СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հրաժեշտ Այբբենարանին

Нажмите, чтобы узнать подробности

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Միջոցառում՝  նվիրված   Այբբենարանին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Просмотр содержимого документа
«Հրաժեշտ Այբբենարանին»

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

2021-2022 ուսումնական տարի

ԴԱՍՎԱՐ՝ Ն․ ՕՀԱՆՅԱՆ


1-ին հաղորդավար - Ողջու՛յն, սիրելի՛ հանդիսատես, այսօր մեզ մոտ տո՛ն է, մե՛ծ տոն: Մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի՛, ամենասիրելի՛ դասագրքին՝ Այբբենարանին:


2-րդ հաղորդավար - Մեր սիրելի ուսուցիչներին, մեր հոգատար ծնողներին ու հարգելի մեր հյուրերին ողջույն, ողջույն, ողջույն։


1-ին հաղորդավար - Սիրելի´ հանդիսատես, մշակույթային բազմադարյան արժեք ունեցող հայերիս կյանքում այբբենարանի տոնը առանձնահատուկ նշանակություն ունի։ (Տիգրան)

2-րդ հաղորդավար - Այսօր հիշարժան օր է մեզ համար: Օր, որը մեր հիշողության մեջ կմնա դեռ երկար ժամանակ։


1-ին հաղորդավար -Մենք գրագետ ենք, սովորել ու յուրացրել ենք Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերը՝ այբ-ից մինչև ֆե։



  1. Ճամփաներով Այբ-ի, Բեն-ի

Որքան սերունդ են քայլել ու անցել,

Այսօր էլ մենք ենք մի քայլ կատարել

Այբբենարանին հրաժեշտ տվել:


  1. Թող որ մեզ նման բազում բալիկներ

Գարուններ գրկած, սիրո փունջ կազմած

Գրի, դպրության ու հավերժության

Լույս հաղթանակներ ամենուր նշեն:


  1. Արևի նման դու չես հեռանում

Հազար վեց հարյուր գարուն ու ձմեռ,

Եկել են անցել հայոց աշխարհում,

Մեր սուրբ գրերի քանակով անմեռ։


  1. Աղբյուրներ են տառերն հայոց,

Լույս է բխում ամեն տառից,

Ասես մի օր ցած են իջել

Արարատի պաղ կատարից։


  1. Արդ՝ ունի ոսկե այբուբենը մեր

Երեսունինը տառ-զինվորիկներ

Բայց արժեն նրանք անթիվ, անքանակ,

Քաջ զինվորների մի ամբողջ բանակ:


  1. Երգ


  1. Այո´, մենք կայինք նրանից առաջ,

Հզոր, թե տկար` մարմին էինք մենք:

Սակայն նա եկավ, որ հոգի դառնա,

Շոշափվո՜ղ հոգի և անմե՜ռ հոգի։



  1. Այո´, մենք կայինք նրանից առաջ,

Քիչ , թե շատ` կար հաց,

Եվ ունեինք ջուր։

  1. Սակայն նա ծնվեց, որ սնունդ դառնա,

Ծնվե´ց , որ ծնվե՜նք, եղա´վ, որ լինե՜նք

Եվ անմահացա´վ, որ անմահանա՜նք…



  1. Թե չլիներ Մաշտոցը մեր,

Չէինք գրի մենք հայերեն,

Չէինք խոսի, չէինք կարդա

Մեսրոպատառ գրերով մեր։


  1. Երբ ասում ենք Մեսրոպ Մաշտոց

Հայոց լեզու ենք հասկանում ,

Քանզի քեզնով հայ մնացինք,

Քանզի քեզնով ենք ազգություն։


  1. Դու Մաշտոցի սուրբ հենարան,

Դու հայ ազգի ուրախություն,

Դու մանուկի փայլուն ճաճանչ,

Դու մանուկի առաջին կանչ։


  1. Դու մի անուն չես՝ Մաշտոց անունով,

Դու ամբողջ ազգ ես՝ լցված անհունով,

Դու՝ քո տառերով կառուցված տաճար,

Դու՝ մեծ զորավար աղավնու զորքի,

Դու՝ ամենահայր պահապան ծնող:


  1. Դու՝ մեկ, սակայն մենք՝ քեզանով անթիվ

Դու՝ ազգն ազգ պահող ահեղ հրաման

Դու՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ:


