СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհ․Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհ․Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»»



«Մի կաթիլ մեղրը» գրել էր ծխախոտի թղթի վրա

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրականությունից բացի զբաղվել է նաև հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Օրինակ, 1905-1906 թվականներին նա հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռվի ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ Բանաստեղծի ձերբակալության մասին մի շատ հետաքրքիր հուշ ունի նրա դուստրը` Նվարդ Թումանյանը։



Նվարդ Թումանյան

«1908 թ. դեկտեմբերի 23-ին, ձմռան մի ցուրտ գիշեր, ժանդարմները քաղաքամասի ոստիկանության պետի հետ, եկել են մեր բնակարանը։ Այդ ժամանակ մենք ապրում էինք Բեհբության փողոցում, տատիս մոտ։ Խուզարկությունը տևել է մի քանի ժամ։ Երբ քնից արթնացանք, տեսանք հայրիկի ձեռագրերը թափված գետնին, գրասեղանի արկղերը, գրադարանի պահարանի դռները բաց և գրքերը հատակին թափված։ Մանրամասն խուզարկելուց հետո ձեռագրերը մեծ կապոցներով կապեցին և խառը լցրին պարկերի մեջ։ Հայրիկին ու մեծ եղբորս` Մուշեղին, տարան…

Հայրիկին Մետեխի բանտը (N15 կամերա) տանելուց հետո շաբաթը մեկ գնում էինք տեսակցության։

Բանտապետի օգնականը, մի շատ բարի ռուս մարդ, մեզ ազատ տեսակցություն էր տալիս, առանց ցանցի։ Գիտեին, որ տասը երեխա ունի և ամեն անգամ, երբ երեխաներով մայրիկի հետ բանտն էինք գնում, թույլ էին տալիս ազատ խոսելու։ Ամենափոքրը Թամարն էր, մայրիկը նրան գրկած էր տանում։ Մի օր տեսակցության ժամանակ, հայրիկը Թամարին գրկելիս բարակ ծխախոտի թուղթ դրեց երեխայի գիրկը։

Եկանք տուն, տեսանք ծխախոտի թղթի վրա գրված «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»։ Վերջինը գրել էր իր ծննդյան 40-ամյակին` 1909 թվականի փետրվարին։

 Ավելի լավ մարդ էր բանտի մուտքի պահակներից մեկը` Օբեդնիկով ազգանունով։ Մեզ հետ շատ լավ էր վարվում։ Հայրիկի ուտելիքը չէր ստուգում, չէր խուզարկում, չէր խառնում։ Բացում էր, մի թեթև նայում և տանում հայրիկին։ Հայրիկը հյուրասիրում էր նրան։

Մի ամսից Մուշեղին ազատեցին, իսկ վեց ամսից ազատեցին նաև հայրիկին`  Ֆ. Վարդազարյանի տրամադրած 5000 ռ. գրավականով…

1911 թ. նոյեմբերի 7-ին հայրիկին բանտարկեցին երկրորդ անգամ։ Դեկտեմբերի 19-ի գիշերը քաղաքում լուր տարածվեց, որ բոլոր բանտարկյալներին Մետեխի բանտից փոխադրելու են կայարան, այնտեղից ապրանքատար փակ վագոններով տանելու են Պետերբուրգ` դատավարության։

Մենք բոլորս` մայրիկն ու երեխաները, ինչպես մյուս բանտարկյալների հարազատները, առավոտից մինչև երեկո Մետեխի բանտի մոտի փողոցներում ու նրբանցքներում անցկացրինք։ Անհամբեր սպասում էինք բանտարկյալների դուրս բերելուն։ Օրը մթնում էր արդեն, երբ բանտի դռները ճռնչալով, զրնգալով բացվեցին…

 Մեզ վրա շատ ծանր ազդեց բանտարկյալների ոտքերի շղթաների զրնգոցը. գնում էին շարքերով` շրջապատված հրացանավոր ոստիկաններով։ Հայրիկը և մի երկու հոգի առանց շղթաների էին։ Ասում էին, որպես ազնվական ծագում ունեցողների, ազատել էին շղթաներից։ Մի որոշ հեռավորության վրա ցրված, մթության մեջ, մայթերով գնում էինք նրանց զուգընթաց և հեռվից հետևում հայրիկին, որ գոնե հայացքով հրաժեշտ տայինք նրան։ Քայլում էինք զգուշությամբ, վախենալով ոստիկաններից։ Երբ հասանք Չերկեզովսկայա փողոցը, անզգուշաբար մոտեցա բանտարկյալների շարքին. հայրիկն ինչ-որ բան էր ուզում հասկացնել, ասել, ըստ երևույթին, որ տուն գնանք, ցրտին դուրսը չմնանք։ Ոստիկաններից մեկը նկատեց, հրացանը ուղղեց դեպի ինձ, ես փախա և մտա մոտակա դեղատունը։ Երբ իմ թաքստոցից դուրս եկա` կալանավորներն արդեն շատ էին հեռացել, այլևս չէի կարող հետևել նրանց։

Հիշում եմ, երբ  հայրիկին տարան Պետերբուրգ` դատավարության, մայրիկը կատակով ասում էր.- Է՛հ, ինքը հնարավորություն չունեցավ իր միջոցներով գնալ, գոնե էդպես աշխարհ կտեսնի։

1912 թ. մարտի վերջին Պետերբուրգից հեռագիր ստացանք, որ հայրիկին արդարացրել են և ազատ է արդեն»։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!