СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենդանաբանության պատմություն

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կենդանաբանության պատմություն»

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Չարլզ Դարվին (1809-1882)

Չարլզ Դարվին

(1809-1882)

Կենսագրություն Չարլզ Դարվինը ծնվել է 1809 թ. փետրվարի 12-ին Շրոփշիր կոմսության Շրուսբերի(Shrewsbury) քաղաքի Մաունթ Հաուս (անգլ. Mount House) տոհմական կալվածքում։ Կայացած բժիշկ և ֆինանսիստ Ռոբերտ Դարվինի (անգլ. Robert Darwin) և Սյուզան Դարվինի (ծնունդով՝ Ուեջվուդ, անգլ. Wedgwood) վեց երեխաներից հինգերորդն էր։ Նա երկու նշանավոր աբոլիցիոնիստ պապերի թոռ էր, հոր կողմից՝ Էրասմուս Դարվինի, մոր կողմից՝ Ջոզայա Ուեջվուդի։   1817 թ. ցերեկային դպրոց ընդունվելով, ութամյա Դարվինն արդեն հաղորդակցվում էր բնական պատմությանը և կոլեկցիաներ հավաքելուն։ 

Կենսագրություն

  • Չարլզ Դարվինը ծնվել է 1809 թ. փետրվարի 12-ին Շրոփշիր կոմսության Շրուսբերի(Shrewsbury) քաղաքի Մաունթ Հաուս (անգլ. Mount House) տոհմական կալվածքում։ Կայացած բժիշկ և ֆինանսիստ Ռոբերտ Դարվինի (անգլ. Robert Darwin) և Սյուզան Դարվինի (ծնունդով՝ Ուեջվուդ, անգլ. Wedgwood) վեց երեխաներից հինգերորդն էր։ Նա երկու նշանավոր աբոլիցիոնիստ պապերի թոռ էր, հոր կողմից՝ Էրասմուս Դարվինի, մոր կողմից՝ Ջոզայա Ուեջվուդի։   1817 թ. ցերեկային դպրոց ընդունվելով, ութամյա Դարվինն արդեն հաղորդակցվում էր բնական պատմությանը և կոլեկցիաներ հավաքելուն։ 

Կյանքի Էդինբուրգյան ժամանակահատվածը 1825-1827

  • Էդինբուրգի համալսարանում բժշկագիտություն ուսանելու ժամանակ Դարվինը համարում է, որ դասախոսությունները ձանձրալի են, իսկ վիրաբուժությունը տառապանք է պատճառում, դրա համար թողնում է բժշկագիտության ուսուցումը։ Դրա փոխարեն նա տաքսիդերմիա է ուսումնասիրում Ջոն Էդմոնսթոունի մոտ, ով իր փորձը ձեռք էր բերել Հարավային Ամերիկայի անձրևային անտառներ կատարած արշավում Չարլզ Ուոթերթոնին ուղեկցելու ժամանակ, շատ հաճախ նրան բնութագրելով որպես «շատ հաճելի և բազմուսում մարդ»: Մյուս տարի լինելով բնական պատմության կաբինետի ուսանող նա միանում է Պլինևսկու ուսանողական հասարակությանը, ուր ակտիվ քննարկվում էր ռադիկալ /արմատական/ մատերիալիզմը։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս, որպես ասիստենտ Ռոբերտ Էդմոնդ Գրանտի մոտ ծովային անողնաշարավորների կենսական ցիկլի և անատոմիայի հետազոտություննրում։ Ընկերության նիստերի ժամանակ 1827 թ. նա ներկայացնում է կարճ տեղեկություններ իր առաջին բացահայտումների մասին, որը հայացք է փոխում հասարակ երևույթների վերաբերյալ։ Մասնավորապես նա ցույց տվեց, որ այսպես կոչված մշանկայի /яйца мшанки/ Flustra ձվերը, տիրապետում են ընդունակությամբ ինքնուրույնաբար շարժվել թարթիչների օգնությամբ և իրականում հանդիսանում են, որպես թրթուռներ, մյուս հայտնագործությունում նա նկատում էր, որ փոքրիկ գնդաձև մարմինները, որոնք համարվում են ջրիմուռների Fucus loreus երիտասարդ փուլերը, իրենցից ներկայացնում են կնճիթային տզրուկի Pontobdella muricata. ձվային բոժոժներ։ 
Կյանքի Քեմբրիջյան ժամանակաշրջանը  1828-1831   Էդինբուրգում ուսման ժամանակ նա որոշ հիմունքներ մոռացել էր, որոնք անհրաժեշտ էին ընդունվելու համար, այդ պատճառով նա պարապում էր մասնավոր ուսուցչի մոտ Շրուսբերում և ընդունվոմ է Քեմբրիջ տոնական արձակուրդներից հետո 1828 թ. սկզբին։ Դարվինը սկսեց սովորել, բայց նրա իսկ խոսքերով ինքը այնքան էլ չէր խորանում ուսման մեջ, իր ամբողջ ժամանակի մեծ մասը հատկացնելով ձիավարությանը, որսորդությանը և հրաձգությանը (դասախոսությունների հաճախումը կամավոր էր)։ Նրա հորեղբոր որդին՝ Վիլյամ Ֆոքսը  ծանոթացնում է նրան միջատաբանությունը և մտերմացնում է մի շարք անձանց հետ, ովքեր տարված էին միջատների հավաքածուներով։ Արդյունքում Դարվինի մոտ արթնանում է բզեզներ հավաքելու կիրք։ 