  1. Հին-հին դարերում մեծագործ նախնիք

Կերտեցին լեզուն մեր ոսկեղենիկ

Տվեց հայերին Մաշտոցն այբուբեն

Որ զինված լինեն բռնությանն ընդդեմ:


  1. Իմ սիրելի այբբենարան

Առաջին գիրք, մտքի դարան,

Ես էլ, դու էլ, մենք բոլորս էլ,

Բոլորից շատ պարտական ենք

Մի մեծ մարդու, մի հանճարի,

Որ լույս սփռեց ճամփին հայի։



Այբբենարան –Ես էլ Ձեզ եմ շնորհակալ,

Որ սովորեցիք մեր այբուբենը

Ու հիմա արդեն կարդում եք, գրում․․․

Փերի 1 - Սպասի՜ր, սպասի՜ր, սիրելի´ Այբբենարան, մենք քեզ ուզում ենք մի հեքիաթ պատմել։


Հեղինակ (Փերի 2)- Կար-չկար մի փոքրիկ թագավորություն կար։ Այդ թագավորի պալատում էր ապրում չքնաղ ու շատ խելացի Սպիտակաձյունիկը՝ իր խորթ ու չար թագուհի մոր հետ։ Թագուհին գեղեցիկ էր, բայց գրել - կարդալ չգիտեր։ Նա միշտ նայում էր իր կախարդական հայելուն և հարցնում․

Թագուհի - Ա´յ հայելի, հայելի, ո՞վ կա ինձնից խելացի։

Հայելի – Դու չքնաղ ես գեղեցիկ, բայց Սպիտակաձյունիկն է խելացի։

Թագուհի –Անիծվ՛ես դու, Սպիտակաձյունիկ, ես քեզանից խելացի կդառնամ։

Հեղինակ (Փերի 3)- Ու հրամայում է իրեն ուսուցիչ բերել։

(Ուսուցիչը քայլելով այս ու այն կողմ է գնում, իսկ թագուհին գրատախտակին գրում է)․ Ձերտ Գեռազանթություն։

Ուսուցիչ – Թույլ տվե´ք ասել, Ձերդ Գերազանցություն, որ դուք 3 սխալ եք արել։

Թագուհի - Պա՜հ, հիմա դրանք չի լինի, նայեցե´ք ( ջնջում է ամբողջ գրածը): Ահա և չկա ոչ մի սխալ։

(Նստում է սեղանի մոտ)- Տանել չեմ կարողանում գրել։

Ուսուցիչ – Թելադրում է՝ Գարունը գալիս է, ծառերը ծաղկում են․․․

Թագուհի - Ես միայն կգրեմ ծառերը ծաղկում են և վերջ։ (Եվ բարձրաձայն վանկատելով գրում է՝ ծա-ռե-րը։ Այդ պահին ներս է մտնում պալատականը՝ թղթերը ձեռքին)։

Պալատական - Համարձակվում եմ խնդրել Ձեզ, ստորագրել այս փաստաթղթերը։

Թագուհի – Լա՛վ, այդ դեպքում ես էլ չեմ գրի ծաղկում են։ Բավակա՛ն է։

Պալատական - Այս մեկն էլ գրե՜ք և վերջ։

Թագուհի – Օ՜հ, էլ ի՜նչ պիտի գրեմ։ Ես այնքա՜ն եմ հոգնել։

Պալատական - Երկուսից մեկը, Ձերդ Գերազանցություն՝ կախել կամ ձերբակալել։

Թագուհի – Կա-խել, ձեր-բա-կա-լել։ Ավելի լավ է գրեմ կախել, դա կարճ է։

(Պալատականը հեռանում է)

Ուսուցիչ – Ա՜խ, Ձերդ Գերազանցություն, այդ ի՜նչ գրեցիք։

Թագուհի - Մի՞թե սխալ եմ գրել,- զարմանում է թագուհին։ Կ ա խ ե լ ։ Պետք է գրեի կաղե՞լ ։

Ուսուցիչ – Ո´չ, ո´չ, դուք բառը ճիշտ գրեցիք, բայց շատ կոպիտ սխալ արեցիք․ դուք առանց մտածելու մարդուն կախել տվեցիք։

Թագուհի – Իսկ դուք գիտե՞ք, որ ես Ձեզ էլ կարող եմ կախել հենց հիմա, եթե ցանկանամ։ Ինչ ասում եմ, դուք հակառակվում եք, ասում եք՝ սխալ է։

