք՝ Եղիշեի գիրքն ունի աղբյուրագիտական կարևոր նշանակություն: Եղիշեի մատյանը սոսկ պատմական սկզբնաղբյուր չէ, այլ նաև մի հրաշակերտ ստեղծագործություն է, որ հյուսված է գեղեցիկ լեզվով, պատկերավոր մտածողությամբ ու քնարական ներշնչանքով: " width="640"

Այս աշխատությունը մոտավորապես գրվել է 464-467թթ. Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով, ում մտավոր կարողությունների մասին հեղինակն արտահայտվել է մեծ գովեստով:Աշխատությունը կազմված է հառաջաբանից և ութ եղանակից:Ըստ հառաջաբանի այն պետք է բաղկացած լիներ յոթ եղանակից, սակայն շարադրանքի ընթացքում նյութը հարկադրել է, որ գրվի ութերորդ եղանակը:Պատմիչը ներկայացնում է ապստամբության գլխավոր պատճառները, տալիս է իրադարձությունների զարգացման և պատերազմի հետևանքների նկարագրությունը:Որպես ականատեսի խոսք՝ Եղիշեի գիրքն ունի աղբյուրագիտական կարևոր նշանակություն:

Եղիշեի մատյանը սոսկ պատմական սկզբնաղբյուր չէ, այլ նաև մի հրաշակերտ ստեղծագործություն է, որ հյուսված է գեղեցիկ լեզվով, պատկերավոր մտածողությամբ ու քնարական ներշնչանքով:

Եղիշեի գրելաոճին բնորոշ է ճարտասանական հարցի, հակիրճ, կտրուկ մտքերի, իմաստավոր ասույթների և ասացվածքների գործածությունը, ինչպես՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է», «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը», «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով», «Ով իր նկատմամբ չար է, չի կարող ուրիշի համար բարի լինել», «Անիրավությունից արդարություն չի լինի, ստից էլ՝ ճշմարտություն»: Երկը առաջին անգամ լույս է տեսել 1764 թվականին Կոստանդնուպոլսում, իսկ գիտահամեմատական հրատարակությունը 1957 թվականին Երևանում, թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:

Եղիշեի գրելաոճին բնորոշ է ճարտասանական հարցի, հակիրճ, կտրուկ մտքերի, իմաստավոր ասույթների և ասացվածքների գործածությունը, ինչպես՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է», «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը», «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով», «Ով իր նկատմամբ չար է, չի կարող ուրիշի համար բարի լինել», «Անիրավությունից արդարություն չի լինի, ստից էլ՝ ճշմարտություն»:

Երկը առաջին անգամ լույս է տեսել 1764 թվականին Կոստանդնուպոլսում, իսկ գիտահամեմատական հրատարակությունը 1957 թվականին Երևանում, թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:

Առաջին եղանակ Պատմում է Արշակունիների թագավորության անկման և Հայաստանի պարսկական տիրապետության տակ ընկնելու մասին է:  Երկրորդ եղանակ Հիմնականում վերաբերում է Հազկերտ II-ի և պարսից արքունիքի կողմից հայ ժողովրդին պարտադրված կրոնափոխության առաջարկությանը, այս բովանդակությամբ Հայաստանի հոգևոր և աշխարիկ առաջնորդներին ուղարկված հրովարտակին:  Երրորդ եղանակ Այն վերաբերում է Արտաշատի ժողովին և հայոց մեծամեծերի ստորագրությամբ պատասխան նամակ կազմելուն, որով մերժվում է կրոնափոխության առաջարկությունը:

Առաջին եղանակ

Պատմում է Արշակունիների թագավորության անկման և Հայաստանի պարսկական տիրապետության տակ ընկնելու մասին է:

Երկրորդ եղանակ

Հիմնականում վերաբերում է Հազկերտ II-ի և պարսից արքունիքի կողմից հայ ժողովրդին պարտադրված կրոնափոխության առաջարկությանը, այս բովանդակությամբ Հայաստանի հոգևոր և աշխարիկ առաջնորդներին ուղարկված հրովարտակին:

Երրորդ եղանակ

Այն վերաբերում է Արտաշատի ժողովին և հայոց մեծամեծերի ստորագրությամբ պատասխան նամակ կազմելուն, որով մերժվում է կրոնափոխության առաջարկությունը:

