СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Https://youtu.be/I0BWKT3pKDw

Нажмите, чтобы узнать подробности

 

 

Просмотр содержимого документа
«Https://youtu.be/I0BWKT3pKDw»

Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններումԳոյական

Ինչպես գիտենք, տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումը իրականացվում է երկու փուլով` լեզվական նախագիտելիքների և լեզվական տարրական գիտելիքների ուսուցում:

Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…

Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:

Որպես կանոն,տարրական դասարաններում խոսքի մասերը ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.

1.գոյական,

2.բայ,

3.ածական,

4.թվական,

5.դերանուն,

6.շաղկապ/ընդհ. ծանոթություն/,

7.ձայնարկություն/ ընդհ. ծանոթություն/:

Գոյաական:

Դեռևս այբբենական շրջանում երեխաները ո՞վ, ի՞նչ հարցերի միջոցով որոշում են առարկա ցույց տվող բառերը և այդպես էլ անվանում:Որպեսզի երեխաները յուրացնեն այդ հասկացությունները, անհրաժեշտ է սովորեցնել նրանց բառերը դասդասել ըստ նշանակության` մշակելով դրանք համեմատելու,հակադրելու, նրանց միջև գոյություն ունեցող նմանություններն ու տարբերությունները տեսնելու ունակություններ:Օր.` կարելի է անձ և իր ցույ տվող առարկաների նկարների տակ գրել համապատասխան հարցը և առաջարկել այդ հարցերի օգնությամբ պարզաբանել, թե ինչ են տեսնում յուրաքանչյուր նկարում:Առաջարկել որոշել` ինչ ընդհանրություն կա ընդհանուր հարց ունեցող բառերի միջև:Կեզրակացնենք,որ ի՞նչ հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս իր, իսկ ո՞վ հարցին պատասխանող բառերը `անձ:

Իր

Անձ


Այս փուլում երեխաները կիմանան ,որ առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Դեռևս նախադպրոցական տարիքից երեխաները գիտեն մեկի և շատի մասին:Անհրաժեշտ է այդ գիտելիքներին տալ քերականական ձևակերպում և սովորեցնել դրանց եզրույթները: Պետք է նաև սովորեցնել եզակի թվով դրված գոյականը հոգնակի դարձնել և հակառակը:Այսպես գալ եզրահանգման`

*Գոյականն ունի երկու թիվ` եզակի/մեկ առարկա/ և հոգնակի /մեկից ավելի նույն տեսակի առարկա/:

*Միավանկ բառերի հոգնակին կազմվում բառերին ավելացնելով -եր,

սագեր

սարեր

երգեր

ձիեր

աչքեր

սագ

սար

երգ

ձի

աչք

բազմավանկ բառերին ` -ներ մասնիկները:

այգիներ գավազաններ

ծաղիկներ

գիշերներ

դասարաններ



Գործնականում պետք է քննարկել այն գոյականները,որոնց հոգնակին այլ կերպ է կազմվում.Օր.`մարդ, կին, ձուկ,մուկ…
Այս փուլում պետք է գաղափար տալ հասարակ ու հատուկ գոյականների մասին:

Արեգ, Հայկ, Անի, մարդ, Արագած, Արարատ, Մասիս
Գործնականորեն պետք է ծանոթացնել նաև գոյականի հոլովմանը:Երեխաները օրինակներով կտեսնեն , որ միևնույն գոյականը տարբեր նախադասությունների մեջ կարող է կրել փոփոխություններ: Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:Գոյականի փոփոխված ձևերը նախադասության մեջ կոչվում են հոլովում:

Մեր բակը ասֆալտապատ է:

Բակի նստարանները ներկեցին:

Բակին նայելիս ուրախանում եմ:

Արեգը տեսավ մեր բակը:

Բակից ախմուկ էր լսվում

Երեխաները անցնում են բակով:

Երեխաները խազղում են բակում:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!