СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես մատուցել քրիստոնեությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինչպես մատուցել քրիստոնեությունը»

Ինչպե՞ս մատուցել քրիստոնեությունը


   Քրիստոնեությունը գրավեց աշխարհը քարոզչության կամ պարզ ասած՝ խոսքի միջոցով, և այս խոսքն այնքան ուժ էր պարունակում իր մեջ, որ նրա դեմ պապանձվում էին աշխարհի իմաստունները և հզորները, հասարակ մարդիկ և մեծատոհմիկները: Սակայն, մեր օրերում ես հաճախ տեսնում եմ, որ քրիստոնեության թերի, սխալ (երբեմն անգամ ապաշնորհ) մատուցման պատճառով մարդիկ արհամարհում են քրիստոնեությունը և նետում են այն թիկունքի ետևը:

   Առաջին հերթին հոգևորականը, բայց նաև յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա մատչելի և ընկալելի կերպով բացատրել իր հավատի էությունը դիմացինին, որպեսզի անցկացնելով իր բանականության ոսպնյակի միջով մարդը կարողանա հստակ որոշել՝ քրիստոնեությունը տեղ ո՞ւնի իր մտքում և սրտում, թե՝ ոչ: Շատ հաճախ մենք քրիստոնեությունը մարդկանց հասցնելու մեր անկարողությունը չընդունելով մեղադրում ենք դիմացինին, ով համառորեն չի ուզում հասկանալ և ընդունել քրիստոնեության ճշմարտացիությունը, բայց իրականում թերացումը մերն է:

   Քրիստոնեության մասին խոսք բացելիս պետք է հաշվի առնել առաջին հերթին դիմացինի մտավոր հասունությունն ու կրթվածության մակարդակը, հետաքրքրությունները, կարծիքը: Չի կարելի միևնույն մոտեցումը կիրառել բարեպաշտ տատիկի, փիլիսոփայի, հավատի մասին պատկերացում չունեցող աշխարհիկ մարդու և աթեիստի հետ զրույցի ժամանակ: Պետք է նախ գտնել զրույցի ճիշտ մեկնակետը, այն գաղափարը, որի շուրջ կհյուսվի մտքերի կառուցողական և առողջ փոխանակումը: Կոնֆուցիոսն ասել է, որ զրույցի ժամանակ հաճախ պատահող սխալմունքներից է խոսելն առանց դիմացինի պատասխան արձագանքին հետևելու: Եթե խոսում եք և լսում միայն ինքներդ ձեզ՝ զրուցակիցը մի քանի վայրկյանից կհիասթափվի ձեր խոսքերից և նրա մեջ կսկսի գրգռություն աճել և՛ ձեր անձի, և՛ գաղափարների դեմ: Կարծում եմ նման դեպքերի առնչությամբ է Նիցշեն ասել իր այս խոսքը. "Հավատացյալ մարդու հետ շփվելուց հետո ինձ մոտ ձեռքերս լվալու ցանկություն է առաջանում": Ուրեմն ձեր անխոհեմությամբ դիմացինի մեջ գարշանք մի՛ հարուցեք:

   Օտար միջավայրում քրիստոնեության ազդու քարոզչության դասական օրինակ եմ համարում Պողոս առաքյալի Աթենքի Արիսպագոսում խոսված ճառը: Պատկերացրեք, առաջին քրիստոնյաներից մեկը հայտնվում է քրիստոնեությանն անծանոթ, ազատ բարքերի հետևող և ուսյալ հանրության առջև, և այսպիսի մարդկանց հետ Քրիստոսի մասին ուղղակիորեն խոսելն առնվազն անհասկանալի կլիներ նրանց համար, եթե ոչ ծիծաղելի: Այսպիսի խնդիր լուծելու համար իհարկե պետք էր ունենալ Պողոսի գիտելիքն ու հռետորական հանճարը, ով հիանալի տիրապետում էր հունարենին և անտիկ փիլիսոփայությանը: Տեսնենք, թե ի՞նչ է պատմում այս դեպքի մասին Աստվածաշունչը.