Կյանքի Քեմբրիջյան ժամանակաշրջանը  1828-1831

Էդինբուրգում ուսման ժամանակ նա որոշ հիմունքներ մոռացել էր, որոնք անհրաժեշտ էին ընդունվելու համար, այդ պատճառով նա պարապում էր մասնավոր ուսուցչի մոտ Շրուսբերում և ընդունվոմ է Քեմբրիջ տոնական արձակուրդներից հետո 1828 թ. սկզբին։ Դարվինը սկսեց սովորել, բայց նրա իսկ խոսքերով ինքը այնքան էլ չէր խորանում ուսման մեջ, իր ամբողջ ժամանակի մեծ մասը հատկացնելով ձիավարությանը, որսորդությանը և հրաձգությանը (դասախոսությունների հաճախումը կամավոր էր)։ Նրա հորեղբոր որդին՝ Վիլյամ Ֆոքսը  ծանոթացնում է նրան միջատաբանությունը և մտերմացնում է մի շարք անձանց հետ, ովքեր տարված էին միջատների հավաքածուներով։ Արդյունքում Դարվինի մոտ արթնանում է բզեզներ հավաքելու կիրք։ 

Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա  1831-1836

  • Համալսարանը ավարտելուց հետո 1831 թ. Դարվինը, որպես բնագետ շուրջերկրյա ճամփորդության է գնում թագավորական նավատորմի արշավային «Բիգլ» նավով, որտեղից Անգլիա է վերադարձել միայն 1836 թ. հոկտեմբերի 2-ին։ Ճանապարհորդությունը տևել է 5 տարուց ոչ պակաս։ Ժամանակի մեծ մասը Դարվինը անց էր կացնում ափին, ուսումնասիրելով երկրաբանություն և հավաքելով բնական պատմության հավաքածու, այն ժամանակ, երբ «Բիգլը» Ֆիցրոյի գլխավորությամբ ափի հիդրոգրաֆիկական և քարտեզագրական նկարահանումներ էր իրականացնում։ Ճամփորդության ժամանակ նա հանգամանորեն գրի էր առնում իր հետազոտումները և տեսական երեսպատումները։Պունտա Ալտա վայրում, որը Պատագոնիայու է, նա կարևոր հայտնագործություն է անում: Դարվինը հայտնաբերում է քարացած անհետացած հսկայական կաթնասուն: Գտածոյի կարևորությունը ընդգծվում է նրանում, որ կենդանու մնացորդները գտնվեցին հանքատեսակներում նոր տեսակի փափկամարմնու խեցիների կողքին, ինչը անուղղակիորեն ցույց է տալիս ոչ վաղուցվա անհետացումը՝ առանց կլիմայի փոփոխության հատկանիշների կամ աղետների: Նա բնորոշում է գտածոն, որպես քիչ հայտնի մեգատերիա /мегатерия /ոսկրե զրահով, որը առաջին հայացքից նման էր տեղական զրահամորթու հսկայական վարկածին: 
  Անգլիայում մեկ տարի անցկացնելուց հետո նրանք ետ են վերադարձվել Հրո Երկիր, որպես քարոզիչներ։ Դարվինը համարեց նրանց քաղաքակիրթ, բարեկամական, այն ժամանակ, երբ իրենց ցեղակիցները «խեղճ, անկում ապրած վայրենիներ» երևացին, ճիշտ այնպես, ինչպես միմյանցից տարբերվում են ընտանի և վայրի կենդանիները։ Դարվինի համար այդ տարբերությունները առաջին հերթին ցուցադրեցին քաղաքավարության գերազանցության նշանակությունը, բայց ոչ ռասայական անլիարժեքությունը։ Ի տարբերություն իր գիտնական ընկերների, նա արդեն մտածում էր, որ մարդու և կենդանու միջև անհաղթահարելի անդունդ գոյություն չունի։ Մեկ տարի անց այդ առաքելությունը լքված էր։ Հրոերկրացին, ում անվանել էին Ջիմի Բուտոն (անգլ. Jemmy Button) սկսել էր ապրել այնպես ինչպես մյուս աբորիգենները. նա ուներ ուներ կին և չուներ ոչ մի ցանկություն վերադառնալ Անգլիա։Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի սառցե բյուրեղները, որոնք առաջանում են Անդերում սառցադաշտի մակերեսի վրա։
