СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իմ թախիծը լուսավոր է... Վահան Տերյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Իմ թախիծը լուսավոր է..

ՎԱՀԱՆ  ՏԵՐՅԱՆ 

 

Թեթև էր արվեստն իմ ` խնդում,                                                                                                                                                                                   Իսկ կյանքս այնպես դժվարին էր,                                                                                                                                   Այնպես միշտ անօգ ու լռին էր,                                                                                                                                                                        Այնպես միշտ մոլար ու անտուն:                        /Ասմունքում  է  Տերյանի  դերակատարը:/

Հոգին իմ պայծառ մի տենդում                                                                                                                                                                 Պարզված էր, անհուն աշխարհինն էր,                                                                                                                                                            Հավատա այնպես միշտ խորին էր,                                                                                                                                                                    Այնպես անաղոտ ու խնդուն…

 

.Վահան Տերյանի ծննդյան մասին Գանձա գյուղի Ս.Կարապետ եկեղեցու «մետրիկական» մատյանում գրված է. «…յօրինաւոր ամուսնութենէ Սուքիաս քահանայի Տեր-Գրիգորեան ընդ Իւղաբերի Գրիգորեան ծնեալ է ուստր ի քսանութնհունվարի հազար ութն հարիւրութսունհինգ ամի:Անուանեալ է Վահան»:

.Վահանի ծնունդը նշվել է մի առանձին հանդիսավորությամբ, որովհետև նախ ` զուգադիպել է բարեկենդանի տոներին,  և երկրորդ ` «մանչի» ծնունդը  ժողովուրդը միշտ համարել է հաջողության նշան:Վահանը Տեր-Սուքիասի տասներկուերորդ զավակն էր:Ծնողները կորցրել էին չորսին , կենդանի մնացածներից չորսը աղջիկ էին, չորսը ` տղա:Վահանը տղաներից ամենափոքրն էր:

.Վահանը 1885 թվականից մինչև 1897 թվականը ապրել է Գանձայում ` ասել է թե ` ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը:Ասում են , ևիրավացի , որ բացառիկ մեծ է գրողի մանկության դերը նրա ստեղծագործությունը հասկանալու գործում:Հիշենք  հայտնի  խոսքը.«Ամեն  գրող  գալիս  է  իր  մանկությունից»: 1914թ. Նվ.Թումանյանին  ուղարկած  մի  նամակում  նա  գրել  է  այսպիսի  տողեր.

«Ահա  մեր  սարերն  էլ  այսօր  մշուշով  են  պատել  իրենց  բարձր  գլուխները, որովհետև  իմ  սիրտը  տխուր  է: Այո, ես  այդպես  եմ  կարծում… Սեղանս  զարդարված  է  այդ  կապույտ  ու  կանաչ  սարերի  վայրի, քնքուշ  ծաղիկներով… Ահա  մեր  սարերը   լայն  ու  բաց, տեսնում  ես  որքան   ծաղիկ  կա  այստեղ-ահա  այդպես  լայն  ու  բաց  է  և  իմ  սիրտը  և  այնտեղ  ավելի  շատ  ծաղիկներ   կան  քեզ  համար, քան  այս  սարերում  բարձր և  դաշտերում  լայն, որովհետև  ես  այս  սարերի  զավակն  եմ  և  այս  դաշտերի  մանուկը»: /Ընթերցում  է  Տերյանի  դերակատարը:/

 

Գանձան հեքիաթային գեղեցկությամբ հայտնի Փարվանա լճից  մի քանի կիլոմետր հեռու ընկած գյուղ է Ջավախքի բարձադիր մասում:Ավելի  քան երկու հազար մետր բարձրության  վրաընկած Գանձան  հայտնի է ծառազուրկ , սակայն հազարերանգ ծաղիկներով , դալարագեղ արոտավայրերով ու բլուրներով և սառնորակ աղբյուրներով:

.Տերյանի  եղբայր գյուղագիր Ջավախեցին պատմում է, որ 1901-ին իրենց  մոտ  հյուրընկալվող  Հովհ.Թումանյանը , հիացած  Գանձայի  ու  շրջակայքի կախարդական գեղեցկությամբ , ոգևորված ասել է.« …Մինչև այժմ ես կարծում էի , թե աշխարհումմեր Լոռուց գեղեցիկ տեղ չկա , բայց ձեր Ջավախքն , ախպե´ր , ոչնչով պակաս չէ Լոռուց էս իր իրահատուկ գեղեցկությամբ»:

.Պահպանվել է նաև Ավ.Իսահակյանի ուղղակի խոսքը:«Հոգնած արևը թեքվում է դեպի Աբուլ լեռը, գագաթները հրդեհվում են և դժգունանում , անջրայինկիսալույսերով կամաց-կամաց իջնումէ մթնշաղը…Աստղերը  մեկը մյուսի ետևից շողում են ու կայծում , հովիվները խարույկ են վառում Աբուլի վրա , երեկոն գիշեր է դառնում անտես , աննկատելի  քայլերով…լռություն. միայն ձորի առուն է մրմնջում»:

.Ապա Իսահակյանը, խիստ կարևորելովծննդավայրի դերը , ընդգծում է Տերյան-հայ իրականություն անխզելի կապը. «Օ՜ , Գանձայի քնարական երեկոներ , դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական ոլորտները , դուքանմահացաք նրա տաղանդի կախարդանքով , դարձաք երգ ու հեքիաթ , մաքուր սփոփանք և բարձր արվեստ…»:

.Տերյանը միշտ մի բացառիկ որդիական ջերմությամբ է խոսելիր ծննդավայրի ու «հեռու երկրի» մասին:Հեռավոր  Մոսկվայում և Պետերբուրգում ևս շարունակ փայփայել մանկության հուշերը , ծննդավայրի նկատմամբ անշիջելի  կարոտը:Հոգով միշտ թռել է իր «Հեռու Գանձան» - վերապրելով «անդարձ անցած» օրերի բերկրանքը:

            .Ահա 1912 թվականին գրած մի նամակ , որ թանկ է մեզ համար և´ որպես բանաստեղծի այդ ժամանակվա  տրամադրությունների , և´ մանկության տարիների մասին պատմող «փաստաթուղթ»:

        «Դուրեկան  է  նստել  այսպես  և  մտածել  հեռավոր  կողմերի  մասին: Եվ  ամենից  հաճախ  ես  դառնում  եմ  տուն-դեպի  մեր  գյուղը  և  մեր  գետը, մեր  տան  դիմացի  բլուրը, ուր  ընկերներիս  հետ  խաղում  էինք  այն  ժամանակ: Հանվում  էինք  ու  մտնում  գետը-ձուկ  էինք  որսում….Վազվզում  էինք  դաշտում  ու  բլուրը   բարձրանում….Եվ  հետո  գնում  էինք  ուրիշ  երկրներ, գետնի  տակն  էինք  մտնում.  Կախարդական  բանալին  մեր  ձեռքին  էր….Շատ  բաներ  էին  կատարվում  այն  ժամանակ, այնքան  հրաշք  կար  ու  չտեսնված  ու  դյութական  բան  կար  մեր  գյուղում, գետի  ափին, բլուրի  մոտ»:  /Ընթերցում  է  Տերյանի  դերակատարը:/

                «Կարծես  թե  դարձել  եմ  ես  տուն»  -  տեսանյութ

ՄԱՍ2  -  ԳՐԱԿԱՆ   ՄՈւՏՔԸ .Երբվանի՞ց  է  սկսել  բանաստեղծություններ  գրել` ինքը` Տերյանը, վկայություններ  չի  թողել: Թեպետ  մամուլում տպագրել  էր  արդեն  մի  շարք  բանաստեղծություններ, բայց  1907թ. նամակներից  մեկում  գրում  է.«Ոտանավորներ  գրում  եմ, սակայն ոտանավոր  գրելը  իմ  «մասնագիտությունը» չեմ  համարում  և  ընդհանրապես  կարծում եմ, որ  դեռ  պետք  է  պարապել, հետագայում կերևա, թե  ինչ  դուրս  կգա  դրանից»:

.Մինչ  այդ`  1902-1903 թվականներին,  Տերյանը մի քանի ընկերների հետ լույս է  ընծայել ձեռագիր  «Հույս»  թերթը:Թերթի խմբագիրը եղել է  հենց  ինքը` Տերյանը:Թերթում Վահանը հիմնականում գրում էր խմբագրական և առաջնորդող հոդվածները:  Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում էրիր բանաստեղծությունները:Թերթը լույս է տեսնում մոտ երկու տարի: Ցավոք, չեն  պահպանվել  «Հույս»-ի համարները:

.Վահան Տերյանի բանաստեղծական ճակատագրում շատ կարևոր , բացառիկ դեր է խաղացել Իսահակյանը:Այս մասին պատմում է ինքը ` Վարպետը: «Մի երեկո Մակինցյանն ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը կարմրելով ուրացավ, բայց պնդումիս վրա զիջեց և սեղանի վրա դրեց մի տետրակ` սև կալենկորով կազմած, որի վրա դանակով փորագրված էր «Արիւն» բառը:Զարմանքով գոչեցի . «Ի՜նչ , մի՞թե արյան երգեր ես գրում »: Ընկերը ծիծաղեց և մատով ցույց տվեց , որ հակառակ կողմից կարդամ` «Նիւրա» : Իրական , թե անրջական իր սիրածաղջկա անունն էր` Նիւրա , որին նվիրված էին ոտանավորները:  Վահանը դեռ իրեն չէր գտել , - շարունակում է Իսահակյանը . – հրաշքը դեռ տեղի չէր ունեցել »:Հրաշք ասելով` Վարպետը նկատի ուներ  «Մթնշաղի անունրջներ»-ը , որ Տերյանին  համընդհանուր ճանաչում բերեց:

.Նյուրան ` Իսահակյանի ասած «իրական թե անրջական» աղջիկը,ճեմարանի մաթեմատիկայի դասատու Բարսեղ  Գասպարյանի աղջիկն է, որին Տերյանը սիրելէ : Նյուրայի իսկական անունը եղել է  Աննա: « Այն ժամանակ , - գրում է Մ. Քարամյանը , - նա սովորում էր գիմնազիայի յոթերորդ դասարանում , և Վահանը նրան «Նիւրա» փաղաքշական  անունն էր տալիս… 1906 թ.  Վահանն ավարտեց ճեմարանը, և այդ ժամանակից ընդհատվեց նրանց ռոմանտիկ սիրո պատմությունը:Վահանի և Նյուրայի կյանքի ուղիները բաժանվեցին »:Ահա մի հատված Տերյանի մի նամակից.«Իմ  բոլոր  «բարեկամ»  աղջիկների  հետ   գժտվել եմ, մնացել է դարձյալ իմ հին սերը` Նյուրան, որի հետ մենք հիմա բարեկամներ ենք միայն» :

.1906 թվականի ամռանըտեղի է ունենում Տերյանի «բանաստեղծական ինքնորոշումը» .  նա ընտրում է ոչ թե «Արիւն»-ի բանաստեղծությունները , այլ «Մթնշաղի անուրջներ»-ի : Դեռևս  մեկ  տարի  առաջ  նա  ասել  էր, թե  Թումանյանից  ու  Իսահակյանից  հետո  կամ  «նոր», «բոլորովին  նոր  երգ  պիտի  ասել,  կամ  պիտի  լռել»: Տերյանը  հիանալի  գիտեր, որ  «Արիւն»-ը «նոր», մանավանդ  «բոլորովին  նոր  երգ»  չէ:  Բանաստեղծական այդ ինքնորոշմանը հետևում էՏերյան  բանաստեղծի  իսկական գրական մուտքը . 1906-ին մամուլում Վահան Շվին և Վահան Տեր-Գրիգորյան ստորագրություններով տպագրվում են նրա բանաստեղծությունները`  «Էլեգիա»-ն , « Էստոնական երգն» ու  «Ինձ թաղեք…»-ը , «Աշնան մեղեդի»-ն ու  «Արդյոք նորից…»-ը , «Աշնան երգ»-ը:

.«Մթնշաղի  անուրջները»  հրատարակության  ներկայացնելուց  առաջ  Տերյանը  այցելում  է  Թումանյանին`  մեծ  պառնասականի  հետ  զրուցելու  և  իր  բանաստեղծությունների  ժողովածուն  նրա  քննությանը  ներկայացնելու  համար:

.Նկատելով Տերյանի բանաստեղծությունների տետրը`  Թումանյանը ծանոթանում է այդ  Տերյանի  «տետրին» և ասում իր հեղինակավոր խոսքը .«Մի բան, որ իմ առաջին պա-հանջն է ամեն մի սկսնակ գրողից,  դա այն է , թե արդյոք մի ինքնուրույն,  նոր բան բերո՞ւմ է այդ մարդը կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու : Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես. Դուք բանաստեղծ եք: Դուք խոսքերի հետ չեք խաղում : Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ - բարո՜վ եկաք»:

.Թումանյանի  «գրախոսությունը»  «գրպանում»`  Տերյանը, թեև արդեն ծանոթ իր տպագրած բանաստեղծությունների մասին Իսահակյանի կարծիքին ,որոշում է «բանաստեղծությունների տետրով»  ևս ներկայանալ նրա  «դատին» : Թիֆլիսում Տերյանը հանդիպում է Իսահակյանին: Վարպետին հայտնի էր, որ Վահանը արդեն եղել է Թումանյանի մոտ . «Ուզեց ինձ մոտ էլ կարդալ `  « անկեղծ կարծիքս» իմանալու համար , - գրում է Իսահակյանը: - Հյուրանոցիս սենյակում ենք:Հուզված կարդում է ոտանավորները , մեկը մյուսի ետևից . քանի առաջանումէ ընթերցումը , ավելի է հուզվում . ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին:Տետրակը չավարտած ` ես, անահմբերությունից մղված, գոչեցի . « Կեցցե´ս , Վանի´կ ջան . հրաշալիբաներ են, բյուրեղացած զգացումներ` անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է`  մաքուր լիրիկա: Զարմացա , որ  «Նիւրա»-ից այստեղ ոչինչ չկար » :

Վահանի ներհունաչքերը  փայլատակեցին ուրախությամբ : «Հ. Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ »:

            .1908թ.  « Մթնշաղի անուրջներ»-ով Տերյանը միանգամից դարձավ ժամանակի ամենասիրված գրողներից մեկը: Կարելի է նույնիսկ ասել, որ նա դարձավ ոչ միայն ժամանակի արևելահայ գրականության ամենասիրված դեմքերից մեկը, այլև ամենասիրվածը : Այդ է  պատճառը, որ Թումանյանը և Իսահակյանը ոչ միայն իրենց կողքը տեղ տվին Տերյանին, այլև իրենք մի քիչ շարժվեցին-նեղվեցին , որ ավելի մոտ նստեցնեն:  «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր ,- գրել է Ստ. Զորյանը , - որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե  պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց փոքրադիր               «Մթնշաղի անուրջներ»-ը` հռչակեց նրան` որպեսբանաստեղծի,  և պատվավոր  տեղ ապահովեց հայկական պառնասում… Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ . այդ գրքից հետո նրան չէին ասում  «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա իրոք բանաստեղծ էր  «կամոքն  Աստուծոյ»:

.Սակայն  «Մթնշաղի անուրջներ»-ը  «ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից , և կարճ  միջոցում Տերյանն ունեցավ հետևողների մի ամբողջ բազմություն: Իսկ  երկրպագուներին թիվ չկար: Պահ միմոռացվեցին մեր անվանի բանաստեղծները . ամենուրեք` երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվելէր պարզապես տերյանական շրջան , Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով . երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին , իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց `«Մթնշաղի անուրջներ»-ը »  »:

                                   ԱՍՄՈւՆՔ

ՄԹՆՇԱՂԻ  ԱՆՈւՐՋՆԵՐ

  1. «Տխրություն»
  2. «Էստոնական  երգ» - Երգ

.«Էստոնական  երգ».  ունի  իրական  հիմք: Տերյանի  դասընկեր  Մ.Քարամյանը  պատմում  է , որ  ճեմարանում  սովորելիս  ինքը  բնակվել  է  ոմն  Առուշանովայի  տանը.«Նույն  տանը,-շարունակում  է  Քարամյանը,-սենյակ  էր  վարձել  մի  ջահել  էստոնուհի, որն  աշխատում  էր  Մեծ  թատրոնից  ոչ  հեռու  մի  խանութում : Հենց  մեր  տան  էլ  Վահանը  ծանոթացավ, ապա  և  տարվեց  այդ  էստոնացի  օրորդով:  Նա  հաճելի  ձայն  ուներ:  Հաճախ  էր  լսում  Վահանը, թե  ինչպես  էր  նա  երգում  էստոնական  երկարաձիգ  երգերը:  Այդ  աղջիկը  և  նրա  երգերը  ոգեշնչեցին  Տերյանին  գրելու  իր  հայտնի .«Էստոնական  երգ»  բանաստեղծությունը»: Տերյանին  մոտիկից  ճանաչողները  պատմում  են, որ  այդ  աղջիկը`  Ալինա  Իվանովնա  Մուգուրը, որոշ  ժամանակ  անց  հեռացել  է  Մոսկվայիցէ  խոր  վիշտ  պատճառելով  պոետին:

  1. «Fatum»
  2. «Սիրտս  ցավում  է»
  3. «Անջատման  երգ»

Հատված  նամակից

  1. «Հրաշք  աղջիկ»
  2. «Քո  աչքերի  դեմ»
  3. «Հրաժեեշտի  խոսքերից»
  4. «Սենտիմենտալ  երգ»

Հատված  նամակից

  1. «Ապրելուց  քաղցր  է»
  2. «Անանուն  սեր»
  3. «Ես  կգամ, երբ  դու»
  4. «Անծանոթ  աղջկան»

Հատված  նամակից                                                         

  1. «Աշնան  մեղեդի »                                                 
  2. «Գարուն»
  3. «Գարնանամուտ»

Երգ - «Սիրահարվածը»

 

 

 

.«Տերյանը  փորձեց  հայ  պոեզիային  հարազատացնել  այն  ամենը, ինչին  հասել  թր  եվրոպականը  ամենավերջին  տասնամյակներում»,-գրել  է  Վալերի  Բրյուսովը: Տերյանի  բանաստեղծական  երախայրիքը, եթե  Բելինսկու  արտահայտությամբ  ասելու  լինենք, «գեղեցիկ  արշալույս  էր», որ  պայծառ  օր  էր  խոստանում: Սակայն  ճակատագրի  չարաղետ  ու  անողորմ  տնօրինությամբ  Տերյանը  այդ  պայծառ  օրվա  կեսն  էլ  չապրեց: Այնուամենայնիվ  նոր  հրաշքները  չուշացան. լինելով  առաջինը  արևելահայ  իրականության  մեջ` Տերյանը  իր  բանաստեղծությունները  դասավորեց  շարքերի  մեջ` «Գիշեր  և  հուշեր», «Վերադարձ», «Ոսկի  հեքիաթ»,  «Ոսկե  շղթա», «Երկիր  Նաիրի», «Կատվի  դրախտ», չգիտես  ինչու  անավարտ  կամ  անտիպ  մնացած  բազմաթիվ  հրաշակերտներ….

                                   «ԳԻՇԵՐ  ԵՎ   ՀՈւՇԵՐ»

  1. «Կույր  լինելու  ցանկություն»
  2. «Ցնորք»
  3. «Rezignation»
  4. «Մեղմություն»

«Ոսկի  հեքիաթ»

  1. «Չգիտեմ`  այս  տխուր  աշխարհում»
  2. «Սիրում  եմ  աչքերիդ  տխրությունը   խորին»
  3. «Դու  խոսում  ես, բայց  կարծես»
  4. «Դառն  օրերի տառապանքում»
  5. «Երկու  ուրվական»
  6. «Հանդիպում»
  7. «Հայտնություն»
  8. «Դու  կգաս  ու  կրկին»
  9. «Բարակիրան»

Երգ - «Կարուսել»

ՎԵՐՋԻՆ  ՄԱՍ

.1919թ. Տերյանը  պետական  հատուկ  հանձնարարությամբ  մեկնում   է   Տաշքենդ: Ճանապարհն  անցնում  էր  Օրենբուրգ  քաղաքով, որտեղ  էլ  1920թ.հունվարի  7-ինմեծ  գրողը  կնքում  է  իր  մահկանացուն:Եվ միայն մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ ՎահանՏերյանը վախճանվել է»:            1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն եւ հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ ՎահանՏերյանը»:

.Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար էլ ինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:       Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ եւս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի եւ ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

