СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոգեբանության հիմնական ուղղությունները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հոգեբանության հիմնական ուղղությունները»

Հոգեբանության հիմնական ուղղությունները

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է "փսյուխե - հոգի" և "լոգոս - գիտություն" արմատներից։ Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել "մինչգիտական հոգեբանություն" և "գիտականհոգեբանություն" հասկացությունները։
Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։
Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։
Հոգեբանության զարգացման երկրորդ փուլը համարվում է XVII դարը, և հոգեբանությունը ընդունված էր համարել գիտությունգիտակցության մասին։
Հոգեբանության որպես գիտության զարգացման երրորդ փուլում, որն ընդգրկում է XX դարը, հոգեբանությունը նշանավորվում է որպես գիտություն վարքի մասին։
Եվ, վերջապես, չորրորդ փուլը՝ գիտական հոգեբանության ձևավորման փուլն է, և այն ուսումնասիրում է հոգեկանի (գիտակցության) զարգացման օբեկտիվ օրինաչափությունները, փաստերն ու դրսևորման մեխանիզմները։
Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որհոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։

  19-րդ դարի վերջին հոգեբանությունը առանձնացավ փիլիսոփայությունից և զարգացումը որպես փորձարարական ու տեսական անկախ գիտություն, դարձավ օրակարգի հարց, հանդես եկան մարդիկ, ովքեր պատրաստ էին դնելու այդ գիտության հիմքերը: Հենց այդ ժամանակահատվածում էլ առաջ քաշվեցին երկու հիմնական հարց. 1. ի՞նչ պետք է ուսումնասիրի հոգեբանությունը, 2. ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով պետք է ուսումնասիրի այդ առարկան: Այդ հարցերից առաջինին պատասխանելու փորձ կատարեց Վ. Վունդտը, որի տեսակերը մոտ 30 տարի տիրապետող էր աշխարհի հոգեբանների շրջանում: Նա գտնում էր, որ հոգեբանության հիմնական խնդիրը գիտակցության բովանդակությունների վերլուծությունն է: այսպիսի վերլուծություն պետք է կատարել հոգեկանի կառուցվածքը բացահայտելու համար. Գիտակցության բովանդակությունն պետք է տրոհել ավելի մանր մասերի` մինչև հոգեկանի սկզբնական տարրերը: Այս խնդիրը լուծելու համար նա առաջարկում էր օգտագործել ներհայեցողության մեթոդը, հատուկ կերպով մարզված անձինք պետք է մանրամասնորեն նկարագրեն իրենց գիտակցական ապրումները, որ նրանք ունենում էին լաբորատորայինխիստ որոշակի պայմաններում: Կատարած գիտափորձի արդյունքում նա հանգեց այն եզրակացությանը, որ մարդու հոգեկանը կազմված է 3 հիմնական տարրերից 1.զգայություններ, 2. Մտապատկերներից, 3. Զգացմունքներից: Հոգեբանության այս ուղղությունը կամ գիտական դպրոցը ստացավ ինտրոսպեկցիոնիզմ կամ ստրուկտուրալիզմ անվանումը: Այս ուղղության առաջնորդը  Վիլհելմ Վունդտն էր, ով հայտնի է որպես «փորձարարական հոգեբանության հայր», ստեղծեց առաջին հոգեբանական փորձարարական լաբորատորիան Լայպցիգում 1879 թվականին։ Սա համարվում է առաջին հոգեբանական դպրոցը։ Այս դպրոցի ներկայացուցիչները իրենց անվանում էին ստրուկտուրալիստներ, քանի որ, ըստ նրանց, հոգեբանության գլխավոր խնդիրը գիտակցության կառուցվածքի փորձարարական ուսումնասիրումն է։ «Կառուցվածք» հասկացությունը ենթադրում է տարրեր և նրանց միջև կապ, ինչ պատճառով էլ այդ դպրոցի ուսումնասիրությունները ուղղված էին գիտակցության տարրերի և նրանց կառուցվածքավորման միջոցների ուսումնասիրմանը։ Ըստ Տիտչեների գիտակցությունը ոչ թե այն է, ինչ մեզ հաղորդում է ինքնադիտումը, այլ այն ունի իր ինքնուրույն կառուցվածքը և նյութը։ Ընդ որում գիտակցության մատերիայում տարբերում էին տարրերի երեք կատեգորիաներ՝ զգայություն (որպես պարզագույն գործընթաց՝ այն բնութագրվում է որակով, ինտենսիվությամբ, հստակությամբ և տևականությամբ), պատկեր և զգացմունք։ Տիտչեները գտնում էր, որ գիտափորձի և մաթեմատիկայի համադրումը հոգեբանությանը կմոտեցնի հոգեբանությանը բնական գիտությունների չափանիշներին։