  •   Անգլիայում մեկ տարի անցկացնելուց հետո նրանք ետ են վերադարձվել Հրո Երկիր, որպես քարոզիչներ։ Դարվինը համարեց նրանց քաղաքակիրթ, բարեկամական, այն ժամանակ, երբ իրենց ցեղակիցները «խեղճ, անկում ապրած վայրենիներ» երևացին, ճիշտ այնպես, ինչպես միմյանցից տարբերվում են ընտանի և վայրի կենդանիները։ Դարվինի համար այդ տարբերությունները առաջին հերթին ցուցադրեցին քաղաքավարության գերազանցության նշանակությունը, բայց ոչ ռասայական անլիարժեքությունը։ Ի տարբերություն իր գիտնական ընկերների, նա արդեն մտածում էր, որ մարդու և կենդանու միջև անհաղթահարելի անդունդ գոյություն չունի։ Մեկ տարի անց այդ առաքելությունը լքված էր։ Հրոերկրացին, ում անվանել էին Ջիմի Բուտոն (անգլ. Jemmy Button) սկսել էր ապրել այնպես ինչպես մյուս աբորիգենները. նա ուներ ուներ կին և չուներ ոչ մի ցանկություն վերադառնալ Անգլիա։Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի սառցե բյուրեղները, որոնք առաջանում են Անդերում սառցադաշտի մակերեսի վրա։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

  • Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։
  • Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգան փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։
  • Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝
  • փոփոխականությունը,
  • ժառանգականությունը,
  • բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  • որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  • անորոշ, անհատական կամ ժառանգական,
  • հարաբերակցական
Էվոլյուցիայի հիմնական գործոնները ըստ Դարվինի   * Ժառանգական փոփոխություն. փոփոխություններ, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզմի մոտ՝ անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին։ * Գոյության կռիվ. շրջակա միջավայրի գործոնների և կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների ամբողջականություն * Բնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևումը և նվազ հարմարվողականների՝ վերացումը * Իզոլյացիա (մեկուսացում)

Էվոլյուցիայի հիմնական գործոնները ըստ Դարվինի

* Ժառանգական փոփոխություն. փոփոխություններ, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզմի մոտ՝ անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին։