 

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,       Հարկավոր չէ ինձ ոչծաղիկ, ոչ սուգ,       Հանկարծ կզարթնի ջերմ լալ ու փափագ,       Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:       Իմ գերեզմանը թող լինի հեռվում,       Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.     Թող շուրջս փռվի անանց լռություն,       Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,       Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,       Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-     Չըզգամ որ կա սեր եւ ցնո'րք ու լա'ց…

 

Այս  ցանկությունները, դժբախտաբար, հավելուրդով   իրականացան.  դրանք  հնարավոր  էին`  և  գերեզմանը  հեռվում, և  մահացած  երգ  ու  ձայնը,  և  անանց  լռությունը: Մեկը  միայն  այդ  ցանկությւոններից  չիրականացավ.  չէր  կարող  իրականանալ.

                             Թող  ինձ  չհիշեն, թող  ինձ  մոռանան…

Դա  լինելու  բան  չէր, որովհետև  մեծերը  միայն  ծննդյան  թվական  են  ունենում, իսկ  մահվան`  երբեք, որովհետև  մեռնելուց  հետո  սկսվում  է  նրանց  երկրորդ  կյանքը`  անմահությունը`  նրանց  երթը  դեպի  դարերը  գալիք, դեպի  հավերժություն:

Երգ - «Իմ  խաղաղ  երեկոն  է  հիմա»

Օրենբուրգի Գորկու անվան հ.24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» եւ «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչեւ փետերվարի 9-ը (մահվան օրից մինչեւ ծննդյան օրը) տերյանական միջոցառումներիմիամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում:

Քաղաքի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երեւանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է Երեւան: Տեղադրում են Պանթեոնում` Կոմիտասի եւ մյուս մեծերի կողքին, վրան սեւ գրանիտե քար են դնում, ավելանում է ևս մի թանկագին շիրիմ: Տերյանի այս խորհրդանշական շիրիմը դարձել է ուխտատեղի, ուր յուրաքանչյուր տարվա փետերվարի 9-ին`ժամը 1-ին,այցելում, ծաղիկներ են դնում եւ կարդում սիրելի պոետի հոգեզմայլ տողերը…     Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –իհոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձագյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքարն է կանգնած, որի ետեւում Նվարդի ցանկությամբ փորագրված է.

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,       Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:       Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….

Գանձայում 1957-ից գործում է Վահան Տերյանի տուն-թանգարան, իսկ 1967-ից յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղին հարող ընդարձակ տափարակում տեղի է ունենում պոեզիայի տերյանական օր, որին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից եւ այլ վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում երկրպագուներ: 

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր, Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ. Իմ ուղին միշտ մթին, մենավոր, Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։ Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր, Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.— Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր, Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա... Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի, Ւմ վերև թող արև չըխնդա. Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի, Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու... Հեքիաթի պես էր — երազի նման. Խաղաղ երեկոն խոսում էր անձայն, Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ... Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ Ժպտում էր սիրով հավիտենական. Գարունն էր երգում ձայնով դյութական, Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու, Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու... Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...

Սիրտըս ցավում է անցած գնացած                                      Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.                                      Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —                                      Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.                                      Օ՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, 0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի...

FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր. Դողացին մեղմաբար Տերևները դե ղին, Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թոշնան... Կանաչներիս աշնան — Իմ խոհերը մոլար՝ Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան, Ցուրտ ու մեգ է միայն. Անուրջներըս երկնածին Գնացի՜ն, գնացի՜ն...

 ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ                                      Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ                                      Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից                                      Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից                                      Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,                                      Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր                                      Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...                                      Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս —                                      Անձրև՜ է, աշո՜ւն...

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա Ու անցար քո խաղով կանացի. Ես քեզնից դաոնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի... Ւմ հոգին ծովերում անծանոթ — Մենավոր ու մոլոր մի նավակ, Մատնեցի փոթորկին աղմկոտ, Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ... Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում, Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան. Միայն հողմն է տխուր շառաչում, Անթափանց մեգ-մշուշ է միայն...

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Ւմ բացված սրտում հնչում է մի երգ. —Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն-սառնորակ Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել Իմ սրտում էլ ես թևերըդ փռել, Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել, Դուրս ելա տխուր մենության բանտից. Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ, Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում — Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս Տրտում իրիկվա ըստվերների տակ, Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ. Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից. Քո մեռած սրտում կըլինի թախիծ, Ես կըկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում, Երբ երազներըդ հավետ կըմեռնեն, Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ, Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոդում...