 Չորրորդ և հինգերորդ եղանակներ Եղիշեն պատմում է Հայաստանի մարզպան Վասակ Սյունեցու և նրա համախոհների պառակտիճ գործունեության մասին, մի գործունեության, որը հակադրվում է Արտաշատի ժողովի որոշմանը և ընդանում կրոնափոխության առաջարկության ընդունման ուղղությամբ:  Վեցերորդ և յոթերորդ եղանակներ Ավարայրի ճակատամարտի նկարագրությունը Եղիշեն շարադրել է վեցերորդ եղանակում, իսկ վերջին յոթերորդ եղանակում պատմում է պատերազմի ծանր հետևանքների, պարսկաստան տարված հայ գերիների անտանելի վիճակի մասին: Եղիշեի գիրքն ավարտվում է գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության նկարագրությամբ:

Չորրորդ և հինգերորդ եղանակներ

Եղիշեն պատմում է Հայաստանի մարզպան Վասակ Սյունեցու և նրա համախոհների պառակտիճ գործունեության մասին, մի գործունեության, որը հակադրվում է Արտաշատի ժողովի որոշմանը և ընդանում կրոնափոխության առաջարկության ընդունման ուղղությամբ:

Վեցերորդ և յոթերորդ եղանակներ

Ավարայրի ճակատամարտի նկարագրությունը Եղիշեն շարադրել է վեցերորդ եղանակում, իսկ վերջին յոթերորդ եղանակում պատմում է պատերազմի ծանր հետևանքների, պարսկաստան տարված հայ գերիների անտանելի վիճակի մասին: Եղիշեի գիրքն ավարտվում է գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության նկարագրությամբ:

Ագաթանգեղոսի Պատմության և Կորյունի «Վարք Մաշտոցի»-ի բնագրական փոխառնչության հարցին զուգահեռ, ավելի քան մեկ դար է, ինչ շարունակվում է Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» մատյանի և Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ի առաջնության շուրջ բանասերների և պատմաբանների մեջ ծավալված բանավեճը: Վերջին մի ուսումնասիրության մեջ ես բացահայտեցի, որ «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» պատմության հեղինակը ոչ թե 449/50 թվականի Արտաշատի ժողովի մասնակից Եղիշա կամ Տէր Եղիշե Ամատունեաց եպիսկոպոսն է, այլ 444/5 թվի Շահապիվանի եկեղեցական ժողովի մասնակից և քարտուղար` դրան (արքունի) երէց Եղիշեն, նույն ինքը Եղիշե Մոկացին, որն այդ շրջանում ատենադպիր էր մարզպան Վասակ Սյունու գրասենյակում:

Անշուշտ իրավացի է Հրաչյա Աճառյանը, երբ մերժում է Ստեփան Մալխասյանցի առաջ քաշած դասակարգման նոր եղանակը, ըստ որի Եղիշեն Վարդանանց պատմությունը գրել է Ագաթանգեղոսի Պատմությունից առաջ, քանի որ Վարդանանց պատմիչը չգիտե և ոչ մի անգամ չի հիշատակում Գրիգոր Լուսավորչին: V դ. հեղինակների ժամանակագրական դասակարգման համար մեծանուն լեզվաբանը հիմք է ընդունում ոչ թե Գրիգոր Լուսավորչի անվան հիշատակումը, այլ նախկինում ընդունված դասական եղանակը՝ հենված Ոսկեդարյան գրաբարի լեզվաոճական ուրույն հատկանիշների վրա(բառագանձ, քերականական բուն հայկական համակարգ և այլն): Դեռ 1945 թվին, պատասխանելով Մալխասյանցին, նա մատնանշում էր. «Ենթադրենք, թե մենք այժմ խախտում ենք 460 թվի սահմանը և տանում ենք ավելի առաջ, օրինակ, մինչև 475թ. – այս դեպքում Աբգարը , Ագաթանգեղոսը և Փավստոսը կմնան Ոսկեդարի (նոր) սահմանում, բայց ի՞նչ կանենք Եղիշեն: Իր լեզվով Եղիշեն Ագաթանգեղոսից, Աբգարից ու Փավստոսից անպատճառ հետո է, ուր մնաց թե նրանց ժամանակակից և նույնիսկ ավելի առաջ»:

Ղազար Փարպեցին (ծնվ.մոտ 440-443 թթ.) V դ. միակ երջանիկ հեղինակն է, որը ետ ու առաջ չի տեղաշարժվել իր ապրած ժամանակից, ուստի և նրա «Պատմութիւն Հայոց»-ը, որի ամբողջ Բ դրվագը (իմա`գիրքը) և Գ դրվագի առաջին չորս գլուխները նվիրված են Վարդանանց ապստամբությանը և նախարարների աքսորին, ինչպես Եղիշեի Մատյանը, միահամուռ ընդունված է բոլոր ուսումնասիրողների կողմից իբրև V դ. վերջի կամ VI դ. սկզբի գրվածք: Այսպես էլ ավանդաբար լուծվել է երկու պատմիչների փոխառնչության հարցը և նրանց պատմական երկերի տեղը V դարի հայ մատենագրության դասակարգման շղթայում: Այստեղից հետևում է, որ Փարպեցին պետք է լիովին օգտված լիներ Եղիշեի Պատմությունից: Միաժամանակ հարկ է ընդունել նաև, որ Ղազարը լրացուցիչ տեղեկություններ է քաղել նաև Ավարայրի պատերազմում ողջ մնացած և պարսկական աքսորից վերադարձած նախարարներից, հատկապես` Արշավիր Կամսարականից: Հակառակ սրան, ձգտելով լույս սփռել Եղիշեի անձին և ինքնությանը, ոչ միայն հաջորդ պատմիչները, այլև հետագա ուսումնասիրողները միայն հեռացել են հարցի քննությունից իրենց հեռուն միտող ենթադրություններով, որոնք հաճախ զուրկ են որևէ հիմքից: ΧIΧ և ΧΧ դարերի հայ և օտարազգի հետազոտողների միջև բորբոքվեց մի սուր բանավեճ, թե Հայոց ապստամբությունը և Ավարայրի ճակատամարտը պատկերող երկու հեղինակներից ով է առաջինը` Ղազա՞րն է օգտվել Եղիշեից, թե՞ հակառակը: Մի շարք բանասերներ իրենց երկարաշունչ ուսումնասիրություններում ջանում են ապացուցել, որ Ավարայրի էպոպեայի նախընծա պատմիչը մարզպան Վահան Մամիկոնյանի սննդակից Ղազար Փարպեցին է, որը մանկությունից վերահասու է եղել Հայոց ապստամբության մանրամասներին, ինչպես և Մամիկոնյան տոհմի հետ կապված զրույցներին: Այս պատճառով էլ Փարպեցու հետ ունեցած թե՛ նույնություններում և թե՛ հակասություններում միշտ մեղադրվող է ճանաչվում Եղիշեն:

Հատկապես ուշագրավ է (բառիս բացասական առումով) Ն.Ակինյանի բերած ավանդը, որի մի շարք հրապարակումներում Եղիշե պատմիչին ու նրա երկը նսեմացնելու մարմաջը հասնում է խեղաբանության: Ըստ Ակինյանի, գոյություն է ունեցել(միայն իրեն հայտնի) մի պատմություն՝ 572 թ. մի ուրիշ Վարդան Մամիկոնյանի (Կարմիր Վարդան) ապստամբության մասին ընդդեմ Պարսից, որին հաջորդել է իրանա-բյուզանդական 20- ամյա պատերազմը: Այնուհետև, Ակինյանի ենթադրությամբ՝ VII դ. Եղիշե անունով մի զեղծարար, Փարպեցու «Հայոց պատմության» Բ դրվագի հիման վրա, խմբագրել է Կարմիր Վարդանի մասին հիշյալ պատմությունը և հարմարեցրել 451 թ. Վարդան Մամիկոնյանի ապստամբությանը: Այնպես որ, Եղիշեի պատկերած Հազկերտ Բ արքայից արքան իրականում մեկ դար հետո գործած «Խոսրով Ա Անուշառվանը կրնա ըլլալ» (531-579)՝ Բյուզանդիայի և քուշանների դեմ կատարած իր արշավանքով: Այս հիրավի խեղաբանությունն Ակինյանը նախանձելի համառությամբ կրկնում է տասնամյակներ շարունակ՝ «Հանդէս ամսօրեայ»-ում հրապարակած իր երկարաբան ուսումնասիրություններում:

Եղիշեի Պատմության երկարամյա ուսումնասիրող և եռանդուն ջատագով Երվանդ Տեր-Մինասյանը, որքան էլ ժամանակային առումով ճիշտ է գնահատում Եղիշեի և Ղազար Փարպեցու առնչության խնդիրը, այսուհանդերձ նրանց երկերի պատմական արժեքը գնահատելիս շեղվում է իրողությունից և դրանով իսկ ակամայից սողանցք է թողնում Եղիշեի առաջնությունը վիճարկելու համար: Նա գրում է. «Միամտության արդյունք է այս երկու հեղինակների երկերը իբրև պատմական գրվածքներ միմյանց հետ համեմատելը և մեկի առավելությունները մյուսի վերաբերյալ ցույց տալը, որովհետև դրանք բոլորովին տարբեր բնույթի և տեսակի երկեր են, որոնց երբեք չի կարելի միևնույն չափանիշով մոտենալ: Ղազար Փարպեցու գրվածքն իսկական պատմություն է, որի նպատակն է պատմական երևույթների ծագումն ու զարգացումը նկարագրել, իսկ Եղիշեի երկը, պատմական նյութ ունենալով հանդերձ, մի բանաստեղծություն է` լի քնարական սրտաբուխ զեղումներով, որի նպատակն է սիրելիների համար մխիթարություն, հուսացողների համար հույս և քաջերի համար քաջալերություն լինել»:

Եղիշեի ոգեշունչ Մատյանում, չնայած պատմիչի բանաստեղծական հուզառատ ոճին ու ոգուն, Վարդան Մամիկոնյանի կերպարը կերտված է իբրև իրական կենդանի զորավարի: Իր պաշտելի սպարապետին նա ոչ մի անգամ սուրբ կամ երանելի չի անվանում՝ հակառակ Ղազար Փարպեցու, այլ վերաբերում է նրան իբրև կատարյալ աշխարհիկ անձի և կենդանի գործող մարդու՝ բնորոշելով նրան միայն զորավարին վայել մակդիրներով՝ մեծ, առաքինի, արի, քաջ, կորովի: Եղիշեն այստեղ, զոհված ինը նախարարներին թվարկելիս, նրանցից յուրաքանչյուրին զատ-զատ մեծարում է ռազմի կորովը կամ բնավորությունը հատկանշող ուրույն մակդիրներով: Մինչդեռ Փարպեցին, Եղիշեից քաղելով նահատակված ինը նախարարների նույն ցուցակը, բացի սուրբ Վարդանից, մնացյալ նախարարներին միանման երանելի է անվանում:

Գրիգոր Խանջյանի «Վարդանանքը» հայ կերպարվեստի պատմության մեջ մեր ժողովրդի հերոսական ժամանակաշրջաններից մեկը պատկերող առաջին մեծաչափ գործն է: Նկարը կրում էր Եղիշե պատմիչի՝ Վարդանանց պատերազմի մասին ասված իմաստուն խոսքի խորհուրդը՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»: Նկարի կենտրոնում զորավար Վարդան Մամիկոնյանն է՝ ճերմակ նժույգի վրա, ձեռքին՝ սուր: Նա շրջապատված է զինյալ մարտիկների բազմությամբ: «Եթե ուշադիր նայենք նկարին՝ կտեսնենք, որ մարտիկների շարքում Խանջյանը պատկերել է նաև բազմաթիվ հայտնի հայերի՝ Վարուժանին, Կոմիտասին, Սարոյանին, Չարենցին, Սևակին, հայտնի ֆիդայիներին…

Քչերին է հայտնի, որ «Վարդանանքն» այդպես էլ կտավի չի վերածվել: Հետագայում` 1983 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գորգանկարը ՘գոբելեն): Այս մեծակերտ ստեղծագործության բնօրինակի որոշ կտորներ չեն պահպանվել, և շատերը կարծում էին, թե նրա ամբողջական պատկերն այլևս չեն տեսնի: Բայց Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում այսօր գործում է մեծ նկարչի անվան սրահը, որտեղ «Վարդանանքի» հետ ներկայացվում են նաև Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբենը» և «Վերածնված Հայաստան» ստեղծագործությունները: Եռապատկեր-որմնանկարն ամփոփող ցուցասրահը դարձել է ոչ միայն հայաստանցիների ու սփյուռքահայերի, այլև մեր երկրի հյուրերի նախընտրած դիտարժան վայրերից մեկը: Այն ստեղծվել է 1981թ…

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!