* Գոյության կռիվ. շրջակա միջավայրի գործոնների և կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների ամբողջականություն

* Բնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևումը և նվազ հարմարվողականների՝ վերացումը

* Իզոլյացիա (մեկուսացում)

Քննադատություն   Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

Քննադատություն

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

Ամուսնություն, երեխաներ   1893 թ. հունվարի 29-ին Դարվինը ամուսնանում է մորեղբոր աղջկա՝ Էմմա Վեջվուրդի հետ։ Ամուսնության արարողությունը անցկացվել է Անգլիական եկեղեցու ավանդակարգով և ունիթորական ավանդակարգին համապատասխան։ Զույգը սկզբում ապրում էր Լոնդոնի Գովեր Սթրիթում / Gower Street/, հետո 1842 թվականի սեպտեմբերի 17-ին տեղափոխվեց Դաուն /Կենտ կոմսություն/: Դարվինները ունեին 10 երեխա, որից երեքը մահացել են վաղ հասակում։ Երեխաներից և թոռներից շատերը իրենք էլ հասել են նշանակալի հաջողությունների։Երեխաներից ոմանք հիվանդոտ էին կամ թույլ, և Դարվինը վախենում էր, որ դրա պատճառը իր և Էմմայի բարեկամական մոտիկությունն է, որը տեղ է գտել իր աշխատանքներում սերունդների հիվանդոտությունը մերձավորների խաչասերումից և հեռավոր խաչասերումների առավելությունները։

Ամուսնություն, երեխաներ

  • 1893 թ. հունվարի 29-ին Դարվինը ամուսնանում է մորեղբոր աղջկա՝ Էմմա Վեջվուրդի հետ։ Ամուսնության արարողությունը անցկացվել է Անգլիական եկեղեցու ավանդակարգով և ունիթորական ավանդակարգին համապատասխան։ Զույգը սկզբում ապրում էր Լոնդոնի Գովեր Սթրիթում / Gower Street/, հետո 1842 թվականի սեպտեմբերի 17-ին տեղափոխվեց Դաուն /Կենտ կոմսություն/: Դարվինները ունեին 10 երեխա, որից երեքը մահացել են վաղ հասակում։ Երեխաներից և թոռներից շատերը իրենք էլ հասել են նշանակալի հաջողությունների։Երեխաներից ոմանք հիվանդոտ էին կամ թույլ, և Դարվինը վախենում էր, որ դրա պատճառը իր և Էմմայի բարեկամական մոտիկությունն է, որը տեղ է գտել իր աշխատանքներում սերունդների հիվանդոտությունը մերձավորների խաչասերումից և հեռավոր խաչասերումների առավելությունները։
Ժան Բատիստ Լամարկ   Ժան Բատիստ Պիեր Անտուան դե Մոնե Լամարկ  ֆրանսիացի գիտնական-բնագետ։ Լամարկը դարձավ առաջին բնագետը, ով փորձեց ստեղծել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին ամբողջական պատկերը. որը այդ ժամանակ կոչվում էր «լամարկիզմ»։ 1809 թվականին Լամարկը գրեց իր ամենակարևոր աշխատությունը՝ «Կենդանաբանության փիլիսոփայություն»։