Հաջորդ ուղղությունը ֆունկցիոնալ հոգեբանություն կամ ֆունկցիոնալիզմ անունը: Որպես դպրոց կամ հոգեբանական ուղղություն ՝ ֆունկցիոնալիզմը առաջացել է Դարվինի էվոլյուցիոն տեսությունից և Ուիլյամ Ջեյմսի հոգեբանությունից։ Դարվինի բնական ընտրության տեսության համաձայն՝ գոյատևում և սերունդ են թողնում այն կենսաբանական տեսակները, որոնք ունեն միջավայրի կոնկրետ պայմաններին ամենալավը հարմարվելու կարողություն։ Դարվինը նաև գտնում էր, որ մարմնի էվոլյուցիայի հետ միասին տեղի է ունենում նաև բանականության էվոլյուցիա, որի հետ կապված կարևորում էր նաև հոգեբանական ադապտացիան։ Այս գաղափարները զարգացվել են Ջեյմսի հոգեբանության մեջ, որն էլ անմիջականորեն ազդեցություն է ունեցել ֆունցիոնալիզմի վրա։ Իր «Հոգեբանության սկզբունքները» աշխատությունում, որը հրատարակվել է 1890 թվականին, նա առաջադրել է բազմաթիվ հարցեր, որոնց հոգեբանները պետք է անդրադառնան։ Ջեյմսը նշում էր, որ հոգեբանությունը պետք է գործնական նշանակություն ունենա, և հոգեբանները պետք է պարզեն, թե ինչպես մարդը պետք է գործի հօգուտ իրեն։ Ֆունկցիոնալիզմը բնորոշվում է հետևյալ գաղափարներով՝

  • Հոգեբանությունը պետք է ուսումնասիրի ֆունկցիաները, ոչ թե գիտակցության բովանդակությունը,

  • Հոգեկան ֆունկցիաները միջավայրի հարմարման էությունն են,

  • Հոգեբանությունը պետք է ընդունելի լինի գործնական օգտագործման համար,

  • Հոգեկան ֆունկցիաները ամբողջական ակտիվության մաս են, որը ներառում է հոգեկան և ֆիզիկական բաղադրատարրեր,

  • Հոգեբանությունը սերտորեն կապված է կենսաբանության հետ, և անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունը կարող է օգնել հոգեկան ակտիվության հասկանալուն։ Այս դպրոցի ներկայացուցիչներից են Ջոն Դյուին, Հարվի Կարը և այլք։

XX դարի սկզբին սկսեց ձևավորվել ժամանակակից հոգեբանության մյուս ազդեցիկ ուղղությունը` բիհեյվիորիզմը: 1913թ Ջ. Ուոտսընը հրատարակեց «Հոգեբանությունը բիհեյվիորիստի տեսանկյունից » հոդվածը, որտեղ նա առաջ քաշեց այն միտքը որտեղ ներհոգեկան գործնթացներն ու ապրումներն այնքան անհատական ու ինտիմ են, որ օբյեկտիվ գիտական ուսումնասիրության առարկա չեն կարող դառնալ: Այդ պատճառով էլ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի ոչ թե գիտակցությունը այլ վարքը, այսինքն այն թե ինչ է ասում կամ անում մարդը, օրգանիզմը, արտաքին գրգռիչների ազդեցության տակ և պետք է բացահայտի ու նկարագրի վարքի օրինաչափությունները:

Բիհեյվիորիզմը հաճախ անվանում էին «հոգեբանություն առանց հոգեկանի»։ Այս ուղղության կարևոր ներդրումը կայանում էր նրանում, որ ներառում էր

գիտակցությունից անկախ, արտաքին օբյեկտիվ դիտման ենթակա հարաբերությունները։

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին սկսեց ձևավորվել ժամանակակից հոգեբանության մյուս ազդեցիկ ուղղությունը` Ֆրոյդիզմը (փսիխոանալիզ, հոգեվերլուծություն): Այս ուղղության հիմնադիր, ավստրիացի հիմնադիր ավստրիացի հոգեբույժ և հոգեբան Զիգմունդ Ֆրոյդն ու նրա բազմաթիվ հետևորդներ մարդուն ուսումնասիրելիս հիմնական ուշադրությունը նվիրեցին անձի ակտիվության դրդապատճառների բացահայտմանը: Ֆրոյդիստները հատկապես ուշադրությու կենտրոնացնում և մանրամասնորեն են ուսումնասիրում չգիտակցված դրդապատճառները` հակումներ, կրքեր, ներքին կոնֆլիկտներն ու բազմաթիվ այլ երևույթներ, որոնք չէին ուսումնասիրում ներհայեցակաան հոգեբանության ներկայացուցիչների կողմից:

Հետագայում Ֆրոյդի hոգեվերլուծությունը ընդլայնվել է, զարգացել և քննադատվել տարբեր ուղղություններով, հիմնականում Ֆրոյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նեոֆրոյդիզմի ներկայացուցիչների՝ Էրիխ Ֆրոմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի կողմից։

Հոգեվերլուծության հիմնական դրույթներն են՝

  • Մարդու վարքը, փորձը և ճանաչողությունը մեծամասամբ պայմանավորված են ներքին և իռացոնալ հակումներով,

  • Այդ հակումները մեծամասամբ անգիտակցական են,

  • Այդ հակումների գիտակցման փորձերը հանգեցնում են հոգեբանական դիմադրության՝ պաշտպանական մեխանիզմներիտեսքով,

  • Անհատական զարգացումը պայմանավորվում է վաղ մանկության իրադարձություններով,

  • Իրականության գիտակցական ընկալման և անգիտակցական մատերիալի միջև առկա կոնֆլիկտները կարող են հանգեցնել այնպիսի խանգարումների, ինչպիսիք են նևրոզները, բնավորության նևրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն[12]։

Ֆրոյդը նշանակալի ազդեցություն է ունեցել շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգի հայացքների վրա, ում վերլուծական հոգեբանությունը դարձավ խորքային հոգեբանության այլընտրանքային ձևերից մեկը։ 20-րդ դարի ընթացքում հոգեվերլուծությունը զարգացավ՝ իր մեջ ներառելով տարբեր գաղափարներ։ Ձևավորվեց նեոֆրոյդիզմի ուղղությունը, որ ներկայացուցիչներն են Էրիկ Էրիկսոնը, Մելանի Կլայնը, Ջոն Բոուլբին, Էրիխ Ֆրոմը, Կարեն Հորնին, Զիգմունդ Ֆրոյդի դուստրը՝ Աննա Ֆրոյդը։


