СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտեգրված դասի պլան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինտեգրված դասի պլան»

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԻ ՊԼԱՆ

Առարկան՝ Հայ գրականություն

Դասարանը՝ XII

Թեման՝ Հրանտ Մաթևոսյան, կյանքը և ստեղծագործությունը (ամփոփում)

Նպատակները՝

1.Առարկայական (ակադեմիական)

Աշակերտը կիմանա՝

ա. Մանրամասներ Հր. Մաթևոսյանի կյանքից

բ.ստեղծագործության մոտիվները, վերնագրերը,դիպաշարերը

գ.գնահատանք Հր. Մաթևոսյանի ստեղծագործությանը:

Աշակերտը կկարողանա՝

ա. Ներկայացնել ստեղծագործության գաղափարը

բ. Վերլուծել կերպարները,արտահայտել կարծիք, կատարել դատողություններ

գ.արժևորել ստեղծագործությունը

2.Ընդհանուր զարգացում (սոցիալական)

ա. Արդիականացնել թեման

բ. Հարգել դիմացինի կարծիքը

գ. Արժևորել սեփական կարծիքը

Ուսումնական նյութերը՝ դասագիրք, նկարներ, վիպակը, ասույթներ

Կիրառվող մեթոդները՝ , ,

Դասի ընթացքը՝ կիրառվում է ԽԻԿ համակարգը:

Նախօրոք դասասենյակի պատին փակցվել են Հր. Մաթևոսյանի նկարները և ասույթները:

Խթանման փուլ- դասն սկսվում է փակցված ասույթների ընթերցումով:Այնուհետև դասարանը բաժանվում է 5 խմբի՝ ըստ թեմաների ընտրովի տարբերակով:

1 խումբ- Հր. Մաթևսյանի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը

2 խումբ- Պատմվածքները: ,

3 խումբ- Խոսքի և պատումի առանձնահատկությունները

4 խումբ- վիպակը, սյուժեն, գաղափարը

5 խումբ- վիպակի կերպարները

/Խմբերի բաժանումը և պատասխանելուն նախապատրաստվելը տևում է 5 րոպե/

Իմաստավորման փուլ- Խմբերը ներկայացնում են իրենց գիտելիքները, դատողությունները:/Յուրաքանչյուր խմբին տրվում է 5 րոպե, ընդհամենը 25 րոպե/:

1խումբը խոսում է գրողի կյանքի, ապրած ժամանակաշրջանի , ծննդավայրի մասին, կարդում հուշեր նրա կյանքից, խոսում ստեղծագործական ուղու մասին, հիշում 1-ին երկը, դրա արձագանքը գրական աշխարհում:

Պաստառի վրա գրվում է Մաթևոսյանի կյանքի և ստեղծագործության ժամանակագրությունը:

2 խումբը ներկայացնում է Մաթևոսյանի պատմվածքները, դրանց դրամատիկան, խոսում և պատմվածքների մասին, շեշտում գյուղ-քաղաք հակադրությունը, ներկայացնում Մաթևոսյանի կողմնորոշումը տվյալ հակադրության հանդեպ, կատարում սեփական կողմնորոշման դատողություններ:

3 խումբը ներկայացնում է Մաթևոսյանի խոսքի և պատումի առանձնահատկությունները, հերոսների բնավորության բացահայտումը սեփական խոսքի միջոցով, նկարագրությունների բացակայությունը, բայց դրանց գիտակցումն ու զգացողությունը երկն ընթերցելիս: Նրա պատմելաոճն համեմատվում է Հ.Թումանյանի , Ալ. Շիրվանզադեի պատմելաոճի հետ:

4 խումբը ներկայացնում է վիպակը, դրա վերնագրային տեսակները,սյուժեն,թեման, գաղափարը, գրելու ոճը, հոգեբանական բացահայտումները :

5 խումբը խոսում է առնցքային կերպարների մասին, վերլուծում դրանք: Գրատախտակին գրվում են հերոսների անունները՝ Աղուն, Սիմոն, Արուս, Արմենակ, Սերո, Սոնա: Խմբի անդամները վերլուծում են կերպարները, նշում դրանց դրական և բացասական կողմերը, հայտնում իրենց կարծիքը:

Ավարտվում է խմբային աշխատանքը:

Կշռադատման փուլ- /տևում է 10 րոպե/: Գրատախտակին գծվում է ՝ և հակադրումով: Աշակերտները նախ արտահայտում են իրենց կարծիքները վերնագրերի շուրջը , ապա լրացնում աղյուսակը:

Աղուն

Սիմոն

Ռուստոմ

Արուս

Ալխո

Նարինջ զամբիկ



Գրատախտակին գրվում է բանավեճի թեման. : Աշակերտները արտահայտում են իրենց կարծիքները, արդիականացնում թեման, խոսում 21-րդ դարի Աղունների և Սիմոնների մասին, մասին:

Գրատախտակի մեջտեղում գրվում է Աղուն բառը: Աշակերտները մեթոդով բնորոշում են հերոսուհուն:





Անդրադարձ- / 5 րոպե/:

Խմբերը գնահատվում են 3 չափանիշներով.

  1. Ըստ գիտելիքների

  2. Ըստ խոսքի ճիշտ ու գեղեցիկ կառուցման

  3. Ըստ մյուս խմբերի հանդեպ ցուցաբերած հարգանքի:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!