Ժան Բատիստ Լամարկ

  • Ժան Բատիստ Պիեր Անտուան դե Մոնե Լամարկ  ֆրանսիացի գիտնական-բնագետ։ Լամարկը դարձավ առաջին բնագետը, ով փորձեց ստեղծել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին ամբողջական պատկերը. որը այդ ժամանակ կոչվում էր «լամարկիզմ»։ 1809 թվականին Լամարկը գրեց իր ամենակարևոր աշխատությունը՝ «Կենդանաբանության փիլիսոփայություն»։
Մանկություն և ուսում   Ժան Բատիստ Լամարկը ծնվել է 1744 թ. օգոստոսի 1-ին Բեզանտենում՝ աղքատ ընտանիքում։ Նա ընտանիքում 11-րդ երեխան էր։ Լամարկի նախնիներից շատերը ծառայել են բանակում։ Նրա մեծ եղբայրները և հայրը նույնպես ծառայել են բանակում։ Լամարկը ծառայեց բանակում, սակայն 24 տարեկանում նա թողեց ծառայությունը և մեկնեց Փարիզ, որպեսզի ուսում ստանա բժշկական համալսարանում։ Ուսման տարիներին նրան հետաքրքրեցին բնագիտական առարկաները, հատկապես բուսաբանությունը։  Նրա տաղանդը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նա գրեց իր առաջին աշխատությունը՝ «Ֆրանսիայի ֆլորան»: Այս գիրքը նրան մեծ հաջողություն բերեց՝ ընդգրկելով այն ֆրանսիական բուսաբանության մասին լավագույն աշխատությունների մեջ։

Մանկություն և ուսում

Ժան Բատիստ Լամարկը ծնվել է 1744 թ. օգոստոսի 1-ին Բեզանտենում՝ աղքատ ընտանիքում։ Նա ընտանիքում 11-րդ երեխան էր։ Լամարկի նախնիներից շատերը ծառայել են բանակում։ Նրա մեծ եղբայրները և հայրը նույնպես ծառայել են բանակում։ Լամարկը ծառայեց բանակում, սակայն 24 տարեկանում նա թողեց ծառայությունը և մեկնեց Փարիզ, որպեսզի ուսում ստանա բժշկական համալսարանում։ Ուսման տարիներին նրան հետաքրքրեցին բնագիտական առարկաները, հատկապես բուսաբանությունը։ Նրա տաղանդը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նա գրեց իր առաջին աշխատությունը՝ «Ֆրանսիայի ֆլորան»: Այս գիրքը նրան մեծ հաջողություն բերեց՝ ընդգրկելով այն ֆրանսիական բուսաբանության մասին լավագույն աշխատությունների մեջ։

Լամարկի գիտական ներդրումը կենսաբանության ասպարեզում   Լամարկի առաջարկությամբ, 1793 թ. Թագավորական բուսաբանական այգին՝ որտեղ նա էր աշխատում, վերափոխվեց և դարձավ բնագիտության ընդհանուր պատմության թանգարան։ Այստեղ նա դարձավ կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարեց ամբիոնը մետ 24 տարի։ Մոտ 50 տարեկան հասակում հեշտ չէր փոխել մասնագիտությունը, բայց Լամարկի հաստատակամությունը օգնեց նրան հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա դարձավ փորձագետ կենդանաբանության ոլորտում։ Լամարկը մեծ ոգևորությամբ իր վրա վերցրեց անողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությունը, և հենց նա էլ 1796 թվականին առաջարկեց դրանց անվանել «անողնաշարավորներ») 1815-1822 թթ. լույս տեսավ Լամարկի[յոթ հատորանոց խոշոր աշխատությունը ` «Անողնաշարավորների բնական պատմությունը» վերնագրով։ Լամարկը շրջանառության մեջ է դրել նաև մի տերմին՝ «կենսաբանություն» (1802 թ.), որը ընդունվել է հանրության կողմից։ Բայց Լամարկի ամենակարևոր աշխատությունը «Կենդանաբանության փիլիսոփայությունը» գիրքն է(1909 թ.), որն իր մեջ ներառում է կենդանական աշխարհի էվոլյուցիոն տեսությունն ըստ Լամարկի։