Գեշտալտիզմը հոգեբանություն հիմնական ուղղություններից մեկն է, որի հիմնադիրներից են Մաքս Վերթհայմերտ, Վոլֆգանգ Քյոլերը և Կուրտ Կոֆկան: Գեշտալտիզմը հիմնական դրույթներն առաջ են քաշվել ընկալման պրոցեսի ուսումնասիության հիման վրա, բայց հետո կիրառվել են մարդանման կապիկների բանական վարքի , մարդու ստեղծագործական մտածողության, անհատի օնտոգենետիկական զարգացման, անձի և սոցիալական կյանքի ուսումնասիրության բնագեվառում:

Գեշտալտ հոգեբանության հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ գիտակցությունը իրենից ներկայացնում է մեկ ամբողջություն՝ ինքնակազմակերպվող միտումներով։ Այս ուղղության մեջ գիտակցությունը ընդունվում էր որպես դինամիկ դաշտ, որտեղ յուրաքանչյուր կետ փոխազդում է մյուսների հետ։ Այս դաշտի փորձարարական ուսումնասիրման համար առաջադրվել է վերլուծության միավոր, որի դերում հանդես է եկել գեշտալտը։ Հոգեբանությունում գեշտալտ հոգեբանությունը հաճախ հակադրվում է ստրուկտուրալիզմին։ Այն արտահայտությունը, որ «ամբողջը տարբերվում է իր մասերից» հաճախ օգտագործվում է գեշտալտ տեությությունը բացատրելու համար։ Հոգեբանության այս ուղղությունը ծագել է Գերմանիայում 1910-ական թվականներին և գոյատևել մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Այնուհետև ամբողջականության խնդիրների ուսումնասիրումը շարունակվել է ավստրական դպրոցի կողմից։ Գեշտալտ հոգեբանության հիմնադիրներն են Վոլֆգանգ Քյոլլերը, Մաքս Վերթհայմերը և Կուրտ Կոֆկան։ Գեշտալտ հոգեբանության համար որպես մեթաոդաբանական հիմք հանդիսացել են «կրիտիկական ռեալիզմի» փիլիսոփայական գաղափարները։ Գեշտալտ հոգեբանույթյունը չպետք է շփոթել Ֆրից Պերլսի գեշտալտ թերապիայիհետ։

Հումանիստական ուղղություն արևմտյան հոգեբանության ուղղություններից է, որն իր ուսումնասիրման գլխավոր առարկա համարում է անձը՝ որպես յուրահատուկ համակարգ, որն իրենից ներկայացնում է ինքնաիրացման բաց հնարավորություն, որը հատուկէ միայն մարդուն։ Հումանիստական հոգեբանության մեջ որպես վերլուծության հիմնական առարկա հադես են գալիս բարձրագույն արժեքները, անձի ինքնաիրացումը, ավտոնոմությունը, հոգեկան առողջությունը, միջանձնային շփումը։ Հումանիստական հոգեբանությունը որպես ինքնուրույն ուղղություն առանձնացել է 20-րդ դարի 60-ական թվականների՝ ի հակադրություն բիհեյվիորիզմի և հոգեվերլուծության։ Այն ստացավ 3-րդ ուժ անվանումը։ Այս ուղղության ներկայացուցիչներն են Աբրահամ Մասլոուն, Կարլ Ռոջերսը,Վիկտոր Ֆրանկլ, Ռոլո Մեյըև այլք։ Հիմնական գաղաբաներից է մարդկանց ներքուստ բարի լինելը։ Ունի հոլիստական մոտեցում մարդկանց լինելիությանը, և հատուկ ուշադրություն են դարձնում այնպիսի ֆենոմենների, ինչպիսիք են կրեատիվությունը, կամքի ազատությունը և մարդկային պոտենցիալը։ Մարդկանց դիտարկում են որպես «ամբողջական անձիք» և քաջալերում են ինքնաբացահայտումը, քան ուրիշների վարքի ուսումնեսիրումը։ Այն կապված է զարգացող ուղղության՝ տրանսպերսոնալ հոգեբանության հետ։



2



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!