ՌաֆայելՊողոսի ճառն Աթենքում (1515թ.)


   Էպիկուրյան  և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին Պողոսի հետոմանքէլ ասում էին. "Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել": Իսկ ուրիշներն էլթե՝ "Երևումէոր ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է"քանի որ նա Հիսուսին ուհարությունն էր ավետարանում։ Եվ նրան բռնեցին-տարան Արիսպագոսի առջև ուասացին. "Կարո՞ղ ենք իմանալթե ի՞նչ է այդ նոր վարդապետությունըորը դուքարոզում ես։ Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներինուզում ենքիմանալթե դրանք ի՞նչ բաներ են" (որովհետև աթենացիք բոլորըինչպես նաև օտարեկվորները այլ բանով չէին զբաղվումքան միայն ասելով կամ լսելով մի ավելի նորխոսք):

   Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. "Աթենացինե՛րտեսնում եմ,որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հավատասեր եքքանի որ շրջելով և տեսնելովձեր պաշտածները՝ գտա նաև մի բագինորի վրա գրված էր՝ "Անծանոթ Աստծուն".ում դուք առանց ճանաչելու եք պաշտումես նույնն եմ քարոզում ձեզ։ Աստվածորստեղծեց այս աշխարհը և այն ամենըոր նրա մեջ կանա՛ է Տերը երկնքի և երկրինաձեռակերտ տաճարներում չի բնակվումոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում,որպես թե մի բանի կարոտ լիներ։ Նա՛ է տալիս ամեն բանի կյանք և շունչ և ամենինչ։ Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերըոր բնակվեն ամբողջ երկրիվրահաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակությանսահմաններըոր փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրանթեև նամեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէքանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք ևկանքինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացինթե՝ մենք նրա զարմից ենք։

   Եվ արդորովհետև Աստծու զարմն ենքչպետք է խորհենքթե աստվածայինը նմանէ ոսկուն կամ արծաթին կամ քարինորոնք ճարտարությամբ և մարդու խելքով ենքանդակված։ Բայց Աստվածանգիտության ժամանակներն անտես առնելովայժմայն է պատվիրում մարդկանցոր ամեն ոք զղջաքանի որ սահմանել է մի օրերբաշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքովորի միջոցով որոշեցհավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով":

   Երբ լսեցին մեռելների հարության մասինոմանք ծաղրի էին ենթարկումոմանք էլասում էին. "Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին": Եվ ապա Պողոսը նրանցմիջից ելավ- գնաց։ Իսկ մի քանի մարդիկհարելով նրանհավատացիննրանց թվումէր նաև Դիոնիսիոս Արիսպագացին և Դամարիս անունով մի կին և սրանց հետուրիշներ։ 

Գործք Առաքելոց 17:18-34


   Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ դիտողականություն ուներ Պողոսը, չի սայթաքում իր խոսքում, սկսում է այն չնչին ընդհանուրից, որ կարելի է գտնել իր և աթենացիների միջև, խոսում է նրանց հասկանալի երևույթների մասին, Հոմերոսից մեջբերում է կատարում: Նման խոսքն անհնար է, որ ազդեցություն չգործեր և տեսնում ենք, որ այդ օրը Պողոսը զգալի թվով հետևորդներ է գտնում անծանոթ քաղաքում: Իհարկե բոլոր ներկաներին միաժամանակ քրիստոնեությունը հասցնելն անհնար էր, բայց այդ օրը խոշոր հետք թողեց Աթենքի պատմության մեջ. մի քանի տարի անց նույն այս օրը քրիստոնեությանը հավատացած Դիոնիսիոս Արիսպագացին գլխավորեց Աթենքի բազմամարդ քրիստոնյա համայնքը...




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!