Լամարկի գիտական ներդրումը կենսաբանության ասպարեզում

Լամարկի առաջարկությամբ, 1793 թ. Թագավորական բուսաբանական այգին՝ որտեղ նա էր աշխատում, վերափոխվեց և դարձավ բնագիտության ընդհանուր պատմության թանգարան։ Այստեղ նա դարձավ կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարեց ամբիոնը մետ 24 տարի։ Մոտ 50 տարեկան հասակում հեշտ չէր փոխել մասնագիտությունը, բայց Լամարկի հաստատակամությունը օգնեց նրան հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա դարձավ փորձագետ կենդանաբանության ոլորտում։ Լամարկը մեծ ոգևորությամբ իր վրա վերցրեց անողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությունը, և հենց նա էլ 1796 թվականին առաջարկեց դրանց անվանել «անողնաշարավորներ») 1815-1822 թթ. լույս տեսավ Լամարկի[յոթ հատորանոց խոշոր աշխատությունը ` «Անողնաշարավորների բնական պատմությունը» վերնագրով։ Լամարկը շրջանառության մեջ է դրել նաև մի տերմին՝ «կենսաբանություն» (1802 թ.), որը ընդունվել է հանրության կողմից։ Բայց Լամարկի ամենակարևոր աշխատությունը «Կենդանաբանության փիլիսոփայությունը» գիրքն է(1909 թ.), որն իր մեջ ներառում է կենդանական աշխարհի էվոլյուցիոն տեսությունն ըստ Լամարկի։

Կյանքի վերջին տարիներ   1820 թվականից սկսած Լամարկը վերջնականապես կուրանում է և իր աշխատանքները թելադրում է աղջկան։ Ապրել և մահացել է աղքատ և անհայտ պայմաններում։ Մահացել է 1829 թ. դեկտեմբերի 29-ին՝ 85 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ժամերը նրա հետ մնացել է իր աղջիկ՝ Կորնելիան։

Կյանքի վերջին տարիներ

  • 1820 թվականից սկսած Լամարկը վերջնականապես կուրանում է և իր աշխատանքները թելադրում է աղջկան։ Ապրել և մահացել է աղքատ և անհայտ պայմաններում։ Մահացել է 1829 թ. դեկտեմբերի 29-ին՝ 85 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ժամերը նրա հետ մնացել է իր աղջիկ՝ Կորնելիան։
Կառլ Լինեյ   Կառլ Լինեյ՝ շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։

Կառլ Լինեյ

  • Կառլ Լինեյ՝ շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։

Ինքնակենսագրություն

  • Կառլ Լինեյը ծնվել է 1707 թ. մայիսի 23-ին Հարավային Շվեդիայի Սմոլանդ գավառի Րոսհուլտ գյուղում։ Նրա հայրը՝ Նիլս Ինգեմարսսոն Լինեուսը գյուղի քահանան էր, գյուղացու որդի, մայրը՝ Քրիստինա Լինեյը՝ օրիորդական Բրոդերսոնիա ազգանունով, քահանայի դուստր էր։1716-1727 թթ. Կառլ Լինեուսը սովորում էր Վեկշյո քաղաքում, մինչև 1724-ը՝ քերականության կրտսեր դպրոցում, այնուհետև միջնակարգ դպրոցում։ Քանի որ Ստենբրուհուլտից Վեկշյո 50 կիլոմետր էր, Կարլը տանը լինում էր միայն արձակուրդներին։
  • Նրա ծնողները ցանկանում էին, որ նա վերապատրաստվի որպես քահանա և ապագայում ինչպես ավագ որդի զբաղեցնի հոր տեղը, բայց Կարլը շատ վատ էր սովորում, հատկապես հիմնական առարկաները՝ աստվածաբանությունը և հնագույն լեզուները։ Նրան հետաքրքրում էին միայն բուսաբանությունն ու մաթեմատիկան, երբեմն նա նույնիսկ փախչում էր դասից և դպրոցի փոխարեն գնում էր ուսումնասիրելու բուսաբանություն։
  • Բժիշկ Յուհան Ստենսոն Րոտմանը՝ թաղային բժիշկը, ով Լինեյին դասավանդում էր տրամաբանություն և բժշկագիտություն, համոզեց Նիլս Լիննեուսին համոզեց, որ որդուն ուղարկի իր մոտ սովորելու և սկսեց Կարլի հետ առանձին զբաղվել բժշկությամբ, ֆիզիոլոգիայով և բուսաբանությամբ։ Կարլի ճակատագրով ծնողների անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ Շվեդիայում բժշկի աշխատանք դժվար էր գտնել, այդ ժամանակ քահանայի աշխատանք նույնիսկ չկար։
Ուսումը համալսարաններում   1727 թ. Լինեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։ Յուհան Րոտմանի խորհրդով 1728 թ. օգոստոսին Լինեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474 թ. հիմնադրված Ուփսալայի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լինեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։

