СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոգեբանություն, ինք. աշխ.

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հոգեբանություն, ինք. աշխ.»

Ի՞նչ է ներառական կրթությունը:


Ներառական կրթությունը, դա մարդկանց իրավունքների կախված սեռից, ռասսայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից… կրթություն ստանալու մարդու հենարար իրավունքն է:

Ինչու՞ է անհրաժեշտ ներառական կրթությունը

Համընդհանուր ընդգրկվածություն /բոլոր երեխաների, մարդկանց հետ դպրոց, բակ, խմբակ, անկաշկանդ հաղորդակցում/:

Հավասարություն /սոցիալական հավասարություն, հոգեբանական առողջացում/:

Իրավահավասարություն /առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպում/:

Ինքնուրույնություն /պատրաստ մարդու ձևավորում/:

Հանդուրժողականություն /շփումը միջավայրի հետ/:

Որո՞նք են ներառական կրթության և ոչ ներառական կրթության տարբերությունները:

Ներառական կրթություն

Ոչ ներառական կրթություն

Հավասար մասնակցություն ուսումնառության գործընթացին, բոլոր սովորողների մոտ կրթության արդյունքներին հասնելու և առաջադիմության մակարդակի բարձրացում: Երեխաների հավասար իրավունքների՝ հանդուրժողականությանը նվիրված քայլեր /ուսումնական ծրագիր/, ներառականությունը խաթարող խոչնդոտների հաղթահարում /վերաբերմունք/:

Աննկատ լինելը չհասկացվածություն, սահմանափակ շփում /միայն ընտանիք/, ծնողի անիրազեկություն /անելանելիութուն օգնել իր իսկ երեխային/, հասարակության շերտավորում:



Նշել ներառական կրթության աջակցող հիմնական լծակներ

Իրավական ՀՀ Սահմանադրության հոդված 1.35 Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվեցիան հոդված 28:

Քաղաքական /ՀՀ Սահմանադրության 14.1 հոդված Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև խտրականություն կախված սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, ազգային փոքրամասնության պատկանելիությունից:

Սոցիալական ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակում:

Տնտեսական գույքային վիճակ, ծնունդ, հաշմանդամության տարիք կամ անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներ /անվճար կրթություն/:

Հոգեբանական՝ աջակցության թիմ՝ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան, ուսուցչի օգնական, ուսուցիչների վերաբերմունքը բոլոր երեխաների նկատմամբ՝ կարծրատիպերի առկայություն, դրանց վերացման անհրաժեշտությունը: Թիմային աշխատանքի շնորհիվ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Ներառական կրթություն նշանակում է

Ներառական կրթություն չի նշանակում

Ներառական կրթությունը բոլոր հաստատություններում այնպիսի միջավայրի և պայմաններ է ստեղծում, որոնցում բոլոր երեխաները առանց անկախ իրենց առանձնահատուկ կրթական կարիքներից, ունեն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ:

Ներառական կրթությունը չի նշանակում բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ՝ հաշմադամություն ունեցող, բռնության ենթարկված, աշխատող, փախստական կամ տեղահանված ծայրահեղ չքավոր, լեզվական փոքրամասնություններ, ազգային փաքրամասնություններ, ՄԻԱՎ-ի, ՁԻԱՎ-ի և այլ հիվանդությունների հետևանքները կրող երեխաների ուսուցումը ուսումնական հաստատությունում:



Գիտելիքների, կարողությունների և հմտությունների որակական և քանակական դրսևորումներում

Ուժեղ կողմեր

Թույլ կողմեր

Ընդունել երեխային այնպիսին ինչպիսին որ նա կա, աշխատանք տանել նրա մեջ դրականի պոզիտիվի զարգացմանը: Վստահության մթնոլորտի առկայություն:

Ծնողների համար անհասանելիություն արագ և հեշտ արդյունքի սպասել կատարվող աշխատանքի ոչ սիստեմատիկ բնույթ կրելը: Ստերիոտիպերի առաջնորդումը /վարք, անձնային սահմանափակումներ/:



Հնարավորություններ

Ռիսկեր

Պետությունը, ուսումնական հաստատությունը /ուսուցչական թիմը/, ծնողը չպետք է անմասն մնան կարգավորովող աշխատանքներին: Երեխայի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն խորը հարգանքի և բարձր պատասխանատվության վրա: Լավատեսություն գլխավոր հաղորդակցման ուժը ներառական երեխաների հետ աշխատանքում:

Կեղծ համագործակցություն, մեկուսացում, փախվստահության մթնոլորտի բացակայություն:







Նշել բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները և դերակատարումը ներառական կրթության համակարգում:

Հատուկ մանկավարժ

Հոգեբան

Սոց. մանկավարժ

կամ սոց. աշխատող

Լոգոպեդ

Դաստիարակ

Դասվարը

կամ դասղեկը

Ծնող

Ուսուցիչը կատարում էիր հիմնական կրթական գործառույթը՝ մատաղ սերնդին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու մշակութահասարա

Կական փորձը, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի զարգացումն ու դաստիա

րակությունը: Ուսուցիչը աշխատում է խմբերով կոլեկտիվում ինտեգրելով ներառական երեխային:



Հոգեբանը ուշադրություն է դարձնում այն պրոբլեմների վրա, ինչպիսիք են անհատականության զարգացումը, կրթությունը, ինքնակրթությունը, արժեքային համակարգի ձևավորումը, ընդունակությունների բացահայտումն ու զարգացումը:

Սոց. մանկա

վարժը ուշադրությունը կենտրոնաց

նում է նորմալ սոցիալական հարաբերությունների շեղումների պատճառով հասարակական կյանքից օտարված երեխայի սոցիալականացման, հասարակ

ության մեջ նրա ինտեգրման հաջողության վրա:

Սոց. աշխատողի օբյեկտը կարող է լինել այս կամ այն սոցխնդիր

ներ և դժվարություններ ունեցող մարդիկ, անկախ տարիքից:

Լոգոպեդը ուշադրություն է դարձնում այն պրոբլեմների վրա, ինչպիսիք են անհատականության զարգացումը, կրթությունը, ինքնակրթությունը, արժեքային համակարգի ձևավորումը, ընդունակությունների բացահայտումն ու զարգացումը:

Դաստիարակը կատարում է իր հիմնական կրթական գործառույթը՝ մատաղ սերնդին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու մշակութահասարակական փորձը, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի զարգացումն ու դաստիարակությունը

Ուսուցիչը կատարում է իր հիմնական կրթական գործառույթը՝ մատաղ սերնդին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու մշակութահասարակական փորձը, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի զարգացումն ու դաստիարակությունը: Ուսուցիչը աշխատում է խմբերով կոլեկտիվում ինտեգրելով ներառական երեխային:




Լավ է ճանաչում իր երեխային, իրատեսորեն գնահատում է նրան, բավարար

ում երեխայի սիրված լինելու պահանջ

մունքն նրա արարք

ները: Մարդ ով հասկա

նում է երեխայի ապրում

ները, անհանգստանում է նրա հետ միասին:











Դեպքի վերլուծություն

Դեպքի կառուցվածքը

Բովանդակություն

Ներառական մաս- Չորրորդ դասարանիցիները նոր ավագ ընտրեցին:Հին ավագը, իհարկե, դժգոհ էր, բայց վերընտրությունը արդարացի էր, նա սկսեց համակերպվել իր նոր կարգավիճակին: Սակայն նրա ընկերներից մի քանիսը անընդհատ նրան ասում էին, թե նրա հետ ճիշտ չեն վարվել:Հին ավագի դժգոհությունն սկսեց աճել, նա սկսեց պայքարել, ցանկացած առիթով վերջինիս ու նրա կողմնակիցների հետ վիճել:

Ընդհարումների զարգացումը մեծապես նպաստեցին կողքից: Դասարանում ընկավ առաջադիմությունը:Միջամտեց ուսուցիչը, բայց անօգուտ, ընդհարումը շատ էր խորացել:

Հիմնական մաս- Մեր կարծիքով նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հին ավագին պետք է ներկայացնեին իր բացթողումներով՝ նորի ընտրման պատճառը: Այդ ամենից խուսափելու համար ուսուցիչը ժամանակին կանխեր, չե որ ընդհարման պատճառը այնքան լուրջ չէր:

Ամփոփում- Աշակերտները դեռահասներ էին, ովքեր սիրում են ուշադրության կենտրոնում լինեն: Ուսուցիչը հաշվի առնելով նրանց տարիքային հոգեբանական առանձնահատկությունները պետք է օգնի որ յուրաքանչյուրը կայանա, ինքնադրսևորվի, չէ որ իրենք սովորում են նույն դասարանում, առաջնորդ, նորը լսում և հարգում էր իրեն, իսկ հիմա ինքը պետք է ընդունի նորին և նրա նկատմամբ հանդուրժող լինի:

Նման իրավիճակում բարերար է, երբ հաշտեցնելու գործն ստանձնում է միջնորդը /ուսուցիչը/, ում երկու կողմն էլ հարգում են և վստահություն են նրա հանդեպ տածում:





















Պրոբլեմային իրադրությունների վերլուծություն



Ուսումնական իրադրություն- Արդեն անցել էր երկու շաբաթ ինչ սկսվել էր ուսումնական տարին: Եվ բոլոր ուսուցիչները միաբերան բողոքում էին մի աշակերտից. և նման այլ բաներ:

Ձեր կարծիքով որո՞նք են չսովորելու առաջացման պատճառները:

Ուսուցիչների կողմից աննկատ մնալը, անընդհատ նշել նրա անգետ լինելը:

Դուք ինչպե՞ս կվարվեիք նման իրավիճակում:

Անհրաժեշտ է մանկավարժական խորհրդի նիստ հրավիրել և պարզել աշակերտի ուսման մեջ հետ մնալու պատճառը:

Մտադրություն կա նրան իջեցնել մեկ դասարան ցածր՝ բաց թողածը լրացնելու:

Բայց ուսուցիչներից մեկը հրաժարվեց և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Նա հանդիպեց աշակերտի հետ և այդ հանդիպումներից պարզ դարձավ, որ նա շատ գեղեցիկ գրում է, երաժշտական ձայն ունի, հրաշալի ձայնով խոսում, միտքը շարադրում պարզ, հստակ առանց ավելորդ շարժումների, ունի հիանալի տեսողական հիշողություն:

Ուսուցիչը ներկայացնելով այս ամենը ասաց, որ աշակերտը ինքը ճանաչում է՝ ցույց տալով այս բոլոր ընդունակությունները խրախուսեց ու ոգևորեց աշակերտին:

Փորձառու, լավատես ուսուցիչը կկարողանա յուրաքանչյուր աշակերտի մեջ տեսնել այն բոլոր կարևորները, որոնցից անտեղյակ էին ինչպես այս օրինակում մյուս ուսուցիչները: Եվ ոչ միայն նկատեց այլև շատ հմտորեն ուղղակի հոգեբանորեն ներազդեց նրա վրա:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!