Ուսուցիչ – Ներեցե´ք, Ձերդ Գերազանցություն, ես այլևս երբեք Ձեզ չեմ հակառակվի։

Թագուհի – Ախ, այդպե՞ս։ Ուրեմն եկեք շարունակենք դասը։

Ուսուցիչ – Ու-ն ձայնավո՞ր է, թե՞ բաղաձայն։

Թագուհի – Բաղաձայն:

Ուսուցիչ – Շատ ճիշտ է։

(Սպիտակաձյունիկը, որն անկյունում գործ էր անում, ցածրաձայն պատասխանում է՝ձայնավոր)։

Ուսուցիչ – Ո՞րն է այբուբենի առաջին տառը։

Թագուհի – Ի՞նչ հիմարություն ես դու ինձ հարցնում:

Սպիտակաձյունիկ- Ասա՝ Ա։

Թագուհին ՝ ուսուցչին- Դու՛րս կորիր։

Թագուհի- Սպիտակաձյունիկ, դու որտեղի՞ց այդքան բան գիտես։

Սպիտակաձյունիկ - Այբբենարանից։

Թագուհի-Իսկ որտե՞ղ է այդ այբբենարանը, շուտ , այստե՛ղ բեր։

(Սպիտակաձյունիկը ներս է բերում Այբեննարանը, թագուհին արագ խլում է նրանից և փորձում բացել)։

Թագուհի- Իսկ ինչու ՞ չի բացվում։

Սպիտակաձյունիկ- Ես, ես․․․․․ես․․․․․․Ս չգիտեմ,-կմկմալով ասում է Սպիտակաձյունիկը։

Հայելու միջից լսվում է մի ձայն - Գտե´ք նրա բանալին։

Թագուհի- Դու՛րս կորիր , գնա ու ինձ բեր բանալին։

Թագավոր – Գնա, աղջիկս, մի տխրիր այդքան, ես վստահ եմ, որ դու կգտնես։

Սպիտակաձյունիկ-ը տխուր-տրտում դուրս է գնում պալատից։ Գնում-գնում հանդիպում է Կարմիր Գլխարկին։

Կարմիր գլխարկը (երգում է) - Երեխաներ, ես շտապում եմ,

Իմ տատիկը ինձ սպասում է

Կարկանդակները սառչում են

Գայլ - Գայլը սովից զկրտում է։

Կարմիր գլխարկ- Արագացնեմ իմ քայլերը

Եվ անցնեմ այս արգելքները։

Երգելով ուրախ երգերը՝

Հասնեմ տատիկիս։

Կրկներգ։ Բայց տատիկի տան ճանապարհը անծանոթ է թվում,

Բայց ճանապարհը տատիկի տան խորդուբորդ է թվում,

Բայց ես արդեն մեծացել եմ ու մայրիկից իմացել եմ

Ու ճանապարհը կգտնեմ

Եվ տատիկի տուն կհասնեմ։

Գայլ - Չես հասնի։


Սպիտակաձյունիկ -Բա´րև Կարմի´ր գլխարկ։ Ինձ չար թագուհին ուղարկել է Այբբենարանի բանալին գտնելու։ Օգնի՜ր ինձ, խնդրում եմ։ Այլապես նա ինձ պալատ չի թողնի։

Կարմիր գլխարկը --Ես չեմ կարող, ինձ կներես,

Ես տատիկիս պիտի հասնեմ

Հիվանդ է նա, կարկանդակը պիտի ուտի, որ լավանա։

Հեղինակ (Փերի 4)- Սպիտակաձյունիկը արդեն շատ էր հոգնել ու հուսահատվել։ Նա նստեց մի կոճղի, որ հանգստանա։ Մին էլ տեսավ Մոխրոտիկը արագ-արագ անց էր կենում։

Սպիտակաձյունիկ- Մոխրո՜տ, Մոխրո՜տ, այդ ու՞ր ես շտապում։ Խնդրում եմ, գոնե դու ինձ օգնիր։

Մոխրոտ-Շտապի´ր, Սպիտակաձյունի´կ։ Պալատում պարահանդեսը սկսվել է։ Ինձ հետ արի, հետո ես քեզ կօգնեմ։

