СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյանի ընտանիքը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ

Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց – Մամիկոնյան» կնքադրոշմը: Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ: Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը: Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին: Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին: Մեհրաբ (1740-1860)-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»: Հովակիմ (Օվագիմ 1760-1855) – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը: Հովհաննես աղա (Ուհանեզ 1795-1868) 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար: Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:

 

Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

 

 

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով: Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ: Ռոստոմ – 1871-1915թթ. Օսան – 1874-1926թթ. Իսկուհի – 1878-1943թթ. Վահան – 1881-1937թթ. Աստղիկ – 1885-1953թթ. Արշավիր – 1888-1921թթ. Արտաշես – 1892-1916թթ.

 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Մեր հանդիպումը 1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ. -Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն: Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի: Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում: Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:

  

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյանի ընտանիքը»

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Մեծ լոռեցին Թումանյանը ծնվել է չքնաղ Լոռու դսեղ գյուղում` 1869 թվականի փետրվարի 19-ին:  Դսեղ նշանակում է դուրս տեղ,  այսինքն բնակավայրից առանձնացված տեղ/գեղ:  Անմահ լոռեցին

Մեծ լոռեցին

  • Թումանյանը ծնվել է չքնաղ Լոռու դսեղ գյուղում` 1869 թվականի փետրվարի 19-ին:
  • Դսեղ նշանակում է դուրս տեղ,  այսինքն բնակավայրից առանձնացված տեղ/գեղ:

Անմահ լոռեցին

Հայրը` Թադևոսը, և մայրը` Սոնան

Հայրը` Թադևոսը, և մայրը` Սոնան

Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսlան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916).
  • Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝
  • Ռոստոմ (1871-1915), Օսlան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916).
Թումանյան ն ու կինը

Թումանյան ն ու կինը

Թումանյանը և Օլգան

Թումանյանը և Օլգան

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.  ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ . ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.  ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.  ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ.  ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ.  ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ.  ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.  ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ.  ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ .

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ.

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ.

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ.

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ.

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.

Թումանյանի զավակները Նվարդ Աշխեն Թամար Սեդա Անուշ Մուշեղ Արեգ Արտավազդ Արփենիկ Համլիկ

Թումանյանի զավակները

Նվարդ

Աշխեն

Թամար

Սեդա

Անուշ

Մուշեղ

Արեգ

Արտավազդ

Արփենիկ

Համլիկ

Թումանյանի ընտանիքը

Թումանյանի ընտանիքը

«Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան...»  Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,  Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.  Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,  Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

«Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան...»

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան, Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան. Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ, Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!