Ուսումը համալսարաններում

  • 1727 թ. Լինեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։
  • Յուհան Րոտմանի խորհրդով 1728 թ. օգոստոսին Լինեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474 թ. հիմնադրված Ուփսալայի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լինեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։

Գիտական գործունեություն

  • Կառլ Լինեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։
  • Լինեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` դասեր, կարգեր, ցեղեր և տեսակներ։
  • Նկարագրել է բույսերի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև կենդանիների մեծ թվով տեսակներ։
  • Մասամբ, նաև Լինեյի շնորհիվ է մարդկությունն ստացել Ցելսիուսի ներկայիս սանդղակը։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լինեյի գործընկեր պրոֆեսոր Անդերս Ցելսիուսի (1701—1744) հայտնագործած ջերմաչափի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր ջրի եռման, իսկ 100° ջերմաստիճանը` սառեցման կետին։ Ջերմոցներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լինեյը համարելով դա անհարմար, 1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։
  • Կառլ Լինեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական շվեդերենի կայացումը։
Անտոնի վան Լևենհուկ (1632-1723)  Հոլանդացի գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։

Անտոնի վան Լևենհուկ (1632-1723)

  • Հոլանդացի գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • Անտոնի վան Լևենհուկն ապրում էր հոլանդական Դելֆտ քաղաքում և պապի ու հոր նման բրդի առևտրով էր զբաղվում։
  • Ամեն օր, ազատ րոպեներին, Լևենհուկը փակվում էր իր տան ետնասենյակում, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել։ Այնտեղ նա խոշորացնող ապակիներ՝ ոսպնյակներ էր հղկում և նրանց օգնությամբ զննում ջրի կաթիլներ, փայտի կտորներ, բույսերի տերևներ։ Ուռուցիկ ոսպնյակի տակ ջրափոսից վերցրած թափանցիկ, հազիվ կանաչավուն կաթիլը մի ամբողջ աշխարհի էր վերածվում, ուր բնակվում էին բազմաթիվ «մանրագույն գազանիկներ»։
  • Դրանցից ոմանք դանդաղաշարժ էին, մյուսները ձկնիկների նման այս ու այն կողմ էին նետվում, մի մասը փուչիկի պես կլոր էր, ուրիշները նման էին խցանահանի։
  • Լևենհուկը մանրազնին նկարագրում էր այն ամենը, ինչ տեսնում էր, և իր նկարագրություններին կցում այս կամ այն «գազանիկի» տեսքը պատկերող նկարներ։
  • Ողջ Եվրոպային հայտնի գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հոլանդացի վաճառականի նամակներին։ Լոնդոնի թագավորական ընկերության (այսպես է կոչվում Անգլիայի գիտությունների ակադեմիան) անդամները, ինքը՝ մեծն Իսահակ Նյուտոնն ու նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը ուշադրությամբ հետևում էին Լևենհուկի հաղորդումներին։