Հեղինակ (Փերի 5)- Ու Սպիտակաձյունիկի ձեռքից բռնելով՝ գնաց։ Պալատ հասան։ Երբ պարահանդեսը վերջացավ, Մոխրոտիկը դուրս վազեց։

Սպիտակաձյունիկ- Մոխրո՜տ, դու ինձ խոստացել էիր, որ կօգնես։ Ու՞ր ես շտապում։

Մոխրոտ- Կներես, Սպիտակաձյունիկ, արդեն ժամը 12։00-ն է։ Ես պետք է տուն հասնեմ։

Սպիտակաձյունիկը չգիտեր, թե էլ ու՞մը դիմեր, որտեղ փնտրեր այդ բանալին։ Ու հանկարծ հիշեց, որ մեր այբուբենի առաջին տառը կախարդական զորություն ունի։ Ու կանչեց ․․․․

Աղավնի- Սիրու´ն աղջիկ, լսում եմ քեզ

Ասա տեսնեմ, դու ի՞նչ կուզես

Սիրուն շորե՞ր, թե՞ փետուրներ

Որ դու հասնես շատ հեռուներ։

Դու կգտնես այնտեղ ընկեր

Ու 7 փոքրիկ լավ ընկերներ։

Սպիտակաձյունիկ- Տու´ր ինձ փետուր

Դու իմ խելոք, լա´վ աղավնի։

Հեղինակ (Փերի 6)- Ասելն ու փետուրներ աճելն մին եղավ։ Երբ հասավ 7 թզուկներին, փետուրներն անհետացան։

1-ին թզուկ - Վա՜յ-վա՜յ, այս ո՞վ է, ի՞ նչ թռչուն է։

2-րդ թզուկ- Չէ´, կախարդ է նա, թո´ղ որ իսկույն նա հեռանա։

3-րդ թզուկ-Ի՞նչ եք ասում, նուրբ աղջիկ է, հրաշք է նա։

4-րդ թզուկ- Իսկապես որ, հրաշք է նա, թո´ղ ոչ մի տեղ նա չգնա։

5-րդ թզուկ- Ճիշտ է ասում, թո´ղ նա մնա, գործի, կարի, ճաշ պատրաստի ու մեզ համար հեքիաթ պատմի։

6-րդ թզուկ - Չէ՜ մի, չէ՜ մի, հեքիաթ պատմի ու մի օր էլ դպրոց բացի։

7-րդ թզուկ - Դե լա´վ , լռե´ք, թողե´ք խոսի։

Հեղինակ (Փերի 7) -Ու Սպիտակաձյունիկը պատմեց իր պատմությունը։ Թզուկները խղճացին նրան, թողեցին, որ իրենց տանը մնա և խոստացան, որ կօգնեն, ինչ գնով էլ լինի։

Հեղինակ(Փերի 8)- Երեկոյան, երբ թզուկները վերադարձան, հաց կերան, վերցրեցին իրենց հեռախոսներն ու գնացին հանգստանալու։

Սպիտակաձյունիկ-ը հավաքեց տունը, կարգի բերեց և հանկարծ անկյունում մի տուփ նկատեց։ Որոշեց բացել։ Բացեց ․․․․

Սպիտակաձյունիկ - Գտա՜, գտա՜․․․․

Թզուկներ - Ի՞նչ գտար։

Սպիտակաձյունիկ - Գտա՜, Այբբենարանի բանալին գտա, դրանք հայոց տառերն են։ Ինչպես շուտ չէի հասկացել։

Իսկ դուք գիտե՞ք մեր հայոց տառերը։

Թզուկներ - Ոչ ։

Սպիտակաձյունիկ - Հիմա կսովորեցնեմ։

Երգ-Այբ, բեն, գիմ․․․․․․

(Երբ թզուկները արդեն անգիր էին արել, որոշեցին քնել)։

Թագուհի - Ա´յ հայելի, հայելի, ո՞վ կա ինձնից խելացի։

Հայելի – Սպիտակաձյունիկն է մեր

Բարի ու հեզ։

Շուտով նա պալատ կգա

Ու բանալին քեզ կտա։


Հեղինակ (Փերի 9)- Հեքիաթի բոլոր հերոսները միասին գնում են պալատ։ Հայոց տառերը տալիս թագուհուն։ Թագուհին բացում է Այբբենարանի դասագիրքը և բարիանում։

Երգ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!