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման Մի սովորական աղջիկ էիր դու. Ես էի պճնել փայլով դյութական Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն, Լուսավառել իմ ըղձերի հեռուն Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա.— մի սովորական Աղջիկ էիր դու, նըման ամենքին.— Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ, Որ կույր ու անգետ լինեի կրկին։

ՑՆՈՐՔ

Ինձ չես սիրում, ուրիշին, Ուրիշին ես սիրում դու — Եվ անզոր է ու չնչին Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր, Անցնում՝ ինձ չես նկատում,— Եվ դարձել եմ ես սովոր Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ Գլուխ եմ տալիս խոնարհ, Բայց ես աղքատ եմ այնքան, Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես, Ամենքին ես սիրում դու. Ա՛խ, ոսկով են գնում քեզ, Անհաս ցնորք իմ հոգու...

RESIGNATION

Այսօր գթանք իրարու,— Խեղճ լինենք ու չամաչենք, Բախտ չըտենչանք ու հեռու Տարիները չըհիշենք։

Լռենք միայն մի մեղմող Լռությունով ու հանգչենք,— Բանանք սրտներըս մեռնող,— Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,— Չընախատենք մեկմեկու, Էլ չար սիրով չըսիրենք, Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու, Այսօր իրար չըտանջենք, Լինենք անչար ու հլու,— Հեկեկանք ու չամաչենք...

ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր եղիր քրոջ պես — Անչար, մաքուր և գթոտ,— Գրկենք իրար ու նստենք, Նստենք մինչև առավոտ...

Այսօր եղիր որպես մայր — Բարի, քնքուշ, նրբազգաց,— Նստիր խաղաղ մահճիս մոտ, Մութ գիշերին հետըս լաց...

Ամոքիր դու իմ ցաված Սիրտըս սիրով քո անբիծ,— Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ Հեքիաթները պատմիր ինձ...

 

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում Ո՛րն է լավ, ո՛րը վատ. Ես սիրում եմ աչքերըդ խոհուն Եվ խոսքերըդ վհատ....

Ես սիրում եմ արտերը ոսկի Եվ դաշտերը պայծառ, Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի, Որ չասիր ու անցար...

Միայնակ՝ ես սիրում եմ նստել Երերուն լույսերում, Ես սիրում եմ երազ ու ըստվեր. — Ես իմ սերն եմ սիրում...

 

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին, Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ, Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ, Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,— Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,— Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ, Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,— Մանկական անպաճույճ երգի պես միամիտ, Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

Դու խոսում ես, բայց կարծես, Դու չես, գիշերն է երգում. Այնպես նուրբ ես և այնպես Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ Իմաստը պարզ ու խորունկ, Որպես մեղմ ու անառիթ Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո, Հաշտ է թախծոտ իր շեշտով, Որպես անուշ երեկո՝ Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր Վարդենիներն են շրշում, Ծովն է երգում լայն ու խոր Ոսկեպայծառ մշուշում....

Իմաստուն է և արդար Օրերի երգն անընդհատ,— Դառը տանջանք ու դադար, Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն, Անուշ թախծի լուսե երգ. Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում, Խաղաղությո՜ւն անեզերք...

 

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ, Խավար կյանքի ուղիներում չարակամ,— Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ, Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում, Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ, Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն, Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ...

 

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք,— ես ու դու Ես էլ ղու եմ՝ ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ, միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավար. — Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք — ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չըկամ...

ՀԱՆԴԻՊՈԻՄ

Անհայտ կողմերից անտես թևերով, Հրաշքով անուշ դու վերադարձար, Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ, Գգվեցիր հագիս տխուր խոսքերով...

Հիվանդ կարոտիս հրաշք-երազում Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ, Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ, Որ քո սիրտն էլ է հրաշք երազում...

Պարզեցինք իրար սրտներըս տխուր Եվ չըպահեցինք արցունքներըս տաք, Մեր տխրությունը մեղմ էր և հստակ, Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար...

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով, Գարն

Просмотр содержимого документа
«Իմ թախիծը լուսավոր է... Վահան Տերյան»








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!