Հայտնագործություններ

  • Լևենհուկը հայտնագործեց կենդանի էակների՝ միկրոօրգանիզմների, մինչ այդ մարդկանց անհայտ հսկայական աշխարհը, օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։ Թեև առաջներում էլ առավել խորաթափանց առանձին մտածողներ ենթադրել էին, թե գոյություն ունեն անզեն աչքով անտեսանելի, վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող էակներ, բայց Լևենհուկն առաջինն էր, որ տեսավ մանրէները։
  • Այդ հիանալի հայտնագործությանը նա հասավ շնորհիվ այն բանի, որ իր ձեռքով պատրաստեց այնպիսի խոշորացնող ապակիներ, որոնց մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնում։ Դա, անշուշտ, մանրադիտակ կոչվող սարքը չէր։ Մի քանի խոշորացնող ապակիներից կազմված բարդ սարքերը՝ մանրադիտակները, հայտնագործվեցին բավականին ուշ։ Լևենհուկի «մանրադիտակն», ըստ էության, 300 անգամ մեծացնող ուժեղ խոշորացույց էր։ Օգտագործելով «մանրադիտակը», Լևենհուկը գտավ, որ արյունը միատարր հեղուկ չէ, ինչպես կարծում էին նրա ժամանակակիցները, այլ այնպիսի մի կենսատու հոսք, ուր շարժվում են անթիվ մանրագույն մասնիկներ։ Լևենհուկն ականավոր հետազոտող էր, գիտության առաջամարտիկ։ Բազմաթիվ են նրա հայտնագործությունները կենդանաբանության և բուսաբանության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում։
Ջոն Ռեյ (1627-1705) Անգլիացի նատուրալիստ։ Լոնդոնի թագավորական հասարակության անդամ:Հրատարակել է բույսերի և կենդանիների մասին կարևոր մի շարք աշխատություններ։ 1670 թվականին առաջին անգամ ստացել է մրջնաթթու՝ կարմիր մրջնից։ «Methodus plantarum novae» (1682) գրքում ներկայացրել է կենսաբանական օրգանիզմների դասակարգումը, ծածկասերմ բույսերը բաժանել է միաշաքիլավորների և երկշաքիլավորների։ Նա առաջիններից է, ովկարգաբանության մեջ մտցրել է «Տեսակ» հասկացությունը :Ժոզեֆ Պիտոնի հետ զբաղվել է բույսեր դասակարգմամբ։ Հայտնի է նաև որպես անգլիական ասացվածքների և առածների բանահավաք։

Ջոն Ռեյ (1627-1705)

  • Անգլիացի նատուրալիստ։ Լոնդոնի թագավորական հասարակության անդամ:Հրատարակել է բույսերի և կենդանիների մասին կարևոր մի շարք աշխատություններ։ 1670 թվականին առաջին անգամ ստացել է մրջնաթթու՝ կարմիր մրջնից։ «Methodus plantarum novae» (1682) գրքում ներկայացրել է կենսաբանական օրգանիզմների դասակարգումը, ծածկասերմ բույսերը բաժանել է միաշաքիլավորների և երկշաքիլավորների։ Նա առաջիններից է, ովկարգաբանության մեջ մտցրել է «Տեսակ» հասկացությունը :Ժոզեֆ Պիտոնի հետ զբաղվել է բույսեր դասակարգմամբ։
  • Հայտնի է նաև որպես անգլիական ասացվածքների և առածների բանահավաք։
Արիստոտել (մ.թ.ա.384-322)

Արիստոտել (մ.թ.ա.384-322)

Կենսագրություն Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։Մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։

Կենսագրություն

  • Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։Մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։
Արիստոտելի փիլիսոփայություն Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները։ Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք մերժելով ճշմարտության հանրանշանակ գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը։ Նույնության օրենքը արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակության գործածել մինչդեռ դա սոփեստների առանցքային հնարքներից էր։ Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ՝ ժխտել։ Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը։

Արիստոտելի փիլիսոփայություն

  • Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները։ Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք մերժելով ճշմարտության հանրանշանակ գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը։ Նույնության օրենքը արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակության գործածել մինչդեռ դա սոփեստների առանցքային հնարքներից էր։ Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ՝ ժխտել։ Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը։
Աշխատությունները Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական։ Որոշ աշխատությունների դեպքում գիտնականները վիճարկում են Արիստոտելի հեղինակ լինելը։ Փիլիոսփայի բոլոր ստեղծագործությունները միասին ստացել են «Արիստոտելյան կորպուս» անվանումը։

Աշխատությունները

  • Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական։ Որոշ աշխատությունների դեպքում գիտնականները վիճարկում են Արիստոտելի հեղինակ լինելը։ Փիլիոսփայի բոլոր ստեղծագործությունները միասին ստացել են «Արիստոտելյան կորպուս» անվանումը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!